(ուժը կորցրել է 07.07.00 ՀՕ-79 օրենքով)
i
010.0122.240697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
Հանրապետության Նախագահի առարկություններով
և առաջարկություններով
«23» հունիսի 1997 թ.
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
i
Հոդված 1. Ակցիզային հարկը պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:
i
Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են` ձկան խավիար, գարեջուր, խաղողի և այլ գինիներ, գինենյութ, սպիրտ և սպիրտային խմիչքներ, սիգարներ, սիգարելաներ և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինողներով, բենզին, դիզելային վառելիք, բնական կաշվից հագուստ և հագուստի պարագաներ, բնական մորթի, դրանից պատրաստված իրեր /բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից/, բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն /բիժուտերիա/, Հայաստանի Հանրապետությունում արտադրող-իրացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները /այսուհետ` վճարողներ/:
Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած պատվիրատուի կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում պատրաստվող /արտադրվող/ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների /արտադրանքի/ համար հարկ վճարող է հանդիսանում այդ ապրանքները պատրաստողը /արտադրողը/:
(հոդ.2 փոփ. 06.07.98 ՀՕ-238 օրենք)
ԳԼՈՒԽ II
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 3. Ակցիզային հարկը վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:
Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով /առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի/:
Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում այդ ապրանքները ներմուծողի /հայտարարատուի/ կողմից հայտարարագրված մաքսային արժեքը/ առանց ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի/:
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներով աշխատանքի բնեղեն վարձատրության, դրանց փոխանակության, անհատույց /մասնակի հատուցմամբ/ տրամադրման դեպքերում հարկվող շրջանառությունը հաշվարկվում է` ելնելով տվյալ հարկ վճարողի գործունեությամբ ձևավորված բացթողման գներից /դրանց բացակայության դեպքում` սովորաբար կիրառվող գներից/:
Հոդված 4. Ակցիզային հարկով չեն հարկվում`
i
ա/ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների իրացումը.
i
բ/ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական /միջպետական/ կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
գ/ քաղաքացիների կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները` օրենքով սահմանված կարգով բնաիրային կամ գումարային չափը չգերազանցելու դեպքում.
դ/ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքները.
ե/ օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքները.
զ/ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային հսկողության ներքո Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող ապրանքները.
է/ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ժամանակավորապես արտահանված ներմուծվող ապրանքները:
ԳԼՈՒԽ III
ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 5. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.
i
________________________________________________________________________
Արտադրանքի Դրույքաչափը
ծածկագիրն ըստ ԱՏԳ Ապրանքախմբի անվանումը / % /
ԱԱ
________________________________________________________________________
1 2 3
________________________________________________________________________
1604 30 100 ձկան խավիար 200
2203 գարեջուր 50
2204, 2205, 2206 խաղողի և այլ գինիներ, գինենյութ 50
2207, 2208 սպիրտ և սպիրտային խմիչքներ 125
2402 սիգարներ, սիգարելաներ և 100
սիգարետներ` ծխախոտով կամ դրա
փոխարինողներով
2710 00 270 բենզին 35
2710 00 290
2710 00 320
2710 00 340
2710 00 360
2710 00 690 դիզելային վառելիք 10
4203 հագուստ և հագուստի պարագաներ
բնական կաշվից 25
43 01, 43 02, 43 03 բնական մորթի, դրանից պատրաստված
իրեր 25
4303 10 300 այդ թվում` ոչխարի մորթուց կարված
բանվորական և զինվորական
կիսավերարկուներ 0
6911, 7013 31 բյուրեղապակյա և ճենապակյա
արտադրանք 25
7113, 7114, 7115, ոսկերչական իրեր, զարդեղեն
7116, 7117 /բիժուտերիա/ 15
i
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի հաստատագրված վճարներ:
(փոփ. 24.09.97, 06.07.98 ՀՕ-238 օրենքներ)
ԳԼՈՒԽ IV
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
i
Հոդված 6. Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույն, ելնելով`
ա/ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից.
բ/ ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքից և սահմանված դրույքաչափերից: Ընդ որում, 2203 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր լիտրի համար ակցիզային հարկի գումարը չպետք է պակաս լինի 0,35 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2204, 2205 և 2206 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր լիտրի համար` 0,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2207 ծածկագրին դասվող ապրանքների 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկված յուրաքանչյուր լիտրի համար` 1.2 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից, 2208 ծածկագրին դասվող ապրանքների 100 տոկոսանոց սպիրտի յուրաքանչյուր լիտրի համար` 3.75 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2710 00 270, 2710 00 290, 2710 00 320, 2710 00 340 և 2710 00 360 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար` 60 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, իսկ 2710 00 690 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար` 15 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից:
/փոփ. 24.09.97 օրենք/
i
Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողներն ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում: Պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին կամ իրավական այլ ակտերին համապատասխան արտադրանքի մատակարարման գծով ակցիզային հարկը վճարվում է այդ արտադրանքի դիմաց վճարմանը հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում:
i
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ: Այդ դեպքում ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը դիտվում է որպես ակցիզային հարկի կանխավճար:
(լրաց. 18.03.98 թիվ ՀՕ-205 օրենք)
Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը պակասեցվում է նրանց կողմից վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:
Արտադրող-իրացնող չհանդիսացող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ անհատ ձեռներեցների կողմից արտահանվող ապրանքների դիմաց Հայաստանի Հանրապետությունում վճարված, ինչպես նաև արտադրող-իրացնողների կողմից սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները վերադարձվում են նրանց կամ հաշվանցվում նրանց այլ հարկային պարտավորությունների հաշվին` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին ակցիզային հարկի վճարման ամսական հաշվարկները վճարողների կողմից ներկայացվում են միայն ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ից ոչ ուշ:
ԳԼՈՒԽ V
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
Հոդված 10. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը, իսկ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
i
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1992 թվականի հունիսի 6-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:
24 հունիսի 1997 թ.
ՀՕ-122