Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.06.1993  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

i

1. Սահմանել անհատ ձեռներեցի գրանցման տուրք Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի արժեքով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հրապարակվելու պահից մեկ ամսվա ընթացքում.

ա) սահմանել անհատ ձեռներեցի գրանցման կարգը և ապահովել անհատ ձեռներեց գրանցվելու համար դիմումների ընդունումը.

բ) սահմանել անհատ ձեռներեցի համար արգելված տնտեսական գործունեության տեսակները և հատուկ թույլտվություն (լիցենզիա) պահանջող տնտեսական գործունեության տեսակները.

գ) սահմանել անհատ ձեռներեցի եկամուտների մասին հայտարարագրի ձևը և այն ներկայացնելու կարգը.

դ) սահմանել անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման կարգը:

3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հրապարակվելու պահից երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր:

21 հունիսի 1993 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
21.06.1993
N ՀՆ-0862-I
Որոշում