26.07.2024 - 01.01.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 15-ին
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
Զինվորական ծառայության մասին օրենսդրությունը |
1. Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և այլ նորմատիվ իրավական ակտերից:
2. Սույն օրենքի դրույթներն ազգային անվտանգության մարմինների զինծառայողների վրա տարածվում են շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չկարգավորված մասերով:
3. Սույն օրենքի դրույթները Պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածվում են շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների, սոցիալական պաշտպանվածության ու երաշխիքների հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով չկարգավորված մասերով:
(2-րդ հոդ. փոփ. 23.12.22 ՀՕ-621-Ն օրենք)
ԲԱԺԻՆ 2
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 2
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 3. |
Զինվորական ծառայությունը |
1. Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: Սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող: Օտարերկրյա պետությունների զինված ուժերում և այլ զորքերում կամ ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը կամ ուսումնառությունը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը կամ ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում կամ ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են համապատասխան պայմանագրերով:↩ ↩
2. Զինվորական ծառայությունը ներառում է`
1) զորակոչի` պարտադիր կամ զորահավաքային կամ պայմանագրի կնքման կամ վարժական հավաքի կանչվելու միջոցով զինվորական ծառայությանը ներգրավումը.
2) զինվորական պաշտոնի նշանակումը և զինվորական կոչման շնորհումը.
3) զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակից բխող պարտականությունների իրականացումը.
4) զինվորական ծառայությունից արձակումը:
3. Առաջին անգամ զինվորական ծառայություն անցնող քաղաքացին Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և զորամասի մարտական դրոշի առջև տալիս է հավատարմության երդում: Երդման տեքստը սահմանվում է օրենքով: Ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնող անձինք զինվորական երդում են տալիս ուսումնական ծրագրի շրջանակում կազմակերպվող հավաքի ժամանակ:
(3-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-21-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 4. |
Զինվորական ծառայության կազմակերպման սկզբունքները և ձևերը |
1. Զինվորական ծառայության կազմակերպման սկզբունքներն են`
1) միանձնյա և կենտրոնացված ղեկավարումը.
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների գերակայությունը.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը զինծառայողների անմնացորդ նվիրվածությունը.
4) զինծառայողների արհեստավարժությունը.
5) զինծառայողների իրավունքների և ազատությունների առաջնահերթությունը.
6) զինծառայողների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու խտրականության արգելումը.
7) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանվածությունը:
2. Զինվորական ծառայության ներգրավումն իրականացվում է`
1) զորակոչի միջոցով`
ա. սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների համար,
բ. ռազմաուսումնական հաստատություններ ընդունված` 18 տարին չլրացած քաղաքացիների համար` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով.
2) պայմանագրով`
ա. պահեստազորում հաշվառված և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած կամ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների համար,
բ. պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների համար.
3) զորահավաքային զորակոչի միջոցով` պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար.
4) պահեստազորի զորահավաքային նախապատրաստության շրջանակներում անցկացվող վարժական հավաքներին կանչվելու միջոցով` պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար:
3. Ռազմաուսումնական հաստատություն ընդունված` 18 տարին չլրացած քաղաքացու զորակոչը կազմակերպվում է փաստաթղթային ձևակերպման միջոցով` համապատասխան զինվորական կոմիսարիատում նշված քաղաքացու զինվորական հաշվառման փաստաթղթերում ռազմաուսումնական հաստատություն ընդունվելու և, սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, որպես կուրսանտ գրանցվելու վերաբերյալ գրառումներ կատարելու միջոցով:
Հոդված 5. |
Զինվորական ծառայության տեսակները և ժամկետները |
1. Զինվորական ծառայության տեսակներն են`
1) ժամկետային.
2) պահեստազորային.
3) զորահավաքային:
2. Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից:
3. Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության:
4. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է`
1) շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար` 6 ամիս. ↩ ↩
1.1) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացիների համար` 12 ամիս.
1.2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացիների համար` այդ մասով սահմանված ժամկետներով.
i
2) պահեստազորի սպայական կազմի համար` 24 ամիս.
3) պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը:
5. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել 18 տարին չլրացած քաղաքացիները, ինչպես նաև մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները, զինծառայողները, պահեստազորում հաշվառված քաղաքացիները, իգական սեռի քաղաքացիները: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսումնառության ընթացքում համարվում են ժամկետային պարտադիր զինծառայողներ, և նրանց վրա տարածվում են ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:
6. Ուսումնառության ընթացքում իր դիմումի համաձայն կամ առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու հիման վրա ռազմաուսումնական հաստատությունից ազատվելու կամ անբավարար առաջադիմության կամ կարգապահական տույժի պատճառով հեռացված 18 տարին լրացած քաղաքացին ուղարկվում է շարունակելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունը` սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով: Պարտադիր զինվորական ծառայության ժամկետում տվյալ դեպքում հաշվարկվում է միայն առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունից ազատված քաղաքացու ուսման, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողի նախկինում ծառայած ժամանակաշրջանը: Մինչև 18 տարեկանը լրանալը ռազմաուսումնական հաստատությունից ազատված կամ հեռացված քաղաքացիները հաշվառվում են իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում և 18 տարեկանը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով:
7. Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային ծառայությամբ` օրենքով սահմանված կարգով, պայմաններով և ժամկետներով: Այլընտրանքային ծառայության զորակոչն իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն:
8. Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրի հիման վրա կազմակերպվող ծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը կնքվում են 3-12 ամիս կամ երկու կամ երեք կամ չորս կամ հինգ տարի ժամկետով, իսկ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների հետ` 20 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամանակահատվածը` որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառության ավարտից հետո` որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն:↩ ↩
9. Պահեստազորային զինվորական ծառայություն է համարվում պահեստազորի պատրաստության շրջանակներում սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպված վարժական հավաքների ժամանակ իրականացվող ծառայությունը:
10. Զորահավաքային զինվորական ծառայություն է համարվում օրենքով սահմանված դեպքերում հայտարարված զորահավաքի շրջանակներում զորահավաքային զորակոչի հիման վրա կազմակերպվող ծառայությունը: Զորահավաքային զինվորական ծառայությունն իրականացվում է մինչև զորահավաք հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքի` օրենքով սահմանված կարգով դադարեցումը:
(5-րդ հոդ. փոփ. 04.06.19 ՀՕ-57-Ն, 07.07.22 ՀՕ-289-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ), 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 26.06.23 ՀՕ-239-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ), 16.01.24 ՀՕ-23-Ն օրենքներ)
Հոդված 6. |
Զինվորական ծառայության սկիզբը և ավարտը |
1. Զինվորական ծառայության սկիզբ է համարվում`
1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ զորահավաքային զորակոչի կամ պահեստազորային զինվորական ծառայության կանչված քաղաքացիների համար` ծառայության վայր մեկնելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը.
2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիների համար` պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.
3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների համար` տվյալ ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցվելու օրը:
2. Զինվորական ծառայությունն ավարտված է համարվում զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի և բավարարման (ապահովման) ցուցակներից հանելու օրը:
Հոդված 7. |
Զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելու կարգը |
1. Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի` սույն օրենքով սահմանված զինվորական ծառայության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը: Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով: Օրենքով կարող է սահմանվել նաև զինվորական ծառայության ժամկետի արտոնյալ հաշվարկ:
2. Զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում զինծառայողի`
1) ազատազրկման կամ կալանքի կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը. ↩
2) պաշտոնավարումը կասեցված լինելու, ազատությունից փաստացի զրկված (ձերբակալված կամ կալանավորված) լինելու ժամանակահատվածները, եթե նշված հարկադրանքի միջոցները կիրառելու մասին որոշումներն օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել ոչ իրավաչափ. ↩
3) զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու կամ կարգապահական տույժի կարգով կարգապահական վաշտում գտնվելու կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածները` անկախ պատճառներից, ինչպես նաև զինծառայողի պահանջով իր առողջական վիճակի կրկնակի հետազոտման մեջ գտնվելու ժամանակահատվածը, եթե հետազոտման արդյունքներով զինծառայողի բուժման անհրաժեշտությունը բացակայում է. ↩
4) ռազմաուսումնական հաստատություններից կարգապահական տույժի կարգով կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված կուրսանտների ուսման կամ զինծառայողի` սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը` սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում. ↩
5) (5-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2023 թվականից` 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք) ↩
6) սույն օրենքի խախտմամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցած լինելու ժամանակահատվածը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում պարտադիր զինծառայության սահմանված ժամկետը լրացվում է բաց թողնված օրացուցային օրերի քանակով` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում նշված ժամկետները հաշվարկվում են զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում, եթե զինծառայողն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ:
(7-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-162-Ն, 07.12.22 ՀՕ-515-Ն, 16.12.22 ՀՕ-491-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 8. |
Զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները |
ԻՐՏԵԿ |
8-րդ հոդվածը փոփոխվելու է` «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից` 12.06.24 ՀՕ-276-Ն օրենք: |
1. Զինծառայողն իրավունք չունի`
1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Ընդ որում, պետական ծառայությունը գերակայում է սույն կետում նշված աշխատանքի նկատմամբ.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնելու ընտրովի կամ այլ պաշտոններ, բացառությամբ սույն օրենքով սահմանված զինվորական պաշտոնների.
3) ստեղծելու կուսակցություններ կամ կրոնական կազմակերպություններ, անդամակցելու որևէ կուսակցության կամ արհեստակցական միության, իսկ կրոնական կազմակերպության անդամ հանդիսանալու դեպքում զինվորական ծառայության ընթացքում և ծառայակիցների շրջանում իրականացնելու քարոզչական գործունեություն. ↩
4) ոչ ծառայողական նպատակների համար օգտագործելու պետական սեփականություն հանդիսացող նյութական արժեքներ, տեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցներ , ինչպես նաև ծառայության կրման ցանկացած վայրում օգտագործելու սմարթֆոն տիպի բջջային հեռախոս, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի. ↩
5) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցել դրանց, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով մասնակցելու հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման. ↩
6) պաշտոնեական դիրքն օգտագործելու ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական կազմակերպությունների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.
7) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.
8) վարձատրություն ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
9) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
10) անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով հրապարակային հնչեցնելու ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչեր կամ հայտարարություններ.
11) համացանցով և զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով տարածելու կամ քննարկելու զինված ուժերի գործունեության կամ տեղակայման կամ իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ կամ տեսանյութեր կամ լուսանկարներ, բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների.
12) առանց իրավասու վերադաս հրամանատարին (պետին) գրավոր տեղեկացնելու` դուրս գալու Հայաստանի Հանրապետության սահմաններից:
2. Զինծառայողների իրավունքները և պարտականությունները, այդ թվում` ընտրական իրավունքն ու հանրաքվեներին մասնակցության կարգը, կարգապահական իրավունքը և կարգապահական պատասխանատվությունը սահմանվում են օրենքով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չպահպանելը զինծառայողի նկատմամբ հանգեցնում է կարգապահական, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պատասխանատվության կիրառման:
(8-րդ հոդ. փոփ. 13.04.2023, ՀՕ-126-Ն, (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 3
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 9. |
Զինվորական ծառայության պաշտոնների դասակարգումը |
1. Զինվորական ծառայության պաշտոնները դասակարգվում են հրամանատարական և ոչ հրամանատարական կազմերի:
2. Հրամանատարական կազմի պաշտոնները բաժանվում են հետևյալ խմբերի.
1) բարձրագույն հրամանատարական.
2) ավագ հրամանատարական.
3) միջին հրամանատարական.
4) կրտսեր հրամանատարական:
3. Ոչ հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) բարձրագույն սպայական.
2) ավագ սպայական.
3) կրտսեր սպայական.
4) ավագ ենթասպայական.
5) կրտսեր ենթասպայական.
6) շարքային:
4. Զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ մյուս հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության, պետական պահպանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:↩ ↩ ↩
6. Զինվորական պաշտոնները միմյանց նկատմամբ կարող են համարվել հավասար կամ բարձր կամ ցածր` ըստ պաշտոնների խմբերում իրենց զբաղեցրած դիրքի:
(9-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-21-Ն 16.12.22 ՀՕ-491-Ն, 23.12.22 ՀՕ-621-Ն օրենքներ)
ԻՐՏԵԿ |
9-րդ հոդվածի 5-րդ մասը 23.12.22 ՀՕ-621-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն «ոստիկանության» բառից առաջ 29.01.2023 թվականից պետք է լրացվեր «պետական պահպանության» բառերով, սակայն 16.12.22 ՀՕ-491-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն 9-րդ հոդվածի 5-րդ մասից 05.01.2023 թվականից հանվել է «ոստիկանության» բառը: ԻՐՏԵԿ-ի կողմից «, պետական պահպանության» բառերը լրացվել են «ազգային անվտանգության» բառերից հետո: |
Հոդված 10. |
Զինծառայողների կազմերը, զինվորական կոչումները և դրանց կրման ժամկետները |
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սահմանվում են զինծառայողների հետևյալ կազմերը և զինվորական կոչումները.
1) շարքային կազմ` «շարքային» և «եֆրեյտոր» զինվորական կոչումներով.
2) ենթասպայական կազմ, որն իր հերթին բաղկացած է`
ա. կրտսեր ենթասպայական կազմից` «կրտսեր սերժանտ», «սերժանտ», «ավագ սերժանտ», «ավագ» զինվորական կոչումներով,
բ. ավագ ենթասպայական կազմից` «ենթասպա», «ավագ ենթասպա» զինվորական կոչումներով.
3) սպայական կազմ, որն իր հերթին բաղկացած է`
ա. կրտսեր սպայական կազմից` «լեյտենանտ», «ավագ լեյտենանտ», «կապիտան» զինվորական կոչումներով,
բ. ավագ սպայական կազմից` «մայոր», «փոխգնդապետ» «գնդապետ» զինվորական կոչումներով,
գ. բարձրագույն սպայական կազմից` «գեներալ-մայոր», «գեներալ-լեյտենանտ», «գեներալ-գնդապետ», «բանակի գեներալ» զինվորական կոչումներով:
2. Զինվորական կոչումների կրման ժամկետներն են`
1) կրտսեր սերժանտ` 1 տարի.
2) սերժանտ, ավագ սերժանտ, ավագ` 2 տարի.
3) ենթասպա` 3 տարի.
4) լեյտենանտ` 2 տարի.
5) ավագ լեյտենանտ` 2 տարի.
6) կապիտան` 3 տարի.
7) մայոր` 3 տարի.
8) փոխգնդապետ` 4 տարի:
3. «Շարքային», «եֆրեյտոր», «ավագ ենթասպա», «գնդապետ» և բարձր մյուս զինվորական կոչումների կրման համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
4. Զինվորական կոչումները (բացառությամբ բարձրագույն սպայական կազմի) լինում են առաջին և հերթական: Շարքային կազմի համար առաջին զինվորական կոչում է համարվում «շարքային» զինվորական կոչումը, ենթասպայական կազմի համար` «կրտսեր սերժանտ» զինվորական կոչումը, սպայական կազմի համար` «լեյտենանտ» զինվորական կոչումը: Ենթասպայական և սպայական կազմերի (բացառությամբ բարձրագույն սպայական կազմի) մյուս զինվորական կոչումները համապատասխան կազմերում համարվում են հերթական զինվորական կոչումներ:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված զինվորական կոչումների կրման ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Այդ ժամկետում ներառվում են նաև`
1) զինծառայողին ոչ իրավաչափ քրեական պատասխանատվության ենթարկելու, զինվորական կոչումից զրկելու կամ զինվորական կոչումն իջեցնելու կամ կարգապահական տույժ ստացած լինելու կամ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցված լինելու դեպքում` այդ վարույթով ձերբակալման կամ որպես խափանման միջոց կալանքի կիրառման, ինչպես նաև անօրինական զորացրելու և հետագայում վերականգնելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածները. ↩
2) պահեստազորում գտնվելու ժամանակաշրջանը, ընդ որում, պահեստազորում հաշվառված անձանց համար տվյալ զինվորական կոչումը կրելու ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներից մեկ տարով ավելի է:
6. Պահեստազորից զինվորական ծառայության ընդունված զինծառայողների` ունեցած զինվորական կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում շնորհված զինվորական կոչումը կրելու ժամանակը:
(10-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-162-Ն օրենք)
Հոդված 11. |
«Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելը |
1. «Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է`
1) ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական դասընթաց ավարտած` սպայական կոչում չունեցող զինծառայողներին, ընդ որում` ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է ինտերնատուրան ավարտելուց հետո.
i
2) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին` սույն օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո.
3) սպայական պաշտոնի նշանակված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողներին.
4) պահեստազորում հաշվառված և բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին` պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելուց հետո:
5) սպայական դասընթաց անցած բարձրագույն կրթություն ունեցող շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին` պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից արձակելիս:
(11-րդ հոդ. փոփ. 13.04.2023, ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 12. |
Ավագ ենթասպայական զինվորական կոչումներ շնորհելը |
1. «Ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է`
1) պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և «ավագ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը.
2) ավագ ենթասպայական կազմի համապատասխան մասնագիտական ուսումնական ծրագիր ավարտած շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին.
3) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և ավագ ենթասպայական խմբի պաշտոնի նշանակված զինծառայողներին, որոնք ունեն կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում և բարձրագույն կրթություն:
2. «Ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է «ենթասպա» զինվորական կոչումը կրելու ժամկետը լրացած այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած զինվորական պաշտոնի հաստիքային դասակարգմանը համապատասխանում է «ավագ ենթասպա» զինվորական կոչումը:
Հոդված 13. |
Կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ շնորհելը |
1. «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև խրախուսման կարգով` բարեխիղճ և ծառայության բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայողներին` համապատասխան խմբերի պաշտոնների նշանակվելու դեպքում:
2. «Սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև «կրտսեր սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:
3. «Ավագ սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև «սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:
4. «Ավագ» զինվորական կոչում շնորհվում է «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:
Հոդված 14. |
Շարքային կազմի զինվորական կոչումներ շնորհելը |
1. «Շարքային» զինվորական կոչում շնորհվում է`
1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին` զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում գրանցելիս.
2) զինվորական կոչում չունեցող և սույն օրենքով սահմանված կարգով պահեստազոր փոխանցվող քաղաքացիներին` պահեստազորում հաշվառելիս.
3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին` որպես կուրսանտ գրանցելիս.
4) սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայության ներգրավվող իգական սեռի քաղաքացիներին` զինվորական պաշտոնի նշանակելիս:
2. «Եֆրեյտոր» զինվորական կոչում շնորհվում է խրախուսման կարգով` «շարքային» զինվորական կոչում ունեցող զինծառայողներին:
Հոդված 15. |
Հերթական զինվորական կոչում շնորհելը |
1. Հերթական զինվորական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե զինծառայողի զբաղեցրած զինվորական պաշտոնի խմբին համապատասխանում է շնորհվող զինվորական կոչմանը հավասար կամ բարձր զինվորական կոչում: Հերթական զինվորական կոչումը շնորհվում է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու դեպքում:
2. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր կամ դոկտորանտ սպայական կազմի զինծառայողներին հերթական զինվորական կոչում, մինչև «գնդապետ» զինվորական կոչումը ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական զինվորական կոչումը համապատասխանում է մինչև ուսման ընդունվելն զբաղեցրած զինվորական պաշտոնով նախատեսված զինվորական կոչմանը:
3. Հերթական զինվորական կոչումը վաղաժամկետ շնորհվում է խրախուսման կարգով, բայց ոչ բարձր զբաղեցրած զինվորական պաշտոնի համար սահմանված զինվորական կոչումից:
4. Զինվորական կոչումը կրելու ժամկետը լրացած զինծառայողներին զինվորական ծառայության ընթացքում խրախուսման կարգով կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնով նախատեսված զինվորական կոչումից մեկ աստիճան բարձր զինվորական կոչում` մինչև «փոխգնդապետ» զինվորական կոչումը ներառյալ:
5. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի դատապարտվելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինվորական ծառայության մեջ սահմանափակման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով պատիժը կրելու կամ ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման կամ «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում» կարգապահական տույժի կրման ժամանակահատվածները չեն հաշվարկվում զինվորական կոչումով ծառայության կրման ժամկետում: Սույն մասում նշված, ինչպես նաև զինծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված կամ ծառայողական քննություն նշանակված կամ կարգապահական տույժ ստացած լինելու ժամանակահատվածներում զինծառայողին չի շնորհվում հերթական զինվորական կոչում: ↩
6. Զինված ուժերի և այլ զորքերի բժիշկ-մասնագետների զինվորական կոչումներին ավելացվում են «բժշկական ծառայության» բառերը: Սույն օրենքի համաձայն` պահեստազորում հաշվառված կամ պաշտոնաթող քաղաքացիների զինվորական կոչումներին համապատասխանաբար ավելացվում են «պահեստազորի» և «պաշտոնաթող» բառերը:
7. Զինվորական կոչում շնորհելու կարգը, ներկայացման և զինվորական կոչում շնորհելու հրամանների ձևերը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
8. Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին հերթական զինվորական կոչում շնորհվում է պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելուց հետո` միջոցառումը ղեկավարող պաշտոնատար անձի ներկայացմամբ:
9. Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին հերթական զինվորական կոչում կարող է շնորհվել երկու անգամ` մինչև «փոխգնդապետ» զինվորական կոչումը ներառյալ: ↩
10. Պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայության ներգրավված զինծառայողներին հերթական կոչում շնորհվում է`
1) ենթասպայական կազմի կոչումներ` երեք ամիս հետո.
2) ավագ լեյտենանտ և կապիտան` վեց ամիս հետո.
3) մայոր, փոխգնդապետ և գնդապետ` մեկ տարի հետո:
11. Պետական լիազոր այլ մարմիններից տեղափոխված զինծառայողներին համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելիս շնորհվում է իրենց ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը համապատասխանող զինվորական կոչում, իսկ հերթական կոչում ստանալու համար սահմանված ժամկետը լրացած լինելու դեպքում հերթական կոչում շնորհվում է` ↩
1) ենթասպայական կազմի կոչումներ, ավագ լեյտենանտ և կապիտան` երեք ամիս հետո.
2) մայոր, փոխգնդապետ և գնդապետ` վեց ամիս հետո:
12. Զինծառայողի զինվորական կոչումը կարող է իջեցվել օրենքով սահմանված կարգով` համապատասխան կարգապահական տույժ տալու միջոցով: Զինծառայողը զինվորական կոչումից կարող է զրկվել դատական կարգով, ինչպես նաև սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում` մինչև շարքային` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Սպայական կազմի զինծառայողը զրկվում է նաև կնքված պայմանագրի ընթացքում շնորհված զինվորական կոչումից, իսկ եթե կնքված պայմանագրի ընթացքում շնորհվել է մեկից ավելի զինվորական կոչում, ապա վերջինը շնորհված զինվորական կոչումից` սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով մինչև պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու դեպքում` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով զինվորական կոչում շնորհելու մասին անհատական իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու միջոցով, որի արդյունքում զինվորական ծառայությունից արձակվելուց հետո զինծառայողը պահեստազորում հաշվառվում է մինչև զրկված զինվորական կոչումն ունեցած զինվորական կոչումով: ↩
(15-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-162-Ն, 13.04.2023, ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 16. |
Զինվորական կոչում շնորհող մարմինները |
1. Զինվորական կոչում շնորհում են`
1) Հայաստանի Հանրապետության նախագահը` բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումները` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ.
2) պետական լիազոր մարմնի ղեկավարը` ավագ սպայական և «լեյտենանտ» զինվորական կոչումները.
i
3) պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք` սույն մասի 2-րդ կետում չնշված մյուս սպայական, ենթասպայական, շարքային կազմերի զինվորական կոչումները, ինչպես նաև վաղաժամկետ կամ զբաղեցրած զինվորական պաշտոնով նախատեսված զինվորական կոչումից մեկ աստիճան բարձր զինվորական կոչումները` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական իրավունքի սահմաններում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությանը կցվում են բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը և պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան միջնորդությունը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
i
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն` տվյալ զինծառայողին բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
(16-րդ հոդ. փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն օրենք)
ԲԱԺԻՆ 3
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ
ԳԼՈՒԽ 4
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. |
Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունը |
1. Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն: Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
i
2. Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում որոշվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը զինվորական ծառայության համար, ինչպես նաև զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Քաղաքացու բժշկական փորձաքննության արդյունքներով տրվում է քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից: Եզրակացությունն առնվազն ներառում է քաղաքացու առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, քաղաքացու պիտանիության աստիճանը զինվորական ծառայությանը, նրա առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները, եզրակացության բողոքարկման կարգն ու ժամկետները: Քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը քաղաքացու պիտանիության աստիճանից և բժշկական փորձաքննության նպատակից, նշվում են`
1) պիտանի է զինվորական ծառայության համար.
2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.
3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար.
4) ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.
5) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.
6) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.
7) կարիք ունի բուժման.
8) ենթակա է կանչվելու վարժական հավաքի.
9) ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը տրվում է` հաշվի առնելով սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված զինվորական ծառայության յուրաքանչյուր տեսակը:
5. Քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը:
Հոդված 18. |
Նախազորակոչային պատրաստությունը |
1. Քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու նպատակով հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կազմակերպվում և անցկացվում է նախազորակոչային պատրաստություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
i
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում քաղաքացիները կարող են անցնել զինվորական պատրաստություն` սույն օրենքով սահմանված դեպքերում և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Պաշտպանական բնույթի հասարակական կազմակերպություններում կարող են կազմակերպվել և անցկացվել զինվորական մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր: Նշված կրթական ծրագրերին քաղաքացիները մասնակցում են զինվորական կոմիսարիատի ընտրությամբ և ուղեգրով:
ԳԼՈՒԽ 5
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Հոդված 19. |
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումը |
i
1. Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով: Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները` մինչև 28 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27, 28 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի ընթացքում: ↩ ↩
1.1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաև 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան արական սեռի քաղաքացիները: Սույն մասում նշված քաղաքացին սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով, 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով և 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանները չբավարարելու դեպքում կարող է 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում այլընտրանքային ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
1.2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրացած և սույն օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչև 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները մինչև 45 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության` 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ վեց ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ մեկ ամիս ժամկետով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե չունեն սույն օրենքով սահմանված` շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, կամ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության չզորակոչվել` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի համաձայն` օրենքի խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած և համապատասխանաբար 27 կամ 35 տարին լրանալուց հետո սույն օրենքով սահմանված` շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության և պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի իմաստով` օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ որը, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 տարին լրանալուց հետո:
ԻՐՏԵԿ |
Սույն հոդվածի 1.2-րդ մասի գործողությունը տարածվում է 12.02.2024 թվականի դրությամբ 27 տարին լրացած և օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած կամ 35 տարին լրացած և օրենքի պահանջների խախտմամբ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա` համաձայն 16.01.24 ՀՕ-23-Ն օրենք: |
i
2. Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չէ այն քաղաքացին, որը նախկինում դատապարտվել է ազատազրկման` ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հանցագործության համար և ազատազրկման ձևով պատիժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ կամ 201-րդ կամ 393-րդ կամ 402-րդ կամ 463-րդ կամ 465-րդ կամ 467-րդ կամ 526-րդ կամ 527-րդ հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար: ↩
3. Հայտարարված զորակոչի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության չի կարող զորակոչվել այն անձը, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության: ↩
4. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ու դրա շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետները և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին: ↩
i
5. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամկետը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և այն զինվորական հաշվառական մասնագիտությունը, որն ունեցող պահեստազորի սպայական կազմի քաղաքացիները ենթակա են զորակոչի, ինչպես նաև նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած սպաների զորացրման մասին:
6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության համապատասխան զորակոչերի կազմակերպման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից տրվում է զորակոչի անցկացման և սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման:
(19-րդ հոդ. փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն, 09.06.22 ՀՕ-162-Ն, 05.10.22 ՀՕ-364-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 16.01.24 ՀՕ-23-Ն օրենքներ)
Հոդված 19.1 |
Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները |
1. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները կարող են համապատասխան տարվա մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ` դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար: Համապատասխան տարվա մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո դիմում ներկայացվելու դեպքում իգական սեռի քաղաքացիները ներգրավվում են դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին հաջորդող հայտարարված` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին:
2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած և առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչվելու դեպքերում կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ընտանեկան պայմաններ ունեցող իգական սեռի քաղաքացիները ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության:
3. Զինվորական հաշվառման վերցված և հայտարարված` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու և սույն օրենքի 22-րդ ու 24-րդ հոդվածներով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ դրույթները:
4. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արական սեռի քաղաքացիների համար սահմանված կարգով զինվորական հաշվառման վերցված իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
5. Զինվորական հաշվառման վերցված և հայտարարված` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիները կարող են մինչև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու օրը գրավոր հրաժարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց, որի դեպքում նրանք ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության, և նրանց նկատմամբ չի կիրառվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատասխանատվությունը:
(19.1-ին հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-239-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)
Հոդված 20. |
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու քաղաքացիների պարտականությունը |
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով համապատասխան զինվորական կոմիսարիատը, իսկ քաղաքացու` օտարերկրյա պետությունում բնակվելու և տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված լինելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում են զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին` ծանուցման մեջ նշելով զինվորական կոմիսարիատ ներկայանալու ժամկետը:
2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո սույն օրենքի համաձայն պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն ունեցող և զորակոչի ենթակա (այսուհետ` զորակոչի ենթակա) քաղաքացիները պարտավոր են ծանուցման մեջ նշված ժամկետում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, իսկ դրա անհնարինության դեպքում` առավել մոտ զինվորական կոմիսարիատ:
i
3. Սույն հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու պարտականության խախտումը քաղաքացիների համար հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
4. Սույն հոդվածի, ինչպես նաև սույն օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ և 60-րդ հոդվածի 3-րդ մասերի իմաստով քաղաքացուն պատշաճ ծանուցում է համարվում ծանուցագիրը փաստաթղթային կամ փոստային կապի միջոցով կամ անհատական կամ հրապարակային եղանակով տրամադրելը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում`
1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում` ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը.
2) փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը.
3) անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը.
4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն քաղաքացուն ծանուցումն առաջնային իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով` պաշտոնական էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Ընդ որում, քաղաքացու համաձայնության պարագայում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքացու ծանուցումը կարող է իրականացվել բացառապես նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագրի միջոցով, որի դեպքում եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրվանից: Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման (եթե առկա չէ սույն մասում նշված համաձայնությունը) բացակայության դեպքերում քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացուն ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով: Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքերում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո` տասներորդ օրը, քաղաքացին համարվում է ծանուցված: Սույն մասի համաձայն առձեռն հանձնվող ծանուցագիրը կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակն ստանալուց քաղաքացու հրաժարումը գրավոր արձանագրվում է ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակը հանձնող անձի կողմից` նշելով հրաժարման օրը, ամիսը, տարին և ժամը:
(20-րդ հոդվածը փոփ. 22.05.24 ՀՕ-239-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
i
Հոդված 21. |
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը |
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`
1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.
2) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն.
3) ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: ↩
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ու 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:
3. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`
1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար.
2) մինչև պահեստազորի սպայական կազմ որակավորվելն անցել է պարտադիր զինվորական ծառայություն:
4. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով ու 24-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում:
i
5. Սույն հոդվածով չնախատեսված այլ հիմքով քաղաքացին կարող է բացառիկ դեպքերում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն մասի համաձայն ներկայացված` քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կարող է մերժել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը` սույն մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսված դեպքերում:↩
5.1. (5.1-րդ մասն ուժը կորցրել է 31.01.2023 թվականից` 05.10.22 ՀՕ-363-Ն օրենք) ↩
5.2. (5.2-րդ մասն ուժը կորցրել է 31.01.2023 թվականից` 05.10.22 ՀՕ-363-Ն օրենք) ↩
6. Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք ունեցող քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքից և սույն օրենքով սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:
(21-րդ հոդ. փոփ. 12.07.18 ՀՕ-370-Ն, 04.06.19 ՀՕ-57-Ն, 12.04.22 ՀՕ-104-Ն, 05.10.22 ՀՕ-363-Ն օրենքներ)
Հոդված 22. |
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքերը |
1. Սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`
1) առողջական վիճակի պատճառով.
2) ընտանեկան պայմաններից ելնելով:
2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրված քաղաքացուն` պատգամավորական լիազորությունների ողջ ժամկետով:
3. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև նպատակային ուսումնառության համար`
1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացուն, եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր` ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն` քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը.
2) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին: Սույն կետի համաձայն` քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:↩
i
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում քաղաքացուն տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտից հետո շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է պարտադիր զինվորական ծառայության ենթակա պահեստազորի սպաների փորձաքննության համար սահմանված կարգով, ինչպես նաև նշված քաղաքացուն ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
i
5. Գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Սույն օրենքով սահմանված հիմքերից մեկով տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ առանց ընդհատման հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում` մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ: Սույն մասով սահմանված` գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տարկետումները չեն կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին: ↩ ↩
5.1 Սույն օրենքով սահմանված հիմքերից մեկով տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ առանց ընդհատման միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում` ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը: ↩
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք ունեցող կամ այդ հիմքով տարկետում ստացած, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 5.1-ին մասերի համաձայն տարկետում ստացած քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել տարկետման իրավունքից և սույն օրենքով սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:↩
7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(22-րդ հոդ.փոփ. 21.03.18 ՀՕ-176-Ն, 12.07.18 ՀՕ-370-Ն, 04.06.19 ՀՕ-57-Ն, 19.04.21 ՀՕ-169-Ն, 05.10.22 ՀՕ-364-Ն (օրենքն ունի անցումային դրույթ), 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 26.05.23 ՀՕ-193-Ն օրենքներ)
Հոդված 23. |
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում տալը |
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է`
1) բուժման կարիք ունենալու կամ
2) զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում:
2. Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երեք անգամ` մինչև մեկ տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:
3. Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է մեկ անգամ` երեք տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:
4. Սույն հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերի համաձայն` պարտադիր զինվորական ծառայությունից ազատված և պահեստազորում հաշվառված քաղաքացին մինչև 27 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության` հինգ տարին մեկ անգամ: Բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով:
5. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է`
1) բուժման կարիք ունենալու կամ
2) զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում:
6. Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող` պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է հինգ անգամ` մեկ տարի ժամանակով: Հինգերորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:
7. Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված` պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երկու անգամ` երեք տարի ժամանակով: Երկրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:
8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից ազատված` պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացին մինչև 35 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության` հինգ տարին մեկ անգամ: Բժշկական վերափորձաքննության արդյունքներով պիտանի զինվորական ծառայության համար կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար ճանաչված` պահեստազորի սպայական կազմում հաշվառված քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով:
Հոդված 24. |
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալը |
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, որն ունի`
1) 65 տարին լրացած կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում) կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)` ↩
ա. չունեն այլ զավակ կամ
բ. ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.
2) առանց մոր մեծացող երեխա.
3) երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների.
4) երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին.
5) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում) կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է: ↩
2. Եթե քաղաքացին անչափահաս տարիքում օրենքով սահմանված կարգով ճանաչվել է առանց ծնողական խնամքի մնացած երեխա և որդեգրվել է խնամատար հաստատությունից, և առկա են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 5-րդ կետերով նախատեսված պայմանները, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից: Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով` ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, քույրը, եղբայրը, տատը, պապը, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու ճանաչված այլ անձը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով քաղաքացին համարվում է միայնակ ծնող ունեցող, եթե`
1) մյուս ծնողը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած.
2) մյուս ծնողն անհայտ է (օրենքով սահմանված կարգով հայրություն կամ մայրություն չի ճանաչվել) կամ դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.
3) մինչև քաղաքացու 18 տարին լրանալն առնվազն հինգ տարի առաջ ծնողներն ամուսնալուծվել են, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին.
4) ծնողների ամուսնությունն օրենքով սահմանված կարգով չի գրանցվել, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին:
4. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով չնախատեսված դեպքերում քաղաքացուն ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կարող է տրվել քաղաքացու դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը, 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև երկրորդ երեխայի կամ առնվազն զույգ երեխաների ծննդյան օրը, իսկ 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` մինչև 18 տարեկան քույր կամ եղբայր ունենալու դեպքում` մինչև քրոջ կամ եղբոր 18 տարին լրանալու օրը: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա 27 տարին լրանալու օրը: Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից: ↩
6. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, որն ունի`
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 5-րդ կետով կամ 2-րդ մասով նախատեսված ընտանեկան պայմաններ.
2) առանց մոր մեծացող հաշմանդամություն ունեցող երեխա:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը: Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա 35 տարին լրանալու օրը: Եթե 35 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 35 տարին լրանալու հիման վրա ազատվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
8. Սույն հոդվածի համաձայն` քաղաքացին համարվում է ստացած տարկետման իրավունքը կորցրած, եթե նրա մոտ վերացել են տարկետում ստանալու համար հիմք հանդիսացած հանգամանքները: Քաղաքացին պարտավոր է ստացած տարկետումից հետո յուրաքանչյուր հայտարարված զորակոչի ընթացքում տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնել տարկետում ստանալու համար հիմք հանդիսացած հանգամանքները հաստատող փաստաթղթերը:
(24-րդ հոդ. փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն, 08.12.22 ՀՕ-532-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 25. |
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինները |
i
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական և, ըստ մարզերի (Երևան քաղաքի)` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ներկայացմամբ:
2. Շարքային կամ պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչերի պատշաճ իրականացման համար պատասխանատու է համապատասխան զինվորական կոմիսարիատը, որի շրջանակներում զինվորական կոմիսարը`
1) կազմակերպում է շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի նախնական և անհրաժեշտ այլ հետազոտությունների ուղեգրման գործընթացը.
2) որոշումներ է կայացնում սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, իսկ սույն օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում` կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու մասին. ↩
3) նախապատրաստում և նախնական եզրակացությամբ`
ա. մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և 24-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված հանգամանքների, ինչպես նաև սույն օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` քաղաքացու` համապատասխանաբար ուսումնառության և (կամ) գիտական աստիճան ունենալու և մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստաթղթերը.
բ. իրավասու բժշկական հանձնաժողով է ներկայացնում առողջական խնդիրներ ունեցող շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիների նախնական և այլ հետազոտությունները, նրանց առողջական վիճակի վերաբերյալ առկա այլ փաստաթղթեր,
գ. ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության մանդատային հանձնաժողով է ներկայացնում շարքային կազմի քաղաքացիների կողմից տրված ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կամ սպայական դասընթացներին մասնակցելու դիմումները,
դ. պահեստազորի սպաների զորակոչային մանդատային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 22-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը:
3. Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովը`
1) եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
ա. սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև սույն օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` համապատասխանաբար ուսումնառության և (կամ) գիտական աստիճան ունենալու և մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ զբաղվելու հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
բ. սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերով շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին.
2) առաջարկություն է ներկայացնում հանրապետական զորակոչային հանձնաժողով` սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ քաղաքացու դիմումը մերժելու վերաբերյալ:
4. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը`
1) համակարգում և վերահսկում է մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեությունը.
2) եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
ա. սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով և 23-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ մասերով նախատեսված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
բ. սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով և նույն հոդվածով նախատեսված ժամկետներում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին.
3) եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նպատակահարմարության վերաբերյալ.
4) քննարկում է մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության կամ կայացրած որոշումների (տրված եզրակացությունների) վերաբերյալ ներկայացված բողոքները:
5. Հանրապետական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության կամ կայացրած որոշումների (տրված եզրակացությունների) վերաբերյալ բողոքներ ներկայացնելը` մինչև այդ որոշումների (տրված եզրակացությունների) վերանայումը, չի կասեցնում դրանց կատարումը:
6. Հանրապետական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) որոշումները (տրված եզրակացությունները) դրանց կայացման օրվանից եռօրյա ժամկետում տրվում են քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին:
7. Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողով, որը.
1) համակարգում և վերահսկում է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ապահովման ուղղությամբ զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեությունը.
2) եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
ա. սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու մասին,
բ. սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերով, 23-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
գ. սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ, 23-րդ հոդվածի 5-րդ և 24-րդ հոդվածի 6-րդ մասերով նախատեսված հիմքերով ու նույն հոդվածներով նախատեսված ժամկետներում պահեստազորի սպայական կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին,
դ. սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա սահմանված զորակոչի ենթակա անձանց թվաքանակը սույն կետի «ա» ենթակետի համաձայն լրանալու դեպքում զորակոչին կանչված մնացած քաղաքացիների զորակոչը հետաձգելու մասին.
3) քննարկում է զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության վերաբերյալ տրված բողոքները:
8. Պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովի որոշումը դրա կայացման օրվանից եռօրյա ժամկետում տրվում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին:
9. Սույն հոդվածում նշված զորակոչային և մանդատային հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնում են նիստերի ձևով: Նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների կեսից ավելիի ներկայության դեպքում: Հանձնաժողովի եզրակացությունները ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
10. Շարքային և պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչերի բժշկական ապահովումն իրականացնում են սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված իրավասու բժշկական հանձնաժողովները, որոնք`
1) իրականացնում են շարքային կամ պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտությունները և փորձաքննությունները.
2) փորձաքննական եզրակացություն են տալիս քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ.
3) քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ տրված փորձաքննական եզրակացությունները ներկայացնում են հանրապետական զորակոչային կամ պահեստազորի սպաների զորակոչի մանդատային հանձնաժողովներ, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով` համապատասխան զինվորական կոմիսարիատ: ↩
11. Սույն հոդվածի համաձայն շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով` սույն հոդվածով սահմանված համապատասխան հանձնաժողովների եզրակացությունները հաշվի առնելով: Զորակոչի ենթակա քաղաքացու առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտությունները հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում փորձաքննական եզրակացություն չի կայացվում, համապատասխան հետազոտությունները շարունակվում են հայտարարված զորակոչից հետո, և քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է հաջորդ զորակոչի ժամանակ: ↩
11.1. (11.1-րդ մասն ուժը կորցրել է 31.01.2023 թվականից` 05.10.22 ՀՕ-363-Ն օրենք) ↩
12. Սույն հոդվածի համաձայն շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու եզրակացությունների կամ քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների հիման վրա տրված հրամանները դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատարան` օրենքով սահմանված կարգով: Բողոքների ներկայացումը մինչև տրված հրամանների վերանայումը չի կասեցնում այդ հրամանների կատարումը:
(25-րդ հոդ. փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն, 12.07.18 ՀՕ-370-Ն, 05.10.22 ՀՕ-363-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 26.06.23 ՀՕ-239-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)
ԳԼՈՒԽ 6
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ
i
Հոդված 26. |
Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ծառայության վայրեր նշանակելու կարգը |
1. Հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների (այսուհետ` շարքային կազմի պարտադիր զինծառայողներ) ծառայության վայրեր նշանակումն, իրականացվում է կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողներինը` առանց վիճակահանության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-4-րդ մասերի պահանջները: ↩
2. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելիս հաշվի են առնվում ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, սույն օրենքով սահմանված այլ պայմաններ: Ծառայության վայրեր նշանակված շարքային կազմի պարտադիր զինծառայողները մինչև զինվորական երդում տալը համարվում են նորակոչիկներ և անցնում են զինվորական պատրաստության ծրագիր: Շարքային կազմի պարտադիր զինծառայողները կարող են ուղարկվել, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողները պարտադիր ուղարկվում են ուսումնական զորամասեր` ռազմահաշվառական մասնագիտություն ստանալու համար, կամ իրենց դիմումի համաձայն մասնակցել սպայական կամ սերժանտական դասընթացների: Սույն մասում նշված զինվորական պատրաստության ծրագրի կամ դասընթացների անցկացման կարգերն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Նորակոչիկները չեն կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ կամ ներգրավվել ռազմական գործողությունների: ↩
3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը (բացառությամբ, եթե նա ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ)` ↩
1) որը հանդիսանում է 63 տարին լրացած կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակում) ծնողների (միայնակ ծնողի) միակ զավակը. ↩
2) որն ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր). ↩
3) որն ամուսնացած է և ունի մեկ երեխա.
4) որի ծնողները մահացած են.
5) որի մեկ ծնողը մահացած է և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, կամ ընտանիքի մյուս զավակները չափահաս են և ունեն հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ:
4. Հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրներն իրենց ցանկությամբ ծառայության են նշանակվում միևնույն զորամասում, որի դեպքում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացվող վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, բացառությամբ եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը գերազանցում է 18 ամիսը, կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից, կամ ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չէ հայտարարված զորակոչի շրջանակներում կամ համալրում նախատեսված է միայն մասնագիտական պաշտոններում նշանակելու համար, և զորակոչվող եղբայրը չունի համապատասխան մասնագիտացում: ↩ ↩ ↩
i
5. (5-րդ մասն ուժը կորցրել է 01.01.2023 թվականից` 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք) ↩
6. Հայտարարված սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում, սույն օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների (այսուհետ` սպայական կազմի պարտադիր զինծառայողներ) ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է վիճակահանությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով: Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությունն անցկացվում է` հաշվի առնելով սպայի մասնագիտացումը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, սույն օրենքով սահմանված այլ պայմաններ: Ասպիրանտուրա (դոկտորանտուրա) ավարտած կամ գիտական աստիճան ունեցող սպայական կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայր նշանակվում են ըստ գիտական մասնագիտացման: Վիճակահանությամբ ծառայության վայրեր նշանակված սպայական կազմի պարտադիր զինծառայողները անցնում են ուսումնական պատրաստության ծրագիր` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով և ժամկետում:
(26-րդ հոդ. փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն, 04.06.19 ՀՕ-57-Ն, 12.04.22 ՀՕ-104-Ն, 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 08.12.22 ՀՕ-532-Ն, խմբ. 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 26.06.23 ՀՕ-239-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ), 12.07.24 ՀՕ-309-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 27. |
Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին պաշտոնի նշանակելը, զինվորական կոչումներ շնորհելը, ծառայության այլ վայր տեղափոխելը |
1. Ծառայության վայր նշանակված շարքային կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայրի զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով գրանցվում են զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում, վերցվում են պարենային, իրային և դրամական բավարարման, նշանակվում են զինվորական պատրաստության ծրագրով նախատեսված ուսումնական ստորաբաժանումների պաշտոնների, և նրանց շնորհվում է «շարքային» զինվորական կոչում:
2. Զինվորական երդում տված շարքային կազմի պարտադիր զինծառայողները զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում են ոչ հրամանատարական կազմի շարքային խմբի պաշտոնների, նրանց ամրակցվում են զենք և համապատասխան զինամթերք, սպառազինություն կամ ռազմական տեխնիկա, անհատական պաշտպանության միջոցներ:
3. Զինվորական ծառայության ընթացքում շարքային կազմի պարտադիր զինծառայողները սույն օրենքով սահմանված կարգով կարող են նշանակվել կրտսեր հրամանատարական կամ կրտսեր ենթասպայական խմբերի պաշտոնների, ինչպես նաև նրանց կարող են շնորհվել «եֆրեյտոր» կամ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ` փոխադրելով կրտսեր ենթասպայական կազմ:
4. Սպայական կազմի պարտադիր զինծառայողները ծառայության վայրերում նշանակվում են ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական խմբի պաշտոնի` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, գրանցվում են զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում, վերցվում են պարենային, իրային և դրամական բավարարման, նրանց ամրակցվում են զենք և համապատասխան զինամթերք, անհատական պաշտպանության միջոցներ:
5. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով ծառայության այլ վայր կարող են տեղափոխվել`
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
3) ընտանեկան պայմաններից ելնելով.
4) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.
5) ռազմաուսումնական հաստատությունից հեռացվելու (ազատվելու) կամ առողջական վիճակի պատճառով ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում:
6. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ծառայության ընթացքում կարող են իրենց համաձայնությամբ կնքել պայմանագիր և անցնել պայմանագրային զինվորական ծառայության` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: ↩
(27-րդ հոդ. փոփ. 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 28. |
Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը և բուժման մեջ գտնվելը |
1. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները.
1) հիմնական.
2) լրացուցիչ.
3) հիվանդության պատճառով (վերականգնողական).
4) (4-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2023 թվականից` 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք) ↩
2. Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները.
1) հերթական.
2) լրացուցիչ.
3) հիվանդության պատճառով (վերականգնողական):
3. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արձակուրդ տալու դեպքում տրվում է նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ` մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով:
4. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ` ոչ պակաս, քան հինգ ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից` օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Հիմնական արձակուրդ տրվում է`
1) շարքային կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 10 օրացուցային օր.
2) կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 15 օրացուցային օր:
5. Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին յուրաքանչյուր տարվա համար հերթական արձակուրդը տրվում է` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:
6. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է հինգ օրացուցային օր տևողությամբ`
1) զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար` խրախուսման կարգով.
2) ընտանեկան պայմաններից ելնելով` զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում.
3) սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմաններ ունեցողներին` վեց ամիսը մեկ անգամ:
7. Սպայական կազմի պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է ընտանեկան պայմաններից ելնելով` զինծառայողին երեխա ծնվելու կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում` հինգ օրացուցային օր տևողությամբ:
8. Շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից` սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված բուժման մեջ գտնվելու կամ վերականգնողական ժամանակահատվածի համար` բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի (այսուհետ` կենտրոնական փորձաքննական մարմին) տեղեկանքի հիման վրա: ↩
9. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու ժամանակ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության պետի կողմից զինծառայողին կարող է տրվել արձակուրդ մինչև 30 օրացուցային օր տևողությամբ` կենտրոնական փորձաքննական մարմնի եզրակացության հիման վրա: ↩
10. Հիմնական կամ հերթական կամ լրացուցիչ արձակուրդի ընթացքում հիվանդացած շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողի հիվանդության ժամանակահատվածը չի հաշվարկվում տրված արձակուրդի ժամկետում:
11. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը: Բուժման ավարտից հետո շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության կենտրոնական փորձաքննական մարմնի կողմից, որի արդյունքներով կենտրոնական փորձաքննական մարմինը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը` մինչև 30 օրացուցային օր, կամ սահմանել վերականգնողական ժամկետ` մինչև 30 օրացուցային օր: Երկարաձգված բուժման կամ վերականգնողական ժամկետի ավարտից հետո շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները կրկին ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության: Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կենտրոնական փորձաքննական մարմնի կողմից տրվում է զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է զինծառայողի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը, ինչպես նաև զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են զինծառայողի առողջական վիճակին: Զինծառայողի առողջական վիճակի եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը նրա պիտանիության աստիճանից, նշվում են` ↩
1) պիտանի է զինվորական ծառայության համար.
2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.
3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար.
4) կարիք ունի ծառայողական պարտականություններից մասնակի ազատման` մինչև 15 օր ժամկետով.
5) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.
6) ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար. ↩
7) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար:
12. (12-րդ մասն ուժը կորցրել է 01.01.2023 թվականից` 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք) ↩
13. Սույն հոդվածով սահմանված արձակուրդների տրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
(28-րդ հոդ. փոփ. 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 12.07.24 ՀՕ-309-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 29. |
Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելը |
1. Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են`
1) սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու դեպքում.
2) վաղաժամկետ`
ա. սույն օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ մասի 6-րդ կետի համաձայն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ 7-րդ կետի համաձայն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում, ↩
բ. սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ կամ 6-րդ մասերով սահմանված ընտանեկան պայմաններից ելնելով, բացառությամբ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնող իգական սեռի զինծառայողների, ↩ ↩
գ. զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքերում: ↩
դ. շարքային կազմի պարտադիր զինծառայողները` սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում, բացառությամբ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնող իգական սեռի զինծառայողների: ↩
2. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված և պատիժ կրող շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հանվում են զորամասի անձնակազմի ցուցակներից և հաշվառվում են իրենց զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի համապատասխան բաժիններում, իսկ ազատազրկման վայրում պատժի կրումից ազատվելուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, ինչպես նաև եթե չեն օգտվում սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով կամ ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում ստանալու իրավունքից, որոնց առկայության պարագայում հաշվառվում են պահեստազորում` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կարգով: ↩
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով` արձակման հիմք ծագելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակվելու դեպքում զինծառայողին տրամադրվում են նաև նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա փաստաթղթերը: ↩
4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի և 2-րդ մասի հիման վրա առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվառված քաղաքացիները երեք տարին մեկ ենթակա են բժշկական վերափորձաքննության, որի արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի ճանաչվելու դեպքում շարքային կազմի նախկին պարտադիր զինծառայողները` մինչև 27 տարին լրանալը, իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքում` մինչև 37 տարին լրանալը, և սպայական կազմի նախկին պարտադիր զինծառայողները` մինչև 35 տարին լրանալը, իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքում` մինչև 45 տարին լրանալը, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով զորակոչի միջոցով ուղարկվելու շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը, եթե նրանց չծառայած ժամկետը գերազանցում է վեց ամիսը: ↩ ↩ ↩
5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի և 2-րդ մասի հիման վրա ընտանեկան պայմաններից ելնելով պարտադիր զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվառված շարքային կազմի նախկին պարտադիր զինծառայողները` մինչև 27 տարին լրանալը, իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքում` մինչև 37 տարին լրանալը, և սպայական կազմի նախկին պարտադիր զինծառայողները` մինչև 35 տարին լրանալը, իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված դեպքում` մինչև 45 տարին լրանալը, ենթակա են սույն օրենքով սահմանված կարգով զորակոչի միջոցով ուղարկվելու շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը, եթե զինվորական ծառայությունից արձակվելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացել են, և նրանց չծառայած ժամկետը գերազանցում է վեց ամիսը: ↩
6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված իրավունքը չի տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա:
(29-րդ հոդ. փոփ. 12.04.22 ՀՕ-104-Ն, 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 26.06.23 ՀՕ-239-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ), 16.01.24 ՀՕ-23-Ն օրենքներ)
ԲԱԺԻՆ 4
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 7
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 30. |
Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը |
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել`
1) 18 տարին չլրացած քաղաքացիները` ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դեպքում.
2) պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ներառյալ` սույն օրենքի 19.1-ին հոդվածով և 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձինք. ↩
3) նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 45 տարեկան` պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները և իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, ինչպես նաև պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչև 50 տարեկան քաղաքացիները` զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում:↩
2. Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին`
1) որն օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն.
2) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ որն ունի չվերացված կամ չմարված դատվածություն. ↩
3) որն առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:
3. Պայմանագիր կնքելը մերժելու դեպքում պետական լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր ծանուցել քաղաքացուն` նշելով մերժման հիմքերը և պատճառները:
4. Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է`
1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար` մինչև 50 տարեկանը.↩
2) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար` մինչև 52 տարեկանը.↩
3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար` մինչև 55 տարեկանը.↩
4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար` մինչև 58 տարեկանը.↩
5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար` մինչև 60 տարեկանը.
6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար` մինչև 65 տարեկանը:
5. Սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 10 տարի ժամկետով յուրաքանչյուր դեպքում` մեկական տարով` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և կոլեգիալ որոշման հիման վրա:↩
(30-րդ հոդ. փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն, 04.06.19 ՀՕ-57-Ն, 19.04.21 ՀՕ-170-Ն, 09.06.22 ՀՕ-162-Ն , 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 26.06.23 ՀՕ-239-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)
Հոդված 31. |
Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը |
i
1. Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) պետական լիազոր մարմնի և քաղաքացու (զինծառայողի) միջև կնքվող գրավոր համաձայնություն է` սույն օրենքի պահանջների հիման վրա պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետում զինվորական ծառայություն անցնելու մասին: Զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից: Պայմանագրի օրինակների վրա դրվում է պետական լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերն ունեցող կնիք:
3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու դեպքում իրավասու հրամանատարի (պետի) հրամանով հայտարարվելու օրվանից: Պայմանագրի ժամկետը հաշվարկվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրա առաջին օրինակը կարվում է զինծառայողի անձնական գործում, երկրորդը հանձնվում է զինծառայողին:
4. Պայմանագրերը կարող են լինել առաջին կամ հերթական կամ նոր: Առաջին պայմանագիր է համարվում առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող քաղաքացու (զինծառայողի) հետ կնքվող պայմանագիրը: Հերթական պայմանագիր է համարվում պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի հետ նախորդ պայմանագրի ժամկետը լրանալու կամ սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում կնքվող պայմանագիրը: Նոր պայմանագիր է համարվում նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն անցած և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների հետ կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում կնքվող պայմանագիրը:
Հոդված 32. |
Առաջին պայմանագիրը կնքելու կարգը |
1. Առաջին պայմանագիրը կնքվում է`
1) սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված քաղաքացիների հետ.
2) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողի հետ` սպայական դասընթաց ավարտելուց հետո` փոխադրելով սպայական կազմ.
3) սերժանտական դասընթաց ավարտած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ` փոխադրելով ենթասպայական կազմ.
4) շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայություն անցնող և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած զինծառայողի հետ.
5) ռազմաուսումնական հաստատություն ընդունված` 18 տարին չլրացած քաղաքացու կամ մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կամ պահեստազորում հաշվառված արական սեռի կամ իգական սեռի քաղաքացու հետ` ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցելու հետ միաժամանակ: Սույն կետով սահմանված` 18 տարին չլրացած քաղաքացու հետ պայմանագիր կնքելու պարտադիր պայման են նրա օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև քաղաքացու 18 տարին լրանալուց հետո վերջինիս կողմից պայմանագրի վերակնքումը: Սույն կետում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաև ուսումնառության կամ հետուսումնական պայմանագրային ծառայության ընթացքում պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում պարտավորության չկատարման համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն ծագող իրավական հետևանքի նախատեսումը.
6) պետական լիազոր մարմնի պատվերով, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն ուսումնառություն անցած քաղաքացիների հետ` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո` փոխադրելով սպայական կամ ենթասպայական կազմ: Սույն կետում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային ծառայության ընթացքում պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում պարտավորության չկատարման համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասի համաձայն ծագող հետևանքների նախատեսումը:
2. Համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների, ինչպես նաև ակադեմիական ուսումնառության գործուղված կամ պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական կրթական ծրագրով համապատասխան ուսումնական հաստատություններում, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն ուսումնառություն անցնող` զինվորական ծառայության մեջ չգտնվող քաղաքացիների և (կամ) զինծառայողների հետ կնքվում է ուսումնառություն անցնելու մասին քաղաքացիաիրավական պայմանագիր, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր: Սույն մասում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն օրենքով սահմանված ժամկետում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաև ուսումնառության և (կամ) հետուսումնական պայմանագրային ծառայության ընթացքում համապատասխան պայմանագրի գործողությունը քաղաքացու և/կամ զինծառայողի կողմից, ինչպես նաև սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով վաղաժամկետ դադարեցվելու դեպքում զինվորական ծառայության մեջ չգտնվող քաղաքացիների և (կամ) զինծառայողների համար պարտավորության չկատարման արդյունքում սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասի համաձայն ծագող հետևանքների նախատեսումը: Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիների համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հետևանքը չի կարող ծագել պայմանագրի գործողության ընթացքում ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության հետևանքով քաղաքացու` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար փոխարինել «ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք ձեռք բերելու կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում: ↩
3. Առաջին պայմանագրի ժամկետը սահմանվում է`
1) ոչ հրամանատարական շարքային խմբի զինվորական պաշտոնի նշանակվողի համար` երեք տարի, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված զինծառայողների համար` 5 տարի. ↩
2) հրամանատարական կազմի կրտսեր հրամանատարական խմբի կամ ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական կամ ավագ ենթասպայական կամ կրտսեր ենթասպայական խմբերի զինվորական պաշտոնների նշանակվողի համար` երեք տարի, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված զինծառայողների համար` 5 տարի. ↩
3) ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների համար` 20 տարի. ↩
4) ակադեմիական ուսումնառությունը կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն կամ հետբուհական, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` ուսումնական հաստատություններ ավարտած անձանց համար` 2-5 տարի.↩
5) պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտած անձանց կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած զինծառայողների համար` 2-3 տարի:
4. Առաջին պայմանագիրը պետական լիազոր մարմնի կողմից ստորագրում են`
1) համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը` բարձրագույն հրամանատարական կամ բարձրագույն սպայական խմբերի զինվորական պաշտոնի նշանակվող զինծառայողների հետ.
2) պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք` սույն մասի 1-ին կետում չնշված մյուս սպայական, ենթասպայական, շարքային կազմերի համապատասխան խմբերի զինվորական պաշտոնի նշանակվող զինծառայողների հետ:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիաիրավական պայմանագրերը ստորագրում է համապատասխան պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը:
(32-րդ հոդ. փոփ. 21.6.18 ՀՕ-344-Ն, 04.06.19 ՀՕ-57-Ն, 07.07.22 ՀՕ-289-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ), 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 12.07.24 ՀՕ-309-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 33. |
Հերթական կամ նոր պայմանագրերի կնքման կարգը |
1. Զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքվում է հետևյալ դեպքերում.
1) նախորդ պայմանագրի ժամկետը լրանալիս (իր համաձայնությամբ).
2) պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ կամ ակադեմիական կրթություն, ինչպես նաև պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելիս այն դեպքերում, եթե տվյալ պահին գործող զինվորական ծառայության պայմանագրի մնացած ժամկետը պակաս է սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետով կնքվելիք պայմանագրի ժամկետից.
3) պետական լիազոր մի մարմնից մյուսը փոխադրվելիս.
4) զինվորական ծառայության մեջ սահմանային տարիքի հասնելու և ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնելիս:
2. Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողը հերթական պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի անունով ներկայացնում է զեկուցագիր` գործող պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ: Հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար կամ բուժման նպատակով արձակուրդում գտնվելու պատճառով հերթական պայմանագիր կնքելու հնարավորություն չունեցող պայմանագրային զինծառայողները շարունակում են զինվորական ծառայությունը` պայմանագրային հիմունքներով: Նշված հանգամանքների վերացումից հետո` ծառայության վայր ներկայանալուց մեկ ամսվա ընթացքում, ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողը հերթական պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի անունով ներկայացնում է զեկուցագիր: Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու որոշում կայացնում են սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձինք: Հերթական պայմանագիր կնքելու մասին զեկուցագրում պայմանագրային զինծառայողի կողմից նշվում է կնքվող պայմանագրի ժամկետը, ընդ որում, եթե մինչև պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է հինգ տարուց, ապա կողմերի համաձայնությամբ հերթական պայմանագիրը կնքվում է մինչև սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածով: Պայմանագրային զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու համար որոշիչ նշանակություն ունի պայմանագրային զինծառայողի կողմից սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ատեստավորումն անցած լինելու հանգամանքը: ↩
3. Հերթական պայմանագիր չկնքող պայմանագրային զինծառայողը ներկայացվում է զինվորական ծառայությունից արձակման` պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով:
4. Նոր պայմանագիր կնքվում է նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն անցած, պահեստազորում հաշվառված և կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացու հետ` հաշվի առնելով սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ու 4-րդ մասով, իսկ ավագ սպայական կամ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող քաղաքացիների հետ` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից` նաև սույն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմանները:↩ ↩
5. Հերթական կամ նոր պայմանագրերը պետական լիազոր մարմնի անունից ստորագրում են սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձինք:
(33-րդ հոդ. փոփ. 04.06.19 ՀՕ-57-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 34. |
Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու պայմանները |
1. Պայմանագրի գործողությունը դադարում է`
1) սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` զինծառայողին զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը.
2) զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու դեպքում` հերթական պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.
3) սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում` զինծառայողին տեղափոխող մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելու օրը.
4) օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն չանցած զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունից ազատելիս (հեռացնելիս)` ռազմաուսումնական հաստատության անձնակազմի ցուցակներից հանելու օրը.
5) սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերի ծագման օրը:
2. Պայմանագրի գործողությունը կասեցվում է`
1) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված դեպքերում` մինչև նշված կետերով նախատեսված հանգամանքները վերանալու օրը.
2) զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու ժամանակահատվածում. ↩
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինծառայողին կարճաժամկետ ազատազրկման ձևով պատժի դատապարտելիս` մինչև պատժի կրման ավարտի օրը. ↩
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած իգական սեռի զինծառայողին երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրելիս` մինչև արձակուրդի ավարտի օրը:
3. Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում պայմանագրի օրինակներում կատարվում է դադարման կամ կասեցման հիմքի մասին համապատասխան գրառում` ամսաթվի և տարեթվի նշումով:
(34-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-162-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
ԳԼՈՒԽ 8
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱԶԱՏԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼԸ
Հոդված 35. |
Պայմանագրային զինծառայողներին զինվորական պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները |
1. Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնի նշանակվում է` հաշվի առնելով զինծառայողի համապատասխանությունը տվյալ պաշտոնին, մասնագիտական ու ծառայողական ունակությունները, հոգեբանական որակները, առողջական վիճակը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ: Պայմանագրային զինծառայողը նշանակվում է իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի` հաշվի առնելով ծառայողական գործունեության փորձը: Պայմանագրային զինծառայողի` նոր մասնագիտական զինվորական պաշտոնի նշանակմանը պետք է նախորդի համապատասխան վերապատրաստումը:
2. Բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական խմբերի զինվորական պաշտոնների կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն երեք տարի ժամկետով զբաղեցրել է զինված ուժերի կամ այլ զորքերի ավագ հրամանատարական խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն երեք տարի զբաղեցրել է զինված ուժերի ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն և ունի զինված ուժերի գնդապետից ոչ ցածր համապատասխան հատուկ կոչում (դասային աստիճան):
3. Ավագ հրամանատարական կամ ավագ սպայական խմբերի զինվորական պաշտոնների կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է միջին հրամանատարական խմբի զինվորական պաշտոն կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն երեք տարի զբաղեցրել է զինված ուժերի միջին հրամանատարական կամ ավագ սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն և ունի բարձրագույն զինվորական (մասնագիտական) կրթություն:
4. Միջին հրամանատարական խմբի զինվորական պաշտոնների կարող են նշանակվել բարձրագույն կրթությամբ կրտսեր սպայական կոչում ունեցող պայմանագրային զինծառայողները:
5. Կրտսեր հրամանատարական խմբի զինվորական պաշտոնների կարող են նշանակվել սպայական կամ ենթասպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած կամ համապատասխան ռազմահաշվառական մասնագիտություն ունեցող պայմանագրային զինծառայողները: Զինվորական պաշտոնին համապատասխանող ռազմահաշվառական մասնագիտությունների ցանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
6. Զինվորական պաշտոնի նշանակելիս պահպանվում են հետևյալ պայմանները.
1) հրամանատարական և ոչ հրամանատարական խմբերի զինվորական պաշտոնների նշանակվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողներ: Այն պաշտոնների ցանկը (բացառությամբ բարձրագույն հրամանատարականի և բարձրագույն սպայականի), որոնք կարող են համալրվել ստորադաս կազմերի պայմանագրային զինծառայողներով, սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը.
2) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար պիտանի, սակայն ունեցած ռազմահաշվառական մասնագիտությանը ոչ պիտանի ճանաչված պայմանագրային զինծառայողն իր համաձայնությամբ կարող է նշանակվել այլ ռազմահաշվառական մասնագիտությամբ զինվորական պաշտոնի.
3) եթե պայմանագրային զինծառայողին չի տրվում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն, ապա նա նշանակվում է այդպիսի թույլտվություն չպահանջող պաշտոնի.
4) պայմանագրային զինծառայողին չի թույլատրվում նույն զորամասում համատեղ ծառայել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
5) պայմանագրային զինծառայողները պաշտոնի (բացառությամբ բարձրագույն հրամանատարականի) նշանակվում են անհատական հրամաններով, որ արձակում է տվյալ զինվորական պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պետը. ↩
6) ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ավարտած զինծառայողը նշանակվում է իր ռազմահաշվառական կամ բարձրագույն կրթությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում` նախկինում զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:
7. Պայմանագրային զինծառայողներին զինվորական պաշտոնի (բացառությամբ բարձրագույն հրամանատարականի) նշանակումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով: ↩
8. Ռազմաբժշկական կամ ռազմաուսումնական հաստատությունների մասնագիտական կամ պրոֆեսորադասախոսական բնույթի պաշտոններում կարող են նշանակվել նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող անձինք` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
(35-րդ հոդ. փոփ. 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 35.1. |
Պայմանագրային զինծառայողին բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելը |
1. Պայմանագրային զինծառայողին բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակում է Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությանը կցվում են նաև բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը և պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան միջնորդությունը:
2. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
3. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
4. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
i
6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն` պայմանագրային զինծառայողը բարձրագույն հրամանատարական կազմի տվյալ զինվորական պաշտոնին նշանակված է համարվում իրավունքի ուժով` սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
(35.1-ին հոդ. լրաց. 21.06.18 ՀՕ-344-Ն օրենք)
Հոդված 36. |
Պայմանագրային զինծառայողին բարձր զինվորական պաշտոնի նշանակելը |
1. Պայմանագրային զինծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի`
1) ծառայության մեջ առաջխաղացման կարգով.
2) մրցույթի արդյունքներով. ↩
3) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:
2. Մրցութային կարգով նշանակման ենթակա պաշտոնների ցանկը, նշանակման կարգը և պայմանները սահմանում է պետական լիազոր մարմինը:
3. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով պատժի դատապարտվելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու, ինչպես նաև իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելու կամ ծառայողական քննություն նշանակված լինելու դեպքերում պայմանագրային զինծառայողը չի կարող բարձր պաշտոնի նշանակվել մինչև սահմանված փորձաշրջանի կամ քրեական վարույթի կամ ծառայողական քննության ավարտը, իսկ ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված կամ կարգապահական տույժ ստացած պայմանագրային զինծառայողը` մինչև դատվածությունը մարվելը կամ վերացվելը կամ կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալը կամ այն հանվելը: ↩
(36-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-162-Ն, 07.12.22 ՀՕ-506-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 37. |
Պայմանագրային զինծառայողին հավասար զինվորական պաշտոնի նշանակելը |
1. Պայմանագրային զինծառայողը նշանակվում է հավասար պաշտոնի`
1) ծառայողական անհրաժեշտությունից (այդ թվում` ծառայության մեջ նրա կարողություններն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից) ելնելով.
2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
3) ընտանեկան պայմաններից ելնելով (իր զեկուցագրի համաձայն).
4) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն:
Հոդված 38. |
Պայմանագրային զինծառայողին ցածր զինվորական պաշտոնի նշանակելը |
1. Պայմանագրային զինծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի`
1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել հավասար պաշտոնի (իր համաձայնությամբ).
2) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով (իր համաձայնությամբ).
3) ընտանեկան պայմաններից ելնելով (իր համաձայնությամբ).
4) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (իր համաձայնությամբ).
5) «պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում, ինչպես նաև եթե «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, այլ կարգապահական խախտման համար ենթարկվել է կարգապահական տույժի.
6) եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է զինվորական ծառայության սահմանափակման այնպիսի պատժի, որը բացառում է իր զբաղեցրած պաշտոնում հետագա պաշտոնավարումը.
7) սույն օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում:
8) ռազմական դրության ժամանակ իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում:
(38-րդ հոդ. փոփ. 07.12.22 ՀՕ-506-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 39. |
Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու կարգը |
1. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` պայմանագրային զինծառայողը կարող է իր համաձայնությամբ նշանակվել հավասար կամ բարձր զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող`
1) թափուր զինվորական պաշտոնի` մինչև վեց ամիս ժամկետով.
2) զինվորական պաշտոնն զբաղեցնող զինծառայողի ժամանակավոր բացակայության դեպքում` մինչև չորս ամիս ժամկետով (արձակուրդի, բացառությամբ` երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության, մեկ ամսից ավելի ժամկետով գործուղման դեպքերում): Երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են պաշտոնն զբաղեցնողի` երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամկետի ընթացքում:
2. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակում և ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը): Թափուր պաշտոնի կամ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված պայմանագրային զինծառայողին հաշվարկվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Բարձր զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված պայմանագրային զինծառայողին տվյալ զինվորական պաշտոնի հաստիքային դասակարգմամբ նախատեսված բարձր հերթական զինվորական կոչում չի շնորհվում: ↩
3. Զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են`
1) շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները` այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են շարքային կազմի կամ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ.
2) ավագ ենթասպայական կազմի զինծառայողները` այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ավագ ենթասպայական կազմի կամ կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ.
3) կրտսեր սպայական կազմի զինծառայողները` այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են կրտսեր և ավագ սպայական կազմերի զինվորական կոչումներ.
4) ավագ սպայական կազմի զինծառայողները` այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ավագ և բարձրագույն սպայական կազմերի զինվորական կոչումներ:
4. Առանձնահատուկ դեպքերում թափուր զինվորական (բացառությամբ հրամանատարական կազմի) պաշտոնի կարող է նշանակվել նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
(39-րդ հոդ. փոփ. 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 40. |
Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը |
1. Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է`
i
1) այլ պաշտոնի նշանակվելու դեպքում.
2) հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման պատճառով.
3) սույն օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում կամ կարգապահական տույժի կարգով, իսկ ռազմական դրության ժամանակ` նաև իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում. ↩ ↩
4) զինծառայողի նկատմամբ կալանքը կամ պաշտոնավարման կասեցումը որպես խափանման միջոց ընտրվելիս. ↩ ↩
5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարճաժամկետ ազատազրկման կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատժի դատապարտվելու դեպքում. ↩
6) հիվանդանոցային բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի` զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս.
7) սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված դեպքում.
7.1) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործուղման դեպքում.
7.2) զորահավաք հայտարարված լինելու ժամանակահատվածում հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե, բժշկական եզրակացության համաձայն, զինծառայողի բուժումը կարող է տևել մեկ ամսից ավելի.
7.3) համապատասխան զինվորական պաշտոնում պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.
7.4) եթե նշանակվել է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող` երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի կողմից արձակուրդից վերադառնալու դեպքում.
8) մեկ ամսից ավելի ժամկետով անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու դեպքում.
9) գերության մեջ գտնվելու դեպքում.
10) վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում.
11) զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում:
2. Պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը):
3. Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով: Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից` առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ:
(40-րդ հոդ. փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն, 25.03.21 ՀՕ-137-Ն, 09.06.22 ՀՕ-162-Ն, 07.12.22 ՀՕ-506-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), լրաց. 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 41. |
Պայմանագրային զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելը |
1. Պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում` երկու ամսից ոչ ավելի, իսկ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում կամ մինչև վեց ամիս ժամկետով ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի հաստիքը կրճատվելու դեպքում` համապատասխանաբար մինչև արձակուրդի կամ ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման ժամկետի ավարտի օրվան հաջորդող 60-րդ օրը.↩ ↩
2) 4-րդ կետով սահմանված դեպքում` մինչև ընտրված խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու օրվան հաջորդող 30-րդ օրը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի ժամկետը լրանալը, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում` վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել.↩ ↩
3) 5-րդ կետով սահմանված` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարճաժամկետ ազատազրկման ձևով պատժի դատապարտվելու դեպքում` պատժի կրման ամբողջ ժամկետով, իսկ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում` երկու ամսից ոչ ավելի. ↩ ↩
4) 6-րդ կետով սահմանված դեպքում (ներառյալ` արձակումը ձևակերպելու ժամկետը)` 1 ամսից ոչ ավելի.
5) 7-րդ կետով սահմանված դեպքում` երեք ամսից ոչ ավելի.
5.1) 7.1-ին և 7.2-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխանաբար մինչև գործուղման կամ բուժման ավարտի օրվան հաջորդող 30-րդ օրը.
5.2) 7.3-րդ և 7.4-րդ կետերով նախատեսված դեպքերում` մեկ ամսից ոչ ավելի.
6) 8-րդ կետով սահմանված դեպքում` մինչև վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.
7) 9-րդ կետով սահմանված դեպքում` վերադառնալու օրվանից` մեկ ամսից ոչ ավելի. ↩
8) 10-րդ կետով սահմանված դեպքում` մինչև ուսումնառության և սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հերթական արձակուրդի ավարտը:
1.1. Սույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում պայմանագրային զինծառայողը պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնվում է երկու ամսից ոչ ավելի ժամկետով:
2. Պայմանագրային զինծառայողներին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամկետի ավարտի օրվա դրությամբ պայմանագրային զինծառայողի` բուժման մեջ գտնվելու դեպքում կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ գտնվելու ժամկետը երկարաձգվում է մինչև պայմանագրային զինծառայողի բուժման ավարտի օրը: Սույն հոդվածի համաձայն` պայմանագրային զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելը չի հանդիսանում պայմանագրային զինծառայողի հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում և զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի գործողությունը: ↩
(41-րդ հոդ. փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն, 04.06.19 ՀՕ-57-Ն, 25.03.21 ՀՕ-137-Ն, 09.06.22 ՀՕ-162-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 42. |
Պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելը և գործուղելը, պայմանագրային զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը ժամանակավորապես կասեցնելը |
1. Պայմանագրային զինծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է հետևյալ դեպքերում.
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) առաջխաղացման կարգով.
3) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա (իր համաձայնությամբ).
4) ընտանեկան պայմաններից ելնելով (իր խնդրանքով).
5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
6) պլանային փոխարինման կարգով.
7) ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա ընդունվելու կապակցությամբ.
8) ռազմաուսումնական հաստատությունից, ասպիրանտուրայից, դոկտորանտուրայից, կլինիկական օրդինատուրայից, ինտերնատուրայից ազատվելու (հեռացվելու) պատճառով.
9) եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման հետ կապված պատիժ:
2. Պայմանագրային զինծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, ծառայության նոր վայր տեղափոխվում է հավասար պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը կատարվում է առանց զինծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, անչափահաս, մինչև 26 տարեկան` սովորող կամ հաշմանդամություն ունեցող երեխա, խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող անաշխատունակ անձ) համար, ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է, կամ առկա են սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանները:↩ ↩
3. Պայմանագրային զինծառայողը առաջխաղացման կարգով ծառայության նոր վայր տեղափոխվում է բարձր պաշտոնի նշանակմամբ:
4. Պայմանագրային զինծառայողը, ընտանեկան պայմաններից ելնելով, ծառայության նոր վայր տեղափոխվում է`
1) եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված ընտանիքի անդամի համար ծառայության վայրը հակացուցված է.
2) բնակության վայրի անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի եզրակացության համաձայն` առանձին ապրող հոր, մոր, քրոջ, եղբոր, պապի, տատի, որդեգրողի մշտական կողմնակի խնամքի անհրաժեշտությունից ելնելով: ↩
5. Պայմանագրային զինծառայող ամուսիններից մեկին, սույն հոդվածի համաձայն, ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում միաժամանակ որոշում է կայացվում ծառայության նոր վայր տեղափոխել նաև մյուս ամուսնուն, եթե փոխվում է ընտանիքի բնակության վայրը: Եթե հնարավոր չէ զինծառայող ամուսիններին ծառայության նոր վայրում միաժամանակ նշանակել զինվորական պաշտոնների, ապա տեղափոխությունը կատարվում է միայն զինծառայողի համաձայնությամբ:
6. Պայմանագրային զինծառայողը ծառայության նոր վայր մեկնում է գործերը և պաշտոնը հանձնելուց հետո` տեղափոխման հրամանն ստանալու օրվանից ոչ ուշ` քան 30-օրյա ժամկետում, բացառությամբ արձակուրդում, գործուղման կամ բուժման մեջ գտնվելու դեպքերի: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու հրամանի բողոքարկումը, ներառյալ` դատական կարգով, չի կասեցնում դրա կատարումը: Պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխման գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի գործողությունը:↩ ↩
7. Պայմանագրային զինծառայողների ուսման կամ ծառայության, ինչպես նաև ծառայողական գործուղումներն իրականացվում են սույն օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
8. Պայմանագրային զինծառայողի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն նշանակված լինելու դեպքում պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնի նշանակելու և (կամ) պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով կարող է մինչև մեկ ամիս ժամկետով ժամանակավորապես կասեցվել պայմանագրային զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը` պահպանելով դրամական ապահովությունը:
(42-րդ հոդ. փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն, 04.06.19 ՀՕ-57-Ն, 16.04.20 ՀՕ-219-Ն, 08.12.22 ՀՕ-532-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 43. |
Պայմանագրային զինծառայողի պլանային փոխարինման կարգով տեղափոխումը |
1. Պլանային փոխարինման կարգով ծառայության նոր վայր տեղափոխման ենթակա են հատուկ և կլիմայական ծանր պայմաններում ծառայող սպայական կազմի պայմանագրային զինծառայողները: Հատուկ և կլիմայական ծանր պայմաններում ծառայության տևողությունը և տեղափոխման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Տեղափոխվող պայմանագրային զինծառայողները չեն օգտվում ծառայության նոր վայրն ընտրելու իրավունքից: Նրանք նշանակվում են հավասար կամ բարձր զինվորական պաշտոնի` իրավասու պաշտոնատար անձի հրամանով:
2. Պայմանագրային զինծառայողը կարող է հրաժարվել պլանային փոխարինումից և շարունակել ծառայությունը հատուկ կամ կլիմայական ծանր պայմաններում, որի դեպքում ծառայության լրացուցիչ ժամկետը սահմանվում է նրա համաձայնությամբ` մեկ տարուց ոչ պակաս: Պլանային փոխարինումից հրաժարվելու մասին պայմանագրային զինծառայողի ստորագրությամբ նշում է կատարվում պայմանագրային զինծառայողի անձնական գործում:
3. Պլանային փոխարինման կարգով տեղափոխությունը կարող է կատարվել պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան մեկ տարի, ինչպես նաև պայմանագրային զինծառայողի` ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալուց ոչ ուշ, քան երեք տարի առաջ:
4. Պայմանագրային զինծառայողին հատուկ և կլիմայական ծանր պայմաններ ունեցող ծառայության վայր կրկին տեղափոխելն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
Հոդված 44. |
Պայմանագրային զինծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելը |
1. Պայմանագրային զինծառայողը կարող է տեղափոխվել հետագա ծառայությունը շարունակելու`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր կամ փրկարար ծառայություն. ↩ ↩
2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր կամ փրկարար ծառայություն. ↩ ↩
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր կամ փրկարար ծառայություն. ↩ ↩
3.1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայություն.
4) փրկարար ծառայությունից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգեր: ↩ ↩
2. Պայմանագրային զինծառայողի տեղափոխությունը կատարվում է նրա խնդրանքով կամ համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողի տեղափոխությունը հիմք չէ տեղափոխությունից հետո պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն օրենքով ծագող իրավական հետևանքները չկիրառելու համար:
3. Տեղափոխվող զինծառայողի անունը հանվում է համապատասխան մարմնի անձնակազմի ցուցակներից և գրանցվում տեղափոխված մարմնի անձնակազմի ցուցակներում: Ընդ որում, մինչև տեղափոխված մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրը նա համարվում է համապատասխան մարմնի ծառայող:
(44-րդ հոդ. փոփ. 16.12.22 ՀՕ-491-Ն, 23.12.22 ՀՕ-621-Ն օրենքներ)
Հոդված 45. |
Պայմանագրային զինծառայողին այլ մարմիններ գործուղման կարգը և զինվորական ծառայության անցման առանձնահատկությունները |
1. Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները կարող են գործուղվել պետական մարմիններ, կազմակերպություններ, հիմնարկներ և ուսումնական հաստատություններ (այսուհետ` այլ մարմիններ)` հետագա ծառայությունը շարունակելու: Գործուղումն իրականացվում է պայմանագրային զինծառայողի համաձայնությամբ` այլ մարմնի հարցման հիման վրա:
2. Գործուղված զինծառայողների հետ հերթական պայմանագիր կնքում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը` պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված այն մարմնի ղեկավարի միջնորդությամբ, որտեղ գործուղվել է զինծառայողը:
3. Գործուղված պայմանագրային զինծառայողի զինվորական կոչման շնորհումը, զինվորական ծառայությունից արձակումը, գերատեսչական և պետական պարգևներով պարգևատրումը կատարվում են ընդհանուր հիմունքներով` պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված այն մարմնի ղեկավարի միջնորդությամբ, որտեղ գործուղվել է զինծառայողը:
4. Գործուղման անհրաժեշտությունը վերանալուց հետո պայմանագրային զինծառայողներն ուղարկվում են գործուղող մարմին` նրանց հետագա զինվորական ծառայության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Զինվորական ծառայությունը շարունակելու ցանկություն չհայտնած պայմանագրային զինծառայողն արձակվում է զինվորական ծառայությունից` առանց զինվորական պաշտոնի նշանակվելու: Նշված դեպքում պայմանագրային զինծառայողի զինվորական ծառայության ավարտի օր համարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերից (այլ զորքերից) արձակվելու օրը:
ԳԼՈՒԽ 9
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 46. |
Պայմանագրային զինծառայողի անձնական գործը և պաշտոնի անձնագիրը |
1. Պայմանագրային զինծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որի վարման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
2. Պայմանագրային զինծառայողի անձնական գործում հաշվառվում են պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, զինվորական կոչումների շնորհման, ռազմական և այլ կրթության, ատեստավորման և վերապատրաստումների, օրացուցային և արտոնյալ ժամկետով ծառայության ստաժի, կիրառված խրախուսանքների ու կարգապահական տույժերի, սույն օրենքով սահմանված զինվորական ծառայության և կոչման կրման ժամկետներում չհաշվարկվող ժամանակահատվածների, առողջական վիճակի, ընտանեկան դրության և ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկատվությունը:
3. Զինվորական պաշտոնի համար սահմանվում է պաշտոնի անձնագիր, որը հանդիսանում է տվյալ պաշտոնն զբաղեցնող զինծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար զինծառայողին մասնագիտական գիտելիքների ու ծառայողական ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող փաստաթուղթ: Զինվորական պաշտոնների անձնագրերը հաստատվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
Հոդված 47. |
Պայմանագրային զինծառայողների ատեստավորումը ↩ |
1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվում է ատեստավորում: Ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակի հիման վրա համապատասխան գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: ↩
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներն առաջին անգամ մասնակցում են կամավոր: ↩
3. Օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնն զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է պաշտոնի նշանակման օրվանից: Սույն մասով սահմանված կարգով ատեստավորման ենթակա է նաև սույն օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նոր պայմանագիր կնքած և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողը` անկախ այն հանգամանքից, որ համապատասխան պաշտոնը պայմանագրային զինծառայողն զբաղեցնում է առաջին անգամ, թե ոչ: ↩
4. Զբաղեցրած մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողները (այսուհետ նաև` պայմանագրային զինծառայող) ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Սույն մասով սահմանված դեպքերում` ↩
1) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողն ատեստավորման ենթակա է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը.
2) հերթական արձակուրդում կամ գործուղման կամ բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողը ենթակա է ատեստավորման հերթական արձակուրդի կամ գործուղման կամ բուժման ավարտից հետո` եռամսյա ժամկետում:
5. Ատեստավորման ենթակա պայմանագրային զինծառայողը ոչ ուշ, քան երկու ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
6. Ատեստավորման արդյունքներով կայացվում են հետևյալ եզրակացությունները.
1) ենթակա է հաշվարկվելու հավելավճար.
2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար:
7. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից: Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգում կարող է հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողի համար սահմանվել ատեստավորումը վերահանձնելու հնարավորություն, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից: ↩
8. Ատեստավորվող պայմանագրային զինծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ատեստավորվող պայմանագրային զինծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը դրանց ծանոթանալու օրվանից հետո` ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
(47-րդ հոդ. խմբ. 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), փոփ. 29.02.24 ՀՕ-89-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 10
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ
Հոդված 48. |
Պայմանագրային զինծառայողներին տրվող արձակուրդը |
1. Պայմանագրային զինծառայողներին տրվում են հետևյալ արձակուրդները.
1) հերթական.
2) լրացուցիչ.
3) ուսումնական (ռազմաուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում).
4) հիվանդության պատճառով (վերականգնողական).
5) կին զինծառայողին` հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար:
2. Պայմանագրային զինծառայողներին կարող են տրվել նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ արձակուրդներ:
3. Պայմանագրային զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված արձակուրդներ տալու դեպքում տրվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ` մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով:
4. Պայմանագրային զինծառայողներին սույն հոդվածով նախատեսված արձակուրդներ տալու կարգը և արձակուրդ տալու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) ցանկը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
Հոդված 49. |
Հերթական արձակուրդը |
1. Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է`
1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար` տարվա ընթացքում 30 օրացուցային օր.
2) 15-25 օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար` տարվա ընթացքում 35 օրացուցային օր.
3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած պայմանագրային զինծառայողի համար` տարվա ընթացքում 40 օրացուցային օր:
1.1. Պայմանագրային զինծառայողի հերթական արձակուրդին միացվում են նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 227-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն զինծառայողին հաշվարկված հանգստի օրերը` որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հերթական արձակուրդի մաս:
2. Հերթական արձակուրդը պայմանագրային զինծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երկու մասով: Մարտական հերթապահության հատուկ ժամանակացույցով պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է մարտական հերթապահության ժամանակացույցից դուրս ժամանակահատվածում: ↩
3. Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած պայմանագրային զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց անմիջապես հետո տրվում է հերթական արձակուրդ:
4. Պայմանագրային զինծառայող ամուսինների ցանկությամբ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:
5. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա համար զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հաստատած ժամանակացույցի համաձայն` զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով:
6. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած պայմանագրային զինծառայողներին.
2) մինչև 16 տարեկան երեք և ավելի երեխա ունեցող պայմանագրային զինծառայողներին.
3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցող պայմանագրային զինծառայողներին:
7. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով պայմանագրային զինծառայողը չի օգտվել հերթական և (կամ) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լրացուցիչ արձակուրդից, ապա դրանք տրվում են հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:
8. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած պայմանագրային զինծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով` հիմք ընդունելով բուժումն իրականացրած բժշկական հաստատության համապատասխան տեղեկանքը:
9. Հերթական արձակուրդից պայմանագրային զինծառայողին հետ կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` արձակուրդ տրամադրած հրամանատարի (պետի) հրամանով: Նշված դեպքում չօգտագործած արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օրացուցային օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը պայմանագրային զինծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:
10. Պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության ընդունվելու և զինվորական ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է դրա ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են` ավելացման եղանակով:
(49-րդ հոդ. փոփ. 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 50. |
Լրացուցիչ արձակուրդը |
1. Լրացուցիչ արձակուրդը տրվում է`
1) զինվորական ծառայության առանձնահատուկ կամ վնասակար պայմաններում ծառայող պայմանագրային զինծառայողին` 10 օրացուցային օր.
2) ընտանեկան պայմաններից ելնելով` պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամի ամուսնության, ծանր հիվանդության կամ մահվան դեպքերում կամ ուսման կապակցությամբ կամ այլ հարգելի պատճառներով` մինչև 10 օրացուցային օր:
2. Պայմանագրային զինծառայողի ցանկությամբ լրացուցիչ արձակուրդը կարող է միացվել հերթական արձակուրդին:
Հոդված 51. |
Ուսումնական արձակուրդը |
1. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնող պայմանագրային զինծառայողին ուսման ընդմիջումների ընթացքում տրվում են`
1) ձմեռային արձակուրդ` 15 օրացուցային օր.
2) ամառային արձակուրդ` 30 օրացուցային օր:
Հոդված 52. |
Հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդը |
1. Պայմանագրային զինծառայողներին հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված բուժման մեջ գտնվելու կամ վերականգնողական ժամանակահատվածի համար` բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության կամ ռազմաբժշկական հանձնաժողովի տեղեկանքի հիման վրա:
2. Պայմանագրային զինծառայողներին առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու ժամանակ բուժում իրականացնող համապատասխան ռազմաբժշկական հաստատության պետի կողմից զինծառայողին կարող է տրվել արձակուրդ մինչև 30 օրացուցային օր տևողությամբ` կենտրոնական փորձաքննական մարմնի եզրակացության հիման վրա: ↩
3. Հերթական կամ լրացուցիչ արձակուրդի ընթացքում հիվանդացած պայմանագրային զինծառայողի հիվանդության ժամանակահատվածը չի հաշվարկվում տրված արձակուրդի ժամկետում:
4. Պայմանագրային զինծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:
5. Պայմանագրային զինծառայողների բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել անընդմեջ 90 օրացուցային օրը: Բուժման ավարտից հետո պայմանագրային զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության կենտրոնական փորձաքննական մարմնի կողմից, որի արդյունքներով կենտրոնական փորձաքննական մարմինը կարող է երկարաձգել բուժման մեջ գտնվելու ժամկետը` մինչև 30 օրացուցային օր, կամ սահմանել վերականգնողական ժամկետ` մինչև 30 օրացուցային օր: Երկարաձգված բուժման կամ վերականգնողական ժամկետի ավարտից հետո պայմանագրային զինծառայողները կրկին ենթակա են ռազմաբժշկական փորձաքննության: Ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներով կենտրոնական փորձաքննական մարմինը տալիս է զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է զինծառայողի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը, ինչպես նաև զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են զինծառայողի առողջական վիճակին: Զինծառայողի առողջական վիճակի եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը նրա պիտանիության աստիճանից, նշվում են` ↩
1) պիտանի է զինվորական ծառայության համար.
2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.
3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար.
4) կարիք ունի ծառայողական պարտականություններից ազատման` մինչև 15 օրացուցային օր ժամկետով.
5) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.
6) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար:
(52-րդ հոդվածը փոփ. 12.07.24 ՀՕ-309-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 53. |
Կին զինծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը |
1. Կին զինծառայողին` հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում կին զինծառայողի դրամական ապահովությունը պահպանվում է: Հղիության և ծննդաբերության արձակուրդից առաջ կամ անմիջապես հետո կին զինծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է հերթական արձակուրդ:
3. Կին զինծառայողին իր ցանկությամբ տրվում է երեխայի խնամքի համար արձակուրդ` մինչև երեխայի երեք տարին լրանալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս: Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին զինծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում են:
4. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին զինծառայողի անընդհատ ծառայության ստաժում` պաշտոնային դրույքաչափը սահմանելու, հերթական զինվորական կոչում շնորհելու (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածի), զինվորական ծառայությունից արձակվելիս դրամական օգնության չափը և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար:
5. Հղիության և ծննդաբերության տարում կին զինծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում` ավարտվելու օրվանից համամասնաբար մինչև օրացուցային տարվա ավարտը` ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկու և կես օր հաշվարկով:
ԳԼՈՒԽ 11
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼԸ
Հոդված 54. |
Պայմանագրային զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու հիմքերը |
1. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է`
1) երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելիս.
2) զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալիս.
3) պայմանագրի ժամկետը լրանալիս.
4) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս. ↩
5) հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման դեպքում, եթե զինծառայողը համաձայն չէ թողնվելու կադրերի տրամադրության տակ կամ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող թափուր զինվորական պաշտոնի, կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն և չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.↩ ↩
6) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով կամ 1.1-ին մասով նախատեսված կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող թափուր զինվորական պաշտոնի, կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն և չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.↩ ↩
7) «զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժ կիրառելիս.
8) մինչև պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելիս, եթե չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.
9) ռազմաուսումնական հաստատությունից կամ սպայական կամ սերժանտական դասընթացներից կամ ակադեմիական ուսումնառությունից կամ պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատությունից (այսուհետ` ուսումնառություն) իր դիմումի համաձայն ազատվելիս կամ անբավարար առաջադիմության կամ անկարգապահության հիմքով հեռացվելիս, եթե չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.
10) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելիս կամ զինվորական կոչումից զրկվելիս.
11) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի հիման վրա պայմանագրային զինծառայողն արձակվում է զինվորական ծառայությունից, եթե սույն օրենքով սահմանված կարգով նրա հետ չի կնքվում հերթական պայմանագիր:
3. Սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող պայմանագրային զինծառայողների համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-8-րդ կետերով սահմանված հիմքերով հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին տասը տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով` ուսումնառության ընթացքում, պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանք` հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց ամսական նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով տուժանքի ձևով: Սույն մասով սահմանված իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է այն անձի համար, որը սույն մասով սահմանված պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո` երեք տարվա ընթացքում, դիմում է կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար, և այդ ժամկետում նրա հետ սույն օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիր` հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նախկին (դադարեցված) պայմանագրի պայմաններով` հաշվի առնելով նաև վճարված տուժանքի չափը և նախկինում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության շրջանակներում ծառայած ժամկետը, որի դեպքում տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, ինչպես նաև մինչև այդ օրը վճարված տուժանքի գումարը չի վերադարձվում պայմանագրային զինծառայողին: ↩
4. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած պայմանագրային զինծառայողը սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ուղարկվում է պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, իսկ պետական լիազոր մարմնի պատվերով, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունում, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատության ռազմաբժշկական ֆակուլտետում ուսումնառություն անցած կամ անցնող զինծառայողների համար ծագում է նաև համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության վճարովի համակարգում տվյալ մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը բարձրագույն ուսումնական հաստատությանը վճարելու պարտավորություն:
5. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտադիր կամ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն չունեցող պայմանագրային զինծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված մինչև պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու հիմքով արձակելիս պայմանագրային զինծառայողի համար ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 425-րդ հոդվածով նախատեսված պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու հրաժարագին վճարելու պարտավորություն` պայմանագրային զինծառայողի վերջին զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափի եռապատիկի չափով: Մինչև պայմանագրի ժամկետը լրանալը պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն մասով սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը նախատեսվում է զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերում: Հրաժարագին վճարելու պահանջը պայմանագրային զինծառայողին է ներկայացվում մինչև պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու մասին անհատական իրավական ակտն ընդունելը` զինվորական ծառայությունից արձակելու մասին պայմանագրային զինծառայողի զեկուցագիրը համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի կառավարման իրավասու ստորաբաժանումում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հրաժարագին վճարելու պահանջի ներկայացման օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրային զինծառայողի կողմից հրաժարագինը չվճարելու կամ դրա վճարումից հրաժարվելու դեպքում հրաժարագնի բռնագանձումն իրականացվում է դատական կարգով:
(54-րդ հոդ. փոփ. 04.06.19 ՀՕ-57-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 55. |
Պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու կարգը |
1. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է իր ներկայացրած զեկուցագրի հիման վրա, բացառությամբ երբ արձակումն իրականացվում է առանց նրա հետ համաձայնեցնելու:
2. Եթե առկա են պայմանագրային ծառայությունից արձակելու մեկից ավելի հիմքեր, զինծառայողն արձակվում է իր ընտրած հիմքով, բացառությամբ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-11-րդ կետերով նախատեսված դեպքերի:
3. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է զինված ուժերի պահեստազոր, եթե ենթակա չէ պաշտոնաթողության: Պայմանագրային զինծառայողը ենթակա է պաշտոնաթողության, եթե լրացել է սույն օրենքով սահմանված` պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը: Պաշտոնաթող նախկին զինծառայողները համարվում են զինված ուժերի և այլ զորքերի վետերաններ:
4. Զինվորական ծառայության մեջ 20 և ավելի տարի անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած պայմանագրային զինծառայողներին` անկախ ծառայության ընդհանուր ժամկետից, արձակելու իրավունք ունեցող պետի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք, բացառությամբ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-11-րդ կետերով սահմանված հիմքերով ծառայությունից արձակված անձանց: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն սպայական կազմի զինծառայողներին այդպիսի իրավունք վերապահում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն նաև ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված պահեստազորում հաշվառված և սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող, ինչպես նաև պետական լիազոր մարմնում աշխատող և զինվորական ծառայության մեջ չգտնվող քաղաքացիները` պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով: Սույն մասով չնախատեսված և զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձանց կողմից զինվորական համազգեստի կրումն առաջացնում է վարչական պատասխանատվություն: ↩
5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում, ինչպես նաև պայմանագրային զինվորական ծառայությունից անօրինական արձակված պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունում վերականգնվում է իր ցանկությամբ` զինվորական ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու միջոցով` արձակման հրամանը տված հրամանատարի (պետի) հրամանով: Այդ դեպքում բաց թողնված զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժում: ↩
6. Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով` արձակման հիմքեր ծագելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, ընդ որում, օտարերկրյա պետություն ուսումնառության կամ ծառայության գործուղված զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու հրամանը տրվում է զինծառայողի գործուղումը դադարեցնելու և զինծառայողին հետ կանչելու մասին հրամանի ընդունման և զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հիման վրա: Արձակման հրամանում պարտադիր նշվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժը, որում առանձին նշվում են օրենքով սահմանված օրացուցային ստաժը, իսկ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող անհրաժեշտ օրացուցային ստաժի առկայության դեպքում` նաև արտոնյալ պայմաններով հաշվարկվող զինվորական ծառայության ժամանակահատվածները: ↩
7. Զինվորական ծառայությունից արձակելու հրամանի հիման վրա զորամասի հրամանատարի (զինվորական կառավարման մարմնի պետի) հրամանով զինծառայողը հանվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի և բավարարման (ապահովման) ցուցակներից, և հրամանի տրման օրվա դրությամբ կատարվում է վերջնահաշվարկ: Հիվանդանոցային բուժման մեջ կամ հերթական արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանվում է բուժման կամ արձակուրդի ավարտի հաջորդ օրը:
8. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` կադրերի տրամադրության տակ թողնված և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված պայմանագրային զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Նշված դեպքում, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելիս վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:
9. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված դեպքում պայմանագրային զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, և վերջնահաշվարկ կատարվում է այդ օրվա դրությամբ: Եթե մինչև դատապարտվելը զինծառայողը, սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, թողնվել է կադրերի տրամադրության տակ, ապա վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:
(55-րդ հոդ. փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
ԲԱԺԻՆ 5
ՊԱՀԵՍՏԱԶՈՐ
ԳԼՈՒԽ 12
ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 56. |
Պահեստազորում հաշվառման կարգը |
1. Պահեստազորում հաշվառումը զինվորական հաշվառման անբաժանելի մասն է, որի նպատակն է ապահովել խաղաղ ժամանակ պահեստազորային պատրաստության շրջանակներում քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման գործընթացի, իսկ պատերազմի ժամանակ` զորահավաքային զորակոչի պատշաճ իրականացումը:
2. Պահեստազորում հաշվառվում են`
1) ժամկետային պարտադիր կամ պայմանագրային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված քաղաքացիները.
2) սույն օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները.
2.1) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներով շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված կամ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցնելու դիմաց սահմանված համապատասխան գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած քաղաքացիները.
2.2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներով շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված կամ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցնելու դիմաց սահմանված համապատասխան գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած քաղաքացիները.
3) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում նշված քաղաքացիները.
4) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած և սույն օրենքով սահմանված կարգով «լեյտենանտ» զինվորական կոչում ստացած քաղաքացիները.
5) ռազմահաշվառական մասնագիտություն ունեցող իգական սեռի քաղաքացիները.
6) Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պետական պահպանության ծառայության, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարարական ծառայության համակարգերից արձակված քաղաքացիները` նրանց շնորհված հատուկ կոչումները (բացառությամբ զինվորական կոչումների) հաշվի առնելով. ↩
7) 37 տարեկանը լրացած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք. ↩
8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և զինվորական կոչում ունեցող անձինք` ունեցած զինվորական կոչումները հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան.
9) սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները.
10) օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառման ենթակա և սույն մասում չնշված այլ կարգավիճակ ունեցող քաղաքացիները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերում քաղաքացիները պահեստազորում հաշվառվում են տարածքային զինվորական կոմիսարի որոշմամբ:
(56-րդ հոդ. փոփ. 23.12.22 ՀՕ-621-Ն, 16.01.24 ՀՕ-23-Ն օրենքներ)
Հոդված 57. |
Պահեստազորի խմբերը և պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը |
1. Պահեստազորում քաղաքացիների հաշվառումն իրականացվում է ըստ զինվորական ծառայության կազմերի` տարիքային երկու խմբով:
2. Պահեստազորի առաջին խմբում հաշվառվում են`
1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները` մինչև 53 տարեկանը.↩
2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները` մինչև 55 տարեկանը.↩
3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները` մինչև 58 տարեկանը.↩
4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները` մինչև 60 տարեկանը.↩
5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները` մինչև 65 տարեկանը.
6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները` մինչև 70 տարեկանը:
3. Պահեստազորի երկրորդ խմբում հաշվառվում են`
1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները` մինչև 55 տարեկանը.↩
2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները` մինչև 57 տարեկանը.↩
3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները` մինչև 60 տարեկանը.↩
4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները` մինչև 63 տարեկանը.↩
5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները` մինչև 68 տարեկանը.
6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները` մինչև 70 տարեկանը:
4. Պահեստազորի առաջին և երկրորդ խմբերը բաժանվում են երկու կարգի` ըստ պահեստազորայինի զինվորական պատրաստության աստիճանի:
5. Առաջին կարգում հաշվառվում են`
1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք սույն օրենքով սահմանված ժամկետներում անցել են պարտադիր զինվորական ծառայություն.
2) ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի կրտսեր հրամանատարական խմբի պաշտոններ.
3) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`
ա. չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն,
բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի կրտսեր կամ միջին հրամանատարական խմբերի պաշտոններ.
4) ավագ սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի ավագ կամ բարձրագույն հրամանատարական խմբերի պաշտոններ.
5) բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի բարձրագույն հրամանատարական խմբի պաշտոններ.
6) մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիները` անկախ զինվորական ծառայություն անցնելու ժամկետից.
7) զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:
6. Երկրորդ կարգում հաշվառվում են`
1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք `
ա. չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն,
բ. զինվորական ծառայության մեջ են գտնվել վեց ամսից պակաս ժամկետով,
գ. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,
դ. ռազմահաշվառական մասնագիտություն ստացած և զինվորական ծառայություն չանցած իգական սեռի քաղաքացիները.
2) ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք `
ա. պայմանագրային զինվորական ծառայության մեջ են գտնվել մեկ տարուց պակաս ժամկետով,
բ. պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով.
3) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք `
ա. զինվորական ծառայության մեջ են գտնվել մեկ տարուց պակաս ժամկետով,
բ. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,
գ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական խմբի պաշտոններ.
4) ավագ սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք `
ա. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,
բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի ավագ սպայական խմբի պաշտոններ.
5) բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք `
ա. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,
բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի բարձրագույն սպայական խմբի պաշտոններ:
7. Պահեստազորի առաջին խմբում հաշվառված պահեստազորայինի` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանային տարիքը լրանալու դեպքում պահեստազորայինը փոխանցվում է պահեստազորի երկրորդ խումբ:
(57-րդ հոդ. փոփ. 19.04.21 ՀՕ-170-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 13
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 58. |
Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները |
1. Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվում են հետևյալ միջոցառումները.
1) վարժական հավաքներ` պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավելու նպատակով. ↩
2) զինվորական վարժանքներ (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներ) կամ զորավարժություններ (զորախաղեր)` զինված ուժերի զորահավաքային պատրաստականության վիճակը ստուգելու նպատակով.
3) պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավում:
2. Վարժական հավաքները հայտարարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն:
3. Զինվորական վարժանքները (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումներ) և զորավարժությունները (զորախաղերը) հայտարարվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` յուրաքանչյուր տարվա զինված ուժերի զորահավաքային պատրաստականության պլանների հիման վրա:
4. Պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավումն իրականացվում է պետական լիազոր մարմնի և քաղաքացու միջև մեկ տարի ժամկետով կնքվող պայմանագրի միջոցով: Սույն մասում նշված պայմանագիրը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր: Քաղաքացու կողմից հաստիքով նախատեսված պարտականությունների իրականացման կարգը և պայմանները սահմանվում են պայմանագրով: Պայմանագրի ձևը և պետական լիազոր մարմնի անունից պայմանագիրն ստորագրող իրավասու պաշտոնատար անձանց ցանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:↩
5. Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին կամավոր հիմունքներով կարող են մասնակցել նաև սույն օրենքով սահմանված` պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ հաշվառումից հանված անձինք` պայմանագրային հիմունքներով:
i
6. Սույն հոդվածով սահմանված` պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(58-րդ հոդ. փոփ. 04.06.19 ՀՕ-57-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 59. |
Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին վարժական հավաքների կանչելու կարգը և ժամկետները |
1. Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կանչվում են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված պահեստազորայինները:
2. Պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված`
1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում.
2) ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև երկու անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում: Սույն կետում նշված կազմերի` օդաչուական մասնագիտություն ունեցող պահեստազորայինները թռիչքային վարժություններ կատարելու նպատակով լրացուցիչ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև երեք անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:
3. Պահեստազորի առաջին խմբի երկրորդ կարգում հաշվառված`
1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև վեց անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում.
2) ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել մինչև երեք անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում: Սույն կետում նշված կազմերի` օդաչուական մասնագիտություն ունեցող պահեստազորայինները, թռիչքային վարժություններ կատարելու նպատակով լրացուցիչ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև մեկ ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս մեկ տարվա ընթացքում:
4. Անհրաժեշտության դեպքում, սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, վարժական հավաքի մեջ ներգրավվելու ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով, ինչպես նաև ավելացվել վարժական հավաքների քանակը` չգերազանցելով վարժական հավաքներում գտնվելու` սույն հոդվածով սահմանված ընդհանուր ժամկետները:
5. Պարտադիր զինվորական ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված և պահեստազորում հաշվառված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո` մեկ տարուց ոչ շուտ: Հայտարարված վարժական հավաքին չի կարող կանչվել այն քաղաքացին, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ վարժական հավաքներից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել ներգրավվելու հայտարարված վարժական հավաքին: ↩
6. Քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տրված ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու, ինչպես նաև սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններ չունենալու դեպքերում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման վայր: Զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթաց` հայտարարվող վարժական հավաքին սույն հոդվածի 5-րդ և սույն մասերով նախատեսված վարժական հավաքին կանչվելու ոչ ենթակա հանգամանքներն ու պայմանները և քաղաքացու առողջական վիճակը հստակեցնելու միջոցով վարժական հավաքին քաղաքացու մասնակցությունն ապահովելու նպատակով, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին: ↩ ↩
7. Վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է վարժական հավաքի անցկացման վայրի զորամասի անձնակազմի ցուցակներում և վերցվում բոլոր տեսակի բավարարումների` ծառայությունն իրականացնելով զորանոցային պայմաններում և, ըստ անհրաժեշտության, ներգրավվելով մարտական հերթապահության, նրան հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափ, ամրակցվում են զենք, զինամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա տարածվում են պայմանագրային զինծառայողների համար սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, վարժական հավաքի ժամանակահատվածը օրացուցային հաշվարկով ներառվում է քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում: ↩
8. Վարժական հավաքի ավարտման օրը քաղաքացուն տրվում է կարգագիր` յոթնօրյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատում հաշվառման կանգնելու համար:
i
9. Վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը): Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Ընդ որում, խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին կարող են կանչվել մինչև 15-ը ներառյալ աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)` առավելագույնը մեկ աշխատող, 16-ից մինչև 30-ը ներառյալ աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)` առավելագույնը երկու աշխատող, իսկ 30-ից ավելի աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)` աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան հինգ տոկոսի չափով աշխատողներ: ↩
10. Քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը կամ վարժական հավաքի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
(59-րդ հոդ. փոփ. 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 22.05.24 ՀՕ-239-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)
Հոդված 60. |
Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) և զորավարժությունների (զորախաղերի) կանչելու կարգն ու ժամկետները |
1. Պահեստազորի առաջին կամ երկրորդ խմբերում հաշվառված շարքային կամ ենթասպայական կամ սպայական կազմերի պահեստազորայինը կարող է կանչվել զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) կամ զորավարժությունների (զորախաղերի) ոչ ավելի, քան տարեկան երկու անգամ:
2. Պահեստազորայինները զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) կանչվում են մինչև 10 օրացուցային օր ժամկետով, իսկ զորավարժությունների (զորախաղերի)` դրանց տևողության ամբողջ ժամկետով:
3. Պահեստազորայինը զինվորական վարժանքի կամ զորավարժության կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տրված ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին ուղարկվում է զինվորական վարժանքի կամ զորավարժության անցկացման վայր` սահմանված ժամկետում զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու համար: Զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացին ապահովվում է անվճար սննդով և զինվորական համազգեստով` զինծառայողների համար սահմանված կարգով, և քնելատեղով: ↩
4. Պահեստազորայինին զինվորական վարժանքի կամ զորավարժության ավարտից հետո միանվագ ձևով վճարվում են համապատասխան կազմերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովությանը համարժեք չափով և կարգով:
5. Զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում են քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը: Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
6. Քաղաքացու կողմից զինվորական վարժանքից կամ զորավարժությունից խուսափելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
(60-րդ հոդվածը փոփ. 22.05.24 ՀՕ-239-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)
ԲԱԺԻՆ 6
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
i
ԳԼՈՒԽ 14
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 61. |
Զինծառայողների դրամական ապահովությունը |
1. Զինծառայողների դրամական ապահովությունը զինծառայողների նյութական ապահովության և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց է:
2. Զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան: Սույն հոդվածով սահմանված` զինծառայողների դրամական ապահովությանը վերաբերող դրույթները տարածվում են նաև քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և համապատասխան ոլորտները կարգավորող օրենքների պահանջներին համապատասխան:↩
i
3. Զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ↩
4. Զինծառայողների դրամական ապահովությունը սահմանվում է ամսական օրացուցային օրերի հաշվարկով և բաղկացած է զինվորական (այլ հատուկ) կոչումներին համապատասխանող զինվորական պաշտոնների դասակարգման խմբերին և զինվորական ծառայության ստաժներին համարժեք պաշտոնային դրույքաչափերից (այսուհետ` պաշտոնային դրույքաչափ), օրենքով սահմանված կարգով տրվող հավելումներից, հավելավճարներից և լրավճարներից: Սույն հոդվածով զինծառայողների դրամական ապահովությունը սահմանող դրույթները տարածվում են նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի և զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա: ↩ ↩
5. Զինծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների և պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի արտադրյալով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:↩
6. Զինվորական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված` տվյալ պաշտոնի խմբի սանդղակի գործակիցների միջոցով:↩
7. Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է յոթ մակարդակից, որոնցից յուրաքանչյուրում սահմանվում է նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը հաշվարկելու` բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից:
8. Առաջին անգամ զինվորական պաշտոնում նշանակված անձի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբի սանդղակում` ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի միջոցով:
9. Նախորդ պաշտոնի նկատմամբ սահմանված կարգով ավելի բարձր կամ ցածր պաշտոնի նշանակված զինծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է նոր պաշտոնի խմբի սանդղակում` ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի միջոցով:
10. Զինծառայողին զինվորական ծառայության ստաժի համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ` պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը:
11. Պաշտոնային դրույքաչափի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է հետևյալ սխեմայով.
1) 1-7-րդ մակարդակների համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափի միավոր ավելացում` կախված զինվորական ծառայության ստաժից.
2) մինչև 2 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 1-ին մակարդակի գործակցի միջոցով.
3) 2-ից մինչև 5 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 2-րդ մակարդակի գործակցի միջոցով.
4) 5-ից մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 3-րդ մակարդակի գործակցի միջոցով.
5) 10-ից մինչև 15 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 4-րդ մակարդակի գործակցի միջոցով.
6) 15-ից մինչև 20 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 5-րդ մակարդակի գործակցի միջոցով.
7) 20-ից մինչև 25 տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 6-րդ մակարդակի գործակցի միջոցով.
8) 25 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի դեպքում պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող սանդղակի 7-րդ մակարդակի գործակցի միջոցով.
9) սանդղակի 7-րդ մակարդակից պաշտոնային դրույքաչափը մնում է անփոփոխ:
12. Պաշտոնային դրույքաչափի բնականոն աճի հերթական միավոր ավելացումն իրականացվում է սահմանված զինվորական ծառայության ստաժը լրանալուն հաջորդող ամսվա 1-ից:
13. Սույն օրենքով սահմանված կարգով հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կամ հիվանդանոցային բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի` զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ պայմանագրային զինծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելու կամ գերության մեջ գտնվելու պատճառով, ինչպես նաև, սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 7.2-րդ, 7.3-րդ և 7.4-րդ կետերի ու 3-րդ մասի համաձայն, զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը` օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում: Սույն մասի համաձայն` գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է, և դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ, կամ եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 548-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթ: Սույն օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդման շրջանակներում պաշտոնավարման կասեցման հիմքով զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողի համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսը, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը` օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:↩ ↩ ↩
14. Ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններն ավարտած և սկզբնական սպայական զինվորական կոչում ստացած զինծառայողների համար` մինչև պաշտոնի նշանակումը, իսկ ռազմաբժշկական ուսումնական հաստատություններն ավարտած և ինտերնատուրայում կամ օրդինատուրայում կամ պետական լիազոր մարմնի պատվերով ինտերնատուրայի կրթական ծրագրով սովորելու հրամանագրված զինծառայողների համար` նաև ինտերնատուրայում և օրդինատուրայում սովորելու ընթացքում, պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպայական կազմի նվազագույն խմբի 2-րդ մակարդակի գործակցով:↩
15. Արձակուրդում (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի) կամ գործուղման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է դրամական ապահովությունը` արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու կամ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:
ԻՐՏԵԿ |
61-րդ հոդվածի 16-րդ մասը` զինծառայողի` չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 29, 60, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր` 10.07.18 ՍԴՈ-1424 որոշում: |
i
16. Զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով սահմանված արձակուրդի չօգտագործված օրեր ունեցող զինծառայողին այդ օրերն արձակուրդի տեսքով տրամադրելու անհնարինության, ինչպես նաև այդ արձակուրդի տրամադրումից զինծառայողի հրաժարվելու դեպքերում զինծառայողին տրվում է հատուցում` չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի համար, որի չափը հաշվարկվում է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրացուցային օրերի թվով բազմապատկելու միջոցով: Սույն մասում նշված դեպքում չօգտագործված արձակուրդի օրերի հաշվարկում չեն ներառվում զինծառայողի` սույն օրենքի համաձայն` զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում չներառվող ժամանակահատվածների օրերը: ↩
17. Անհարգելի պատճառով ծառայության չներկայացած օրերի համար զինծառայողներին դրամական ապահովություն չի հաշվարկվում:
i
18. Զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ և տրվում է` ելնելով զինվորական ծառայության առանձնահատկություններից: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
18.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ատեստավորման արդյունքներով հաշվարկվում է հավելավճար, որի չափերը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով: Սույն մասի համաձայն հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում: ↩
19. Ծառայողական գործունեության գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) աշխատանքների որակյալ կատարման համար զինծառայողներին կարող են տրվել պարգևատրումներ` օրենքով սահմանված կարգով:
(61-րդ հոդ. փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն, 04.06.19 ՀՕ-57-Ն, 21.01.20 ՀՕ-21-Ն, 19.11.20 ՀՕ-487-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 25.03.21 ՀՕ-137-Ն, 09.06.22 ՀՕ-162-Ն , 07.12.22 ՀՕ-506-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
i
Հոդված 62. |
Զինծառայողների պարենային և իրային ապահովությունը |
i
1. Զինծառայողները, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կարող են ստանալ պարենային և իրային ապահովություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պարենային և իրային ապահովության կարգը ներառում է սննդով և իրային միջոցներով ապահովման ենթակա անձնակազմի շրջանակը, հատկացվող սննդի տեսականին ու դրանց օրական չափաբաժինները, ինչպես նաև իրային միջոցների ցանկը: Կառավարության սահմանած դեպքերում իրային ապահովությունը կարող է փոխարինվել դրամական փոխհատուցմամբ:
2. Զինծառայողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների սննդի ու իրային միջոցների հատկացման կարգը սահմանվում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
Հոդված 63. |
Զինծառայողներին տրվող դրամական օգնությունները |
1. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս զինծառայողներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով տրվում է դրամական օգնություն`
1) 3 տարուց մինչև 10 տարի զինվորական ծառայության համար.
2) 10 տարուց մինչև 15 տարի զինվորական ծառայության համար.
3) 15 տարուց մինչև 20 տարի զինվորական ծառայության համար.
4) 20 տարուց մինչև 25 տարի զինվորական ծառայության համար.
5) 25 և ավելի տարի զինվորական ծառայության համար:
2. Մինչև երեք տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող և առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կապակցությամբ պայմանագրային զինծառայողներին, ինչպես նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմին օրենքով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է դրամական օգնություն` վերջին զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնի պաշտոնային դրույքաչափի չափով:
3. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ընտանեկան պայմաններից ելնելով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելիս շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր ժամկետային զինծառայողների համար, բացառությամբ իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողների, հաշվարկվում է դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով, իսկ նույն կազմից այն զինծառայողի համար, որի ծնողները (այդ թվում` միայնակ մոր կամ միայնակ հոր կարգավիճակ ունեցող ծնողը) մահացած են, դրամական օգնությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի քսանապատիկի չափով: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի համաձայն դրամական օգնության իրավունք տվող պայմանագրային զինվորական ծառայության համապատասխան ստաժում: ↩
i
4. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից, ինչպես նաև իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով: ↩ ↩
5. Նախկինում զինվորական ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից հերթական անգամ արձակելիս դրամական օգնությունը հաշվարկվում է արձակման օրվա դրությամբ դրամական օգնության իրավունք տվող զինվորական ծառայության լրիվ ստաժի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և զինվորական ծառայության լրիվ ստաժի մեջ առանձին ժամանակահատվածների համար սահմանված դրամական օգնության չափի տարբերության չափով: Ընդ որում, հերթական անգամ հաշվարկվող և նախկինում հաշվարկված դրամական օգնությունների հանրագումարը չի կարող գերազանցել ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված չափը: Դրամական օգնության իրավունք տվող հիմքով նախկինում զինվորական ծառայությունից արձակված, սակայն դրամական օգնություն չստացած և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին հերթական անգամ դրամական օգնության իրավունք տվող հիմքով զինվորական ծառայությունից արձակելիս նախկին զինվորական ծառայության ժամանակահատվածի համար դրամական օգնությունը հաշվարկվում է նախկին արձակման օրվա դրությամբ ունեցած զինվորական ծառայության ստաժի համար տվյալ օրվա դրությամբ գործող օրենքով սահմանված չափերին և պայմաններին համապատասխան: Սույն հոդվածի 1-ին մասում չնշված և օրենքով սահմանված այլ հիմքով զինվորական ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից արձակելիս դրամական օգնություն հաշվարկվում է կրկին զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածին համապատասխան սահմանված չափով:
6. Զինվորական ծառայության ընթացքում դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու կամ զինվորական կոչումից զրկվելու կապակցությամբ կամ կարգապահական տույժի կարգով զինվորական ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված նախկին զինծառայողն օգտվում է դրամական օգնություն ստանալու իրավունքից զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված զինվորական ծառայության ստաժի համար սահմանված չափով, եթե չի դիմել վերականգնվելու զինվորական ծառայության մեջ: Նշված դեպքում զինծառայողի զինվորական ծառայության ժամկետը` մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից արձակվելը, համարվում է անընդմեջ:
7. Պայմանագրի ժամկետը լրացող և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողին իր ցանկությամբ տրվում է դրամական օգնություն` սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխան սահմանված չափով: Ընդ որում, սույն մասով սահմանված դրամական օգնությունը համապատասխան ստաժի շրջանակներում տրվում է մեկ անգամ, ինչպես նաև դրա հաշվարկման համար կիրառվում են սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնները:
8. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), ինչպես նաև նրա հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով`
1) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 30-100 կիլոմետր լինելու դեպքում.
2) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 100 կիլոմետրը գերազանցելու դեպքում: Ռազմաուսումնական հաստատություններն ավարտելուց հետո ծառայության նշանակված զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին սույն մասով նախատեսված դրամական օգնությունը հաշվարկվում և վճարվում է` հիմք ընդունելով նրանց մշտական բնակության և ծառայության վայրերի միջև եղած հեռավորությունը:
9. Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով`
1) զինծառայողի ամուսնության կամ
2) տարերային աղետի հետևանքով զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ
3) զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ
4) զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում:
i
10. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: ↩
11. Սույն հոդվածով սահմանված` զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների դրամական օգնությանը վերաբերող դրույթները տարածվում են նաև քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների վրա:
12. Սույն հոդվածի իմաստով` զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները և ծնողները:
i
13. Սույն հոդվածով սահմանված դրամական օգնությունների վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(63-րդ հոդ. փոփ. 07.12.22 ՀՕ-515-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 26.06.23 ՀՕ-239-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)
Հոդված 64. |
Զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը |
1. Զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:
2. Այլ բժշկական հաստատություններում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բժշկական օգնություն և սպասարկում ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին երկարաժամկետ վերականգնողական ծրագրերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: ↩
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժում ստանալու (հետազոտություն անցնելու) իրավունքից` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում նրանց բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից օտարերկրյա պետությունում զինծառայողի բուժման (հետազոտության), կեցության և ճանապարհածախսի գումարների հատկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը (հետազոտությունը) օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում: Սույն մասով սահմանված իրավունքից չի օգտվում այն զինծառայողը, որի վնասվածքը կամ դրանց հետևանքով ստացած հիվանդությունը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է: ↩
4. Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
5. Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած վնաuվածքի պատճառով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են սույն հոդվածով սահմանված կարգով: ↩ ↩
6. Սույն հոդվածի իմաստով` զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`
1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.
2) անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.↩
3) ծնողները.
4) զինծառայողի, նախկին զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, նախկին զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:↩ ↩
(64-րդ հոդ. փոփ. 16.04.20 ՀՕ-219-Ն, 08.12.22 ՀՕ-532-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 65. |
Զինծառայողների բնակարանային ապահովությունը |
i
1. Պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով: Ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվում ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը: Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվում է ամսական դրամական հատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով: Պայմանագրային զինծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելիս կամ ամսական դրամական հատուցում վճարելիս հաշվի են առնվում նաև նրա ընտանիքի հետևյալ անդամները. ↩
1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.
2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը:↩
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված սպայական կազմի զինծառայողների, կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:↩ ↩
2.1. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է բնակարան` նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասի համաձայն` անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանի օգտագործումը և տիրապետումը զինծառայողի համար ներառում է նաև բնակարանը վարձակալությամբ տրամադրելու իրավունքը: Սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և զինծառայողի (նախկին զինծառայողի) միջև անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր կնքելու միջոցով: Սույն օրենքով սահմանված այլ հիմքերով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածով սահմանված այլ հիմքերով ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակվելու, ինչպես նաև սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգ տեղափոխվելու դեպքերի, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը համարվում է լուծված, և հատկացված բնակարանի նկատմամբ դադարում է զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքը: Կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի` զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սույն մասով սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ընտանիքի անդամներին: Սույն մասով սահմանված պայմանները ենթակա են ներառման զինծառայողի հետ կնքվող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում: Սույն մասով սահմանված բնակարանների ձեռքբերումն իրականացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պատրաստի բնակարանների գնման միջոցով: ↩
i
3. Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, որոնք համապատասխանաբար կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, առնվազն 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված` նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս` հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, և նրանց սեփականության իրավունքով անհատույց հատկացվում է բնակարան, կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով: Սույն մասով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող չեն համարվում այն անձինք, որոնք զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվանից առաջ` հինգ տարվա ընթացքում, կամ այդ օրվանից հետո մինչև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառվելու դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում օտարել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունները կամ փոխել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունների օգտագործման նպատակային նշանակությունը կամ զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ բնակվում են օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած բնակելի տարածությունում կամ օրենքով սահմանված կարգով ժառանգության բացումից հետո բնակելի տարածության նկատմամբ ունեն ժառանգական իրավունք, սակայն չեն հրաժարվել իրենց հասանելիք բնակելի տարածության նկատմամբ ժառանգության իրավունքից: Սույն մասով սահմանված բնակարանային ապահովության իրավունքը չի տարածվում սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված բնակարանային ապահովության իրավունքից օգտված սպայական կազմի զինծառայողների կամ նրանց ընտանիքների վրա: ↩ ↩ ↩ ↩
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց սեփականության իրավունքով անհատույց բնակարան հատկացնելիս կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելիս հաշվի են առնվում նաև նրանց ընտանիքի` սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանները բավարարող հետևյալ անդամները.
1) ամուսինը (կինը) և 18 տարին չլրացած երեխաները.
2) անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.↩ ↩
3) հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի հետ նույն հասցեում հաշվառված ծնողները, իսկ զոհված (մահացած) զինծառայողի ծնողները` անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ վերջինիս հետ համատեղ հաշվառված լինելու հանգամանքից, ↩
4) զինծառայողի, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:↩ ↩ ↩
5. Սույն հոդվածով սահմանված զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական լիազոր մարմնին հատկացված միջոցների հաշվին:
(65-րդ հոդ. փոփ. 04.06.19 ՀՕ-57-Ն, 16.04.20 ՀՕ-219-Ն, 07.07.22 ՀՕ-289-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ), 08.12.22 ՀՕ-532-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), 12.07.24 ՀՕ-309-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 66. |
Զինծառայողների տրանսպորտային և հանգստի ապահովումը↩ |
1. Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:
i
2. Զինծառայողների` Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Սույն մասի համաձայն` փոխհատուցվում են նաև զինծառայողի ամուսնու (կնոջ) և 18 տարին չլրացած երեխաների` զինծառայողի հետ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը:
3. Սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից` համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և պայմաններով: ↩
(66-րդ հոդ. փոփ. 13.12.19 ՀՕ-293-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 67. |
Զինծառայողների` կրթություն ստանալու երաշխիքները |
1. Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)` Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը և ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:↩ ↩ ↩
2. Պետությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(67-րդ հոդ. փոփ. 09.07.20 թիվ 355-Ն, 10.12.21 ՀՕ-371-Ն, 08.12.22 ՀՕ-532-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 68. |
Զինծառայողներին տրվող դրամական աջակցությունը |
i
1. Զինծառայողի` ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքում նրա ընտանիքին տրվում է դրամական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դրամական աջակցություն ստանալու իրավունքը տարածվում է նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) համապատասխան դեպքի համար նախատեսված աջակցության չափի նկատմամբ: ↩
3. Սույն հոդվածով սահմանված աջակցություն ստանալու իրավունքից չի օգտվում այն զինծառայողը, որի զոհվելը (մահանալը) կամ աշխատունակության կորուստը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:
(68-րդ հոդ. փոփ. 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 69. |
Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը |
i
1. Զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը հատուցվում են պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:
2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողների (ինչպես նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունն է կամ վնասվածքը) մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը հատուցվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով և չափերով: ↩ ↩
(69-րդ հոդ. փոփ. 08.12.22 ՀՕ-532-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 70. |
Զինծառայողների կենսաթոշակային ապահովությունը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, առանձին կատեգորիաների անձանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի իրավունքը |
1. Զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
2. Ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեն`
1) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող`
ա. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին (խաղաղապահ առաքելություններին, զորավարժություններին) մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, ↩
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում կամ պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, ↩
գ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,
դ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցները,
ե. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները,
զ. «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված զինծառայողները,
է. Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,
ը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները.
2) մահացած զինծառայողների ընտանիքների այն անդամները, որոնք ստանում են տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ և ունեն նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք.
3) զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, որոնք ստանում են տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից.
4) Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները` անկախ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:
5) աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող`
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,
բ. «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով միաժամանակ ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեցող անձին նշանակվում է ամենամսյա մեկ պարգևավճար` իր ընտրությամբ:
3.1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ծառայած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամները: ↩
5. Զոհված` «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած և Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված, ինչպես նաև 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված և 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամներին նշանակվում է մեկ պարգևավճար` իրենց ընտրությամբ: Ընտանիքի` ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` համամասնորեն: ↩
6. Սույն հոդվածի իմաստով` զոհվածի ընտանիքի անդամ են համարվում զոհվածի`
1) ծնողները, ամուսինը.
2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը).↩
3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակը, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում: ↩
7. Ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 3.1-ին մասերը չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված պարգևավճարի իրավունք: ↩
(70-րդ հոդ. փոփ. 16.04.20 ՀՕ-219-Ն, 08.12.22 ՀՕ-532-Ն, լրաց. 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ), փոփ. 22.11.23 ՀՕ-382-Ն օրենքներ)
Հոդված 71. |
Զինծառայողների լրացուցիչ երաշխիքները |
1. Սույն օրենքի 64-66-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով ընդունվում են որպես նվազեցվող եկամուտներ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամներն օգտվում են ջրահեռացման և աղբահանության վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից: ↩
3. Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները հանդիսանում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող սոցիալական փաթեթի շահառուներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով զինված ուժերից արձակված նախկին զինծառայողները պետության կողմից ֆինանսավորվող մասնագիտական վերապատրաստման ծրագրերում ընդգրկվում են առաջնահերթության կարգով:
5. Սույն օրենքի համաձայն` պետական լիազոր մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները պարտավոր են զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) ու նրանց ընտանիքների անդամների պահանջով նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով:
6. Սույն օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքը տրվում է պետական լիազոր մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից: Տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(71-րդ հոդ. փոփ. 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
Հոդված 72. |
Զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձինք |
1. Սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով` զինծառայողներ են համարվում պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք: ↩ ↩ ↩ ↩
2. Զինծառայողներին հավասարեցված անձինք են`
1) մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարժական հավաքների կանչված զինապարտները, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի, 69-րդ հոդվածի և 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 67-69-րդ հոդվածների և 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.
3) քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթները, և հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.↩
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, քրեակատարողական ծառայությունում և Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ պաշտպանության նախարարության, քրեակատարողական ծառայության և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 3-րդ մասի, 67-69-րդ հոդվածների, 71-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները, ինչպես նաև պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 3-րդ մասի, 67-69-րդ հոդվածների դրույթները, և զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևոր ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածների 1-ին մասերի դրույթները.↩ ↩
5) փրկարարական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:↩
i
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը: Պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին կից կարող է գործել անհայտ կորածների հարցերով խորհրդատվական հանձնաժողով:↩
4. Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև`
1) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է կամ ձեռք բերած հիվանդությունը. ↩
2) ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա:
(72-րդ հոդ. փոփ. 21.06.18 ՀՕ-344-Ն, 04.06.19 ՀՕ-57-Ն, 21.01.20 ՀՕ-21-Ն, 08.12.22 ՀՕ-532-Ն, 16.12.22 ՀՕ-491-Ն, 23.12.22 ՀՕ-621-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
ԻՐՏԵԿ |
72-րդ հոդվածի 1-ին մասը 23.12.22 ՀՕ-621-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն «ոստիկանության» բառից հետո 29.01.2023 թվականից պետք է լրացվեր «, պետական պահպանության» բառերով, սակայն 16.12.22 ՀՕ-491-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն 72-րդ հոդվածի 1-ին մասից 05.01.2023 թվականից հանվել է «ոստիկանության» բառը: ԻՐՏԵԿ-ի կողմից «, պետական պահպանության» բառերը լրացվել են «ազգային անվտանգության» բառերից հետո: |
ԲԱԺԻՆ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 15
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 73. |
Անցումային և եզրափակիչ դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 2-4-րդ մասերը, 19-րդ հոդվածի 4-6-րդ մասերը, 25-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումները (ձեռք բերած տարկետման իրավունքը) պահպանում են իրենց ուժը:
4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ասպիրանտուրայում կամ դատական դպրոցում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա տարածվում են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, 14-րդ հոդվածի 4-րդ մասի և 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության դրույթները, որոնք գործում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի հունվարի 1-ից:
5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցած և օրդինատուրայում ուսումը շարունակելու համար տարկետում ստացած անձանց վրա տարածվում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները, որոնք գործում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի հունվարի 1-ից:
6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ բնակարանային պայմանների բարելավում չստացած զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը: Սույն մասում նշված զինծառայողները կարող են սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից հետո հրաժարվել սույն մասով սահմանված իրավունքից և օգտվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակային ծրագրերից:↩
7. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավում չստացած և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կամ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:↩ ↩
i
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքը, բացառությամբ 1-ին և 2-րդ գլուխների, 7-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, 14-րդ հոդվածի 4-րդ մասի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և 3-րդ մասի, 17-րդ և 18-րդ հոդվածների, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքը, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքը, բացառությամբ 12-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 9-րդ մասի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և 2.1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի:
9. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի 1-ին և 2-րդ գլուխները, 7-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի 1-ին (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանց մասով), 3-րդ և 4-րդ մասերը, 15-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ և 18-րդ հոդվածները, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, 14-րդ հոդվածի 9-րդ մասը, 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը և 2.1-ին մասը, 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
10. Սույն օրենքի ընդունումից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
11. Սույն օրենքի` վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:
12. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը`
1) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
4) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում) անձանց վերաբերող` սույն օրենքի դրույթները կիրառելի են առաջին խմբի հաշմանդամություն կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) անձանց համար.
5) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակում) անձանց վերաբերող` սույն օրենքի դրույթները կիրառելի են երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում) անձանց համար:
(73-րդ հոդ. փոփ. 04.06.19 ՀՕ-57-Ն, 08.12.22 ՀՕ-532-Ն, 13.04.2023 ՀՕ-126-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2017 թ. նոյեմբերի 29 Երևան ՀՕ-195-Ն
|