010.0051.290400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի ապրիլի 19-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածում`
ա) «120 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերը փոխարինել «222 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերով.
բ) «43.55 տոկոս» բառերը փոխարինել «39.2 տոկոս» բառերով»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 1-ից:
29 ապրիլի 2000 թ.
ՀՕ-51