(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)
010.0075.270700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 6. Հայաստանի Հանրապետության Նախագահը չի կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածը «Մարտական խաչ շքանշանը` առաջին աստիճանի և երկրորդ աստիճանի,» բառերից հետո լրացնել «Պատվո շքանշանը,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
27 հուլիսի 2000թ.
ՀՕ-75