(ուժը կորցրել է 05.12.02 թիվ 670-Ն հրաման)
i
102.0104.070302
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«7» 03 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10202047
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 մարտի 2002 թվականի N 104
i
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումների կատարման կարգը (կցվում են):
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2002 թվականի մարտի 1-ի
N 104 հրամանով
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ՆՈՏԱՐ -----------------------------------
_______________ թվական N
._________________________________________________________________________.
|Նոտա- | Նոտա- | Անձանց | Նոտա- | Նոտա- | Գանձված է | Ստորագրություն |
|րական | րական | կամ | րական | րական | պետական | նոտարական |
|գործո-| գործո-| նրանց | | գործո- | տուրք, կամ | կարգով վավե- |
|ղու- | ղու- | ներկա- | գործո- | ղու- | նշում պե- | րացված փաստա- |
|թյան | թյան | յացու- | ղու- | թյան | տական | թուղթը ստանա- |
|N-ը | կա- | ցիչնե- | թյան | բովան- | տուրքի վճա-| լու մասին |
| | տար- | րի ազ- | կատար- | դակու- | րումից | |
| | ման | գանու- | մանը | թյունը | ազատված | |
| | ամսա- | նը, | ներկա- | | լինելու | |
| | թիվը, | անունը | յացած | | մասին | |
| | ամիսը,| հայրա- | անձի | | | |
| | տարե- | նունը | ինքնու-| | | |
| | թիվը | և | թյունը,| | | |
| | | բնա- | հաստա- | | | |
| | | կու- | տող | | | |
| | | թյան | փաստա- | | | |
| | | վայրը, | թուղթը | | | |
| | | որոնց | | | | |
| | | համար | | | | |
| | | կատար- | | | | |
| | | ված է | | | | |
| | | նոտա- | | | | |
| | | րական | | | | |
| | | գործո- | | | | |
| | | ղու- | | | | |
| | | թյունը | | | | |
|______|_______|________|________|________|_____________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|______|_______|________|________|________|_____________|_________________|
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
._________________________________________________________________________.
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2002 թվականի մարտի 1-ի
N 104 հրամանով
ԿԱՐԳ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
1. Սույնով սահմանվում է նոտարների կողմից նոտարական գրանցամատյաններում գրանցումների կատարման կարգն ու պայմանները:
i
2. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 39-րդ հոդվածի համապատասխան նոտարական գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հայերենով:
3. Նոտարական գրանցամատյանում գրանցումների կատարման կարգի խախտման համար պատասխանատվություն է կրում նոտարը` անկախ այն հանգամանքից թե նա այդ աշխատանքներն իրականացնում է անձամբ թե նրա ստաժորը կամ նոտարի աշխատակազմի աշխատողը:
4. Նոտարների կողմից կատարվող բոլոր նոտարական գործողությունները գրանցվում են հատուկ գրանցամատյանում (սեղանամատյանում): Յուրաքանչյուր նոտարական գործողություն կրում է առանձին հերթական համար: Գրանցամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կողմից տրվող փաստաթղթերում և վավերացման մակագրություններում: Գրանցումները պետք է լինեն պարզ և հստակ, առանց ջնջումների:
5. Գրանցամատյանները պետք է լինեն ժապավենված, թերթերը` համարակալված: Թերթերի քանակը պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման պետի կողմից և կնքվի նախարարության կնիքով:
Գրանցամատյանում մատիտով գրանցումներ կատարել չի թույլատրվում:
Յուրաքանչյուր տարվա սկզբից բացվում է նոր սեղանամատյան:
6. Նոտարները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ նրա համապատասխան տեղակալի թույլտվությամբ, կարող են վարել մի քանի գրանցամատյան:
7. Եթե ինքնուրույն գրանցամատյաններ են ներդրվում որոշակի նոտարական գործողություններ, օրինակ` վավերացված պատճեններ կամ ժառանգության իրավունքի վկայագրեր գրանցելու համար, այդ դեպքում յուրաքանչյուր գրանցամատյանի ինդեքսին ավելացվում է նոտարական գործողության անվանմանը համապատասխանող տառ: Օրինակ` թիվ 1-Պ, թիվ 2-Ժ, որը նշանակում է առաջին գրանցամատյան` պատճենները գրանցելու համար, երկրորդ գրանցամատյան` տրված ժառանգության իրավունքի վկայագրեր գրանցելու համար:
8. Նոտարական գործողության առանձին տեսակը գրանցելու համար նախատեսված ինդեքսով գրանցամատյանը վերջանալու դեպքում այդ ինդեքսը դրվում է նաև գրանցամատյանի հաջորդ գրքերի վրա, իսկ գրանցման հերթական համարները շարունակվում են մինչև տարվա վերջը:
Այդպիսի գրանցամատյաններում գրանցված փաստաթղթի վրա գրանցամատյանի համարները նշվում են հետևյալ ձևով` թիվ 1-Պ, թիվ 2-Ժ և այլն:
Նոտարները նոտարական գործողությունների գրանցման գրանցամատյանից քաղվածքներ տալիս են օրենքով սահմանված կարգով:
9. Նոտարական գրանցամատյանում գրանցումները կատարվում են հետևյալ կերպ`
ա) Գրանցամատյանի 1-ին սյունակում ցույց է տրվում տարվա` սկզբի նոտարական գործողության հերթական համարը:
բ) 2-րդ սյունակում ցույց տրված նոտարական գործողության կատարման տարեթիվը պետք է համընկնի նոտարի կողմից տրված վկայագրի կամ այլ փաստաթղթի վրա եղած վավերացման մակագրության տարեթվին:
գ) 3-րդ սյունակում ցույց է տրվում այն անձանց ազգանուն, անուն, հայրանունը, կազմակերպության անվանումը, նրանց ներկայացուցիչների ազգանուն, անուն, հայրանունը, որոնց համար կատարվում է նոտարական գործողությունը:
Եթե փաստաթղթի պատճենի վավերացման համար չի ներկայացել այն քաղաքացին, որի անունով տրված է փաստաթուղթը, այլ նրա խնդրանքով ներկայացել է մեկ ուրիշ քաղաքացի, ապա նշվում է ներկայացող քաղաքացու ազգանուն, անուն, հայրանունը և նրա հասցեն:
Այն դեպքում, երբ նոտարական կարգով վավերացված փաստաթղթի մեկ օրինակը մնում է նոտարի գործերում, ապա կողմերի հասցեն նշել չի պահանջվում:
Ստորագրել չկարողացող անձի անունից գործարք վավերացնելիս 3-սյունակում նշվում է ստորագրող անձի անուն, հայրանուն, ազգանունը և նրա բնակության վայրը:
Եթե նոտարական գործողություն կատարելու համար դիմում է կազմակերպություն, նրա առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև պետական կամ համայնքային հիմնարկը, ապա 3-րդ սյունակում նշվում է նրանց լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը:
դ) Գրանցամատյանի 4-րդ սյունակում նշվում է նոտարական գործողություն կատարելու համար ներկայացողի անձնագրի կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի համարը, տրման ժամանակը և ում կողմից է տրված, ինչպես նաև գործարքի մասնակիցների գործունակությունը ստուգելու համար նրանց ծննդյան թվերը:
ե) 5-րդ սյունակում գործարքների վավերացման ժամանակ նշվում է միայն այդ գործարքների տեսակը. Օրինակ`
«Տան առուվաճառքի պայմանագիր ......, «կտակ» և այլն:
Նույնպիսի կրճատումներով է գրանցվում նաև տրված վկայագրերը (ժառանգության իրավունքի, քաղաքացու կենդանության և այլն):
Փաստաթղթի պատճենի ճշտության վավերացման ժամանակ այս սյունակում նշվում է փաստաթղթի անվանումը:
զ) 6-րդ սյունակում նոտարական գործողությունների համար գանձված պետական տուրքի գումարը նշվում է առանձին, բանկի անդորրագրի տարեթվի և համարի նշումով:
Եթե փաստաթղթերը կամ անձը, որոնց համար կատարվում է նոտարական գործողությունը, ազատված են պետական տուրքի վճարումից, ապա 6-րդ սյունակում նշվում է «Պետական տուրքի վճարումից ազատված է (նշվում է պետական տուրքից ազատվելու հիմքը) հիման վրա»:
Այսպիսի դեպքում նոտարական կարգով ձևակերպված փաստաթղթեր ստացող անձինք գրանցամատյանի 7-րդ սյունակում նշում են, որ փաստաթղթերը իրենց կողմից ստացված է անվճար:
է) Գրանցամատյանում չլրացված տողերը պետք է ընդգծված լինեն, ջնջումներ չի թույլատրվում, իսկ ուղղումները պետք է ծանոթագրված լինեն գրանցման վերջում (որտեղ կատարված է ուղղումը) պետական նոտարի ստորագրությունից առաջ:
ը) Գրանցամատյանի համարակալման սխալները հայտնաբերելիս, այդ մասին կազմվում է տեղեկանք նոտարի ստորագրությամբ:
10. Եթե նոտարական գործողությունները կատարվում են նոտարական գրասենյակի շենքից դուրս, ապա սեղանամատյանում պետք է նշվի նոտարական գործողության կատարման վայրը (հասցեն):
._|