040.1486.231208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 2008 թվականի N 1486-Ն
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՆԱԽՆԱԿԱՆ, ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ:
2. Հաստատել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Լիազորել`
i
1) «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով հավատարմագրման փորձաքննություն.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում:
(3-րդ կետը փոփ. 29.10.09 թիվ 1290-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Երևանի Օրբելի N 22 հասցեում գտնվող շենքի 346 քառ. մետր մակերեսով (սկզբնական արժեքը` 5365978 դրամ) 9-րդ հարկն ամրացնել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով:
5. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
6. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին գումար հատկացնելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 65619.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից` 37324.5 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով, և 28295.0 հազ. դրամը` «Վարչական սարքավորումներ» հոդվածով:
7. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գրանցման և կնիքի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 100.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին լիազորել`
1) տասնօրյա ժամկետում նշանակել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին.
2) երկամսյա ժամկետում ձևավորել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կառավարման մարմինները:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2008 թվականի նոյեմբերի 27-ի
N 1486-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ
1. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է մասնագիտական կրթության ոլորտում ուսումնասիրություններ, վերլուծություն, խորհրդատվություն և գնահատում իրականացնելու նպատակներ:
2. Հիմնադրամի անվանումն է`
հայերեն լրիվ` «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»
ՀԻՄՆԱԴՐԱՄ
հայերեն կրճատ` «ՄԿՈԱՊԱԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
ռուսերեն լրիվ` ՖՕՆԴ «ՆԱՑԻՕՆԱԼՆԻՅ ՑԵՆՏՐ ՊՕ ՕԲԵՍՊԵՉԵՆԻՅՈՒ ԿԱՉԵՍՏՎԱ
ՊՌՈՖԵՍՍԻՕՆԱԼՆՕԳՕ ՕԲՌԱԶՈՎԱՆԻՅԱ»
ռուսերեն կրճատ` ՖՕՆԴ «ՆՑՕԿՊՕ»
անգլերեն լրիվ` «NATIONAL CENTER FOR PROFESSIONAL EDUCATION QUALITY
ASSUARANCE» FOUNDATION
անգլերեն կրճատ` «NCPEQA» FOUNDATION:
3. Հիմնադրամն ունի իր անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կլոր կնիք:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ
4. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Օրբելի 22:
5. Հիմնադրամը պետք է ունենա ինտերնետային կայք «Էյ էմ» տիրույթում` հայերենով և անգլերենով:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
6. Հիմնադրամի գործունեության նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (այսուհետ` արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական (այսուհետ` մասնագիտական) կրթության հավատարմագրման գծով անհրաժեշտ փորձաքննության իրականացումը.
2) մասնագիտական ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման և հավատարմագրման չափանիշների և ընթացակարգերի մշակումը.
3) մասնագիտական կրթական ծրագրերի որակի հավատարմագրումը և հավատարմագրման մասին որոշումը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացնելը` պետական հավատարմագրման վկայական տալու համար.
4) մասնագիտական ուսումնական հաստատությունների ակադեմիական աուդիտը, որակի գնահատումն ու հավատարմագրումը և հավատարմագրման մասին որոշումը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացնելը` պետական հավատարմագրման վկայական տալու համար.
5) մասնագիտական ուսումնական հաստատության և մասնագիտական կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատման արդյունքների և դրանց հիման վրա մասնագիտական հաստատությունների վարկանիշային ցուցանիշների հրապարակումը.
6) մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ապահովման ներքին (ներհաստատությունային) համակարգերի գնահատումը. դրանց բարելավման ուղղությամբ մասնագիտական ուսումնական հաստատություններին առաջարկություններ ներկայացնելը.
7) մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների ընթացիկ և ամփոփիչ գնահատման չափանիշների և մեթոդների մշակման ուղղությամբ խորհրդատվության տրամադրումը.
8) մասնագիտական ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի որակի վերաբերյալ հասարակությանն իրազեկելը.
9) որակի ապահովման ասպարեզում եվրոպական ցանցում ընդգրկումն ու ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը.
10) մասնագիտական կրթական համակարգի վերլուծությունը:
IV. ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
7. Հիմնադրամը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`
1) մեթոդական տեղեկատվական նյութերի և գրքերի հրատարակում.
2) մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատողների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում և իրականացում.
3) կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատում և հավատարմագրման գծով անհրաժեշտ փորձաքննության անցկացում.
4) մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ապահովման ներքին համակարգերի գնահատում, այդ հաստատությունների ակադեմիական աուդիտ և հավատարմագրման գծով անհրաժեշտ փորձաքննության անցկացում:
V. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
8. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ` պետական լիազորված մարմին):
(8-րդ կետը փոփ. 29.10.09 թիվ 1290-Ն որոշում)
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:
10. Հիմնադրամի գույքի ընթացիկ կառավարումն իրականացնում է տնօրենը: Հիմնադրամի գույքի կառավարման վերաբերյալ օրենքում և սույն կանոնադրությունում չներառված դրույթները սահմանում է հիմնադրամի խորհուրդը:
11. Հիմնադրամը պարտավորվում է ամեն տարի մամուլում և իր ինտերնետային կայքում հրապարակել հաշվետվություն իր գույքի օգտագործման մասին:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ
12. Հիմնադրամի շահառուներն են կրթության ոլորտում պետական լիազորված մարմինը, Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատությունները և կազմակերպությունները` իրենց համակազմերով:
VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Հիմնադրամի մարմիններն են կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը` հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) և ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` տնօրենը:
i
14. Խորհուրդը կազմված է խորհրդի նախագահից և անդամներից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, սույն կանոնադրության 20-րդ կետին համապատասխան: Խորհրդի ձևավորման աշխատանքներն ապահովում է պետական լիազորված մարմինը:
(14-րդ կետը փոփ. 11.02.10 թիվ 149-Ն, 26.02.15 թիվ 206-Ն որոշումներ)
15. (15-րդ կետն ուժը կորցրել է 11.02.10 թիվ 149-Ն որոշում)
i
16. Խորհրդի անդամների առաջին կազմը ձևավորվում է 2 տարի ժամկետով, այսուհետ` 4 տարի ժամկետով: Մինչև սույն կետով սահմանված ժամկետի ավարտը պետական լիազորված մարմնի ներկայացմամբ սույն կանոնադրության 14-րդ կետով սահմանված կարգով խորհրդի անհատական նոր կազմ հաստատվելու դեպքում նոր կազմում չընդգրկված խորհրդի նախկին անդամների լիազորությունները համարվում են դադարեցված «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդված 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված հիմքով:
(16-րդ կետը փոփ. 26.02.15 թիվ 206-Ն որոշում)
17. (17-րդ կետն ուժը կորցրել է 11.02.10 թիվ 149-Ն որոշում)
i
18. (18-րդ կետն ուժը կորցրել է 11.02.10 թիվ 149-Ն որոշում)
19. Հիմնադրամի տնօրենն ընտրվում է հրապարակային մրցութային կարգով: Տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջները սահմանում է խորհուրդը: Տնօրենի հետ պայմանագիրը կնքում է խորհրդի նախագահը` 4 տարի ժամկետով:
IX. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԸ
20. Խորհուրդը բաղկացած է 12 անդամներից: Խորհրդի կազմը ձևավորվում է`
i
1) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից.
2) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներից.
3) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից.
4) 4 անդամ` պետական և ոչ պետական բուհերի դասախոսական կազմի ներկայացուցիչներից, որոնցից երկուսը չեն կարող միաժամանակ հանդիսանալ պետական ծառայողներ.
5) 1 անդամ` պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողներից.
6) 1 անդամ` «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներից.
7) 1 անդամ` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստեղծված բանկերի միության ներկայացուցիչներից.
8) 1 անդամ` ազգային մրցունակության խորհրդի կազմից.
9) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչներից:
(20-րդ կետը փոփ. 29.10.09 թիվ 1290-Ն, 11.02.10 թիվ 149-Ն, 26.02.15 թիվ 206-Ն որոշումներ)
20.1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամների կազմից` իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
(20.1-ին կետը լրաց. 26.02.15 թիվ 206-Ն որոշում)
X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
21. Խորհրդի իրավասությանն են պատկանում`
i
1) հիմնադրամի ռազմավարական ծրագրի հաստատումը.
2) հիմնադրամի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
5) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.
6) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
7) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
8) հիմնադրամի խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
9) տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
10) սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.
11) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.
12) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
13) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
14) տարեկան 1 անգամ տնօրենի հաշվետվությունների լսումը.
15) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
16) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձ (աուդիտորի) ընտրությունը.
17) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
18) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
19) սահմանում է տնօրենի աշխատանքային պայմանները և տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջները.
20) ընտրում է իր կազմից քարտուղար` ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ.
21) Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
(21-րդ կետը փոփ. 11.02.10 թիվ 149-Ն որոշում)
22. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
3) կազմակերպում է նիստի արձանագրության վարումը.
4) կնքում է աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ:
23. Հիմնադրամի տնօրենը`
1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) գործում է առանց լիազորագրի.
4) տալիս է լիազորագրեր.
5) կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) սահմանված կարգով աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում հիմնադրամի աշխատողներին.
10) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
11) հաշվետու է խորհրդին.
12) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մինչև 20 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին:
XI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
24. Խորհրդի արձանագրությունները և որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
25. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի, որոնք գումարվում են յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ, կամ իր անդամների հարցման միջոցով:
26. Խորհուրդն իր արտահերթ նիստերի օրակարգի և ժամկետի մասին առնվազն 3 աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնում է իր անդամներին:
27. Խորհրդի նիստերի քվորումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նրա անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցությունը: Խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:
28. Խորհրդի որոշմամբ նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համաշխարհային համակարգչային ցանցից` ինտերնետից: Խորհրդի որոշումներն ընդունվում են, եթե դրանց կողմ է քվեարկել նիստի օրակարգի մասին ինտերնետի միջոցով 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների պարզ մեծամասնությունը:
29. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:
30. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:
31. Խորհրդի նիստերին պարտադիր կարգով մասնակցում է տնօրենը` խորհրդակցական ձայնի իրավունքով:
32. Էլեկտրոնային նամակը համարվում է ուղարկված, եթե էլեկտրոնային նամակն ուղարկվել է հիմնադրամին հայտնած վերջին էլեկտրոնային հասցեով:
33. Տնօրենն ընդունում է որոշումներն ինքնուրույն` ելնելով հիմնադրամի շահերից:
XII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
34. Հիմնադրամը կարող է լուծարվել միայն դատարանի որոշմամբ:
35. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
XIII. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
36. Հիմնադրամի գույքի և միջոցների ձևավորման աղբյուր կարող են լինել`
1) հիմնադրի ներդրումները.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.
3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.
4) դրամաշնորհները.
5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
6) հանգանակությունները` միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթհայթում).
7) օրենքով չարգելված այլ միջոցներ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2008 թվականի նոյեմբերի 27-ի
N 1486-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման|Ցուցանիշների |
|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական|փոփոխությունը |
|նը|մ | |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |(ավելացումները նշված |
| |բ | |ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |են դրական նշանով, իսկ|
| |ը | |անվանումները |նվազեցումները` |
| | | | |փակագծերում) |
| | | | |_____________________|
| | | | | առաջին | տարի |
| | | | |եռամսյակ | |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ | | - |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
|09| | |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | | (65719,5)|
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| |06| |Կրթությանը տրամադրվող օժանդակ | | (65719,5)|
| | | |ծառայություններ | | |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ | | (65719,5)|
| | | |ծառայություններ | | |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | | |40. Պետական աջակցություն «Մասնագիտական | | (65719,5)|
| | | |կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»| | |
| | | |ՊՈԱԿ-ին | | |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | | |ՀՀ կրթության և գիտության նախարարություն | | 65719,5 |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | | |«Ընթացիկ դրամաշնորհներ պետական և | | 65719,5 |
| | | |համայնքների ոչ առևտրային | | |
| | | |կազմակերպություններին» | | |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ | | 65719,5 |
| | | |ՖՈՆԴԵՐ | | |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքների | | 65719,5 |
| | | |պահուստային ֆոնդ | | |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | | |այդ թվում` | | |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | | 65719,5 |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | | 65719,5 |
|__|__|__|__________________________________________|_________|___________|
| | | |ՀՀ կառավարություն | | 65719,5 |
._________________________________________________________________________.