(ուժը կորցրել է 15.03.12 թիվ 290-Ն որոշում)
i
040.0112.150203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2003 թվականի N 112-Ն
i
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՌԱՄՍՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ և 9-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը խմբ. 01.12.05 թիվ 2142-Ն որոշում)
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հունվարի 23-ի
N 112-Ն որոշման
i
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՌԱՄՍՅԱ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կարգով սահմանվում են ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիների (այսուհետ` թեկնածուներ) ընտրության և պաշտոնի նշանակման համար եռամսյա ուսումնական փորձաշրջան (այսուհետ` փորձաշրջան) անցնելու կարգն ու պայմանները:
Սույն կարգի և պայմանների 28-րդ կետով նախատեսված ղեկավար-դաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են նաև ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատության առկա ուսուցման շրջանավարտներին ոստիկանությունում միջին խմբում պաշտոնի նշանակելիս:
(1-ին կետը փոփ. 17.05.07 թիվ 560-Ն որոշում)
2. Կարգի կիրառման նպատակն ու խնդիրներն են`
ա) ոստիկանության ծառայողների ընտրության համակարգի կատարելագործումը.
բ) ոստիկանության թափուր հաստիքների համալրումն այն անձանցով, ովքեր բավարարում են տվյալ պաշտոնում նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջները.
գ) ոստիկանությունում ծառայելու ցանկություն ունեցող թեկնածուներին մասնագիտական պատրաստականություն պահանջող աշխատանքային գործունեությանը նախապատրաստելը:
II. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆԴԳՐԿԵԼԸ
3. Թեկնածուների ընտրությունն իրականացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանման, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, այդ ստորաբաժանումների կադրային ապարատների և ենթակառուցվածքային ստորաբաժանումների կողմից, ինչպես նաև քաղաքացիների դիմումների համաձայն:
4. Թեկնածուի ընտրության ընթացքում իրականացվում են`
ա) նախնական ուսումնասիրություն,
բ) բժշկական հետազոտում, թեկնածուի, նրա գիտելիքների և ֆիզիկական պատրաստվածության ունակությունների ստուգում,
գ) փորձաշրջան:
5. Ոստիկանության կադրային ստորաբաժանման, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, այդ ստորաբաժանումների կադրային ապարատների և ենթակառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից թեկնածուի ընտրության դեպքում նախնական ժամանակ ուսումնասիրության ընթացքում ստորաբաժանման ղեկավարը կամ կադրային ապարատի ծառայողը թափուր պաշտոնում նշանակման ենթակա թեկնածուի հետ անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում ճշտում է թեկնածուի քաղաքացիությունը, տարիքը, պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը (արական սեռի թեկնածուների համար), կրթությունը, տվյալ պաշտոնին համապատասխանող մասնագիտությունը, նախասիրությունները և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պահանջներ:
Նախնական ուսումնասիրության ընթացքում ոստիկանությունում ծառայության անցնելու համար «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը դադարեցնում է ուսումնասիրությունը, որի մասին տեղեկացնում է թեկնածուին:
6. Հարցազրույցից հետո, դրական արդյունքների դեպքում, թեկնածուին բացատրվում է ծառայության բնույթը, որից հետո նա ներկայացնում է դիմում, ինքնակենսագրություն` համաձայն N 1 ձևի, և լրացնում է կադրերի հաշվառման անձնական թերթը` համաձայն N 2 ձևի:
7. Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը լրացնում է ոստիկանությունում ծառայության անցնելու մասին եզրակացության` համաձայն N 3 ձևի, 1-ին կետով նախատեսված տեղեկանքը, որում նշվում են, թե ե՞րբ և ու՞մ կողմից է անցկացվել հարցազրույցն ու տեղեկություններ սույն կարգի և պայմանների 5-րդ կետով նախատեսված հարցազրույցի արդյունքների մասին: Թեկնածուի կողմից ներկայացված դիմումը, ինքնակենսագրությունը, լրացված կադրերի հաշվառման անձնական թերթը, ինչպես նաև եզրակացությունը համապատասխան գրության հետ միասին, վերադասության կարգով ներկայացվում են թեկնածուին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին:
8. Թեկնածուին ոստիկանությունում համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը ենթակա կադրային ծառայության ղեկավարին կամ ծառայողին հանձնարարում է շարունակել թեկնածուի հետագա ուսումնասիրությունը կամ դադարեցնել այն, եթե թեկնածուն չի համապատասխանում «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին:
9. Քաղաքացու դիմումի համաձայն թեկնածուի ընտրության դեպքում թեկնածուին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը կադրային ծառայության ղեկավարին կամ ծառայողին հանձնարարում է կազմակերպել թեկնածուի ուսումնասիրությունը:
Կադրային ապարատի ծառայողը թեկնածուի նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու նպատակով նրա հետ անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում ճշտում է սույն կարգի և պայմանների 5-րդ կետով նախատեսված` ոստիկանությունում ծառայության անցնելու համար սահմանված պահանջները:
Հարցազրույցի դրական արդյունքների դեպքում թեկնածուին բացատրվում է ծառայության բնույթը, որից հետո թեկնածուն ներկայացնում է ինքնակենսագրություն և լրացնում կադրերի հաշվառման անձնական թերթը: Կադրային ծառայողը լրացնում է եզրակացության 1-ին կետով նախատեսված տեղեկանքը` սույն կարգի և պայմանների 7-րդ կետով սահմանված կարգով:
10. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները բավարարելու դեպքում ուսումնասիրությունը շարունակելու համար կադրային ապարատի ծառայողը թեկնածուից պահանջում է ներկայացնել անձնագիրը, աշխատանքային գրքույկը (կամ քաղվածք աշխատանքային գրքույկից), կրթության վերաբերյալ փաստաթուղթը (դիպլոմ, վկայական, ատեստատ), զինվորական գրքույկը, ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայականը, մշտական բնակության վայրից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
11. Ոստիկանության համապատասխան կադրային ապարատի ծառայողը թեկնածուի կողմից լրացված կադրերի հաշվառման անձնական թերթում նշված տեղեկությունները համեմատում է նրա ներկայացրած փաստաթղթերի տվյալների հետ և ճշտում դրանք` փաստաթղթերի պատճենների վրա կատարելով բնօրինակներին համապատասխանության մասին նշում, և կատարում համապատասխան ստուգումներ:
Ստուգումների նպատակն է պարզել թեկնածուի անձնական, բարոյական հատկանիշները, նրա շրջապատը և կապերը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հանգամանքները պարզելն է: Նշված ստուգումներն իրականացվում են ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կամ պետական կառավարման համապատասխան մարմիններ հարցումներ կատարելու և տեղեկատվություն ստանալու միջոցով:
Ստուգումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
12. Կադրային ապարատի ծառայողի կողմից եզրակացության 2-րդ կետում գրանցվում են ստուգման արդյունքները, և եզրակացությունն ստորագրվում է կադրային ապարատի ծառայողի և ղեկավարի կողմից:
13. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար խոչընդոտ չլինելու դեպքում թեկնածուին տրվում է ուղեգիր` ոստիկանության բժշկական հանձնաժողովում ծառայության պիտանիությունը որոշելու և հոգեբանական հետազոտում անցնելու համար:
Թեկնածուի առողջական վիճակի մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը ներկայացվում է ոստիկանության համապատասխան կադրային ապարատ:
Կադրային ապարատի ծառայողը ոստիկանության բժշկական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքում նշված տվյալները գրանցում է եզրակացության 3-րդ կետում` նշելով տեղեկանքի համարը, ամսաթիվը և ծառայության համար պիտանիությունը: Գրանցումները կատարվելուց հետո եզրակացությունն ստորագրվում է կադրային ապարատի ծառայողի կողմից:
Առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչված թեկնածուին ոստիկանությունում ծառայության ընդունելը մերժվում է թեկնածուին ուսումնասիրությունն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:
14. Ոստիկանությունում ծառայության անցնելուն վերաբերող նյութերը ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից նախապատրաստելու դեպքում թեկնածուի գիտելիքները և ֆիզիկական պատրաստվածության ունակություններն ստուգվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից կազմավորված` թեկնածուի գիտելիքները և ֆիզիկական պատրաստվածության ունակություններն ստուգող հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով):
Ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոնում ծառայության անցնելու համար նյութերը ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կադրային ապարատների կողմից նախապատրաստվելու դեպքում թեկնածուի գիտելիքները և ֆիզիկական պատրաստվածության ունակություններն ստուգվում են տվյալ կառուցվածքային ստորաբաժանման պետի կողմից կազմավորված հանձնաժողովում:
Հանձնաժողովն ստուգում է թեկնածուի ընդհանուր գիտելիքների մակարդակը, զարգացածության աստիճանը, տրամաբանությունը, հայերենի իմացությունը, ֆիզիկական պատրաստվածության ունակությունները:
Արդյունքները գրանցվում են եզրակացության 4-րդ կետում, և եզրակացությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի ու անդամների կողմից:
Բացասական արդյունքների դեպքում թեկնածուի ուսումնասիրությանը վերաբերող նյութերը ներկայացվում են թեկնածուի ուսումնասիրությունն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, որն էլ ընդունում է որոշում թեկնածուի հետագա ուսումնասիրությունը դադարեցնելու մասին:
Թեկնածուի ուսումնասիրությունն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը թույլատրում է մեկ ամիս հետո ևս մեկ անգամ մեկ ամսվա ընթացքում ստուգել թեկնածուի գիտելիքները և ֆիզիկական պատրաստվածության ունակությունները` կրկին անգամ դիմելու դեպքում:
Երկրորդ անգամ բացասական արդյունքների դեպքում թեկնածուի գիտելիքների և ֆիզիկական պատրաստվածության ունակությունների ստուգումը կարող է թույլատրել թեկնածուին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը:
15. Թեկնածուի ընտրության դրական արդյունքների դեպքում ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը կազմում և հաստատում է ոստիկանության ուսումնական հաստատությունում փորձաշրջան անցնելու ենթակա թեկնածուների ցուցակները և միջնորդության հետ միասին ուղարկում ոստիկանության կադրային ստորաբաժանում:
Ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից նախապատրաստվում է ոստիկանության ուսումնական հաստատությունում փորձաշրջան կազմակերպելու մասին հրամանի նախագիծ և ներկայացվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ստորագրմանը:
III. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
16. ՈՒսուցման գործընթացը կազմակերպվում է սույն կարգին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի իրավական ակտերին և ուսումնական, առարկայական թեմատիկ պլաններին (ծրագրերին) համապատասխան:
ՈՒսումնական պլանները (ծրագրերը) հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կամ նրա տեղակալը, իսկ առարկայական թեմատիկ պլանները` ուսումնական հաստատության ղեկավարը:
17. Թեկնածուների ուսուցման (այսուհետ` ուսուցում) ուսումնաթեմատիկ պլանները (ծրագրերը) սահմանում է որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության բովանդակություն, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալ:
18. Դասընթացն իրականացվում է առկա ուսուցման ձևով:
19. Դասընթացն ավարտվում է թեկնածուի գիտելիքների, ունակությունների և հմտությունների գնահատմամբ, որը կատարվում է քննությունների և ստուգարքների միջոցով:
20. ՈՒսուցումը կազմակերպվում է 2 փուլով`
ա) նախնական պատրաստականություն,
բ) հատուկ պատրաստականություն:
21. Թեկնածուի ուսուցումը հատուկ պատրաստականության փուլում որոշվում է նախնական պատրաստականության փուլի ուսուցման արդյունքներով:
22. Թեկնածուն հատուկ պատրաստականության փուլում շարունակում է ուսուցումը`
ա) նախնական պատրաստականության փուլի առարկաների ստուգարքների և քննությունների դրական արդյունքների դեպքում.
բ) նախնական պատրաստականության փուլի մեկ կամ 2 առարկայի քննության և ստուգարքի ժամանակ անբավարար գիտելիքներ ցուցաբերելու դեպքում` քննաշրջանի ավարտման հաջորդ օրվանից 5-օրյա ժամկետում դրական արդյունքով վերահանձնելու պայմանով:
23. Թեկնածուները նախնական պատրաստականության փուլի 3 առարկայի քննությունների կամ ստուգարքների ժամանակ անբավարար գիտելիքներ ցուցաբերելու դեպքում ազատվում են ոստիկանության ուսումնական հաստատությունից` ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:
24. Դասընթացի ավարտական քննաշրջանի (այսուհետ` ավարտական քննաշրջան) ընթացքում դրական գնահատականներ ստացած թեկնածուի ուսուցման արդյունքները գրանցվում են վկայականում` համաձայն N 4 ձևի, որը հանդիսանում է նրա մասնագիտական պատրաստականությունը վկայող փաստաթուղթը:
25. Ավարտական քննաշրջանում մեկ կամ 2 առարկայի քննությունից կամ ստուգարքից անբավարար գնահատական ստանալու դեպքում թեկնածուին թույլատրվում է քննաշրջանի ավարտման հաջորդ օրվանից մեկ շաբաթվա ընթացքում դրանցից յուրաքանչյուրը վերահանձնել մեկ անգամ:
3 առարկայից անբավարար գնահատականներ ստացած և քննություններն ու ստուգարքները չվերահանձնած թեկնածուն ազատվում է ուսումնական հաստատությունից` ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:
Ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատված (բացառությամբ կարգապահական խախտման դեպքերի) կամ հրամանով նախատեսված ժամկետում ուսումնական հաստատություն չներկայացած թեկնածուն մեկ անգամ ևս կարող է մասնակցել փորձաշրջանի դասընթացներին ոստիկանության կադրային ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ:
i
26. Քննաշրջանը դրական գնահատականներով ավարտելու դեպքում` ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով թեկնածուների ուսումնառությունը համարվում է ավարտված:
27. Ոստիկանության ուսումնական հաստատության կողմից վկայականներն ուղարկվում են այն ստորաբաժանումներ, որտեղ նախապատրաստվել են ոստիկանությունում ծառայության անցնելու համար թեկնածուի ընտրության նյութերը: Նախապատրաստված նյութերը` թեկնածուին ոստիկանությունում պաշտոնի նշանակման մասին հրամանի նախագծի հետ միասին ներկայացվում են թեկնածուին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին` հրամանագրման համար:
28. Թեկնածուին ոստիկանությունում կրտսեր կամ միջին խմբերում պաշտոնի նշանակելուց հետո մեկ տարի ժամկետով ոստիկանության ծառայողին կցվում է ղեկավար-դաստիարակ: Ղեկավար-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
IV. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
29. Թեկնածուները փորձաշրջանի ընթացքում ընդգրկվում են ուսումնական հաստատությունում կազմակերպվող վերակարգի ծառայությանը, ինչպես նաև ուսուցումից դուրս կարող են ընդգրկվել տնտեսական գործունեությանն առնչվող աշխատանքներում:
30. Թեկնածուները դասընթացների ընթացքում ապահովվում են համազգեստով, սննդով, կրթաթոշակով, իսկ կարիքավորները` նաև հանրակացարանով:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
31. Ոստիկանությունում տվյալ պաշտոնում նշանակման հրամանի արձակումից հետո նախապատրաստված նյութերով կազմվում է ծառայողի անձնական գործ:
32. Թեկնածուի ընտրության ընթացքում «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով խոչընդոտներ ի հայտ գալու դեպքում թեկնածուին ոստիկանությունում ծառայության ընդունելը մերժվում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից, և դրա մասին գրավոր տեղեկացվում է նրան:
(կարգն ու պայմանները խմբ. 01.12.05 թիվ 2142-Ն որոշում)
Ձև N 1
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

__________________
Գրվում է անձամբ, ազատ ձևով, առանց ջնջումների և ուղղումների` նշելով հետևյալ տեղեկությունները`
ա) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և տարեթիվը, ազգությունը, մայրենի լեզուն, ինչ օտար լեզուների է տիրապետում.
բ) երբ, որտեղ և որ ուսումնական հաստատություններում է սովորել, մասնագիտությունն ըստ կրթության.
գ) որպես ինչ է աշխատել և որտեղ.
դ) զինված ուժերում ծառայության հանգամանքը, երբ և որ զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել զինվորական ծառայության (եթե չի զորակոչվել, ապա նշել պատճառը).
ե) ընտանեկան դրությունը, երբ է ամուսնացել.
զ) վերջին աշխատանքի վայրը և պաշտոնը, բնակության վայրը:

Ձև N 2
._______________.
|Լուսանկարի տեղը|
ԿԱԴՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ | |
ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹ | չափսը` 4x6 սմ |
| |
._______________.
1. Անունը, հայրանունը, ազգանունը _________________________________________
(նշել նաև նախկինները)
__________________________________________________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը __________________________________________ 3. Ծննդավայրը ____________________________________________________________
(գյուղը, ավանը, քաղաքը
__________________________________________________________________________
շրջանը, մարզը, հանրապետությունը)
4. Ազգությունը ___________________________________________________________ 5. Կրթությունը ___________________________________________________________
(ուսումնական հաստատության անվանումը)
__________________________________________________________________________
(ուսումնառության ժամկետը, մասնագիտությունը)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
6. Գիտական կոչումը կամ աստիճանը __________________________________________ 7. ՈՒնե՞ք արդյոք գիտական հայտնագործություններ ____________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
8. Մայրենի լեզուն, ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում և ի՞նչ աստիճանի ____
__________________________________________________________________________
(կարդում և թարգմանում եք բառարանով)
__________________________________________________________________________
(կարդում և կարող եք բացատրվել)
9. Դատապարտվել եք Դուք կամ Ձեր մերձավոր ազգականները (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) կամ իրականացվել է քրեական հետապնդում Ձեր կամ Ձեր մերձավոր ազգականների նկատմամբ _____________
__________________________________________________________________________
(ե՞րբ, ինչի համար, ու՞մ կողմից, պատճառը)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
10. Զբաղվու՞մ եք արդյոք ձեռնարկատիրական գործունեությամբ __________________
(եթե այո,
__________________________________________________________________________
ապա ինչպիսի)
__________________________________________________________________________
11. Անդամակցում եք որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության _______________________
(եթե այո, ապա որ)
__________________________________________________________________________
12. ՈՒնե՞ք արդյոք ազգականներ արտասահմանում _______________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________________________
(ո՞ր երկրում, ինչպիսի՞ կապերի մեջ եք)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
13. Զինապարտությունը _____________________________________________________
(զինապարտ, ոչ զինապարտ, զինվորական մասնագիտությունը)
__________________________________________________________________________
(զինվորական կոչումը, զինվորական գրքույկի համարը)
14. Ձեր մերձավոր ազգականները (նշել նախկին ազգանունները, անուններն ու հայրանուններն այն անձանց, որոնք օրենքով սահմանված կարգով փոխել են, ինչպես նաև նախկին ամուսինների տվյալները)
._________________________________________________________________________.
|Մերձավոր|Անունը, հայրանունը,|Ծննդյան օրը, |Աշխատանքի վայրը|Բնակության|
|ազգականը|ազգանունը |ամիսը, տարեթիվը |և պաշտոնը |վայրը |
| | |և վայրը | |(հաշվառման|
| | | | |վայրը) |
|________|___________________|_________________|_______________|__________|
|________|___________________|_________________|_______________|__________|
|________|___________________|_________________|_______________|__________|
|________|___________________|_________________|_______________|__________|
|________|___________________|_________________|_______________|__________|
._________________________________________________________________________.
15. Մասնակցությունը հանրապետական կամ տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններում
.____________________________________________________________.
|Ընտրական մարմնի|Անվանումը|Որպես ինչ| Տարեթիվը |
|գտնվելու վայրը | |է ընտրվել|________________________|
| | | |ընտրվելու | դուրս մնալու|
|_______________|_________|_________|__________|_____________|
|_______________|_________|_________|__________|_____________|
|_______________|_________|_________|__________|_____________|
.____________________________________________________________.
16. Աշխատանքային գործունեությունը (ներառյալ ուսումը բարձրագույն և միջին մասնագիտական և մասնագիտական-տեխնիկական ուսումնական հաստատություններում, ծառայությունը զինված ուժերում)
.____________________________________________________________________.
|Տարեթիվը |Պաշտոնը` նշելով կազմակերպությունների,|Գտնվելու|
|_____________________|հիմնարկների և պետական կառավարման |վայրը |
|ընդունվելու|ազատվելու|մարմինների անվանումները | |
|___________|_________|_____________________________________|________|
|___________|_________|_____________________________________|________|
|___________|_________|_____________________________________|________|
|___________|_________|_____________________________________|________|
.____________________________________________________________________.
17. Պարգևատրվե՞լ եք արդյոք կառավարական պարգևներով ______________________
(ե՞րբ, ու՞մ կողմից,
__________________________________________________________________________
ինչ պարգևով)
__________________________________________________________________________
18. Անձնագիրը ____________________________________________________________
(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)
__________________________________________________________________________
19. Հաշվառման վայրը ______________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
20. Բնակության վայրը______________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
21. Հեռախոսահամարը _______________________________________________________
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ: Թերթը լրացնող անձը հետագա բոլոր փոփոխությունների մասին 3-օրյա ժամկետում հայտնում է կադրային ծառայությանը:
______________________________________________ ___________________
(թերթը լրացնողի անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
_____ _________________ 200 թ.
__________________________________________________________________________
____________________________________
(կադրային մարմնի ծառայողի պաշտոնը)
____________________________________
(կոչումը)
____________________________________ ___________________
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)
_____ _________________ 200 թ.
Ձև N 3
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
____________________________
(պաշտոնը)
____________________________
(կոչումը)
____________________________
(ազգանունը, ստորագրությունը)
____ _______________ 200 թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ քաղաքացի ______________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և վայրը)
__________________________________________________________________________
(կրթությունը)
1. ՏԵՂԵԿԱՆՔ
Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացու նախնական ուսումնասիրության
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
_________________________________
(նախնական ուսումնասիրությունն _________________________________ _________________ ___________________
անցկացնող ծառայողի պաշտոնը (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________________________
և կոչումը)
_____ _________________ 200 թ.
_________________________________
(ոստիկանության ստորաբաժանման _________________________________ _________________ ___________________
ղեկավարի պաշտոնը և կոչումը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _________________ 200 թ.
2. ԿԱԴՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
_________________________________
(ստուգումները կատարող կադրային _________________________________ _________________ ___________________
ծառայողի պաշտոնը և կոչումը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _________________ 200 թ.
_________________________________
(կադրային ծառայության ղեկավարի _________________________________ _________________ ___________________
պաշտոնը և կոչումը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _________________ 200 թ.
3. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
__________________________________________________________________________
(փաստաթղթի համարը, օրը, ամիսը, տարեթիվը)
__________________________________________________________________________
(արդյունքները)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
_________________________________
Հոգեբանական հետազոտման արդյունքները ______________________________________
(փաստաթղթի համարը, օրը, ամիսը,
տարեթիվը)
__________________________________________________________________________
(արդյունքները)
__________________________________________________________________________
_________________________________
(կադրային ծառայողի _________________________________ _________________ ___________________
պաշտոնը և կոչումը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _________________ 200 թ.
4. ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Հանձնաժողովի նախագահ ________________________ _____________________
(կոչումը, ազգանունը) (ստորագրությունը)
Հանձնաժողովի անդամներ ________________________ _____________________
(կոչումը, ազգանունը) (ստորագրությունը)
________________________ _____________________

5. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
_________________________________ _________________ ___________________
(պաշտոնը և կոչումը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _________________ 200 թ.
Ձև N 4
._________________________________________________________________________.
| | |
| | |
| | |
| | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| | ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ |
| | |
| | ՎԿԱՅԱԿԱՆ |
| | |
| | |
| | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ՎԿԱՅԱԿԱՆ |.________________________________.|
| ||NN |Առարկայի |Քննությունների ||
| ոստիկանությունում պաշտոնի նշանակման ||ը/կ|անվանումը |և ստուգարքների||
| համար եռամսյա ուսումնական փորձաշրջանի|| | |անվանումները ||
| ||___|____________|_______________||
|Անունը, հայրանունը, ազգանունը ________||___|____________|_______________||
|______________________________________||___|____________|_______________||
|Նախատեսվող պաշտոնը և կոչումը ________||___|____________|_______________||
|Ծննդյան տարեթիվը, օրը, ամիսը _________|.________________________________.|
|Կրթությունը __________________________| |
| (ուսումնական հաստատության | ԲՆՈՒԹԱԳԻՐ |
| անվանումը) |__________________________________|
|Ծառայությունը զինված ուժերում_________|__________________________________|
| (ժամկետը)|_______________________ |
|Պաշտոնի նշանակման համար | |
|նախատեսվող ծառայության վայրը _________|ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ |
|ՈՒսումնառության ժամանակահատվածը |ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊԵՏ _________________|
|200 թ. ______________ ___________ -ից | (ստորագրությունը)|
|200 թ. ______________ ___________ -ը | ___________________|
|Թեկնածու _____________________________| (անունը, ազգանունը)|
|անցել է եռամսյա ուսումնական | |
|փորձաշրջան, ուսումնասիրել է հետևյալ | _____ _________________ 200 թ. |
|առարկաները` հանձնելով քննություններ | |
|և ստուգարքներ | Կ.Տ. |
| | |
| | |
| | |
._________________________________________________________________________.