040.0184.060303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2003 թվականի N 184-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի, ինչպես նաև նշված օրենքի 10-րդ հոդվածի չորրորդ մասի ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (հաշվի չառած պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին ծախսերի իրականացման հետևանքով առաջացած դեֆիցիտի) ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ առանձին աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի եկամուտների հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների (բացառությամբ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին իրականացվող հատկացումների) կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի` համաձայն N 3 հավելվածի.
դ) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների (բացառությամբ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին իրականացվող հատկացումների) կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 4 հավելվածի.
ե) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների (բացառությամբ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին իրականացվող հատկացումների) կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի ու ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 5 հավելվածի.
զ) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված բնապահպանական և բնօգտագործման վճարների, պետական տուրքերի, ոչ հարկային եկամուտների ու կապիտալի գործառնություններից եկամուտների առանձին տեսակների գծով մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ դրանց գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինների` համաձայն N 6 հավելվածի.
է) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2003 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 7 հավելվածի.
ը) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2003 թվականի բյուջեի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 8 հավելվածի.
թ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածով ըստ առանձին համայնքների բաշխված ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 9 հավելվածի.
ժ) որ 2003 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների առանձնացված ստորաբաժանումներին (գործակալություններին և տեսչություններին), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկներին վերապահված` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերն իրականացնող գործադիր իշխանության մարմնի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարչական հիմնարկներին, որոնց առանձնացված ստորաբաժանումներն են տվյալ գործակալությունները կամ տեսչությունները կամ, որոնք տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններն են.
ժա) որ 2003 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների (բացառությամբ այն հիմնարկների, որոնց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել պետական պատվերի ձևով) գրանցման պահից այդ հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին ու կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով` տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա.
ժբ) որ մինչև վերակազմակերպումը` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների սահմաններում պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն կետի «ժա» ենթակետում նշված պետական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում.
ժգ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով հաստատված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և արտաքին այլ դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականին իրականացվող վարկային (նպատակային) ծրագրերի շրջանակներում կատարվող գնումների անվանացանկը` համաձայն N 10 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
2.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ մասերով սահմանված դեպքերում գոյացած բյուջետային միջոցների հաշվին լրացուցիչ կատարվելիք հատկացումների վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),
բ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 01 ենթախմբի «04. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսեր» և «05. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսեր» ծախսային ծրագրերով նախատեսված հատկացումների` ըստ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների բաշխման վերաբերյալ` մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը,
i
գ) պետական աջակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց ֆինանսական միջոցների հատկացման կարգի վերաբերյալ` մինչև 2003 թվականի սեպտեմբերի 30-ը.
(2.1-րդ կետը փոփ. 13.06.03 թիվ 710-Ն որոշում)
2.2. յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրվա դրությամբ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխադարձ զուտ պարտավորությունների մինչև 8,350.0 մլն դրամ մեծությունը` միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների գերազանցումը նշված մեծությունից չի կարող լինել ավելի, քան նախորդ եռամսյակում հավաքագրված աճողական հարկային եկամուտների տաս տոկոսը.
2.3. 2003 թվականի բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծախսերի և պետական պարտքի մարումների ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես` մինչև 2003 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված սեփականաշնորհման հատուկ հաշվում միջոցների առկա մնացորդները.
2.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի սպասարկման համար, սահմանված կարգով, ապահովել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ պայմանագրերի կնքումը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ պայմանագրի` բանկերին տրվող սպասարկման միջին վճարը չպետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0,2 տոկոսը.
2.5. միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքների հիման վրա ձեռնարկել միջոցներ` այդ կազմակերպությունների հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադրված բոլոր միջոցների շրջանառումը միասնական գանձապետական հաշվով ապահովելու համար.
2.6. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ, 11-րդ, 12-րդ, 17-րդ, 18-րդ և 23-րդ մասերում նշված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձին հավելվածներով արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
2.7. նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների մասին օրենքներով սահմանված` պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների` 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում, 2003 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից և նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն առանձին հավելվածով արտացոլել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
2.8. Հայաստանի Հանրապետության կառավարության անունից երկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մինչև 2006 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով և տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով 9,500,000.0 հազ. դրամ վարկ տրամադրելու մասին.
2.9. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում երեք և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների կատարումն սկսել նշված միջոցների, ըստ առանձին կուսակցությունների, բաշխման հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման առկայությամբ.
2.10. համակարգել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 20-րդ մասին համապատասխան ջրային տնտեսության և էներգետիկայի համակարգի ընկերությունների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների կարգավորման նպատակով առանձին ընկերությունների բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման, ինչպես նաև այդ բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերման գործընթացը.
2.11. ապահովել պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին համապատասխանող շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջե վճարման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված ընկերությունների), իսկ 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների գծով` նաև զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.
2.12. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները 2003 թվականի առաջին կիսամյակում հատկացնել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված` 2003 թվականի բյուջեներ ունեցող համայնքներին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ` ֆինանսական համահարթեցման դոտացիաների ֆինանսավորումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նաև մինչև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատումը.
i
2.13. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, կատարել տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան գումարների վերաբաշխումներ` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.
2.14. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` սույն որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով (բյուջետային ծախսերի գործառական դասակարգմամբ) սահմանված եռամսյակային հատկացումների ընդհանուր գումարները, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, կատարել վերաբաշխումներ նշված ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված հատկացումների եռամսյակային գումարների միջև.
i
2.15. պետական կառավարման մարմինների ներկայացմամբ` նրանց կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային առանձին ծրագրերի գծով տնտեսումների առաջացման արդյունքում գոյացած միջոցները, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, ուղղել նույն այդ պետական կառավարման մարմինների կողմից մինչև 2003 թվականի հունվարի 1-ը իրականացված ծախսային ծրագրերի գծով նախորդ տարիների արդյունքում առաջացած բյուջետային պարտքերի մարմանը.
2.16. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից արտաքին աղբյուրներից ստացվող վարկային միջոցների հաշվին իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, կատարել տվյալ ծրագրի գծով սույն որոշմամբ սահմանված բյուջետային ծախսերի եռամսյակային գումարների վերաբաշխումներ (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան աղբյուրի առկայությամբ).
i
2.17. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված դեպքերում, պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, թույլատրել նույն օրենքի N 10 հավելվածով, ինչպես նաև սույն որոշման N 10 հավելվածով պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը.
2.18. սահմանել սույն որոշման 2.13-2.17-րդ կետերում նշված վերաբաշխումների, լրացումների և փոփոխությունների իրականացման կարգերը` մեկամսյա ժամկետում.
i
2.19. 2003 թվականի ընթացքում պետական կառավարչական հիմնարկների կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում կասեցնել կնքված գնման պայմանագրերի ֆինանսավորումը և նման հարցերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.
2.20. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից պետական բաժնեմասի դիմաց` նրանց նախորդ տարիների (բացառությամբ` 2002 թվականի) գործունեության արդյունքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների գծով առկա չմարված պարտավորությունների չափով մարել այդ ընկերությունների նկատմամբ, նրանց կողմից պետական պատվերի շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց, նախորդ տարիների արդյունքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առկա պարտավորությունները` առանց սահմանափակումների, դրա գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված ծախսերը և ստացված բյուջետային եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
2.21. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գնումների պաշտոնական տեղեկագրի հրատարակման համար նախատեսված միջոցների սահմաններում անվճար ապահովել գնումների պաշտոնական տեղեկագրի յուրաքանչյուր համարի`
ա) երկուական օրինակի տրամադրումը պետական կառավարման մարմիններին,
բ) մեկական օրինակի տրամադրումը տեղական ինքնակառավարման մարմիններին.
2.22. սույն որոշման 2.1-ին, 3.4-րդ կետերում և 5-9-րդ կետերում, 11-րդ կետի «գ»-»ե» ենթակետերում, 12-14-րդ կետերում, 15-րդ կետի «բ» ենթակետում, 18.2-րդ կետում, 22-րդ, 24-րդ, 25-րդ, 26.2-րդ և 26.5-րդ կետերում նշված` պետական պատվերների և ծրագրերի Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարել դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ` սույն կետում նշված պետական պատվերների և ծրագրերի ֆինանսավորումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նաև մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց հաստատումը:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին`
3.1. հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված եռամսյակային համամասնությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել իրենց ենթակա պետական հիմնարկների 2003 թվականի ծախսերի նախահաշիվները` ըստ եռամսյակների, և համապատասխան հիմնավորումներով (ցանցային և այլ հաշվարկային ցուցանիշներով) մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը` ուսումնասիրման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (բացառությամբ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված այն ծրագրերի, որոնց կատարողը մեկ հիմնարկ է).
3.2. 2003 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում միջոցների առկա մնացորդները 2003 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես 2003 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.
3.3. ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված` արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական տրանսֆերտների ստացման նախապայմանների ապահովման համար.
3.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ գործող օրենքով` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին տրամադրված արտոնությունների դիմաց 2003 թվականին ընկերություններին տրվող փոխհատուցումների գումարների վերաբերյալ.
3.5. սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցումը.
3.6. սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող` 2003 թվականի պետական պատվերների վերաբերյալ առաջարկությունները (որոնցում պարտադիր պետք է ներառվեն պետական պատվերի շրջանակներում գնման առարկաները, դրանց քանակն ու մեկ միավորի նախահաշվային գինը) նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.
3.7. համաձայնեցման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել իրենց և ենթակա պետական հիմնարկների` 2003 թվականի ընթացքում մեկ աղբյուրից գնման ձևով և փակ մրցույթով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման մասին որոշումները` ըստ գնման առարկաների և նախահաշվային գների` 10-օրյա ժամկետում.
3.8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ սահմանված կարգով կազմել և «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնել իրենց և ենթակա պետական հիմնարկների` 2003 թվականի ընթացքում բաց մրցույթով և մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով, գնանշման միջոցով, գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտերը` 10-օրյա ժամկետում: Բաց մրցույթի գնման հայտերը գործակալություն ներկայացնելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ գնման առարկա հանդիսանում են ծախսերի համապատասխան նախահաշիվներով նախատեսված միջոցների հաշվին «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 10 հավելվածով հաստատված անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերը.
3.9. ելնելով իրենց և ենթակա պետական հիմնարկների պահպանման ծախսերի 2003 թվականի համար հաստատված տարեկան նախահաշիվներից և համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ` սահմանել`
ա) կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք մեկամսյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,
բ) ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք մեկամսյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին (կոմիտեի ենթակայության ջրմուղ-կոյուղու ընկերությունների կողմից իրականացվող ծառայությունների մասով) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ենթակայության ջրմուղ-կոյուղու ձեռնարկությունների կողմից իրականացվող ծառայությունների մասով).
գ) էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք երկշաբաթյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը.
3.10. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված դեպքերում, նույն օրենքի N 10 հավելվածով, ինչպես նաև սույն որոշման N 10 հավելվածով, պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մտադրության մասին` համաձայնեցման նպատակով նախապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշելով առաջարկվող փոփոխությունների և (կամ) լրացումների պատճառները, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կատարել սույն որոշման 3.7-րդ և 3.8-րդ կետերով սահմանված գործողությունները.
3.11. մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել կապիտալ ծախսերի գծով նախատեսված հատկացումների բաշխումը` ենթածրագրերի ու մարզերի կտրվածքով` ծախսերի նախահաշիվներով և համապատասխան հիմնավորումներով.
3.12. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել աշխատակազմի 2003 թվականի հաստատված հաստիքացուցակները (նաև ըստ առանձին պաշտոնների` խմբավորված տեսքով)` նշելով թափուր պաշտոնները.
3.13. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և դրանց ենթակայության պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (այդ թվում` տարածքների (վարձակալության պայմանագրերում վարձատուի համաձայնությամբ վարձակալի կողմից իր միջոցների հաշվին վարձակալված գույքից (այդ թվում` տարածքից (անբաժանելի բարելավումների կատարման հնարավորություն նախատեսել միայն այդ բարելավումների արժեքի` ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ պայմանագիրը դադարելուց հետո վարձատուի կողմից փոխհատուցումը բացառելու վերաբերյալ դրույթ նախատեսելու դեպքում: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թույլտվության չհամաձայնել նշված բարելավումների իրականացմանը.
3.14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել հաշվետվություն սույն որոշման N 6 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին (յուրաքանչյուր մարմինը` իր մասով)` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.
3.15. անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող`
ա) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարի անփոփոխության պայմաններում տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան գումարների` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ,
բ) սույն որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով (բյուջետային ծախսերի գործառական դասակարգմամբ) սահմանված եռամսյակային հատկացումների ընդհանուր գումարների անփոփոխության պայմաններում նշված ծրագրով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված հատկացումների եռամսյակային գումարների միջև վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ,
գ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային առանձին ծրագրերի գծով տնտեսումների առաջացման արդյունքում գոյացած միջոցները նույն այդ պետական կառավարման մարմինների կողմից մինչև 2003 թվականի հունվարի 1-ը իրականացված ծախսային ծրագրերի գծով նախորդ տարիների արդյունքում առաջացած բյուջետային պարտքերի մարմանն ուղղելու վերաբերյալ,
դ) արտաքին աղբյուրներից ստացվող վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարի անփոփոխության պայմաններում (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան աղբյուրի առկայությամբ) տվյալ ծրագրի գծով սույն որոշմամբ սահմանված բյուջետային ծախսերի եռամսյակային գումարների վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
4. Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմիններին` ապահովել`
4.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշմամբ սահմանված չափով և հաստատված կարգով ու ժամկետներում շահութաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջե.
4.2. պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների 1998-2001 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված պետական բաժնեմասին համապատասխանող զուտ շահույթից շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի մարումը` մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը.
4.3. առաջարկություններ ներկայացնելը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից պետական բաժնեմասի դիմաց` նրանց նախորդ տարիների (բացառությամբ 2002 թվականի) գործունեության արդյունքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների գծով առկա չմարված պարտավորությունների չափով այդ ընկերությունների նկատմամբ, նրանց կողմից պետական պատվերի շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց, նախորդ տարիների արդյունքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առկա պարտավորությունները մարելու վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
i
ա) կրթական հաստատությունների պետական պատվերի վերաբերյալ` համաձայնեցված շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ` տարբերակելով այն բարձրագույն, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության 2003 թվականի ընդունելության մասով: Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունների վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացմամբ.
i
բ) 2003 թվականին մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի սուբսիդավորման վերաբերյալ` մեկամսյա ժամկետում.
i
գ) Հարավային Կորեայում կայանալիք համաշխարհային ունիվերսիադային Հայաստանի Հանրապետության ուսանող-մարզիկների մասնակցության ապահովման գծով պետական պատվերի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում:
6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
i
ա) 2003 թվականին բժշկասոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ,
բ) աշխատանքների դիմաց 2003 թվականին նպաստների վճարման կարգի վերաբերյալ,
գ) տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվերի վերաբերյալ, ընդ որում, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատների ծառայությունների գնման գծով պետական պատվերների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության Շիրակի և Գեղարքունիքի մարզպետների ներկայացմամբ:
7. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
i
ա) մշակութային միջոցառումների, Արամ Խաչատրյանի 100-ամյակին և Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ստեղծման 1000-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գծով 2003 թվականի պետական պատվերների վերաբերյալ, ինչպես նաև` միջոցառումների ծրագրերը,
i
բ) մուլտիպլիկացիոն, խաղարկային և վավերագրական կինոնկարների ստեղծման, կինո-ֆոտո-ֆոնոհավաքածուի պահպանման, կինոշուկաներին մասնակցության գծով 2003 թվականի պետական պատվերների վերաբերյալ,
i
գ) սպորտային միջոցառումների գծով 2003 թվականի պետական պատվերների վերաբերյալ,
i
դ) երիտասարդական ծրագրերի իրականացման գծով 2003 թվականի պետական պատվերի վերաբերյալ,
i
ե) 2003 թվականին թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորման վերաբերյալ,
i
զ) Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման ու պահպանման գծով 2003 թվականի պետական պատվերի վերաբերյալ,
i
է) տեղեկատվության պահպանման և արխիվացման գծով 2003 թվականի պետական պատվերի, ինչպես նաև տեղեկատվության ձեռքբերման գծով 2003 թվականի պետական պատվերների վերաբերյալ,
i
ը) ոչ պետական մամուլի սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կազմակերպությունների բաշխման վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ,
i
թ) հեռուստաֆիլմերի արտադրության գծով 2003 թվականի պետական պատվերի վերաբերյալ,
ժ) մանկական, հանրագիտարանային, գիտահանրամատչելի և այլ գրականության հրատարակման գծով 2003 թվականի պետական պատվերների վերաբերյալ,
ժա) 2003 թվականին գրադարանների, թանգարանների սուբսիդավորման վերաբերյալ,
i
ժբ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կազմակերպությունների (թանգարաններ, թատրոններ և համերգային կազմակերպություններ) 2003 թվականին սուբսիդավորման, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից մշակութային միջոցառումների 2003 թվականի պետական պատվերների վերաբերյալ, ինչպես նաև` նշված միջոցառումների ծրագրերը` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացմամբ:
i
8. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հրատարակումների գծով 2003 թվականի պետական պատվերի վերաբերյալ:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով` ազգային փոքրամասնություններին աջակցելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ ստացողների բաշխման վերաբերյալ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ` մեկամսյա ժամկետում,
բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում երեք և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կուսակցությունների բաշխման մասին` նշված հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անհրաժեշտ տվյալներն ստացվելուց հետո երկշաբաթյա ժամկետում:
10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
10.1. երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով`
ա) Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման գծով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների` եռամսյակային կտրվածքով,
բ) միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումը` ըստ առանձին կազմակերպությունների` եռամսյակային կտրվածքով.
10.2. աջակցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ հուշագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ապրանքանյութական արժեքների դրամայնացումից առաջացած միջոցներից` 2003 թվականի ընթացքում 390 մլն դրամի օգտագործման համաձայնությունն ստանալու գործում.
10.3. Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերի 2003 թվականի նախահաշիվները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ:
11. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (վարչական շենքերի) օտարման 2003 թվականի ծրագրի վերաբերյալ,
բ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված` պետական սեփականություն հանդիսացող գույքը (այդ թվում` տարածքը) վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները, որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար, հիմնադրամների տնօրինությանը թողնելու Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն իրականացնելու նպատակով կիրառվելիք չափորոշիչների (օրինակ, հիմնադրամի տեսակը, գործունեության նպատակը, հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ անդամների մասնակցության չափերի նվազագույն հարաբերակցությունը և այլն) վերաբերյալ,
i
գ) «Ընկերությունների աջակցության գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող 2003 թվականի պետական պատվերի վերաբերյալ,
i
դ) «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով իրականացվող պետական պատվերի վերաբերյալ,
i
ե) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական պատվերի վերաբերյալ:
i
12. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի վերաբերյալ:
13. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`
13.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
ա) առաջարկություններ գյուղական բնակավայրերում առավել անապահով ընտանիքներին բնակարանային խնդիրների լուծման աջակցության և անօթևան մնացած ընտանիքներին պետական ծրագրերի շրջանակներում բնակարանային խնդիրների լուծմանն օժանդակության վերաբերյալ,
i
բ) առաջարկություններ 2003 թվականին թանգարանների սուբսիդավորման վերաբերյալ,
գ) առաջարկություններ կրթական օբյեկտների հիմնանորոգման 2003 թվականի ծրագրի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզպետների հետ համատեղ,
դ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման 2003 թվականի ծրագրերը.
13.2. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված օբյեկտների մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում` ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում)` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համաձայնեցված առաջարկություն:
14. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2003 թվականի պետական ծրագրի վերաբերյալ,
բ) Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2003 թվականի պետական ծրագրի վերաբերյալ:
15. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ ձեռնարկել միջոցներ` Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ հուշագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ապրանքանյութական արժեքների դրամայնացումից առաջացած միջոցներից` ոչ ուշ, քան 2003 թվականի երրորդ եռամսյակում 390 մլն դրամի օգտագործման համաձայնության ստացումն ապահովելու համար.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ կոլեկտորադրենաժային մաքրման և նորոգման, հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների, գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման, բույսերի պաշտպանության և կարանտինի, պատվաստումների և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման, հակահամաճարակային պատվաստումների, սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման, հիդրոօդերևութաբանական, արհեստական սերմնավորման, գյուղատնտեսական տվյալների հավաքագրմանն աջակցության միջոցառումների գծով 2003 թվականի պետական պատվերների վերաբերյալ:
16. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
16.1. սույն որոշման 3.9-րդ կետի «ա» և 26.3.-րդ կետի «գա» ենթակետերի համաձայն ստացված տվյալները տրամադրել` պետական հիմնարկներին կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններին.
16.2. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
i
ա) պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման 2003 թվականի ծրագիրը` մեկամսյա ժամկետում,
բ) առաջարկություններ Հայաստանի հանրային հեռուստատեսության և Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերի սփռումն ապահովող միջոցառումների 2003 թվականի ծրագրերի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում.
գ) առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների PBX ավտոմատացված հեռախոսակայանների սպասարկման 2003 թվականի ծրագրի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում:
17. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման 3.9-րդ կետի «բ» և 26.3-րդ կետի «գբ» ենթակետերի համաձայն ստացված տվյալները համապատասխանաբար տրամադրել` պետական հիմնարկներին ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող կոմիտեի ենթակայության և համայնքային ենթակայության կազմակերպություններին:
18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
18.1 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2003 թվականին ավելացնել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և ոռոգման համակարգի առանձին ընկերությունների կանոնադրական կապիտալները` համապատասխանաբար 10,312,000.0 հազ., 4,609,000.0 հազ. և 2,630,000.0 հազ. դրամով` բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման պայմաններն ու ընթացակարգը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.
i
18.2. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման ծրագրով 2003 թվականին նախատեսվող աշխատանքների վերաբերյալ,
բ) «Արփա-Սևան» թունելի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման 2003 թվականի ծրագրի վերաբերյալ,
գ) ոռոգման համակարգի ընկերությունների 2003 թվականին սուբսիդավորման վերաբերյալ,
դ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնքների խմելու ջրի մատակարարման համակարգի նախագծային և ծրագրավորման 2003 թվականի աշխատանքների վերաբերյալ,
ե) 2003 թվականին անավարտ շինարարության օբյեկտների պահպանման պահակային ծառայության վերաբերյալ:
19. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` սույն որոշման 3.9-րդ կետի «գ» և 26.3-րդ կետի «գգ» ենթակետերի համաձայն ստացված տվյալները տրամադրել պետական հիմնարկների էլեկտրամատակարարումն իրականացնող կազմակերպություններին:
20. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`
20.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման ու սոցիալական զարգացման ֆոնդերի գումարների օգտագործման 2003 թվականի ուղղությունները, ըստ եռամսյակների բաշխված տարեկան ծախսերի նախահաշվի ձևով, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հաստատման համար.
20.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն (յուրաքանչյուրը` իրեն վերաբերող մասով)`
ա) 2003 թվականի` ստորև նշված ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային և ոչ հարկային եկամուտների ու պետական տուրքի գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին`
մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով),
մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով).
բ) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով եռամսյակային (նաև աճողական) կտրվածքով ծրագրվածից հարկային և ոչ հարկային եկամուտների ու պետական տուրքի գծով բյուջետային եկամուտների ստացման փաստացի արդյունքների շեղումների պատճառների մասին` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.
20.3. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման համար իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ` երկամսյա ժամկետում.
21. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2003 թվականին ավելացնել «Երևանի էլեկտրատրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Երևանի ջերմային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալները` համապատասխանաբար 1,152,000.0 հազ. և 283,000.0 հազ. դրամով` բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման պայմանները և ընթացակարգը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
22. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող` մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցության վերաբերյալ:
23. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Երևանի քաղաքապետին` սույն որոշման 18.1-ին կետով և 21-րդ կետում նշված ընկերությունների լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերման, ինչպես նաև նշված գործընթացի շրջանակներում ջրային տնտեսության և էներգետիկայի համակարգերի ընկերությունների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների մարման միջոցառումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ընթացակարգով:
24. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
i
ա) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներով իրականացվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների 2003 թվականի ծրագիրը,
i
բ) առաջարկություններ ձկան պաշարների համալրման, անտառապահպանական, անտառապաշտպանական, անտառավերականգնման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, այդ տարածքներում գիտական ուսումնասիրությունների, անտառատնտեսական աշխատանքների, վերլուծական-տեղեկատվական և համակարգչային ցանցի սպասարկման ու զարգացման գծով 2003 թվականի պետական պատվերների վերաբերյալ:
i
25. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի ստեղծման` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող 2003 թվականի ծրագրերը:
26. Առաջարկել`
26.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրել անհրաժեշտ տվյալներ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում երեք և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումներն ըստ առանձին կուսակցությունների բաշխելու համար:
i
26.2. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հեռուստառադիոհաղորդումների պահպանման և արխիվացման գծով 2003 թվականի պետական պատվերների վերաբերյալ.
26.3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին`
ա) համաձայնեցման նպատակով 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2003 թվականի ընթացքում մեկ աղբյուրից գնման ձևով և փակ մրցույթով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման մասին որոշումները` ըստ գնման առարկաների և նախահաշվային գների.
բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ սահմանված կարգով կազմել և «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնել 2003 թվականի ընթացքում բաց մրցույթով և մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտերը: Բաց մրցույթի գնման հայտերը գործակալություն ներկայացնելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ գնման առարկա հանդիսանում են ծախսերի համապատասխան նախահաշիվներով նախատեսված միջոցների հաշվին «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 10 հավելվածով հաստատված անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերը.
գ) ելնելով իրենց և ենթակա պետական հիմնարկների պահպանման ծախսերի 2003 թվականի համար հաստատված տարեկան նախահաշիվներից, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` սահմանել իրենց և ենթակա պետական հիմնարկների կողմից`
գա) կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափերը (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք մեկամսյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը.
գբ) ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափերը (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք մեկամսյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին (կոմիտեի ենթակայության ջրմուղ-կոյուղու ձեռնարկությունների կողմից իրականացվող ծառայությունների մասով) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ենթակայության ջրմուղ-կոյուղու ձեռնարկությունների կողմից իրականացվող ծառայությունների մասով),
գգ) էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափերը (բնաիրային արտահայտությամբ)` ըստ առանձին պետական հիմնարկների, և դրանք երկշաբաթյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը.
դ) անհրաժեշտության դեպքում, «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված դեպքերում, նույն օրենքի N 10 հավելվածով, ինչպես նաև սույն որոշման N 10 հավելվածով` պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ.
ե) անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություն պետական կառավարման մարմնի գծով «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով և սույն որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների վերաբաշխման վերաբերյալ,
զ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել իրենց աշխատակազմի 2003 թվականի հաստատված հաստիքացուցակները (նաև ըստ առանձին պաշտոնների խմբավորված տեսքով)` նշելով թափուր պաշտոնները.
26.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`
ա) աջակցել պետական արժեթղթերի տեղաբաշխման` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2003 թվականի ծրագրի իրականացմանը,
բ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին վերապահված իրավասության սահմաններում համագործակցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` սույն որոշման 18.1-ին և 21-րդ կետերում նշված ընկերությունների` լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերման, ինչպես նաև նշված գործընթացի շրջանակներում ջրային տնտեսության և էներգետիկայի համակարգերի ընկերությունների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների մարման միջոցառումների իրականացման գործում.
գ) մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել հաշվետվություն սույն որոշման N 6 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին.
26.5. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ 2003 թվականին գիտական ամսագրերի և մենագրությունների հրատարակման սուբսիդավորման վերաբերյալ:
27. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 22-րդ մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման 24-րդ կետով սահմանված մորատորիումի` սահմանել`
27.1. 2002 թվականի բյուջետային տարվա արդյունքներով առաջացած բյուջետային պարտավորությունների կատարման հետաձգում (մորատորիում)` մինչև 2005 թվականի հունվարի 1-ը ժամկետով, բացառությամբ`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով նախատեսված` պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պարտավորությունների` բացառությամբ գործարքով կամ իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով պատճառված վնասի հատուցման պարտավորությունների,
բ) Հայաստանի Հանրապետության 2003-2004 թվականների պետական բյուջեների կատարման ընթացքում նախորդ տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման ծրագրով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա տրվող հատկացումներով մարվող պարտավորությունների,
գ) Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային մասնավոր այն պայմանագրերից ծագած վճարային պարտավորությունների, որոնցում կիրառվող իրավունքը Հայաստանի Հանրապետության իրավունքը չէ,
դ) բյուջետային հիմնարկների (այդ թվում` լուծարված) աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կետանցված պարտավորությունների` այն դեպքում, եթե նշված ծախսերի կատարումը նախատեսված է եղել համապատասխան (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով պարտավորության առաջացման) տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներով սահմանված համապատասխան ծախսային ծրագրերի` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով առանձնացված հատկացումների հաշվին,
ե) 2002 թվականին ծագած և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռների, դատավճիռների և որոշումների համաձայն բռնագանձման ենթակա գումարների գծով պարտավորությունների.
27.2. որ սույն կետի 1-ին ենթակետի իմաստով`
ա) նախորդ տարիների բյուջետային պարտավորություն են համարվում` մի կողմից` Հայաստանի Հանրապետության անունից գործող պետական մարմինների, հիմնարկների, մյուս կողմից` իրավաբանական անձանց, քաղաքացիների կամ համայնքների միջև քաղաքացիաիրավական, աշխատանքային հարաբերություններով գործարքից կամ օրենքի, այլ իրավական ակտի ուժով ծագած և բյուջետային տարվա առաջին օրվա դրությամբ կետանցված վճարային պարտավորությունը, դրա հետ կապված տոկոսները, տուժանքը, վնասները,
բ) վճարային պարտավորությունը համարվում է ծագած, եթե պարտատերը կատարել է օրենքով, իրավական ակտով, պայմանագրով նախատեսված իր պարտավորությունն ու ձեռք է բերել որոշակի ժամկետում համապատասխան չափով գումարի ստացման իրավունք,
գ) վճարային պարտավորությունը համարվում է կետանցված, եթե դրա վճարման` օրենքով, իրավական ակտով կամ պայմանագրով որոշված կատարման ժամկետը լրացել է.
27.3. պետական մարմինները, դրանց ենթակա պետական հիմնարկներն իրենց պարտատերերի պահանջներին (ներառյալ հայցադիմումները) պատասխանելիս, պարտավորությունների փոխադարձ ստուգման ակտեր և պարտքի ճանաչման այլ փաստաթղթեր կազմելիս պարտավոր են այդ պատասխաններում, ակտերում և այլ փաստաթղթերում նշել տվյալ պարտավորության կատարման հետաձգման (մորատորիում) մասին` պարտադիր հղում կատարելով սույն որոշմանը.
27.4. սույն կետի պահանջները խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետությանը պատճառված նյութական վնասի առկայության դեպքում.
27.5. սույն կետի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը դրվում է պետական մարմինների, հիմնարկների գլխավոր ֆինանսիստների վրա, իսկ վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:
28. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել հետևյալ վերաբաշխումները`
28.1. բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 02 ենթախմբի «01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» և «04. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգի պահպանում» ծախսային ծրագրերով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գծով նախատեսված հատկացումները համապատասխանաբար պակասեցնել 2,604.8 հազ. ու 6,395.2 հազ. դրամով և 9,000.0 հազ. դրամով ավելացնել 07 խմբի 11 ենթախմբի «09. «Էկոնոմիկա» հանդես» ՓԲԸ-ի սուբսիդավորում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գծով նախատեսված հատկացումները.
28.2. բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 01 ենթախմբի «03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված հատկացումները պակասեցնել 67,551.1 հազ. դրամով, 14 խմբի 06 ենթախմբի «01. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարում» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումները պակասեցնել 400,000.0 հազ. դրամով և 14 խմբի 06 ենթախմբի «02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ` չկանխատեսված ծախսերի համար» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացնել 467,551.1 հազ. դրամով.
28.3. բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 խմբի 02 ենթախմբի «01. Ազգային անվտանգության ապահովում» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումները պակասեցնել 32,481.4 հազ. դրամով և նույն չափով ավելացնել 03 խմբի 01 ենթախմբի «03. Քրեակատարողական համակարգի պահպանում» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումները:
29. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ հաստատված NN 3-5 հավելվածներում հաշվի են առնված սույն որոշման 28-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 48-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարված վերաբաշխումները:
30. Գաղտնի:
31. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ
i
---------------------------------------------
i
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում