Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵ ...

01.01.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.10.2014  -ից մինչեւ   01.01.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 22.12.2022 թիվ 2011-Ն որոշում)

i

040.0744.090709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 744-Ն

 

ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1602-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման հանգամանքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հրատարակել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող միջազգային ստանդարտներին համապատասխան ազգային ստանդարտների ցանկը:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1602-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 44-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ սննդի շղթայի 5-10 աշխատող ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար` 2015 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 26-ի

N 744-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հետևյալ ծածկագրերին համապատասխան հյութերի և հյութամթերքների վրա`

    1) 2002 90               տոմատի խյուս, տոմատի մածուկ, 7% և  ավելի

                             լուծելի չոր նյութերի զանգվածային մասով տոմատի

                             հյութ,

    2) 2007 99 ծածկագրից     մրգային խյուսեր

    3) 2009                  չխմորված և  առանց սպիրտային հավելումների,

                             շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ

                             կամ առանց ավելացման մրգային և բանջարեղենային

                             հյութեր,

    4) 2202 90 100           մրգային և  բանջարեղենային նեկտարներ և  հյութ

                             պարունակող ըմպելիքներ, որոնք չեն պարունակում

                             0401-0404 ապրանքային ծածկագրերով մթերքներ կամ

                             դրանցից ստացված ճարպեր:

i

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված հյութերի և հյութամթերքների անվտանգությանը, դրանց արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, իրացմանն ու օգտահանմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով հյութերի և հյութամթերքների իսկության և նույնականացման ընթացակարգերը:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)

i

3. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված հյութերը և հյութամթերքները ենթակա են համապատասխանության գնահատման:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

1) բնական ցնդող բուրաստեղծ մրգային (բանջարեղենային) նյութեր` մրգերի, բանջարեղենի և (կամ) դրանց հյութերի բնական բույրն ստեղծող միացությունների խառնուրդ.

2) դիֆուզային (ջրով լուծահանված) հյութ` չխմորված, բայց խմորման ընդունակ հեղուկ մթերք` պատրաստված մեկ տեսակի թարմ կամ չոր մրգերից լուծամզվող նյութերը խմելու ջրով անջատելու միջոցով, որոնց հյութը չի կարող ստացվել մեխանիկական եղանակով: Դիֆուզային հյութը նախատեսված է որպես սննդամթերք անմիջական օգտագործման համար: Դիֆուզային հյութը կարող է խտացվել և վերականգնվել խմելու ջրով.

3) թարմ մզված հյութ` թարմ կամ թարմ պահպանված մրգերից և (կամ) բանջարեղենից` սպառողի ներկայությամբ թարմ մզված և պահածոյացման չենթարկված հյութ.

4) լուծվող չոր նյութերի զանգվածային մաս` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան)` 20 oC (կամ վերահաշվարկված ըստ 20 oC-ի) ջերմաստիճանում բեկումաչափով որոշված լուծվող չոր նյութերը` արտահայտված 100 գ լուծույթում սախարոզի պարունակությամբ` գրամներով կամ տոկոսներով.

5) խտացրած բնական ցնդող բուրաստեղծ մրգային (բանջարեղենային) նյութեր` մրգերից, բանջարեղենից և (կամ) դրանց հյութերից ֆիզիկական եղանակներով պատրաստված հեղուկ մթերք, որում բնական ցնդող բուրաստեղծ նյութերի պարունակությունը չորս անգամից ոչ պակաս գերազանցում է մրգերում, բանջարեղենում կամ հյութերում դրանց բնական պարունակությանը և օգտագործվում են խտացրած հյութերից պատրաստված հյութերում բուրմունքի վերականգնման համար, ինչպես նաև նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ.

6) խտացրած հյութ` ֆիզիկական ներգործության միջոցով հյութի մեջ պարունակվող ջրի մի մասի հեռացմամբ ստացվող հյութ` լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան) 50%-ից ոչ պակաս ավելացնելու նպատակով: Խտացրած նյութի արտադրությունում կարող է օգտագործվել նույն խմբաքանակի, որից հյութը նախապես անջատվել է, մանրացված մրգերի և բանջարեղենի լուծամզուքային նյութերի երկրորդային գոլորշիների խտուցքով ստացվող դիֆուզային հեղուկ մթերքը` պայմանով, որ այն ներհոսքով խառնվում է տվյալ հյութին` մինչև դրա խտացումը: Խտացրած հյութի մեջ կարող են ավելացվել նույնանուն հյութի արտադրման ժամանակ կամ նույնանուն մրգից կամ բանջարեղենից ստացված խտացրած բնական ցնդող բուրաստեղծ հեղուկ նյութերը.

7) խտացրած մրգային (բանջարեղենային) խյուս` ֆիզիկական ներգործության միջոցով մրգային (բանջարեղենային) խյուսի մեջ պարունակվող ջրի մի մասի հեռացմամբ պատրաստված խյուս` լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան) 50%-ից ոչ պակաս ավելացնելու նպատակով: Խտացրած խյուսի մեջ կարող են ավելացվել այդ խյուսի արտադրման ժամանակ թորվածքի տեսքով ստացված բնական ցնդող բուրաստեղծ նյութեր: Խտացրած խյուսը կարող է պատրաստվել նաև մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերը խառնելու միջոցով.

8) կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում (ԿԱՍՀ)` բնական (բնականին նույնական), կենսաբանորեն ակտիվ նյութ, որը նախատեսված է սննդամթերքի հետ միաժամանակ օգտագործելու կամ դրա բաղադրության մեջ ներառելու համար.

9) հյութ (մրգահյութ, բանջարեղենային հյութ)` չխմորված, բայց խմորման ընդունակ հեղուկ մթերք` ստացված հասած, թարմ կամ պաղեցման միջոցով, այդ թվում` նաև բերքահավաքից հետո մակերևույթի մշակմամբ, թարմ պահպանված լավորակ մրգերի կամ բանջարեղենի ուտելի մասից` մեխանիկական ներգործության ճանապարհով, որն ապահովում է նույնանուն միրգը կամ բանջարեղենը բնութագրող սննդային արժեքի, ֆիզիկաքիմիական և զգայորոշման ցուցանիշների պահպանումը, և պահածոյացված է բացառապես ֆիզիկական եղանակով` բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման: Հյութը կարող է պատրաստվել մեկ տեսակի մրգից և բանջարեղենից, ինչպես նաև տարբեր անվանումների մի քանի մրգահյութերը և (կամ) բանջարեղենային հյութերը խառնելու միջոցով` դրանց խյուսերի ավելացմամբ կամ առանց ավելացման.

10) հյութամթերք` մրգային և բանջարեղենային հյութեր, նեկտարներ, հյութ պարունակող ըմպելիքներ, խյուսեր, բնական խտացրած ցնդող բուրաստեղծ նյութեր, մրգային և բանջարեղենային պտղամիս.

11) հյութերի և հյութամթերքների իսկություն` հայտարարված անվանմանը հյութի կամ հյութամթերքի համապատասխանությունը, որը որոշվում է ֆիզիկաքիմիական ցուցանիշների և զգայորոշման բնութագրերի համախմբով.

12) հյութ պարունակող ըմպելիք` հեղուկ մթերք, որը պատրաստվում է հյութը, խտացրած հյութը կամ հասած, թարմ կամ պաղեցման շնորհիվ թարմ պահպանված լավորակ մրգերի (բանջարեղենի) մինչև խյուսանման վիճակի հասցված ուտելի մասը` խմելու ջրի, շաքարի կամ շաքարների, կիտրոնաթթվի, աղի կամ այլ համային նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման, որում հյութի և (կամ) խյուսի զանգվածային մասը կազմում է 10%-ից ոչ պակաս և պահածոյացրած է ֆիզիկական կամ քիմիական եղանակով և նախատեսված է որպես սննդամթերք անմիջական օգտագործման համար.

13) հյութ և հյութամթերք` մանկական սննդի համար` հյութ, նեկտար և հյութ պարունակող ըմպելիք, որոնք իրենց առանձնահատուկ բաղադրությամբ կամ սննդային հատկություններով տարբերվում են սովորական սպառման համար նախատեսված հյութերից, նեկտարներից, հյութ պարունակող ըմպելիքներից և բավարարում են առողջ մանուկների ու երեխաների պահանջները.

14) մրգաբանջարեղենային նեկտար` մրգային նեկտար, որը պատրաստված է բանջարեղենային հյութի (հյութերի) և (կամ) խյուսերի ավելացմամբ և, որում գերակշռում է մրգահյութի (մրգահյութերի) և (կամ) խյուսերի զանգվածային մասը.

15) մրգային (բանջարեղենային) խյուս` հյութերի, նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների արտադրությունում օգտագործվող` չխմորված, բայց խմորման ընդունակ մթերք, որը պատրաստված է ամբողջական կամ կեղևահանած թարմ կամ թարմ պահպանված մրգերից (բանջարեղենից)` մանրացում, տրորում, մաղում ներառող մեխանիկական ներգործության միջոցով, առանց հյութի և ավելցուկային պտղամսի անջատման, և պահածոյացված է ֆիզիկական եղանակով` բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման: Մրգային (բանջարեղենային) խյուսի ստացման ժամանակ կարող են օգտագործվել կակղեցնող խմորիչներ, որոնց օգտագործմամբ վերջնական մթերքում չեն գոյանում այնպիսի նյութեր և բաղադրիչներ, որոնք չեն պարունակվում բացառապես մեխանիկական ներգործության միջոցով ստացված խյուսի մեջ: Խյուսը կարող է նաև պատրաստվել մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերը խառնելու միջոցով.

16) մրգային (բանջարեղենային) պտղամիս` մրգերի (բանջարեղենի) վերամշակման ժամանակ գոյացող բուսական հյուսվածքի քայքայված, չլուծվող կախված մասնիկներից կազմված խառնուրդ.

17) նեկտար` չխմորված կամ խմորման ընդունակ հեղուկ մթերք` պատրաստված մեկ կամ մի քանի տեսակի մրգահյութերը և (կամ) բանջարեղենային հյութերը և (կամ) խյուսերը կամ խտացրած մեկ կամ մի քանի տեսակի մրգահյութերը և (կամ) բանջարեղենային հյութերը և (կամ) խյուսերը խմելու ջրի հետ խառնելով, որում հյութի և (կամ) խյուսի ծավալային մասը չպետք է պակաս լինի կոնկրետ տեսակի մրգի կամ բանջարեղենի համար սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ աղյուսակով սահմանված նորմերից, շաքարի կամ շաքարի օշարակի կամ մեղրի, համային նյութերի և խտացրած բնական ցնդող բուրաստեղծ նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման և պահածոյացրած ֆիզիկական եղանակներով` բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման: Նեկտարը նախատեսված է որպես սննդամթերք անմիջական օգտագործման համար.

18) չոր հյութ` ֆիզիկական ներգործությամբ ուղղակի մզման հյութի մեջ պարունակվող ջրի հեռացմամբ ստացված օդաչոր փոշենման հյութ, որը խմելու ջրով վերականգնելուց հետո ընդունակ է խմորման.

19) չպարզեցված հյութ` կախույթներով հյութ.

20) չպարզեցված նեկտար` չպարզեցված հյութից կամ հյութերից պատրաստված նեկտար.

21) պարզեցված հյութ` հյութ, որից հեռացված են կախույթները` այն հասցնելով մինչև տեսողական թափանցիկ վիճակի.

22) պարզեցված նեկտար` պարզեցված հյութից (հյութերից) պատրաստված նեկտար.

23) պտղամսով հյութ` հյութ, որում մրգային (բանջարեղենային) պտղամսի մասնիկների զանգվածային մասը չի գերազանցում 55%-ը.

24) վերականգնված հյութ` հյութ, որը պատրաստվել է խտացրած հյութը խմելու ջրով վերականգնելու միջոցով այնպիսի հարաբերակցությամբ, որն ապահովում է նույնանուն մրգահյութի կամ բանջարեղենային հյութի ֆիզիկաքիմիական, այդ թվում` լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան), սննդային, մանրէաբանական և զգայորոշման հատկությունների պահպանումը, միաժամանակ վերականգնելով բուրմունքը` խտացրած բնական ցնդող բուրաստեղծ նյութերի ավելացման միջոցով կամ առանց բուրմունքի վերականգնման, ինչպես նաև ուղղակի մզմամբ ստացված նույնանուն մրգահյութի (բանջարեղենային հյութի), նույն տեսակի մրգերի (բանջարեղենի) խյուսի կամ խտացրած խյուսի ավելացմամբ կամ առանց ավելացման: Վերականգնված տոմատի հյութը կարող է պատրաստվել խտացրած տոմատի խյուսի (մածուկի) վերականգնման միջոցով.

25) ուղղակի մզման հյութ` հյութ, որը պատրաստվել է անմիջապես մրգերից կամ բանջարեղենից` մզման կամ կենտրոնախուսման կամ տրորամաղման եղանակով:

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հապավումները`

1) ԴԴՏ` 1,1-դի-(4-քլորֆենիլ)-2,2,2-տրիքլորէթան.

2) ՄԱՖԱՄ` մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ.

3) ԱՑԽՄ` աղիքային ցուպիկների խմբի մանրէներ.

4) ԳԱՄ` գաղութառաջացնող մանրէներ.

5) ՀՔՑՀ` հեքսաքլորցիկլոհեքսան:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

6. Հայաստանի Հանրապետության տարածքում հյութերի և հյութամթերքների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:

(6-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)

i

7. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող հյութը և հյութամթերքը պետք է ուղեկցվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենան տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:

(2-րդ 7-րդ կետը լրաց. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Հյութերը և հյութամթերքները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

8. Հյութերի և հյութամթերքների մեջ վնասակար նյութերի` թունավոր տարրերի, միկոտոքսինների և ռադիոնուկլիդների քանակությունը չպետք է գերազանցի 1-ին աղյուսակով սահմանված թույլատրելի մակարդակները:

 

Աղյուսակ 1 - Վնասակար նյութերի քանակությունների թույլատրելի մակարդակները

 

._____________________________________________________________________.

|Մթերքի խումբը        |Ցուցանիշները |Թույլատրելի |Լրացումները         |

|                     |             |մակարդակները|                    |

|                     |             |մգ/կգ, ոչ   |                    |

|                     |             |ավելի       |                    |

|_____________________|_____________|____________|____________________|

|     1               |     2       |     3      |      4             |

|_____________________|_______________________________________________|

|Հյութեր, նեկտարներ,  |                                               |

|հյութ պարունակող     |                                               |

|ըմպելիքներ, խտացրած  |                                               |

|հյութեր, մրգային և   |                                               |

|բանջարեղենային       |                                               |

|պահածոյացված խտացրած |                                               |

|խյուսեր              |                                               |

|(կիսապատրաստվածքներ),|_______________________________________________|

|չոր հյութեր          |Թունավոր տարրեր                                |

|_____________________|_______________________________________________|

|- հյութեր (ուղղակի   |կապար        |     0,5    |բանջարեղենային      |

|մզման և              |             |____________|____________________|

|վերականգնված)        |             |    0,05    |մրգային, հատապտղային|

|                     |             |            |և  տոմատի           |

|                     |_____________|____________|____________________|

|                     |արսեն        |     0,1    |                    |

|                     |_____________|____________|____________________|

|                     |կադմիում     |    0,02    |                    |

|                     |_____________|____________|____________________|

|                     |սնդիկ        |    0,01    |                    |

|                     |_____________|____________|____________________|

|                     |անագ         |    1,0     |թիթեղյա տարայում    |

|                     |_____________|____________|____________________|

|                     |քրոմ         |    0,5     |քրոմապատ տարայում   |

|_____________________|_____________|____________|____________________|

|- հյութ պարունակող   |կապար        |    0,05    |                    |

|ըմպելիքներ           |_____________|____________|____________________|

|                     |արսեն        |    0,01    |                    |

|                     |_____________|____________|____________________|

|                     |կադմիում     |    0,02    |                    |

|                     |_____________|____________|____________________|

|                     |սնդիկ        |   0,005    |                    |

|_____________________|_____________|____________|____________________|

|- խտացրած հյութեր,   |կապար        |     0,4    |մրգային, հատապտղային|

|մրգային և            |             |            |(վերահաշվարկած ըստ  |

|բանջարեղենային       |             |            |ելանյութի` հաշվի    |

|խյուսեր ու խտացրած   |             |            |առնելով հումքում և  |

|խյուսեր, չոր հյութեր |             |            |վերջնական մթերքում  |

|                     |             |            |լուծվող չոր նյութերի|

|                     |             |            |զանգվածային մասը)   |

|                     |             |____________|____________________|

|                     |             |     0,5    |բանջարեղենային,     |

|                     |             |            |(վերահաշվարկած ըստ  |

|                     |             |            |ելանյութի` հաշվի    |

|                     |             |            |առնելով հումքում և  |

|                     |             |            |վերջնական մթերքում  |

|                     |             |            |լուծվող չոր նյութերի|

|                     |             |            |զանգվածային մասը)   |

|                     |_____________|____________|____________________|

|                     |արսեն        |     0,2    |վերահաշվարկած ըստ   |

|                     |_____________|____________|ելանյութի` հաշվի    |

|                     |կադմիում     |    0,03    |առնելով հումքում և  |

|                     |_____________|____________|վերջնական մթերքում  |

|                     |սնդիկ        |    0,02    |լուծվող չոր նյութերի|

|                     |             |            |զանգվածային մասը)   |

|                     |_______________________________________________|

|                     |միկոտոքսիններ.                                 |

|_____________________|_______________________________________________|

|- հյութեր, հյութ     |պատուլին     |Չի          |                    |

|պարունակող           |             |թույլատրվում|                    |

|ըմպելիքներ, խտացրած  |             |____________|____________________|

|հյութեր, մրգային և   |             |    0,05    |խնձորի, տոմատի,     |

|բանջարեղենային       |             |            |չիչխանի             |

|խյուսեր ու խտացրած   |_______________________________________________|

|խյուսեր, չոր հյութեր |ռադիոնուկլիդներ                                |

|_____________________|_______________________________________________|

|- հյութեր, հյութ     |ցեզիում-137  |  120 Բկ/կգ |բանջարեղենային, այդ |

|պարունակող           |_____________|____________|թվում` բոստանային   |

|ըմպելիքներ           |ստրոնցիում-90|   40 Բկ/կգ |մշակաբույսերի       |

|                     |_____________|____________|____________________|

|                     |ցեզիում-137  |   40 Բկ/կգ |մրգային, հատապտղային|

|                     |_____________|____________|և  խաղողի           |

|                     |ստրոնցիում-90|   30 Բկ/կգ |                    |

|                     |_____________|____________|____________________|

|                     |ցեզիում-137  |  160 Բկ/կգ |վայրի հատապտուղների |

|                     |_____________|____________|                    |

|                     |ստրոնցիում-90|   60 Բկ/կգ |                    |

|_____________________|_____________|____________|____________________|

|- խտացրած հյութեր,   |ցեզիում-137  | 1200 Բկ/կգ |                    |

|մրգային և            |_____________|____________|____________________|

|բանջարեղենային       |ստրոնցիում-90|  240 Բկ/կգ |                    |

|խյուսեր ու խտացրած   |             |            |                    |

|խյուսեր, չոր հյութեր |             |            |                    |

._____________________________________________________________________.

 

9. Հյութերում և հյութամթերքներում պեստիցիդների (ՀՔՑՀ-ի ալֆա, բետա, գամմա իզոմերներ, ինչպես նաև ԴԴՏ և դրա մետաբոլիտներ) և նիտրատների մնացորդային քանակները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Կենդանական ու բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» N 1904-Ն որոշմամբ հաստատված առավելագույն մնացորդային քանակները:

10. Հյութերի և հյութամթերքների մանրէաբանական ցուցանիշները (արդյունաբերական մանրէազերծությունը) պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված պահանջներին:

11. Պահածոյացված բանջարեղենային հյութերի` pH 4,2 և բարձր, մինչև 12% լուծվող չոր նյութերի զանգվածային մասով տոմատային ըմպելիքների, 12% և ավելի լուծվող չոր նյութերի զանգվածային մասով խտացրած տոմատամթերքների մանրէաբանական ցուցանիշները (արդյունաբերական մանրէազերծությունը) պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ աղյուսակում ներկայացված պահանջներին:

 

Աղյուսակ 2 - Մանրէաբանական ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|Պահածոյացված հյութերում |Ընդհանուր նշանակման   |Մանկական սննդի համար |

|և  հյութամթերքներում    |պահածոյացված հյութերը |նախատեսված`          |

|հայտնաբերված մանրէները  |և  հյութամթերքները    |պահածոյացված հյութերը|

|                        |                      |և  հյութամթերքները   |

|________________________|____________________________________________|

|Սպոր առաջացնող մեզոֆիլ  |Համապատասխանում են արտադրական               |

|աերոբ և  ֆակուլտատիվ    |մանրէազերծության պահանջներին, եթե 1 գ (սմ3) |

|անաերոբ մանրէներ Բ.     |մթերքում այդ մանրէների քանակը չի գերազանցում|

|սաբթիլիս (B.subtilis)   |11 բջիջը:                                   |

|խմբի                    |                                            |

|________________________|____________________________________________|

|Սպոր առաջացնող մեզոֆիլ  |Չեն համապատասխանում արտադրական              |

|աերոբ և  ֆակուլտատիվ    |մանրէազերծության պահանջներին` 1 գ (սմ3)     |

|անաերոբ մանրէներ        |մթերքում դրանց հայտնաբերման դեպքում:        |

|Բ.ցերիուզ (B.cereus) և  |                                            |

|(կամ) Բ.պոլիմիքսա       |                                            |

|(B.polymixa) խմբերի     |                                            |

|________________________|____________________________________________|

|Մեզոֆիլ կլոստրիդներ     |Համապատասխանում են    |Չեն համապատասխանում  |

|                        |արտադրական            |արտադրական           |

|                        |մանրէազերծության      |մանրէազերծության     |

|                        |պահանջներին, եթե 1 գ  |պահանջներին` 10 գ    |

|                        |(սմ3) մթերքում        |(սմ3) մթերքում դրանց |

|                        |հայտնաբերված մեզոֆիլ  |հայտնաբերման դեպքում:|

|                        |կլոստրիդների քանակը չի|                     |

|                        |գերազանցում մեկ բջիջը,|                     |

|                        |և  դրանք չեն դասվում  |                     |

|                        |Ց.բոթուլինում         |                     |

|                        |(C.botulinum) և  (կամ)|                     |

|                        |Ց.պերֆրիգենս          |                     |

|                        |(C.perfringens)       |                     |

|                        |խմբերին:              |                     |

|________________________|____________________________________________|

|Սպոր չառաջացնող մանրէներ|Չեն համապատասխանում արտադրական              |

|և  (կամ) բորբոսասնկեր և |մանրէազերծության պահանջներին:               |

|(կամ) խմորասնկեր        |                                            |

|________________________|____________________________________________|

|Բորբոսասնկեր,           |                      |Չեն համապատասխանում  |

|խմորասնկեր, կաթնաթթվային|                      |արտադրական           |

|մանրէներ (այդ խմբերի վրա|                      |մանրէազերծության     |

|ցանքսի դեպքում)         |                      |պահանջներին:         |

|________________________|______________________|_____________________|

|Սպոր չառաջացնող ջերմասեր|Համապատասխանում են    |Չեն համապատասխանում  |

|անաերոբ, աերոբ և        |արտադրական            |արտադրական           |

|ֆակուլտատիվ անաերոբ     |մանրէազերծության      |մանրէազերծության     |

|մանրէներ                |պահանջներին, սակայն   |պահանջներին:         |

|                        |պահման ջերմաստիճանը   |                     |

|                        |չպետք է լինի 20 oC-ից |                     |

|                        |բարձր:                |                     |

._____________________________________________________________________.

 

12. Բանջարեղենային հյութերի` pH 3,7-ից մինչև 4,2 (թթուների ավելացմամբ) և pH 3,7-ից ցածր, ինչպես նաև մրգային (ցիտրուսային), պտղահատապտղային, այդ թվում` շաքարով, պտղամսով, խտացրած, պաստերացված հյութերի, ծիրանի, դեղձի ու տանձի պահածոյացված հյութերի` pH 3,8 և ցածր, մանրէաբանական ցուցանիշները (արտադրական մանրէազերծությունը) պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ աղյուսակում ներկայացված պահանջներին:

 

Աղյուսակ 3 - Մանրէաբանական ցուցանիշները

 

.__________________________________________________________________.

|Պահածոյացված հյութերում|Բանջարեղենային      |Բանջարեղենային       |

|և  հյութամթերքներում   |հյութերը` pH 3,7-ից |հյութերը (pH 3,7-ից  |

|հայտնաբերված մանրէները |մինչև  4,2 (թթուների|ցածր), մրգային       |

|                       |ավելացմամբ)         |(ցիտրուսային),       |

|                       |                    |պտղահատապտղային, այդ |

|                       |                    |թվում` շաքարով,      |

|                       |                    |պտղամսով, խտացրած,   |

|                       |                    |պաստերացված հյութերը,|

|                       |                    |ծիրանի, դեղձի ու     |

|                       |                    |տանձի պահածոյացված   |

|                       |                    |հյութերը (pH 3,8 և   |

|                       |                    |ցածր):               |

|_______________________|____________________|_____________________|

|         1             |        2           |         3           |

|_______________________|____________________|_____________________|

|Գազածին սպոր առաջացնող |Չեն համապատասխանում |Չեն նորմավորվում:    |

|մեզոֆիլ աերոբ և        |արտադրական          |                     |

|ֆակուլտատիվ անաերոբ    |մանրէազերծության    |                     |

|մանրէներ Բ.պոլիմիքսա   |պահանջներին:        |                     |

|(B.polymixa) խմբի      |                    |                     |

|_______________________|____________________|_____________________|

|Ոչ գազածին սպոր        |Համապատասխանում են  |Չեն նորմավորվում:    |

|առաջացնող մեզոֆիլ աերոբ|արտադրական          |                     |

|և  ֆակուլտատիվ անաերոբ |մանրէազերծության    |                     |

|մանրէներ               |պահանջներին, եթե 1 գ|                     |

|                       |(սմ3) մթերքում ԳԱՄ-ը|                     |

|                       |չի գերազանցում 90-ը:|                     |

|_______________________|____________________|_____________________|

|Մեզոֆիլ կլոստրիդներ    |Համապատասխանում են  |Չեն նորմավորվում:    |

|                       |արտադրական          |                     |

|                       |մանրէազերծության    |                     |

|                       |պահանջներին, եթե 1 գ|                     |

|                       |(սմ3) մթերքում      |                     |

|                       |հայտնաբերված մեզոֆիլ|                     |

|                       |կլոստրիդների քանակը |                     |

|                       |չի գերազանցում մեկ  |                     |

|                       |բջիջը, և  դրանք չեն |                     |

|                       |դասվում             |                     |

|                       |Ց.բոթուլինում       |                     |

|                       |(C.botulinum) և     |                     |

|                       |(կամ) Ց.պերֆրիգենս  |                     |

|                       |(C.perfringens)     |                     |

|                       |խմբերին:            |                     |

|_______________________|__________________________________________|

|Սպոր չառաջացնող        |Չեն համապատասխանում արտադրական            |

|մանրէներ և  (կամ)      |մանրէազերծության պահանջներին:             |

|բորբոսասնկեր և  (կամ)  |                                          |

|խմորասնկեր             |                                          |

.__________________________________________________________________.

 

13. Պաստերացված և ածխաթթվով գազացված մրգապտղային հյութերի և հյութ պարունակող ըմպելիքների` pH 3,7 և ցածր, արդյունաբերական վերամշակման համար մրգային, պտղահատապտղային և հատապտղային խտացրած հյութերի, խտացրած խյուսերի, առանց պահման իրացվող թարմ մզված հյութերի մանրէաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ աղյուսակում ներկայացված պահանջներին:

 

Աղյուսակ 4 - Մանրէաբանական ցուցանիշները

 

._________________________________________________________________________.

|             |ՄԱՖԱՄ,|Մթերքի զանգվածը (գ,սմ3), որում չի      |     |      |

|             |ԳԱՄ/գ,|թույլատրվում                           |     |      |

|             |ոչ    |_______________________________________|     |      |

|Մթերքի խումբը|ավելի |կաթ-|ԱՑԽՄ  |Է.կոլի|ոսկե- |Լ.մոնո|ախտա- |Խմորա|Բորբոս|

|             |      |նա- |(կոլի-|(E.co-|գույն |ցիտոգե|ծին,  |սնկեր|ԳԱՄ/գ,|

|             |      |թըթ-|ձևեր) |li)   |ստաֆի-|նուս  |այդ   |ԳԱՄ/գ|ոչ    |

|             |      |վա- |      |      |լակոկ |(L.mo-|թվում`|ոչ   |ավելի |

|             |      |յին |      |      |(S.au-|nocy- |սալմո-|ավելի|      |

|             |      |ման-|      |      |reus) |toge- |նելներ|     |      |

|             |      |րէ- |      |      |      |nes)  |      |     |      |

|             |      |ներ |      |      |      |      |      |     |      |

|_____________|______|____|______|______|______|______|______|_____|______|

|     1       |  2   | 3  |  4   |  5   |  6   |  7   |  8   |  9  |  10  |

|_____________|______|____|______|______|______|______|______|_____|______|

|Պաստերացված  |      |    |      |      |      |      |      |1,0  |      |

|և  ածխաթթվով |      |    |      |      |      |      |      |սմ3  |      |

|գազացված     |      |    |      |      |      |      |      |մթեր-|      |

|մրգապտղային  |      |    |      |      |      |      |      |քում |      |

|հյութեր և    |      |    |      |      |      |      |      |չի   |      |

|հյութ        |      |    |      |      |      |      |      |թույ-|      |

|պարունակող   |      |    |      |      |      |      |      |լատըր|      |

|ըմպելիքներ   |      |    |      |      |      |      |      |վում |      |

|(pH 3,7 և    |      |    |      |      |      |      |      |     |      |

|ցածր)        |    50|   1|  1000|    - |    - |    - |    - |     |   5,0|

|_____________|___________________________________________________________|

|Մրգային,     |                                                           |

|պտղահատապտղա-|                                                           |

|յին և        |                                                           |

|հատապտղային  |                                                           |

|խտացրած      |                                                           |

|հյութեր,     |                                                           |

|խտացրած      |                                                           |

|խյուսեր`     |                                                           |

|արդյունաբերա |                                                           |

|կան          |Մանրէաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն սույն     |

|վերամշակման  |տեխնիկական կանոնակարգի 3-րդ աղյուսակի պահանջներին: Խտացրած |

|համար.       |տոմատամթերքներում բորբոսասնկեր` ըստ Հովարդի, թույլատրվում է|

|պաստերացված  |տեսադաշտում 40%-ից ոչ ավելի                                |

|             |___________________________________________________________|

|չպաստերացված,|      |    |      |      |      |      |      |     |      |

|այդ թվում`   |    3 |    |      |      |      |      |      |    3|    2 |

|արագ պաղեցված|5x10  |  - |   1,0|    - |    - |    - |    25|2x10 |5x10  |

|_____________|___________________________________________________________|

|Առանց պահման |                                                           |

|իրացվող թարմ |                                                           |

|մզված հյու-  |___________________________________________________________|

|թեր` մրգային |    3 |    |      |      |      |      |      |     |      |

|բանջարեղենա- |1x10  | -  |   1,0|   1,0|   1,0|    - |    25|   - |    - |

|յին          |______|____|______|______|______|______|______|_____|______|

|             |    3 |    |      |      |      |      |      |     |      |

|             |1x10  | -  |   1,0|   1,0|   1,0|    25|    25|   - |    - |

._________________________________________________________________________.

 

14. Վաղ տարիքի երեխաների հավելյալ սննդի համար նախատեսված հյութերի և հյութամթերքների սննդային արժեքները, վնասակար նյութերի` թունավոր տարրերի, միկոտոքսինների, պեստիցիդների, նիտրատների ու ռադիոնուկլիդների քանակությունների թույլատրելի մակարդակները և մանրէաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ և 6-րդ աղյուսակներում ներկայացված պահանջներին:

 

Աղյուսակ 5 - Սննդային արժեքները

 

._______________________________________________________________.

|    Ցուցանիշները    |Թույլատրելի մակարդակները|   Լրացումները   |

|                    |________________________|                 |

|                    |նորմավորվող|  մակնշվող  |                 |

|____________________|___________|____________|_________________|

|Լուծվող չոր նյութերի|         11|     +      |                 |

|զանգվածային մաս, գ, |           |            |                 |

|ոչ ավելի            |           |            |                 |

|____________________|___________|____________|_________________|

|Ընդհանուր           |        0,8|     -      |                 |

|թթվայնություն, %, ոչ|           |            |                 |

|ավելի               |           |            |                 |

|____________________|___________|____________|_________________|

|Ածխաջրեր, գ         |       5-25|     +      |                 |

|____________________|___________|____________|_________________|

|Էթիլ սպիրտի         |        0,2|     -      |մրգային հյութերի |

|զանգվածային մաս, %, |           |            |և  խյուսերի համար|

|ոչ ավելի            |           |            |                 |

|_______________________________________________________________|

|Հանքային նյութեր                                               |

|_______________________________________________________________|

|նատրիում, մգ, ոչ    |        200|     -      |                 |

|ավելի               |           |            |                 |

|____________________|___________|____________|_________________|

|երկաթ, մգ           |    1,0-3,0|     +      |հարստացված մթերքի|

|                    |           |            |համար            |

|____________________|___________|____________|_________________|

|կալիում, մգ         |     70-300|     -      |                 |

|_______________________________________________________________|

|Վիտամիններ                                                     |

|_______________________________________________________________|

|ասկորբինաթթու (C),  |  15,0-50,0|     +      |վիտամինացված     |

|մգ                  |           |            |մթերքի համար     |

|____________________|___________|____________|_________________|

|B - կարոտին, մգ     |        1-4|     +      |վիտամինացված     |

|                    |           |            |մթերքի համար     |

._______________________________________________________________.

 

Աղյուսակ 6 - Վնասակար նյութերի քանակությունների թույլատրելի

մակարդակները և մանրէաբանական ցուցանիշները

 

.__________________________________________________________.

|Ցուցանիշները |Թույլատրելի     | Լրացումները               |

|             |մակարդակները,   |                           |

|             |մգ/կգ, ոչ ավելի |                           |

|_____________|________________|___________________________|

|      1      |       2        |          3                |

|__________________________________________________________|

|Թունավոր տարրեր                                           |

|__________________________________________________________|

|կապար        |            0,05|                           |

|_____________|________________|___________________________|

|արսեն        |             0,1|                           |

|_____________|________________|___________________________|

|կադմիում     |            0,02|                           |

|_____________|________________|___________________________|

|սնդիկ        |            0,01|                           |

|__________________________________________________________|

|Միկոտոքսիններ                                             |

|__________________________________________________________|

|պատուլին     |Չի թույլատրվում:|                           |

|             |________________|___________________________|

|             | 0,02-ից պակաս  |խնձորի, տոմատի, չիչխանի    |

|             |                |հյութերի և  հյութամթերքների|

|             |                |համար                      |

|__________________________________________________________|

|Պեստիցիդներ                                               |

|__________________________________________________________|

|ՀՔՑՀ-ի ալֆա, |            0,01|                           |

|բետա, գամմա  |                |                           |

|իզոմերներ    |                |                           |

|_____________|________________|___________________________|

|ԴԴՏ և  դրա   |           0,005|                           |

|մետաբոլիտներ |                |                           |

|_____________|________________|___________________________|

|Նիտրատներ    |              50|մրգային հյութերի և         |

|             |                |հյութամթերքների համար      |

|             |________________|___________________________|

|             |             200|բանջարեղենային և           |

|             |                |մրգաբանջարեղենային, ինչպես |

|             |                |նաև  ադամաթուզ պարունակող  |

|             |                |հյութերի և  հյութամթերքների|

|             |                |համար                      |

|__________________________________________________________|

|Ռադիոնուկլիդներ                                           |

|__________________________________________________________|

|ցեզիում-137  |        60 Բկ/կգ|                           |

|_____________|________________|___________________________|

|ստրոնցիում-90|        25 Բկ/կգ|                           |

|_____________|________________|___________________________|

|Մանրէաբանական|Պետք է          |                           |

|ցուցանիշները |համապատասխանեն  |                           |

|             |սույն տեխնիկական|                           |

|             |կանոնակարգի 2-րդ|                           |

|             |աղյուսակի       |                           |

|             |պահանջներին:    |                           |

.__________________________________________________________.

 

15. Հյութերում և հյութամթերքներում (այդ թվում` մանկական սննդի համար) օքսիմեթիլֆուրֆուրոլի զանգվածային մասը չպետք է գերազանցի ավելի`

1) 10 մգ/դմ3-ից` ցիտրուսային մրգերից ստացված հյութերի և հյութամթերքների համար.

2) 20 մգ/դմ3-ից` մնացածների համար:

16. ՈՒղղակի մզման հյութերում էթիլ սպիրտի ծավալային մասը չպետք է գերազանցի 0,5%-ը, իսկ վերականգնված հյութերում և նեկտարներում` 0,2%-ը:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 744-Ն
Որոշում