(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-137-Ն օրենք)
i
010.0072.030700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի հունիսի 13-ին
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վերաքննիչ դատարանի վճիռները, դատավճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 21 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վճռաբեկ դատարանն առաջին ատյանի դատարանների օրինական ուժի մեջ մտած և վերաքննիչ դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների հիման վրա, դրանցում նշված հիմքերի սահմաններում, այդ ակտերը վերանայող դատարան է:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
3 հուլիսի 2000 թ.
ՀՕ-72