ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ
ՀՐԱՄԱՆ
23 դեկտեմբերի 2022 թվականի N 5-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի N 860-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 21-րդ կետի 15-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման կանոնակարգը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված` տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման նպատակով արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ցանկերը սահմանելու մասին» N 2-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏՊԱԳԻՐ, ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
2) հրամանի 1-ին կետում «Հաստատել.» բառը փոխարինել «Սահմանել`» բառով, նույն կետի 1-ին ենթակետից «արգելված» բառը հանել, իսկ նույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
3) 1-ին հավելվածում`
ա. վերնագրից «ԱՐԳԵԼՎԱԾ» բառը հանել` համապատասխան փոփոխություն կատարելով նաև 1-ին կետում,
բ. 2-րդ կետից «(սույն հրամանի հավելված N 2)» բառերը հանել,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. ՀՀ ԱԱԾ կողմից լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) տրամադրելու համար հայտերն ընդունվում և լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ` «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով: Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` հայտատու) կողմից հայտերը կարող են ներկայացվել թղթային եղանակով: Այլ երկրներում ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում ՀՀ ԱԱԾ կողմից լիցենզիան կամ եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) կարող են տրամադրվել թղթային եղանակով:»,
դ. 12-րդ կետում «իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու) ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով, կից գրությամբ» բառերը փոխարինել «հայտատուն «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ թղթային եղանակով դիմելու դեպքում` ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ,» բառերով, նույն կետի 1-ին ենթակետում «ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 1-Ն հրամանի հավելվածին» բառերը փոխարինել «ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Հրահանգին» բառերով, իսկ 2-րդ ենթակետը «(ցանկացած կրիչով)» բառերից հետո լրացնել «` հայտը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում» բառերը,
ե. 12.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,
զ. 13-րդ կետում «և կնիքով» բառերը փոխարինել «, իսկ թղթային եղանակով ներկայացվելու դեպքում` նաև կնիքով,» բառերով,
է. 13.1-ին կետը «մուտքագրվելուց» բառից հետո լրացնել «կամ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով հայտը ներկայացնելուց» բառերով,
ը. 14-րդ կետի 5-րդ ենթակետի վերջակետը փոխարինել ստորակետով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
«6) սույն Կանոնակարգի 6.1-ին կետով նախատեսված պահանջների խախտման դեպքում:»,
թ. 15-րդ կետում «ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ» բառերը փոխարինել ««Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ թղթային եղանակով դիմելու դեպքում` ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ,» բառերով, իսկ նույն կետի 1-ին ենթակետում «(Ձև)` ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 8-Ն հրամանով հաստատված հավելված N 5 մեթոդական ցուցումներին» բառերը` «` ԵՏՀ Կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի N 45 որոշմամբ հաստատված ձևին և ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Հրահանգին» բառերով,
ժ. 15.1-ին կետը «մուտքագրվելուց» բառից հետո լրացնել «կամ Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով հայտը ներկայացնելուց» բառերով,
ժա. 15.2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
ժբ. 16-րդ կետի 3-րդ ենթակետի վերջակետը փոխարինել ստորակետով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) սույն Կանոնակարգի 6.1-ին կետով նախատեսված պահանջների խախտման դեպքում:»,
ժգ. ուժը կորցրած ճանաչել Ձևը,
ժդ. 5-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏՊԱԳԻՐ, ԱՈՒԴԻՈՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՅԼ ԿՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
17. Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրումը թույլատրվում է ՀՀ ԱԱԾ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում տրված դրական եզրակացության հիման վրա:
18. ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշմամբ հաստատված Միասնական ցանկի 1.3-րդ բաժնով նախատեսված` արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ցանկում ներառված ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրումն արգելվում է:
19. Եզրակացության տրամադրման համար հայտատուի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով, կից գրությամբ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.
1) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրումը թույլատրելու նպատակով եզրակացություն ստանալու մասին դիմում (հայերեն կամ ռուսերեն լեզվով),
2) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և դրանցում կատարված լրացումների պատճենները (առկայության դեպքում),
3) հաշիվ-ապրանքագիրը կամ բեռը ուղեկցող այլ փաստաթղթերը,
4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ անհրաժեշտ է նշել գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,
5) տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության նմուշները` ՀՀ ԱԱԾ բանավոր հարցմամբ:
20. Եզրակացությունը տրամադրվում է հայտատուի կողմից տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության նմուշները և համապատասխան փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ ներկայացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
21. Դրական եզրակացություն չի տրամադրվում.
1) հայտատուի կողմից սույն Կանոնակարգի 19-րդ կետում նշված փաստաթղթերը կամ տեղեկությունները չներկայացնելու դեպքում,
2) եզրակացություն ստանալու համար հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերում ոչ ամբողջական կամ ոչ հավաստի տվյալների առկայության դեպքում,
3) հայտատուի կողմից տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության նմուշները ՀՀ ԱԱԾ ուսումնասիրությանը չներկայացնելու դեպքում,
4) ապրանքը Միասնական ցանկի 1.3-րդ բաժնով նախատեսված ցանկում ներառված լինելու դեպքում:»,
ժե. 2-րդ և 3-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման, ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների բնութագրերի ծանուցման կանոնակարգերը և ծանուցման ենթակա տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ հանդիսացող կամ իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների (արտադրանքի) տեսակների ու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ցանկերն ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից տրվող եզրակացության (թույլատրման փաստաթղթի) միասնական ձևի լրացման մեթոդական ցուցումները հաստատելու և ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 8-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի վերնագրում «ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով,
2) հրամանի 1-ին կետում «Հաստատել`» բառը փոխարինել «Սահմանել`» բառով, իսկ նույն կետի 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
3) 1-ին հավելվածում`
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «հավելված N 4-ի» բառերը փոխարինել «ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 9-րդ հավելվածի 4-րդ հավելվածի» բառերով,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներն իրենց կազմում պարունակում են ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշմամբ հաստատված Միասնական ցանկի 2.16-րդ բաժնում ներառված քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) բարձր հաճախականության սարքավորումներ, կամ եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները մտնում են քաղաքացիական նշանակության այդ ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքեր կազմի մեջ, ապա այդ ապրանքների ներմուծումն իրականացվում է «Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերը, այդ թվում` ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթին համապատասխան (ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման թիվ 15 հավելված): Եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներն իրենց կազմում ունեն տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք ընդգրկված են ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշմամբ հաստատված Միասնական ցանկի 2.17 բաժնում, ապա ապրանքի կարգը որոշում է ՀՀ ԱԱԾ-ն:»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին, 6.2-րդ և 6.3-րդ կետերով.
«6.1. ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 9-րդ հավելվածի 5-րդ հավելվածի ցանկում ներառված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների` ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է առանց եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) կամ ծանուցման մասին տեղեկությունները մաքսային մարմին ներկայացնելու: Եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները ներառված չեն ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 9-րդ հավելվածի 5-րդ հավելվածի ցանկում, ապա ֆիզիկական անձանց կողմից դրանց ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է միայն այդ ապրանքների առնչությամբ ծանուցման մասին տեղեկությունների առկայության դեպքում: Ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) այն միջոցների ներմուծումը կամ արտահանումը, որոնք ներառված չեն ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 9-րդ հավելվածի 5-րդ հավելվածի ցանկում, և որոնց առնչությամբ ծանուցման մասին տեղեկությունները բացակայում են, արգելված է:
6.2. Մաքսային հսկողությունն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների տեղափոխման` սույն Կանոնակարգով սահմանված կարգի հնարավոր խախտումների մասին մաքսային մարմնում տեղեկությունների առկայության դեպքում:
6.3. ՀՀ ԱԱԾ կողմից լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) տրամադրելու համար հայտերն ընդունվում և լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի (այսուհետ` «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ) միջոցով: Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` հայտատու) կողմից հայտերը կարող են ներկայացվել թղթային եղանակով: Այլ երկրներում ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում ՀՀ ԱԱԾ կողմից լիցենզիան կամ եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) կարող են տրամադրվել թղթային եղանակով:»,
դ. 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ` Հայտատու), ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով, կից գրությամբ ներկայացնում են» բառերը փոխարինել «հայտատուն «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ թղթային եղանակով դիմելու դեպքում` ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ, ներկայացնում է» բառերով, նույն կետի 1-ին ենթակետում «ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 1-Ն հրամանի հավելվածին» բառերը փոխարինել «ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Հրահանգին» բառերով, իսկ նույն կետի 2-րդ ենթակետը «(ցանկացած կրիչով)» բառերից հետո լրացնել «` հայտը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում» բառերով,
ե. 11.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,
զ. 12-րդ կետում «և կնիքով» բառերը փոխարինել «, իսկ թղթային եղանակով ներկայացվելու դեպքում` նաև կնիքով,» բառերով,
է. 13-րդ կետը «մուտքագրվելուց» բառից հետո լրացնել «կամ Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով հայտը ներկայացնելուց» բառերով,
ը. 14-րդ կետի 5-րդ ենթակետում վերջակետը փոխարինել ստորակետով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
«6) սույն Կանոնակարգի 6.3-րդ կետով նախատեսված պահանջների խախտման դեպքում:»,
թ. 15-րդ կետում «ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ ներկայացնում են» բառերը փոխարինել «հայտատուն «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ թղթային եղանակով դիմելու դեպքում` ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ, ներկայացնում է» բառերով, նույն կետի 1-ին ենթակետում «(Ձև 3)` սույն հրամանի հավելված N 5 մեթոդական ցուցումներին» բառերը փոխարինել «` ԵՏՀ Կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի N 45 որոշմամբ հաստատված ձևին և ԵՏՀ Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշմամբ հաստատված Հրահանգին» բառերով, իսկ նույն կետի 2-րդ ենթակետը «(ցանկացած կրիչով)» բառերից հետո լրացնել «` հայտը թղթային եղանակով ներկայացնելու դեպքում» բառերով,
ժ. 15.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,
ժա. 16-րդ կետում «և կնիքով» բառերը փոխարինել «, իսկ թղթային եղանակով ներկայացվելու դեպքում` նաև կնիքով,» բառերով,
ժբ. 17-րդ կետը «մուտքագրվելուց» բառից հետո լրացնել «կամ «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով հայտը ներկայացնելուց» բառերով,
ժգ. 18-րդ կետի 3-րդ ենթակետում վերջակետը փոխարինել ստորակետով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) սույն Կանոնակարգի 6.3-րդ կետով նախատեսված պահանջների խախտման դեպքում:»,
ժդ. ուժը կորցրած ճանաչել Ձև 3-ը,
4) 2-րդ հավելվածն ուժը կորցրած ճանաչել,
5) 3-րդ հավելվածում`
ա. 8-րդ կետի 5-րդ ենթակետի վերջին պարբերությունում «սույն հրամանի հավելված N 4-ի» բառերը փոխարինել «ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 9-րդ հավելվածի 4-րդ հավելվածի ցանկի» բառերով,
բ. Ձև 1-ի աղյուսակի 2-րդ կետում «սույն հրամանի հավելված N 4» բառերը փոխարինել «ԵՏՀ Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման 9-րդ հավելվածի 4-րդ հավելվածի ցանկի» բառերով,
6) 4-րդ հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2022 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 2-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1-Ն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետը և 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2022 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի նոյեմբերի 30-ի N 8-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 2-Ն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետը և 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի «Առանձին տեսակի ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիայի և դրա տրման համար ներկայացվող հայտի ձևակերպման մասին հրահանգը հաստատելու մասին» N 1-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությամբ լրացվող 6.1-ին կետի և 2-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությամբ լրացվող 6.3-րդ կետի (դրանցով նախատեսված` հայտերն էլեկտրոնային եղանակով ընդունելու և լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) էլեկտրոնային եղանակով տրամադրելու վերաբերյալ պահանջի մասով), ինչպես նաև սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «ը», «ժբ», 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ը» և «ժգ» պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգը Ազգային անվտանգության ծառայության մասով գործարկելու օրվանից:
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Ա. ԱԲԱԶՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 28 դեկտեմբերի 2022 թվական: