ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 2019 թվականի N 104-Լ
i
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ` 2014-2017 ԹԹ.) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան` 2014-2017 թթ.)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի (հաշվետու ժամանակաշրջան` 2014-2017 թթ.) թարգմանությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2019 թ. փետրվարի 19 Երևան 104-Լ
|
|
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի փետրվարի 15-ի
N 104-Լ որոշման
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ)
Հայաստանի Հանրապետության զեկույց
ՀՈԴՎԱԾՆԵՐ 7, 8, 17, 19, 27
Հաշվետու ժամանակահատված 2014-2017թթ.
i
Հոդված 7. |
Երեխաների և երիտասարդների պաշտպանվածության իրավունքը |
i
Հոդված 7.1. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և սոցիալական իրավունքների ևրոպական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվությու |
2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
2015 թվականի հունիսի 22-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքը (ուժի մեջ է մտել 2015 թվականի հոկտեմբերի 22-ին), որով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել երեխաների աշխատանքին վերաբերող կարգավորումների մասով: Մասնավորապես.
- փոփոխվել է օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1-ին մասը, որի համաձայն` տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում` օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերին, 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, 101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 143-րդ հոդվածի 1.1-ին մասին, 148-րդ հոդվածի 3-րդ մասին, 149-րդ հոդվածի 4-րդ մասին, 153-րդ հոդվածի 2-րդ մասին, 154-րդ հոդվածի 2-րդ մասին, 155-րդ հոդվածի 7-րդ մասին, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին, 209-րդ հոդվածի 3-րդ մասին, 240-րդ հոդվածի 2-րդ մասին, 249-րդ հոդվածի 1-ին մասին, 257-րդ հոդվածին համապատասխան,
- օրենսգրքի 17-րդ հոդվածը լրացվել է 2.2-րդ մասով, որով սահմանվել է, որ մինչև տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) և (կամ) կատարմանը` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, որը չպետք է վնասի նրանց առողջությանն ու բարոյականությանը, ինչպես նաև չպետք է խոչընդոտի կրթությանն ու անվտանգությանը,
- փոփոխվել է օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը և սահմանվել, որ մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր,
- օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին,
- օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխության արդյունքում ամրագրվել է, որ աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է`
1) մինչև յոթ տարեկան երեխաների համար` օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ,
2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար` օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ,
3) տասներկուսից մինչև տասնչորս տարեկան երեխաների համար` օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ,
4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ,
5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ,
- օրենսգրքի 143-րդ հոդվածը լրացվել է 1.1-ին մասով, որի համաձայն` աշխատաժամանակի գումարային հաշվարկ չի կարող կիրառվել մինչև տասնութ տարեկան աշխատողների նկատմամբ,
- փոփոխվել է օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասը, և սահմանվել է, որ ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 16 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը:
Հետևաբար, ելնելով այն հանգամանքից, որ մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր (Աշխատանքային օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը մինչև երկու ամիս ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագիրն է) մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են օրենսգրքի պահանջներին համապատասխան աշխատանքներ կատարել մինչև երկու ամիս ժամկետով:
Աշխատանքային օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 16 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը:
Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում: Վկայակոչված պահանջը վերաբերում է բոլոր աշխատողներին:
Միաժամանակ, Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի (լրացուցիչ և հատուկ ընդմիջումները) 2-րդ մասով սահմանված է, որ մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե:
Աշխատանքային օրենսգրքի վկայակոչված դրույթների համադրումից ակնհայտ է, որ բոլոր այն դեպքերում, երբ մինչև 18 տարեկան աշխատողների աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամից, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջումից (որն օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետք է լինի նվազագույնը կես, առավելագույնը` 2 ժամ), նրանց աշխատաժամանակի ընթացքում պարտադիր պետք է տրվի հանգստի համար նվազագույնը 30 րոպե տևողությամբ լրացուցիչ ընդմիջում` համաձայն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի:
Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի, 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համադրման արդյունքում պարզ է դառնում, որ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել առավելագույնը 7 ժամ` և սա այն դեպքի հաշվառման պարագայում, երբ, օրինակ, աշխատողի աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, նրան տրամադրվում է օրինակ կես ժամից ոչ պակաս տևողությամբ հանգստի և սնվելու համար ընդմիջում և կես ժամից ոչ պակաս լրացուցիչ ընդմիջում: Սակայն, միաժամանակ հաշվի առնելով նաև օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1-ին մասի պահանջը մասնավորապես այն մասին, որ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում` կստացվի, որ նշված տարիքի անձանց կողմից աշխատանքները պետք է կատարվեն այն ժամերին, որ չվնասի նրանց կրթությանը, այսինքն, պարտադիր կրթության ժամերից դուրս: Հետևաբար, հաշվի առնելով նաև այս պահանջը, կստացվի որ պարտադիր կրթության տարիքի երեխաների համար օրական աշխատաժամանակի տևողությունը պակաս կլինի նաև 7 ժամից:
Մինչև տասնչորս և տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձանց համար ՀՀ օրենսդրությամբ ամրագրված են հետևյալ կարգավորումները`
1. Աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին (85-րդ հոդվածի 1-ին մաս):
2. Մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն պարտավոր է պահանջել առողջական վիճակի մասին տեղեկանք, ինչպես նաև մինչև տասնվեց տարեկան անձանց ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը (89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետեր):
3. Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում տասնութ տարին չլրացած անձինք (91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
4. Նրանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր` մինչև երկու ամիս ժամկետով (101-րդ հոդված):
5. Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է`
1) մինչև յոթ տարեկան երեխաների համար` օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ.
2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար` օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ.
3) տասներկուսից մինչև տասնչորս տարեկան երեխաների համար` օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ.
4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ (140-րդ հոդվածի 1-ին մաս):
6. Մինչև տասնութ տարեկան աշխատողների համար աշխատաժամանակի գումարային հաշվարկի կիրառումն արգելվում է (143-րդ հոդվածի 1.1-ին մաս):
7. Մինչև տասնութ տարեկան աշխատողներին գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում (148-րդ հոդվածի 3-րդ մաս):
8. Մինչև տասնութ տարեկան աշխատողներին հերթապահության ներգրավել չի թույլատրվում (149-րդ հոդվածի 4-րդ մաս):
9. Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե (153-րդ հոդվածի 2-րդ մաս):
10. Մինչև տասնութ տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան երկու հանգստյան օր (155-րդ հոդվածի 7-րդ մաս):
11. Մինչև տասնութ տարեկան աշխատողները անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն (164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետ):
12. Մինչև տասնութ տարեկան աշխատողին արգելվում է միայնակ ուղարկել գործուղման (209-րդ հոդվածի 3-րդ մաս):
13. Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր չի կարող կնքվել մինչև տասնութ տարեկան աշխատողների հետ (240-րդ հոդվածի 2-րդ մաս):
14. Մինչև տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են անցնել բժշկական զննություն աշխատանքի ընդունման ժամանակ, իսկ մինչև տասնութ տարեկան դառնալը` սահմանված պարբերականությամբ:
Մինչև տասնութ տարեկան աշխատողների պարբերական բժշկական զննությունը կատարվում է գործատուի հաշվին (249-րդ հոդվածի 1-ին մաս):
15. Աշխատանքային պայմանագիրը լուծվում է, եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն կամ խնամակալը, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ծառայողը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում:
16. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավելն արգելվում է (257-րդ հոդված):
Խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում նշվում է, որ Կոմիտեն համարում է, որ իրավիճակը չի համապատասխանում Խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ թեթև համարվող աշխատանքի սահմանումը հստակ չէ, որովհետև չկա թեթև համարվող աշխատանքի տեսակների նկարագրություն կամ թեթև չհամարվող աշխատանքների ցանկ:
Խարտիայի նախադեպային իրավունքի վերլուծական ամփոփագրում 7-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունում նշվում է, որ 7-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է բացառություն` կապված թեթև աշխատանքի հետ, այսինքն` աշխատանք, որը չի առաջացնում երեխաների առողջությանը, բարոյական բարեկեցությանը, զարգացմանը և կրթությանը սպառնացող ռիսկեր: Պետությունները պարտավոր են սահմանել աշխատանքի այն տեսակները, որոնք կարող են համարվել թեթև, կամ առնվազն կազմել այն աշխատանքների ցանկը, որոնք թեթև չեն:
Թեթև աշխատանքին վերաբերող կարգավորումների առնչությամբ հարկ է նշել, որ Աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածով սահմանված է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավելն արգելվում է:
Միաժամանակ, Աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում: Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով:
Առհասարակ բոլոր աշխատողների համար, համաձայն Աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշմամբ հաստատվել են ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը, որոնցում ընդգրկված աշխատանքների համար աշխատողներին Աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն վճարվում են հավելումներ:
Վերոնշյալ ցանկից բացի, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշմամբ հաստատվել են մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին:
Այսինքն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված են բոլոր աշխատողների համար ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը (որոնցում ընդգրկված աշխատանքների համար աշխատողներին օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն` վճարվում են հավելումներ), ինչպես նաև սահմանված է մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների առանձին ցանկ:
Վերոնշյալ երկու որոշումներով (ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն) հաստատված ցանկերում նշված աշխատանքներում էլ մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավելն արգելվում է:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում ստեղծված ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը, տեսչական բարեփոխումների շրջանակներում, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշմամբ լուծարվել է և նշված որոշման համաձայն ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը (Տեսչական մարմին): ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին իր կանոնադրությամբ վերապահվել էր աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների նկատմամբ վերահսկողությունը և մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողությունը:
Միաժամանակ հարկ է նշել նաև, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից) նախատեսվել է, որ ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների կազմում գործելու է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Վերոնշյալ օրենքի համաձայն` ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 705-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1293-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 444-Ն որոշումը և հետևաբար դրանով հաստատված ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կանոնադրությունը:
Այնուհետև, ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ (ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 19-ից) հաստատվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը: Կանոնադրության համաձայն` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահվել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների նկատմամբ վերահսկողությունը և մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողությունը:
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տեսչական բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 857-Ն որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվեցին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության և հանդիսանում էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդը:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2014-2015 թվականներին իրականացվել են աշխատողների աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառմանն առնչվող ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել են մինչև 18 տարեկան անձանց ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների խախտման թվով 4 դեպքեր, որոնցից 2 դեպքում մինչև 18 տարեկան աշխատողները ներգրավված են եղել վնասակար աշխատանքներում, իսկ մյուս 2 դեպքում` խախտվել են սահմանված աշխատաժամանակի տևողության պահպանման պահանջը:
Արձանագրված իրավախախտումների համար գործատուների նկատմամբ նշանակվել է վարչական տույժ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածով` կիրառելով նախազգուշացում:
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշման 1-ին կետի համաձայն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը, իսկ նույն որոշման 10-րդ կետի համաձայն` 2017 թվականի օգոստոսի 21-ից ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը լուծարվել է:
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը վերակազմավորվել է ՀՀ կառավարության ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին):
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված Տեսչական մարմնի կանոնադրության 11-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն իրականացնելու Տեսչական մարմնի լիազորությունները, որոնցից, ըստ նույն ենթակետի «դ» պարբերության` մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողներին` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
Տեսչական մարմինը վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Նույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը»: Այսինքն, ստուգումներն իրականացվում են միայն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած տնտեսավարող սուբյեկտների` գործատուների մոտ:
Տեսչական մարմինը քննում և վարչական տույժեր է կիրառում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (2018 թվականի մարտի 23-ի փոփոխություններով) 158-րդ հոդվածի 19-րդ մասով, համաձայն որի` 18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հոդված 7.2. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածով սահմանված է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավելն արգելվում է:
Միաժամանակ, օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում: Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով:
Առհասարակ բոլոր աշխատողների համար, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշմամբ հաստատվել են ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը, որոնցում ընդգրկված աշխատանքների համար աշխատողներին օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն վճարվում են հավելումներ:
Վերոնշյալ ցանկից բացի, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշմամբ հաստատվել են մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը:
Այսպիսով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված են բոլոր աշխատողների համար ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը (որոնցում ընդգրկված աշխատանքների համար աշխատողներին օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն` վճարվում են հավելումներ), ինչպես նաև սահմանված է մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների առանձին ցանկ:
Վերոնշյալ երկու որոշումներով (ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն) հաստատված ցանկերում նշված աշխատանքներում էլ մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավելն արգելվում է:
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն»:
Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերով ևս որոշակի աշխատանքներ կատարելու համար սահմանված է նվազագույն տարիք` 18 տարեկանը: Օրինակ` ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի թիվ 144-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգով սահմանված է, որ վերնաշխատ ինքնուրույն աշխատանքներ կատարել թույլատրվում է 18 տարեկանից ոչ փոքր անձանց: ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջներ» տեխնիկական կանոնակարգով սահմանված է, որ գազավտանգավոր աշխատանքներ կատարելու համար աշխատողը պետք է լինի 18 տարեկանից ոչ փոքր:
Տեսչական բարեփոխումների շրջանակներում իրականացված գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև վերահսկողությանն առնչվող տեղեկատվությունը ներկայացված է Խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում:
Հոդված 7.3. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
2015 թվականի հունիսի 22-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքը (ուժի մեջ է մտել 2015 թվականի հոկտեմբերի 22-ին), որով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել երեխաների աշխատանքին վերաբերող կարգավորումների մասով: Մասնավորապես.
- փոփոխվել է Աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1-ին մասը, որի համաձայն` տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում` սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերին, 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, 101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 143-րդ հոդվածի 1.1-ին մասին, 148-րդ հոդվածի 3-րդ մասին, 149-րդ հոդվածի 4-րդ մասին, 153-րդ հոդվածի 2-րդ մասին, 154-րդ հոդվածի 2-րդ մասին, 155-րդ հոդվածի 7-րդ մասին, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին, 209-րդ հոդվածի 3-րդ մասին, 240-րդ հոդվածի 2-րդ մասին, 249-րդ հոդվածի 1-ին մասին, 257-րդ հոդվածին համապատասխան.
- Աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածը լրացվել է 2.2-րդ մասով, որով սահմանված է, որ մինչև տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) և (կամ) կատարմանը` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, որը չպետք է վնասի նրանց առողջությանն ու բարոյականությանը, ինչպես նաև չպետք է խոչընդոտի կրթությանն ու անվտանգությանը:
- փոփոխվել է Աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, որով սահմանված է, որ մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր.
- Աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:
- Աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխության արդյունքում ամրագրվել է, որ աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է`
1) մինչև յոթ տարեկան երեխաների համար` օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ.
2) յոթից մինչև տասներկու տարեկան երեխաների համար` օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ.
3) տասներկուսից մինչև տասնչորս տարեկան երեխաների համար` օրական մինչև չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ.
4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ.
5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ:
- Աշխատանքային օրենսգրքի 143-րդ հոդվածը լրացվել է 1.1-ին մասով, որի համաձայն` աշխատաժամանակի գումարային հաշվարկ չի կարող կիրառվել մինչև տասնութ տարեկան աշխատողների նկատմամբ.
- փոփոխվել է օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասը: Վերջինովս սահմանված է, որ ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 16 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը:
Հետևաբար, ելնելով այն հանգամանքից, որ մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր (օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը մինչև երկու ամիս ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագիրն է) մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են օրենսգրքի պահանջներին համապատասխան աշխատանքներ կատարել մինչև երկու ամիս ժամկետով:
Կոմիտեի այն հարցին, թե արդյոք ամառային արձակուրդի ընթացքում հանգստի ժամանակահատվածը տևում է առնվազն երկու հաջորդական շաբաթ, հարկ է նշել, որ ամառային երեք ամիս արձակուրդի ընթացքում, օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ և 101-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներից ելնելով, կնքվում է առավելագույնը երկու ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի պարագայում աշխատողի արձակուրդի տևողությունը կարող է կազմել 3 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և 4 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում (օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր):
Եթե աշխատողի հետ ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը կնքվել է ամառային ամիսների ընթացքում, հետևաբար վերևում նշված տևողությամբ (3 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և 4 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) արձակուրդը կտրամադրվի այդ ամիսների ընթացքում:
Աշխատանքային օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 16 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը:
Աշխատանքային օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում: Վկայակոչված պահանջը վերաբերում է բոլոր աշխատողներին:
Միաժամանակ, Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի (լրացուցիչ և հատուկ ընդմիջումները) 2-րդ մասով սահմանված է, որ մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե:
Աշխատանքային օրենսգրքի վկայակոչված դրույթների համադրումից ակնհայտ է, որ բոլոր այն դեպքերում, երբ մինչև 18 տարեկան աշխատողների աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամից, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջումից (որը օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետք է լինի նվազագույնը կես, առավելագույնը 2 ժամ), նրանց աշխատաժամանակի ընթացքում պարտադիր պետք է տրվի հանգստի համար նվազագույնը 30 րոպե տևողությամբ լրացուցիչ ընդմիջում:
Աշխատանքային օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի, 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համադրման արդյունքում պարզ է դառնում, որ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել առավելագույնը 7 ժամ և սա այն դեպքի հաշվառման պարագայում, երբ, օրինակ, աշխատողի աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, նրան տրամադրվում է օրինակ կես ժամից ոչ պակաս տևողությամբ հանգստի և սնվելու համար ընդմիջում և կես ժամից ոչ պակաս լրացուցիչ ընդմիջում: Սակայն միաժամանակ, հաշվի առնելով նաև օրենսգրքի 17-րդ հոդվածի 2.1-ին մասի պահանջը մասնավորապես այն մասին, որ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում, կստացվի, որ նշված տարիքի անձանց կողմից աշխատանքները պետք է կատարվեն այն ժամերին, որ չվնասի նրանց կրթությանը: Այսինքն, պարտադիր կրթության ժամերից դուրս: Հետևաբար, հաշվի առնելով նաև այս պահանջը, կստացվի որ պարտադիր կրթության տարիքի երեխաների համար օրական աշխատաժամանակի տևողությունը պակաս կլինի նաև 7 ժամից:
Կոմիտեի այն հարցի առնչությամբ, թե ինչ պայմանով են պարտադիր կրթության ենթակա երեխաները մասնակցում սպորտային միջոցառումներին կամ դերասանական գործունեությանը (օրինակ` արդյոք պահանջվում է ծնողի կամ համակարգողի համաձայնությունը) հարկ է նշել, որ սպորտային, մշակութային և այլ միջոցառումներին երեխայի մասնակցությունն ապահովվում է երեխայի ցանկությամբ և ծնողի համաձայնությամբ: Աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք աշխատանքային պայմանագրով աշխատող են համարվում ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:
Աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել նաև ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին:
Ինչ վերաբերում է թեթև աշխատանքի վերաբերյալ կարգավորումներին, ապա համապատասխան տեղեկատվությունը ներկայացվել է Խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ ներկայացված հարցադրումների շրջանակներում:
Տեսչական բարեփոխումների շրջանակներում իրականացված գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացվել է Խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում:
2017 թվականի հունիսի 1-ին ուժի մեջ է մտել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի համապատասխան դրույթը, համաձայն որի «Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:»:
Կարևորելով երեխայի կրթության իրավունքը և կրթության դերը` սահմանվել է, որ երեխան կարող է ավարտել պարտադիր կրթությունը 18-ից մինչև 19 տարին լրանալը, ինչը հնարավորություն է տալիս լիովին ապահովել երեխայի ընդգրկվածությունը կրթության մեջ, միևնույն ժամանակ չբացառելով նրա աշխատանքի իրավունքը` միջազգային փաստաթղթերով և ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան:
Անդրադառնալով դպրոցականների արձակուրդի տևողությանը` հարկ է նշել, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով սահմանվում են դպրոցականների արձակուրդների ժամկետները և տևողությունը:
ՈՒսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային, ձմեռային, գարնանային` շուրջ 1 շաբաթ, ամառային արձակուրդներ` շուրջ 3 ամիս տևողությամբ:
Հոդված 7.4. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
2015 թվականի հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2015 թվականի հոկտեմբերի 22-ին) ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել երեխաների աշխատանքին վերաբերող կարգավորումներում, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ներկայացված է Խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ ներկայացված հարցադրումների շրջանակներում:
Տեսչական բարեփոխումների շրջանակներում իրականացված գործընթացների, ինչպես նաև Տեսչական մարմնի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում:
Հոդված 7.5. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն` աշխատաժամանակի կրճատ տևողություն է սահմանվում`
- տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ.
- տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ:
Օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Այսինքն 18 տարեկանից բարձր աշխատողների համար աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել 40 ժամից:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 50000 դրամ: Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանվել է`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 334 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 500 դրամ:
2015 թվականի հուլիսի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 55000 դրամ, որը պահպանվել է նաև 2016 և 2017 թվականներին:
2015 թվականի հուլիսի 1-ից գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվել է`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 330 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 367 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 550 դրամ:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:
Այսինքն, նվազագույն աշխատավարձի վերը նշված չափերը ցույց են տալիս աշխատողների կողմից տնօրինվող եկամտի չափերը` նվազագույն աշխատավարձի զուտ չափերը:
Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն`
2014 թվականին միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 158580 դրամ,
2015 թվականին միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 171615 դրամ,
2016 թվականին միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 174445 դրամ,
2017 թվականին միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է 195074 դրամ:
Հաշվի առնելով, որ Կոմիտեն պահանջում է զուտ նվազագույն աշխատավարձի և զուտ միջին աշխատավարձի համեմատություն, ստորև ներկայացվում է միջին ամսական աշխատավարձի զուտ արժեքները ամսական կտրվածքով.
Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող «Եկամտային հարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված էին եկամտային հարկի ամսական հետևյալ դրույքաչափերը`
Ամսական հարկվող եկամտի չափը |
Հարկի գումարը |
Մինչև 120000 դրամ |
Հարկվող եկամտի 24.4 տոկոսը |
120000-2000000 դրամ |
29280 դրամին գումարած 120000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
Հետևաբար` 2014 թվականին զուտ միջին ամսական աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 118951 դրամ,
2015 թվականին զուտ միջին ամսական աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 128915.1 դրամ,
2016 թվականին զուտ միջին ամսական աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 131009.3 դրամ,
2017 թվականին զուտ միջին ամսական աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում կազմել է 146274.7 դրամ:
Ստորև ներկայացվում է զուտ նվազագույն ամսական աշխատավարձի և զուտ միջին ամսական աշխատավարձի հարաբերակցությունը 2014-2017 թվականներին:
Այսպիսով, 2014 թվականին 1-ին կիսամյակում զուտ նվազագույն ամսական աշխատավարձի և զուտ միջին ամսական աշխատավարձի հարաբերակցությունը կազմել է 37.8 տոկոս, իսկ 2-րդ կիսամյակում` 42 տոկոս:
2015 թվականի 1-ին կիսամյակում զուտ նվազագույն ամսական աշխատավարձի և զուտ միջին ամսական աշխատավարձի հարաբերակցությունը կազմել է 38.7 տոկոս, իսկ 2-րդ կիսամյակում` 42.6 տոկոս:
2016 թվականին զուտ նվազագույն ամսական աշխատավարձի և զուտ միջին ամսական աշխատավարձի հարաբերակցությունը կազմել է 41.9 տոկոս:
2017 թվականին զուտ նվազագույն ամսական աշխատավարձի և զուտ միջին ամսական աշխատավարձի հարաբերակցությունը կազմել է 37.6:
Ընդ որում հարկ է նշել, որ Վիճակագրական կոմիտեի կողմից 2017 թվականի համար հրապարակված միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը նախնական է, ներառված չեն փոքր և գերփոքր կազմակերպությունների ցուցանիշները: Դրանց ներառմամբ ցուցանիշը կամփոփվի 2018 թվականի սեպտեմբերին:
Բացի այդ, ՀՀ վիճակագրական կոմիտեն, հիմնվելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տվյալների բազայի վրա, 2018 թվականի հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի` վարչական ռեգիստրի կիրառմանը: Այսինքն, նոր գործիքը հնարավորություն է տալիս միջին աշխատավարձի հաշվարկման համար կիրառել ավելի ստույգ տվյալներ: Արդյունքում, վերոհիշյալ բազայի հիման վրա հաշվարկված միջին ամսական աշխատավարձի տվյալները էապես նվազել են: Օրինակ` 2018 թվականի հունվարին միջին ամսական աշխատավարձի կազմել է 168152 դրամ, այն դեպքում, երբ 2017 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 195074 դրամ:
2018 թվականի հունվար-հունիս ամիսներին միջին ամսական աշխատավարձը կազմել է 168367 դրամ (աղբյուրը` Վիճակագրական կոմիտեի կայքէջ` http://armstat.am/am/?nid=12&id=08001):
2018 թվականի հունվարի 1-ից գործում են եկամտահարկի այլ դրույքաչափեր: Մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված են եկամտային հարկի ամսական հետևյալ դրույքաչափերը.
Հարկման բազայի ամսական մեծությունը |
Եկամտային հարկի դրույքաչափը |
մինչև 150000 դրամը ներառյալ |
23 տոկոս |
150000-ից մինչև 2000000 դրամը ներառյալ |
34500 դրամ` գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը |
2000000-ից ավելի դրամ |
552500 դրամ` գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը |
Եթե Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի հիման վրա հաշվարկենք 2018 թվականի հունվարի դրությամբ միջին ամսական աշխատավարձի զուտ արժեքը, ապա այն կկազմի 128569.4 դրամ: Այսինքն, զուտ նվազագույն աշխատավարձի և զուտ միջին աշխատավարձի հարաբերակցությունը 2018 թվականի հունվարի դրությամբ կազմում է 42.7 տոկոս:
Այս տրամաբանությամբ կարելի է հետևություն կատարել, որ նախորդ տարիներին միջին աշխատավարձի հաշվարկման համար Պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տվյալների բազան կիրառելու դեպքում կստացվեին միջին աշխատավարձի ավելի ցածր ցուցանիշներ:
Ինչ վերաբերում է աշակերտների վարձատրությանը, ապա վերջինս կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքի 201.1 հոդվածով, համաձայն որի գործատուն իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում կամ այլ վայրում պայմանագրային հիմունքներով կազմակերպելու աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս տևողությամբ` ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով կրթաթոշակ` առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Այսինքն` վերջիններիս վարձատրության չափը ևս չի կարող ցածր լինել օրենքով տվյալ խմբի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:
Հոդված 7.6. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
Տեսչական բարեփոխումների շրջանակներում իրականացված գործընթացների, ինչպես նաև Տեսչական մարմնի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում:
Հոդված 7.7. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
2015 թվականի հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2015 թվականի հոկտեմբերի 22-ին) խմբագրական բնույթի փոփոխություն է կատարվել Աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասում: Օրենսգրքի 170-րդ հոդվածի գործող դրույթի համաձայն` ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Տեսչական բարեփոխումների շրջանակներում իրականացված գործընթացների, ինչպես նաև Տեսչական մարմնի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում:
Հոդված 7.8. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
Տեսչական բարեփոխումների շրջանակներում իրականացված գործընթացների, ինչպես նաև Տեսչական մարմնի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում:
Հոդված 7.9. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
Տեսչական բարեփոխումների շրջանակներում իրականացված գործընթացների, ինչպես նաև Տեսչական մարմնի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Խարտիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում:
Հոդված 7.10. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
Իր եզրակացություններում Կոմիտեն հաստատված չի համարել, որ Հայաստանի Հանրապետությունում երեխաների նկատմամբ սեռական բոլոր տեսակի ոտնձգությունները քրեականացված են և եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը չի համապատասխանում Խարտիայի 7-րդ հոդվածի 10-րդ կետի պահանջներին և պահանջել է ներկայացնել տեղեկատվություն` մինչև 18 տարեկան երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների բոլոր տեսակների քրեականացման օրենսդրական շրջանակի վերաբերյալ:
Այս առնչությամբ հարկ է նշել հետևյալը`
Խարտիայի 7-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` անդամ պետությունները պետք է ձեռնարկեն հատուկ միջոցներ` արգելելու և պայքարելու երեխայի սեռական շահագործման բոլոր ձևերի, մասնավորապես` սեքսուալ արդյունաբերության մեջ երեխաների ներգրավման դեմ: Այս պահանջի կատարման նվազագույն պարտավորություններն են` քրեականացնել երեխաների սեռական շահագործման բոլոր գործողությունները, մինչև 18 տարեկան բոլոր երեխաների հետ կատարված սեռական գործողությունները: Միաժամանակ անհրաժեշտ է, որպեսզի սեռական շահագործման զոհ երեխաները չենթարկվեն այդ շահագործման հետ կապված որևէ գործողության համար:
Այս առումով Հայաստանի Հանրապետությունը կատարել է ստանձնած պարտավորությունները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը հստակ սահմանել է քրեական պատասխանատվություն երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության բոլոր դեպքերի համար:
Այսպես`
1. Երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման համար, այսինքն` շահագործելու նպատակով երեխային հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու կամ ստանալու, ինչպես նաև երեխային շահագործելու, շահագործման վիճակի մեջ դնելու կամ պահելու համար պատասխանատվություն է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով:
ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հիշյալ հանցավոր արարքներից տուժած անձն ազատվում է իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում և այդ արարքները կատարել է հարկադրանքի ներքո:
2. Երեխայի բռնաբարության և նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար պատասխանատվություն է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 139-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով:
Ընդ որում հիշյալ հանցավոր արարքները մինչև 18 տարեկան երեխայի նկատմամբ` ծնողի, մանկավարժի, ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի, ինչպես նաև երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը ստանձնած անձի կողմից, իսկ մինչև 14 տարեկան երեխայի նկատմամբ ցանկացած անձի կողմից կատարելը համարվում է ավելի ծանր հանցանք և դրա համար սահմանվել է ավելի խիստ պատիժ:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մինչև 12 տարեկան երեխաների հետ սեռական հարաբերությունը և սեքսուալ բնույթի այլ գործողությունները` անկախ երեխայի համաձայնությունից, համարվում են բռնաբարություն կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ և նման արարքների համար անձը պատասխանատվության է ենթարկվում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ կամ 139-րդ հոդվածներով:
3. 16 տարին չլրացած երեխային` շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելու համար պատասխանատվություն է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով:
4. 16 տարին չլրացած երեխայի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար պատասխանատվություն է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով:
Ընդ որում, հիշյալ հանցավոր արարքը մինչև 18 տարեկան երեխայի նկատմամբ` ծնողի, մանկավարժի, ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի, ինչպես նաև երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը ստանձնած անձի կողմից, իսկ մինչև 14 տարեկան երեխայի նկատմամբ ցանկացած անձի կողմից կատարելը համարվում է ավելի ծանր հանցանք և դրա համար սահմանվել է ավելի խիստ պատիժ:
5. Երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար պատասխանատվություն է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով:
Հարկ է նշել, որ նույն արարքն էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ կատարելը համարվում է ավելի ծանր արարք և դրա համար նախատեսվում է ավելի խիստ պատիժ:
Ընդ որում հիշյալ հանցավոր արարքը մինչև 18 տարեկան երեխայի նկատմամբ` ծնողի, մանկավարժի, ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի, ինչպես նաև երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը ստանձնած անձի կողմից, իսկ մինչև 12 տարեկան երեխայի նկատմամբ ցանկացած անձի կողմից կատարելը համարվում է ավելի ծանր հանցանք և դրա համար սահմանվել է առավել խիստ պատիժ:
6. Երեխային պոռնկության մեջ ներգրավելու կամ երեխային պոռնկագրական բնույթի նյութեր և առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններում ներգրավելու համար պատասխանատվություն է սահմանվում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածով:
Ընդ որում, հոդվածի համաձայն` նշված հանցանքը երեխայի ծնողի, մանկավարժի կամ նրա դաստիարակության պարտականությունը ստանձնած այլ անձի կողմից կատարելը համարվում է ավելի ծանր հանցանք և դրա համար սահմանվել է ավելի խիստ պատիժ:
7. Անչափահասի (երեխայի) կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար (այսինքն` պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելու, ղեկավարելու, պահելու, պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ կացարան պարբերաբար տրամադրելու կամ այլ ձևով նպաստելու համար) պատասխանատվություն է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
8. Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու (ներբեռնելու, ցուցադրելու, տարածելու), ինչպես նաև` համակարգչային կամ տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիա պահպանելու համար պատասխանատվություն է սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով:
Այսպիսով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը հստակ սահմանել է քրեական պատասխանատվություն երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության բոլոր դեպքերի (տեսակների) համար:
Կոմիտեն իր եզրակացություններում արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքում հստակ չի սահմանվում «երեխա» և «դեռահաս» հասկացությունները:
Այս առումով հարկ է նշել, որ թեև ՀՀ քրեական օրենսգիրքը չի սահմանում «երեխա» և «դեռահաս» հասկացությունները, սակայն ՀՀ վավերացրած մի շարք կոնվենցիաների և ազգային օրենսդրության` «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդված համաձայն` երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր անձ:
Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգիրքը չի սահմանել «երեխա» և «դեռահաս» հասկացությունները, այլ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության յուրաքանչյուր հանցագործության տեսակի համար սահմանել է հստակ տարիքային խմբեր, տարանջատելով նրանց մինչև 18, մինչև 16, մինչև 14 և մինչև 12 տարեկան խմբերի և ըստ այդ տարանջատումների սահմանել է առավել խիստ պատժատեսակներ:
Ինչ վերաբերում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքին` այն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին և 2015 թվականի հունիսի 30-ից գործում է: Օրենքում օգտագործվում է «հատուկ կատեգորիայի զոհ» հասկացությունը, որը վերաբերում է երեխաներին և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց: Օրենքի ընդունումից հետո, 2015 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է օրենքի կիրարկումն ապահովող մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք կանոնակարգում են թրաֆիքինգի զոհերի նույնացման հանձնաժողովի գործունեությունը, սահմանում են պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության հիմքերը, ապահովում են թրաֆիքինգի զոհերի նույնացման և աջակցության ընթացակարգերը, ստեղծում են վիճակագրական տվյալների հավաքագրման մեխանիզմները: Մշակվել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման մեխանիզմի նախագիծ, որը գտնվում է շրջանառության մեջ:
Պաշտպանություն շահագործման այլ ձևերից: «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունիսի 30-ին, կարգավորում է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված լինելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերման պահից նրանց ուղղորդման, նրանց վերաբերյալ տեղեկատվության կուտակման և փոխանակման, որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացման, աջակցության և պաշտպանության ապահովման, մտորման ժամկետի ընձեռնման գործընթացների հետ կապված հարաբերությունները: Օրենքի նպատակը մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված անձանց շահերից բխող` նրանց հայտնաբերումը, պատշաճ նույնացումը, աջակցության, պաշտպանության և հասարակությանը սոցիալական վերաինտեգրման արդյունավետ ապահովումն է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես նաև հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության ընթացակարգերի ձևավորմամբ:
2016-2017 թվականներին ոստիկանության 511 ծառայող մասնակցել է թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ վերապատրաստման ծրագրերի:
ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային թափառաշրջիկության կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու համար, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները:
ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայության աշխատակիցները իրենց ամենօրյա ծառայողական պարտականություններն իրականացնելիս առանձնակի ուշադրություն են դարձնում, ինչպես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների նախականխման, այնպես էլ թափառաշրջիկ անչափահասների հիմնախնդիրներին:
Հարկ է նշել թափառաշրջիկ երեխաների հայտնաբերման, նրանց հետ կապված խնդիրների լուծման, միասնական աշխատանքների կազմակերպման նպատակով` ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որում ընդգրկված են շահագրգիռ նախարարությունների, ՄԱԿ-ի և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների պետերը, իր գործունեությունն է ծավալել 2014, 2015, 2016, 2017 թվականներին և շարունակում է 2018 թվականին: Խմբի աշխատանքային գործունեության նպատակն է տարբեր գերատեսչություններից և մարմիններից աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների միջոցով` ըստ ոլորտների, համապատասխան աջակցություն և միջամտություն ցուցաբերել հայտնաբերված թափառաշրջիկ անչափահասներին և նրանց ընտանիքներին, նրանց հետ իրականացվող աշխատանքների ընթացքում:
Անչափահասների շրջանում թափառաշրջիկության դեպքերը նախականխելու նպատակով, ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից յուրաքանչյուր տարի ոստիկանության ենթակա ստորաբաժանումներին տրվում են հանձնարարականներ, որոնց պահանջների համաձայն` ՀՀ ոստիկանության ԱԳ և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայության ուժերով պարբերաբար կազմակերպվում և անցկացվում են լայնածավալ միջոցառումներ, ստուգայց շրջագայություններ և այլ բազմաբնույթ աշխատանքներ: Հայտնաբերված թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասների ծնողները (կամ ծնողը) կամ վերջիններիս փոխարինող անձինք (խնամակալները) հրավիրվում են ոստիկանության ստորաբաժանումներ, վեր են հանվում անչափահասների նման իրավիճակում հայտնվելու պայմաններն ու պատճառները և ելնելով ստեղծված իրավիճակից իրականացվում են համապատասխան միջոցառումներ` ուղղված երեխայի իրավունքների պաշտպանությանը:
Անչափահասների գործերով ծառայության աշխատակիցները վերոհիշյալ աշխատանքներն իրականացնելիս փոխհամագործակցում են ինչպես համայնքների պատասխանատու անձանց, այնպես էլ մանկավարժական կոլեկտիվների և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:
Հայտնաբերված թափառաշրջիկ անչափահասներն անհրաժեշտության դեպքում տեղավորվում են ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն (ՀՕՖ-ում գործում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների հետ տարվող աշխատանքների բաժանմունքը), ուր գործող բազմամասնագիտական խորհրդի կողմից (հոգեբան, մանկավարժ, սոցիալական աշխատող) անչափահասներին ցուցաբերվում է անհրաժեշտ ինչպես բժշկական, այնպես էլ բարոյահոգեբանական օգնություն: Վերջիններս ապահովվում են ժամանակավոր կացարաններով, սննդով և հագուստով, անհրաժեշտության դեպքում նաև անհրաժեշտ փաստաթղթերով (ծննդյան վկ., անձնագիր): Նրանցից շատերը անչափահասների գործերով ծառայության աշխատակիցների կողմից, շահագրգիռ մարմինների աջակցությամբ տեղավորվում են ուսումնական հաստատություններ: Աջակցություն է ցուցաբերվում նաև անչափահասների ծնողներին, նրանց ընտանիքներին: Վերջիններիս աշխատանքով և ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով ուղղորդում են սոցիալական աջակցության տարածքային մարմիններ:
Կոմիտեն նշել է, որ սեռական շահագործման զոհ երեխաները չպետք է հետապնդվեն այդ շահագործման հետ կապված որևէ գործողության համար: Հարկ է նշել, որ սեռական շահագործման զոհ երեխաները ՀՀ օրենսդրությամբ չեն կարող հետապնդվել և չեն հետապնդվում:
Շահագործումից երեխաների պաշտպանությանն ուղղված այլ միջոցառումներ: 2015 թվականից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվում է անչափահասների արդարադատության բարելավմանն ուղղված ծրագիր, որի հիմնական նպատակն է օրենքի հետ առնչվող երեխայի շահերի պաշտպանության օրենսդրական, գործնական երաշխիքների ստեղծումը:
Այն ներառում է օրենսդրության միջազգային փորձաքննությունը` երեխայի իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության տեսանկյունից, անչափահասների արդարադատության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման համար գործողությունների պլանի մշակումը, կարողությունների զարգացումը օրենքի հետ խնդիրներ ունեցող, վկա և տուժող երեխաների հետ աշխատանքում ոլորտի մասնագետների համար: Համագործակցության շրջանակում ստեղծվել է Անչափահասների արդարադատության խորհուրդ, որի աշխատակարգը հաստատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 11-ի N 188-Ա հրամանով:
Խորհրդի շրջանակում իրականացվել են քննարկումներ սեռական բռնության ենթարկված երեխաներին առնչվող ՀՀ օրենսդրական կարգավորումների և տրամադրվող ծառայությունների շուրջ, վեր են հանվել խնդիրները, իրականացվել է նաև օրենսդրական վերլուծություն, որի հիման վրա իրավական ակտեր մշակող աշխատանքային խմբերին ներկայացվել է համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:
Նախաձեռնվել է նաև «We Protect Global Alliance» միջազգային ցանցին անդամակցությունը և 2018 թվականից Հայաստանը անդամակցում է նշված միջազգային ցանցին, որի գործունեությունն ուղղված է երեխայի նկատմամբ առցանց սեռական շահագործմանը վերջ դնելու ուղղությամբ համապարփակ օրենսդրական և ընթացակարգային գործողությունների պլանավորմանը և իրագործմանը:
i
Հոդված 8. |
Աշխատող կանանց մայրության պաշտպանվածության իրավունքը |
Հոդված 8.1. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքը վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված` աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված աշխատանքային հարաբերությունների շրջանակներում աշխատող բոլոր աշխատողներին` առանց բացառության: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ գործատուն կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից և տեսակից, ինչպես նաև ֆիզիկական անձը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որպես գործատու կարող է հանդես գալ աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն):
Հաշվետու ժամանակահատվածում նախաձեռնվել են նաև հետևյալ օրենսդրական փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-151-Ն օրենքով` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածում կատարվել է լրացում (2.1-ին մաս), որով աշխատող կանանց մայրության իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու և փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողի համար ևս մայրության դեպքում հատուկ պաշտպանվածություն նախատեսելու նպատակով վերջիններիս համար սահմանվել է արձակուրդի իրավունք: Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանվել է, որ փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:
Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովի` Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի Նախադեպային իրավունքի վերլուծական ամփոփագրում Խարտիայի 8-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա. Հղիության և ծննդաբերության (մայրության) արձակուրդի իրավունք» կետով նախատեսված է, որ հղիության և ծննդաբերության արձակուրդը պետք է համարվի մայրության, այլ ոչ` ժամանակավոր անաշխատունակության արձակուրդ:
Այս առումով ՀՀ գործող օրենսդրությունը նախատեսում է հետևյալը.
Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված էր, որ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում հղիության և ծննդաբերության արձակուրդի համար աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասում` «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-209-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից) կատարվել է փոփոխություն, որով հանվել են «ժամանակավոր անաշխատունակության նպաստ» բառերը, և ուղղակիորեն նախատեսվել է նշված արձակուրդի համար վարձու աշխատողի վճարումն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Միևնույն ժամանակ, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքում կատարվել են որոշակի փոփոխություններ և լրացումներ, և հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձանց համար օրենքով նախատեսված ժամանակավոր անաշխատունակության նպաստները վերանվանվել են մայրության նպաստների (Հայաստանի Հանրապետության «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված ՀՕ-206-Ն օրենք, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից), մասնավորապես` օրենքը վերանվանվել է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի, որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարվել են նաև նույն օրենքի հոդվածային կարգավորումներում: Մասնավորապես, նշված փոփոխություններով հստակեցվել է մայրության նպաստի նշանակման կարգը:
Հայաստանի Հանրապետության «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված է, որ մայրության նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ:
Ընդ որում, մայրության նպաստ հաշվարկող գործատուն, մայրության նպաստ հաշվարկելու համար կնոջ միջին աշխատավարձը հաշվարկելիս, հաշվարկում ներառում է հաշվարկային ժամանակահատվածում իր կողմից աշխատողին վճարած (հաշվարկած) եկամուտն` անկախ իր և վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների անընդհատությունից:
Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հաշվի է առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է:
Բացի այդ, օրենքով ամրագրված է նաև, որ եթե սահմանված կարգով հաշվարկված վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:
Հարկ է նշել նաև, որ հաշվետու ժամանակաշրջանում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների (Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին), նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձը(1):
_____________________________
1) http://www.armstat.am/file/article/sv_12_16a_6200.pdf, էջ 16
Հոդված 8.2. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով (այդ թվում` նույն մասի 2.1-ին կետով` հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը) սահմանված է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար արգելք հանդիսացող կարգավորումները սահմանված են ինչպես անորոշ, այնպես էլ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերով` աշխատող բոլոր կանանց համար:
Հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում միայն կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի վրա:
Այսպիսով, նշված կարգավորման իրավաչափությունն ապահովված է, քանի որ Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովի` Խարտիայի Նախադեպային իրավունքի վերլուծական ամփոփագրում Խարտիայի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերության վերաբերյալ հավելվածում նշվել է, որ «կնոջն աշխատանքի ազատման մասին ծանուցելը սկսած այն պահից, երբ կինը տեղեկացնում է գործատուին իր հղիության մասին մինչև մայրության արձակուրդի ավարտը, կամ գործատուի կողմից կնոջն աշխատանքից ազատման մասին ծանուցելն այն պահին, երբ ծանուցման ժամկետը լրանում է վերը նշված ժամանակաշրջանում» դրույթը չպետք է մեկնաբանվի որպես բացարձակ արգելանք: Բացառություն կարող է լինել, օրինակ, եթե տվյալ կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը:
Նույն բացառությունները տարածվում են նաև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի վրա: Այս առումով, հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողը իրավունք ունեն լուծել պայմանագիրը: Ընդ որում, այս դեպքում բացառություն է սահմանված միայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի վրա: Հիշյալ դրույթով սահմանված է, որ եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում նույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
Հարկ է նշել նաև, որ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում և գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 2-րդ և 4-րդ կետերով սահմանված առանձին հիմքեր են, և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չեն վերաբերում պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` հատուցման ենթակա վնասը ներառում է իրական վնասը և բաց թողնված օգուտը: Վնասներն են իրավունքը խախտած անձի այն ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար` նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 241-րդ հոդվածը (հատուցման ենթակա վնասի չափի որոշումը) ներառված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 22-րդ գլխում (231-241-րդ հոդվածներ), որը վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի սահմանված` նյութական պատասխանատվության դեպքերին: Այստեղ էական է այն, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը), չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, վնաս է պատճառում մյուս կողմին: Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, եթե Աշխատանքային օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվություն առաջանում է հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում.
1) պատճառված է վնաս.
2) վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետևանքով.
3) առկա է պատճառական կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև.
4) առկա է խախտողի մեղքը.
5) խախտում թույլ տված և տուժած կողմերն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ.
6) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:
Ընդ որում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 234-րդ հոդվածով սահմանվել են գործատուի նյութական պատասխանատվության առաջացման դեպքերը, մասնավորապես` սահմանվել են գործատուի նյութական պատասխանատվություն առաջանալու հետևյալ դեպքերը, եթե`
1) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից չապահովագրված աշխատողը հիվանդացել է մասնագիտական հիվանդությամբ, ստացել է խեղում կամ մահացել է.
2) վնասն առաջացել է աշխատողի գույքի կորստի, ոչնչացման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու հետևանքով.
3) թույլ են տրվել աշխատողի կամ այլ անձանց գույքային իրավունքների այլ խախտումներ:
Սահմանվել է նաև, որ գործատուն հատուցում է իր պատճառած վնասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի սահմանված կարգով:
Վկայակոչված իրավանորմերի համադրումից հետևում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 241-րդ հոդվածով սահմանված հատուցման ենթակա վնասի չափի որոշման ընթացակարգը վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 22-րդ գլխով սահմանված դեպքերում կրած վնասների հատուցման դեպքերին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում աշխատողին իր նախկին աշխատանքում չվերականգնելու դեպքում դատարանի կողմից սահմանված հատուցումները (հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` միջին աշխատավարձի չափով հատուցումը և մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը` աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցումը` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուպատիկի չափով) նախատեսվել են աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ վեճերի լուծման ընթացակարգի շրջանակներում: Եվ, ըստ էության, նշված հատուցումները դատարանի կողմից նշանակվում են (այդ թվում` աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման առավելագույն շեմը հաշվի է առնվում) կոնկրետ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի վերջին խմբագրությունը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 12-ին (ուժի մեջ է մտել 2014 թվականի ապրիլի 12-ից)` «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-5-Ն օրենքով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
«Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուպատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:»:
Հետևաբար, աշխատողին վճարելիք հատուցման սանդղակը 2014 թվականի ապրիլի 12-ի դրությամբ փոփոխություն է կրել:
Ոչ նյութական վնասը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9-րդ գլխով, որի 162.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:
Ընդ որում, հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածը (ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը) լրացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-21-Ն օրենքով և լրացվել, խմբագրվել, փոփոխվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2015 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-184-Ն օրենքով:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում` նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.
1) կյանքի իրավունքը.
2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.
3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.
4) արդար դատաքննության իրավունքը.
5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.
6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.
7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.
8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.
9) սեփականության իրավունքը:
Նույն հոդվածի 5-րդ մասով (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2015 թվականի դեկտեմբերի 21-ի. ՀՕ-184-Ն օրենքով), սահմանվել է նաև, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքով սահմանված կարգով:
Միաժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է ապահովել յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ` առանց խտրականության: Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում են աշխատանքային հարաբերություններում խտրականությունն արգելող դրույթները, իսկ հոդված 11-ով նախատեսվում են գործատուի պարտականությունները իրավահավասարության ապահովման բնագավառում:
Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով հիմքեր ունի կարծելու, որ իր նկատմամբ դրսևորվել է խտրականություն, իրավունք ունի դիմելու դատարան, Մարդու իրավունքների պաշտպանին կամ համապատասխան վարչական մարմին` իր իրավունքները վերականգնելու, նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում ստանալու համար: «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծի կից փաթեթով նախատեսված է լրացում կատարել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, մասնավորապես, 162.1-ին հոդվածում` ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն նախատեսել, եթե տեղի է ունեցել խտրականության չենթարկվելու իրավունքի խախտում: Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ կարող է ներկայացվել, եթե խախտումը եղել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով կամ եթե վնաս է պատճառվել պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը մեկ վարույթում միացնելու իր վարույթում քննվող մի քանի միատեսակ գործեր, որոնցով գործին մասնակցող անձինք լրիվ կամ մասնակի համընկնում են, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը:
Հետևապես, հաշվի առնելով, որ ոչ նյութական վնասի հատուցման և աշխատանքային վեճերի վերաբերյալ գործերը միատեսակ գործեր չեն և ենթակա են քննության տարբեր վարույթներով, միևնույն ժամանակ նյութական և ոչ նյութական վնասի համար հատուցման տարբեր իրավակարգավորումներ են գործում, ուստի պայմանագիրն առանց օրինական հիմքերի լուծելու դեպքում հատուցման բարձրագույն շեմի մեջ չի ներառվում ոչ նյութական վնասի համար հատուցումը:
Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` ընդհանուր իրավասության դատարանում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հատուկ հայցային վարույթով: Աշխատանքային վեճերի քննության համար մասնագիտացված դատարաններ ստեղծված չեն:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Հոդված 8.3. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
Աշխատող կանանց մայրության իրավունքի արդյունավետ իրականացման համար հանգստի լրացուցիչ ժամանակի և գործատուի կողմից մսուրի կամ կերակրման սենյակ ապահովելու (Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովի` Խարտիայի Նախադեպային իրավունքի վերլուծական ամփոփագրում Խարտիայի 8-րդ հոդվածի 3-րդ պարբերության շրջանակներում ներկայացված մոտեցում) վերաբերյալ, ի լրումն նախորդ զեկույցներում ներկայացված տեղեկատվության, հարկ է նշել հետևյալը.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի 5-րդ մասով` երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը լրացուցիչ ընդմիջում տրամադրելու վերաբերյալ սոցիալ-աշխատանքային երաշխիքի հետ միաժամանակ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է աշխատողների առողջության պահպանման մեկ այլ երաշխիք ևս, որի համաձայն` կազմակերպությունում աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան` հանգստանալու, երեխաներին կրծքով կերակրելու, զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար կահավորվում են սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով: Ընդ որում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն:
Հոդված 8.4. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված են բոլոր գիշերային աշխատողների համար (անկախ սեռից և ընտանեկան պարտականություններից) աշխատանքի բնույթով պայմանավորված առողջության պահպանման (բժշկական զննության) որոշակի երաշխիքներ և աշխատանքի առանձնահատկություններ: Մասնավորապես, նշված հոդվածի 4-6-րդ մասերի համաձայն` գիշերային ժամանակ կամ հերթափոխով աշխատողները պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան: Գործատուն պարտավոր է հաստատել այն աշխատողների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր բժշկական զննության, և առողջությունը վերահսկող կազմակերպության հետ համաձայնեցնել բժշկական զննություն անցնելու ժամանակացույցը: Բժշկական զննություն անցնելու ժամանակացույցին աշխատողները ծանոթացվում են ստորագրությամբ: Պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին:
Միևնույն ժամանակ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ մասով` բոլոր գիշերային աշխատողների համար սահմանված է նաև, որ գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում այն անձանց, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ: Մյուս դեպքում, նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե հաստատվում է, որ գիշերային աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել աշխատողի առողջությունը, ապա գործատուն պարտավոր է աշխատողին փոխադրել միայն ցերեկային աշխատանքի:
Անդրադառնալով կանանց գիշերային աշխատանքի դեպքում մայրության պաշտպանվածության վերաբերյալ հատուկ օրենսդրական կարգավորումներին և հաշվետու ժամանակահատվածում Խարտիայի 8-րդ հոդվածի 4-րդ պարբերությանը աշխատանքային օրենսդրությունը համապատասխանեցնելու համար նախաձեռնված օրենսդրական փոփոխություններին` հարկ է նշել հետևյալը.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքով` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասը լրացվել է նոր կարգավորմամբ (սահմանափակմամբ), որով հղի կնոջ և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողի համար հատուկ ամրագրվել է գիշերային աշխատանքի ներգրավվելու համար պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելը: Արդյունքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
«Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո:»:
Նշված լրացումը միտված է հատուկ պաշտպանություն ապահովելու այն կանանց, որոնց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Խարտիայի 8-րդ հոդվածի շրջանակներում:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:
Վկայակոչված իրավանորմերից հետևում է, որ հղի կնոջ և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողի գիշերային աշխատանքի համար օրենսդրորեն հստակ ամրագրված է և անձի պարտադիր համաձայնությունը, և գիշերային աշխատանք կատարելու համար բժշկական եզրակացության առկայությունը, և առողջական խնդիրներ ունենալու կամ վատառողջ լինելու դեպքում գործատուի պարբերական բժշկական զննություն անցնելու ժամանակացույցից դուրս բժշկական հետազոտություն անցնելու համար անհրաժեշտ երաշխիքները: Եվ, հատկապես, էական է այն, որ նշված կարգավորումները վերաբերում են ինչպես հղիության ընթացքում կնոջը կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողին գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքին, այնպես էլ` արդեն իսկ գիշերային աշխատանք կատարող կնոջ` հղիանալու կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամք ստանձնելու դեպքերին:
Հոդված 8.5. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
Ինչպես արձանագրվել է Կոմիտեի կողմից, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի հիմքով` ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշման հավելվածով հաստատվել է հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշման 3-րդ հավելվածով հաստատված արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների հետ կապված աշխատանքի թույլատրման ընդհանուր բժշկական հակացուցումների ցանկում հստակ ամրագրված է հղիությունը և կերակրման շրջանը (19-րդ կետ):
Անդրադառնալով Խարտիայի 8-րդ հոդվածի 5-րդ պարբերության` պաշտպանության ներքո գտնվող կանանց աշխատանքն արգելող կամ սահմանափակող գործոնների և գործունեության տեսակների վերաբերյալ համակողմանի տեղեկատվությանը` հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի հիմքով` ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշման հավելվածով հաստատված` հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների Ցանկով հստակ սահմանված են Կոմիտեի կողմից վկայակոչված ստորգետնյա հանքային արդյունաբերությունում (Ցանկի 11.5-րդ կետով սահմանված են բոլոր տեսակի ստորգետնյա աշխատանքների հետ կապված աշխատանքները), կապարի ազդեցության (Ցանկի 1-ին կետով քիմիական գործոնների ազդեցության ներքո աշխատանքներում սահմանված են կապարի և դրա անօրգանական միացությունների հետ որոշակի աշխատանքներ), իոնացնող ճառագայթման կամ բարձր ջերմության (Ցանկի 3-րդ կետով ֆիզիկական գործոնների ազդեցության ներքո աշխատանքներում սահմանված են ինչպես իոնացնող ճառագայթումը, ռադիոակտիվ նյութերը և իոնացնող ճառագայթման աղբյուրները, այնպես էլ` բարձր ջերմությունը և ինտենսիվ ջերմային ճառագայթումը և դրանց հետ կապված որոշակի աշխատանքները), վարակիչ նյութերի առկայության պայմաններում (Ցանկի 5-րդ կետով կենսաբանական գործոնների ազդեցության ներքո աշխատանքներում սահմանված է ախտածին և պայմանական ախտածին մանրէներով և հելմինթներով վարակված նյութերի և վարակիչ հիվանդների հետ շփմամբ աշխատանքը): Եվ, ինչպես վերը նշվեց, Ցանկում ներառված աշխատանքներում արգելվում է ներգրավել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող բոլոր աշխատողներին:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի հիմքով` ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2308-Ն որոշման հավելվածով հաստատվել է հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը: ՀՀ օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով` սահմանված երաշխիքը հղի և (կամ) մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց, այսինքն` աշխատողին, տրամադրվում է որոշակի ժամանակի համար (կնոջ հղիության և (կամ) մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ժամանակահատվածում), որով պայմանավորված` նույն կազմակերպությունում այլ աշխատանքի փոխադրման կամ վճարովի արձակուրդ տրամադրելու վերաբերյալ երաշխիքները կրում են ժամանակավոր բնույթ: Եվ, ըստ էության, կնոջ համար վերը նշված ժամանակահատվածներում որոշակի աշխատանքների ներգրավման սահմանափակումները ևս ժամանակավոր են, և աշխատողը պահպանում է իր նախորդ աշխատանքին վերադառնալու իրավունքը` պաշտպանության ժամանակահատվածի ավարտից հետո:
Ինչ վերաբերում է նույն կազմակերպությունում այլ աշխատանքի փոխադրման դեպքում աշխատավարձի մակարդակի պահպանմանը, ապա օրենսդրական կարգավորումը հետևյալն է.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` աշխատանքի վնասակար պայմանների և վտանգավոր գործոնների ցանկի, ինչպես նաև աշխատավայրի գնահատման արդյունքների հիման վրա գործատուն պարտավոր է որոշել հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց անվտանգության և առողջության վրա ազդող վտանգավոր գործոնների ազդեցության տևողությունը և բնույթը: Հնարավոր ազդեցության առկայությունը որոշելուց հետո գործատուն պարտավոր է վտանգավոր գործոնների ազդեցության ռիսկի վերացման նպատակով ձեռնարկել ժամանակավոր միջոցներ: Վտանգավոր գործոնների վերացման հնարավորություն չունենալու դեպքում, գործատուն միջոցներ է ձեռնարկում բարելավելու աշխատանքային պայմանները, որպեսզի հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանայք չենթարկվեն նման գործոնների ազդեցությանը: Եթե աշխատանքային պայմանների փոփոխությամբ նման ազդեցությունը հնարավոր չէ վերացնել, ապա գործատուն պարտավոր է կնոջը (նրա համաձայնությամբ) փոխադրել այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Այդպիսի հնարավորության բացակայության դեպքում, կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի հատկացումը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ եթե աշխատանքային հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով, ապա նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող աշխատանքային օրենսդրության նորմերը (օրենքի անալոգիա):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` աշխատողին այլ աշխատանքի փոխադրելու գործատուի պարտականությունը նույնական է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված դեպքերում (տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման) աշխատողին այլ աշխատանքի փոխադրելու դեպքերի հետ, որի ժամանակ գործատուն պարտավոր է պահպանել աշխատողի աշխատավարձը: Հետևաբար, այս հիմքով աշխատողին այլ աշխատանքի փոխադրելու դեպքում ևս գործատուն պարտավոր է աշխատողին վճարել նույն չափով աշխատավարձ:
i
Հոդված 17. |
Երեխաների և երիտասարդների սոցիալական, իրավական, և տնտեսական պաշտպանվածության իրավունք |
Հոդված 17.1. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
ՀՀ օրենսդրությամբ որդեգրման գործընթացը գաղտնի է, և, հետևաբար, որդեգրված երեխան ունի սահմանափակում իր արմատները ճանաչելու հարցում: Համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի փոփոխությունների` Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածը լրացվել է 3-րդ և 4-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ.
3. «18 տարին լրացած անձն իրավունք ունի իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև կենսաբանական ծնողի անձնական տվյալների, այդ թվում` ազգության, արյան խմբի, հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները այդպիսի տեղեկություններ կարող են տրամադրել միայն կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության դեպքում: Նման համաձայնության բացակայության դեպքում տեղեկատվությունը կարող է տրամադրվել ապանձնավորված:
4. Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՀ օրենսդրությունը պարունակում է մի շարք դրույթներ, որոնք արգելում են խտրականության ցանկացած դրսևորում, մասնավորապես.
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է, որ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
ՀՀ Ընտանեկան օրենսգրքով սահմանվում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքները, համաձայն որի ամուսնանալիս և ընտանեկան հարաբերություններում արգելվում է ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականությունը:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է ապահովել յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ` առանց խտրականության: Օրենքի նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, իրավահավասարության ապահովման սուբյեկտները և կառուցակարգերը, ինչպես նաև ստեղծվող Իրավահավասարության խորհրդի կարգավիճակը, խնդիրները և գործունեությունը: Օրենքի նախագիծը դրվել է հանրային քննարկման և ուղարկվել ՀՀ կառավարության հաստատմանը 2018 թվականի ապրիլին: Այժմ օրենքի նախագիծը գտնվում է լրամշակման փուլում: Ակնկալվում է, որ նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանն 2018 թվականի աշնանային նստաշրջանի ընթացքում:
Ինչ վերաբերում է ամուսնությունից կամ արտաամուսնական կապից ծնված երեխաների միջև ալիմենտային վճարների և ժառանգության իրավունքի հարցում հնարավոր խտրական մոտեցումներին, ապա անհրաժեշտ է նշել հետևյալը.
ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 34-րդ հոդվածով ամրագրվում է, որ «ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների` օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա»: Օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանվում են երեխայի սերման փաստի հաստատման հանգամանքները, իսկ Հոդված 36-ով` հայրության դատական կարգով որոշմանն առնչվող դրույթները:(2)
__________________________
2) http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=66138
Այս առումով հատկանշական է նաև Ընտանեկան օրենսգրքի 40-րդ հոդվածը, որն ամրագրում է ամուսնության մեջ չգտնվող անձանցից ծնված երեխաների իրավունքներն ու պարտականությունները: Այսպես` «Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով հայրությունը որոշելիս երեխաները ծնողների և նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:»:
Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 11-րդ բաժինը կարգավորում է ժառանգական իրավունքի հետ կապված իրավահարաբերությունները, այդ թվում` ժառանգության հիմքերը, ժառանգության բացման առանձնահատկությունները, անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելուն վերաբերող հարցերը: Այսպես` Օրենսգրքի 1190-րդ հոդվածով` ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
Օրենսգրքի 1216-րդ հոդվածով առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
Ընտանեկան օրենսգրքի 12-րդ Գլխում ամրագրված են ծնողների ու զավակների ալիմենտային պարտավորություններին առնչվող իրավակարգավորումները: Համաձայն Օրենսգրքի «Երեխաների ապրուստը հոգալու` ծնողների պարտականությունները» խորագրով 68-րդ հոդվածի` «Ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին: Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն: Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)` սույն օրենսգրքի 15-րդ գլխին համապատասխան: Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով:
Ինչ վերաբերում է ընտանիքում երեխայի նկատմամբ մարմնական պատիժներին, համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի փոփոխությունների` Ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածը խմբագրվել է հետևյալ բովանդակությամբ. «Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան: Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը: Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաև նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը:
Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների և շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:»:
Խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության դեպքերի հայտնաբերմանն ուղղված գործընթացը կանոնակարգելու նպատակով հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 120-Ն և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 27-ի N 1349-Ն «Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և սովորող երեխաների հանդեպ կամ նրանց միջև բռնության կասկածելի դեպքերի հայտնաբերման ընթացակարգը և բռնության կասկածելի և հաստատված դեպքերի գրանցման մատյանի ձևը հաստատելու մասին» համատեղ հրամանը, որը 2017 թվականին տրամադրվել է համապատասխան հաստատություններին:
2017 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի նպատակն է ապահովել ընտանիքի` որպես հասարակության բնական ու հիմնական բջջի, հատուկ պաշտպանությունը, և մասնավորապես.
- ձևավորել ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկվածների անվտանգության և պաշտպանության, նրանց իրավունքների և օրինական շահերի ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր,
- ապահովել ընտանիքի անդամների անվտանգությունը և նպաստել ընտանիքում համերաշխության վերականգնմանը,
- կանոնակարգել ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ուղղությամբ պատասխանատու մարմինների գործունեությունը,
- ապահովել ընտանիքում բռնության ենթարկվածներին հոգեբանական, նյութական և սոցիալական աջակցության տրամադրման և նրանց սոցիալական վերականգնման համար պատասխանատու մարմինների գործունեության համար իրավական հիմքեր:
Համաձայն օրենքի 3-րդ հոդվածի` ընտանիքում բռնություն է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:
Համաձայն օրենքի 4-րդ հոդվածի` ընտանիքի անդամներ են համարվում.
ա. անկախ համատեղ բնակության հանգամանքից` ամուսինը (այդ թվում` փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում` խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաև որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները;
բ. համատեղ բնակվող տատ, պապ, քույր և եղբայր (նաև համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաև ամուսնու ծնողների, քրոջ և եղբոր համար` փեսան և հարսը:
Ինչ վերաբերում է խնամատարության զարգացմանը, ինչպես նաև երեխաների խնամքի ապաինստիտուցիոնալիզացման միտումներին, ապա վերջին տարիներին երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ, որոնց հիմնական նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, ընտանիքում ապրելու իրավունքի և սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը:
Բարեփոխումների շրջանակում իրականացվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք հիմնականում նպատակաուղղված են «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի և ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:
Այս համատեքստում է ՀՀ կառավարության կողմից 2017 թվականի հուլիսի 13-ի N 30 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիրը», որի հիմնական գերակայություններն են` երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարելավումը, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը հասարակություն, հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության, ինչպես նաև ուսումնական հաստատություններում սովորողների համալիր անվտանգության ապահովումը, իրավախախտում կատարած, բռնության ենթարկված, հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների վաղ հայտնաբերումը, բռնության դեպքերի կանխարգելումը:
Ինչ վերաբերում է համակարգի երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման գործընթացին` 2016-2017 թվականների ընթացքում շուրջօրյա հաստատությունների վերակազմավորման արդյունքում ստեղծվել են Երեխայի և ընտանիքի աջակցության 2 կենտրոններ` քաղաք Երևանում և Սյունիքի մարզում:
Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններն այլընտրանքային ծառայություններ են և ստեղծվել են երեխայի կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելման և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերման նպատակով: Կենտրոնների բազմամասնագիտական թիմում ընդգրկված են բժիշկ-վերականգնողաբան/ֆիզիոթերապևտ, կինեզիոթերապիստ, արտթերապիստ, էրգոթերապիստ, հատուկ մանկավարժների խումբ, ինչպես նաև հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, սոցիալական մանկավարժներ:
2018 թվականի ընթացքում նախատեսվում է վերակազմակերպել նաև երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ ևս 5 հաստատություններ:
Ընտանիքի ֆինանսական դրությունը չի կարող դառնալ ընտանիքում երեխաների տեղավորման համար միակ հիմքը: Քաղաքացուն խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին դրական եզրակացություն տալու համար հիմք են ընդունվում ստորև ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրության ակտը:
Խնամատար ծնող կարող է լինել ՀՀ տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, բացառությամբ`
1) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց,
2) ամուսինների, որոնցից մեկին դատարանը ճանաչել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
3) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ սահմանափակ ծնողական իրավունքներով անձանց,
4) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց,
5) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատական կարգով վերացվել է նրանց մեղքով,
6) այն անձանց, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել ծնողական պարտականություններ,
7) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին,
8) այն անձանց, որոնք այդ պահին ունեն դատվածություն` մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար,
9) այն անձանց, որոնք կախվածություն ունեն ալկոհոլից, թմրանյութերից, տառապում են թունամոլությամբ կամ զբաղվում են մարմնավաճառությամբ և հաշվառված են համապատասխան բժշկական կազմակերպությունում կամ ոստիկանությունում համապատասխան ստորաբաժանման կողմից:
Խնամատար ծնողները հոգեզավակի նկատմամբ ձեռք են բերում խնամակալի իրավունքներ ու պարտականություններ:
Ծրագրի իրականացման ընթացքում ուսումնասիրվում են`
ա. սանիտարահիգիենիկ պայմանները,
բ. բնակելի տարածքի չափը (քառակուսի մետրը` մեկ անձի հաշվարկով) և սենյակների թիվը,
գ. ջրամատակարարման և ջրահեռացման, ջեռուցման, օդափոխման համակարգերի, սանհանգույցի առկայությունը և դրանց վիճակը,
դ) հոգեզավակի և խնամատար ծնողի առողջական վիճակը, առողջապահական ծառայություններից օգտվելու մատչելիությունը, հոգեզավակի բժշկական զննության պարբերականությունը, կանխարգելիչ պատվաստումների առկայությունը (անհրաժեշտության դեպքում), իսկ մասնագիտացված և արձակուրդային խնամատար ընտանիքներում հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող հոգեզավակների խնամատարության դեպքում` նաև վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի, այդ թվում` պրոթեզաօրթոպեդիկ պարագաների կարիքը և առկայությունը, դրանց ձեռքբերման խոչընդոտները,
ե) հոգեզավակի կրթությանը վերաբերող տվյալները, այդ թվում` տարիքին և հասունության մակարդակին համապատասխան ուսումնական հաստատություններում (նախադպրոցական կամ միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում) ընդգրկված լինելու (կամ չլինելու) հանգամանքը, առաջադիմությունը, կրթություն ստանալու ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները, կրթություն ստանալու իրավունքի իրականացման մասին այլ անհրաժեշտ տեղեկություններ,
զ) խնամատար ընտանիքում տիրող միջանձնային հարաբերությունները (այդ թվում` հոգեզավակի և խնամատար ծնողի միջև փոխըմբռնումը), բարոյահոգեբանական մթնոլորտը, բռնությունների առկայությունը կամ բացակայությունը, հոգեզավակի պաշտպանվածության աստիճանը,
է) խնամատարության պայմանագիրը կնքելուց (իսկ խնամատար ընտանիքի բնակության վայրի փոփոխման դեպքում` խնամատար ընտանիքի նոր բնակության վայրի տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալության կամ բաժնի կողմից խնամատար ընտանիքի նոր բնակության վայրում կենսապայմանների ուսումնասիրության արդյունքում կազմված արձանագրությունից) հետո խնամատար ընտանիքի գույքային դրության փոփոխությունը և դրա ազդեցությունը հոգեզավակի խնամքի և դաստիարակության նկատմամբ,
ը) հոգեզավակի սննդապահովվածության աստիճանը, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի և անձնական հիգիենայի պարագաների առկայությունը, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի մաշվածության մակարդակը, դրանց համապատասխանությունը տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին,
թ) հոգեզավակի մոտ վարքային շեղումների առկայությունը կամ դրանց բացակայությունը,
ժ) սոցիալական միջավայրում հոգեզավակի ներգրավվածությունը` ծնողների (առկայության և ծնողական իրավունքներից զրկված չլինելու դեպքում), խնամատար ծնողների, խնամատար ընտանիքի այլ անդամների, մերձավոր ազգականների, հարևանների, ընկերների հետ շփումների ու կապերի առկայությունը կամ դրանց բացակայությունը,
ի) հոգեզավակի խնամքի և դաստիարակության համար նախատեսված` խնամատար ընտանիքին վճարվող միջոցների ծախսման նպատակայնությունը և արդյունավետությունը, այդ թվում` երեխայի ապրուստը հոգալու համար կատարված ծախսերի չափը, երեխային անհրաժեշտ հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, սննդի, խաղալիքների, խաղերի, գրքերի, գրենական պիտույքների ձեռքբերման հանգամանքը:
«Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիրը» և իրականացվող քաղաքականությունն ուղղված են նրան, որ ընտանիքի սոցիալական վիճակը պատճառ չհանդիսանա երեխային ընտանիքից հեռացնելու համար: Այս խնդրի լուծմանն է ուղղված ՀՀ կառավարության 2018 թվականի գերակա խնդիրը, համաձայն որի 2018 թվականի ընթացքում երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունները կվերակազմավորվեն երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, որոնք կտրամադրեն երեխային և նրա ընտանիքին ուղղված ցերեկային բազմաֆունկցիոնալ ծառայություններ:
2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում սահմանվել են խնամատար ընտանիքի տեսակները, այդ թվում` մասնագիտացված խնամատար ընտանիքը` որպես խնամատարության հատուկ տեսակ: Այն նախատեսվել է հաշմանդամություն, ծանր առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարումով, խորը սթրես ապրած (տրավմայի ենթարկված) երեխաների, ինչպես նաև անչափահաս մայրերի և նրանց երեխաների խնամատարության դեպքերում: Մասնագիտացված խնամատար ընտանիքը կարող է լինել նաև ճգնաժամային: Ճգնաժամային խնամատարությունը համարվում է անցումային փուլ, որի ընթացքում կորոշվի երեխայի հետագա խնամքի ձևը, ժամկետներն ու պայմանները: Մասնագիտացված խնամատարություն նախատեսվում է նաև 18 տարեկանը լրանալուց հետո` որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի հատուկ աջակցություն:
ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հաստատվել է 152,828.4 հազար դրամ 94 երեխայի խնամքը 90 խնամատար ընտանիքներում (նախկինում 25 երեխա) կազմակերպելու համար: Ներկայումս խնամատար ընտանիքներում խնամվում է 27 երեխա, և նախատեսվում է մինչև տարվա վերջ խնամատար ընտանիքներում տեղավորել ևս 67 երեխա:
Ինչ վերաբերում է երիտասարդ օրինախախտներին, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 442-րդ հոդվածով սահմանվում է, որ անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում:
ՀՀ Քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածով նախատեսվում է, որ կալանքը տասնհինգ օրից երկու ամիս ժամկետով նշանակվում է դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին լրացած անչափահասի նկատմամբ: Քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածը սահմանվում է անչափահասների նկատմամբ ազատազրկման հետևյալ իրավակարգավորումները: Մասնավորապես` ազատազրկումն անչափահասների նկատմամբ նշանակվում է.
1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար` առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ միջին ծանրության հանցագործության համար` առավելագույնը երեք տարի ժամկետով,
2) մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար` առավելագույնը յոթ տարի ժամկետով,
3) տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար` առավելագույնը տասը տարի ժամկետով:
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականին ընդունված ՀՀ օրենքը սահմանում է, ի թիվս այլոց, անչափահասներին արգելանքի կամ կալանքի տակ պահելու առանձնահատկությունները և ձերբակալված անձանց ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորված անձանց կալանավորվածներին պահելու վայրերում անջատ պահելուն վերաբերող իրավակարգավորումները: Մասնավորապես.
Հոդված 27-ի համաձայն` ձերբակալված կամ կալանավորված անչափահասների համար ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են բարելավված նյութակենցաղային պայմաններ: Ձերբակալված կամ կալանավորված օգտվում են ամենօրյա` երկու ժամից ոչ պակաս տևողությամբ զբոսանքի իրավունքից, որի ընթացքում հնարավորություն է տրվում զբաղվել մարմնամարզությամբ:
Հոդված 31-ի համաձայն` կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են անջատ` անչափահասները` չափահասներից:
Ինչ վերաբերում է աջակցությանը, Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման աշխատանքները: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման հիմքում ընկած է անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) գնահատված սոցիալական կարիքների հիման վրա, սոցիալական դեպքի վարման միջոցով անհատական սոցիալական ծրագրերի իրականացում` համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ, որը բերում է կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն, մեղմելուն կամ կանխարգելելուն: Ընդ որում, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ կյանքի դժվարին իրավիճակ է համարվում նաև ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության ենթարկվելու, անօգնականության, սոցիալական մեկուսացման հետևանքով մարդու կենսագործունեությանը խանգարող օբյեկտիվ իրավիճակը, որն անձն ինքնուրույն հաղթահարել չի կարող: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման նպատակով հանրապետությունում ձևավորվում են մեկ պատուհանի սկզբունքով գործող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Այդ կենտրոնների ստեղծման աշխատանքներն իրականացվել են 2013 թվականից, և ներկայումս ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործում են թվով 22 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ: Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի շրջանակներում իրականացվել են այդ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների շինվերանորգման, ինչպես նաև տեխնիկական և գույքային վերազինման աշխատանքները: Ներկայումս ընթացքի մեջ են մյուս կենտրոնների ձևավորման աշխատանքները:
Հոդված 17.2. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
Հանրակրթության մեջ սովորողների ընդգրկվածության ապահովում: 2017 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է 12-ամյա պարտադիր կրթության համակարգը: 19 տարեկանից քաղաքացին ինքնուրույն կարող է որոշում կայացնել կրթությունը շարունակելու վերաբերյալ: Մասնավորապես, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ»: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն` պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:
Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման նպատակով, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2014-2015 թվականների ընթացքում ՀՀ Լոռու մարզում իրականացրել են պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտմանն ուղղված ծրագիր: Այդ ծրագրի նպատակն է ստեղծել համապատասխան համակարգ, որը թույլ կտա հավաքագրել բացակայությունների վերաբերյալ համապատասխան տվյալները, ինչպես նաև կապահովի համագործակցություն կրթական և սոցիալական ծառայությունների միջև երեխային դպրոց վերադարձնելու նպատակով: Ծրագրում կիրառվող փորձնական մոտեցումը հիմնված է եղել միջոլորտային արձանագրության վրա, որտեղ նշված են հետևյալ շահագրգիռ կողմերից (դպրոցներ, համայնքներ առողջապահական հաստատություններ (պոլիկլինիկաներ), ոստիկանություն, դեպքի վարողներ, հասարակական կազմակերպություններ) յուրաքանչյուրի պարտականությունները և այն միջոցառումները, որ պետք է իրականացնեն որպես դպրոց չհաճախող երեխաների բացահայտման մեխանիզմի մի մաս:
Հիմնվելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՀՀ կառավարության միջև 2016-2017 թվականների գործողությունների երկամյա ծրագրի վրա, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների 2016 թվականի մայիսին ստորագրված համատեղ հրամանի դրույթների վրա, ինչպես նաև հիմնվելով Լոռու մարզում իրականացված վերոհիշյալ ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետի կողմից կատարված ուսումնասիրության առաջարկությունների վրա, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է մշակել ու ներդնել պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման մեխանիզմներ: 2017 թվականին այդ նպատակով մշակվել է «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի» նախագիծը:
Ավելին, ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման շրջանակներում ստեղծել է «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հաշվառման» ենթածրագիր: Ենթածրագիրը հնարավորություն է տալիս վերահսկել դպրոցում արդեն ընդգրկված երեխաների` տարբեր պատճառներով կրթությունից դուրս մնալու ռիսկերը:
Իրականացվել է նաև ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններ 2017-2018 ուսումնական տարում առաջին դասարան ընդունված երեխաների մասին տեղեկատվության հավաքագրում Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով: Նշված տեղեկատվությունը պետք է համադրվի ՀՀ բնակչության պետական ռեգիստրում 2011 թվականին ծնված երեխաների տվյալների հետ: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, համակարգը լրամշակվում է, իսկ տվյալները պարբերաբար թարմացվում են:
Ինչպես նաև 2017-2018 թվականների ուսումնական տարում իրականացվել է ենթածրագիր Լոռու մարզում, որի արդյունավետ իրականացումը և հետագայում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ենթածրագրի ներդրումը կնպաստի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման օրենսդրական հիմքերի ստեղծմանը:
Հանրակրթության մեջ սովորողների ընդգրկվածությունն ապահովելու նպատակով իրականացվում են նաև հետևյալ նախաձեռնությունները: ՀՀ պետական բյուջեից ամեն տարի հատկացվում են միջոցներ` տարրական դասարանների սովորողներին անվճար դասագրքերով ապահովելու համար: Նաև միջոցներ են նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման նպատակով: 2017 թվականից մեկնարկել է նաև նոր նախաձեռնություն, որի շրջանակներում սոցիալական աջակցություն ստացող 39 համայնքների 1-12-րդ դասարանների բոլոր սովորողներն ապահովվել են անվճար դասագրքերով:
Ներդրվել է «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը, որի շրջանակներում հանրապետության 5 մարզերի հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների և ներառական կրթության մեջ ընդգրկված սովորողները ստանում են անվճար սնունդ: Հանրապետության մյուս մարզերում, որոնք ընդգրկված չեն ազգային ծրագրում, դպրոցական սնունդ ստանում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից: Դպրոցական սննդի ծրագիրը, հատկապես` գյուղական համայնքներում, նպաստում է սովորողների ընդգրկվածության, հաճախելիության ցուցանիշների աճին, ձևավորում է սովորողների մոտ առողջ ապրելակերպի հմտություններ:
Միևնույն ժամանակ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, որոշակի դրական տեղաշարժեր են արձանագրվել ընդգրկվածության ցուցանիշների մեջ: Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների (հղումը` http://armstat.am/file/article/soc_2016_2.pdf)` հանրակրթության ոլորտում 2016-2017 թվականների ուսումնական տարում ընդգրկվածության ցուցանիշների պատկերը հետևյալն է`
- աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) կազմել է 91.2% (այդ թվում` աղջիկները` 91.2%, տղաները` 91.3%), հիմնական դպրոցում (1-9-րդ դասարաններ)` 90.7% (այդ թվում` աղջիկները` 91.0%, տղաները` 90.3%), ավագ դպրոցում (10-12-րդ դասարանները)` 65.1% (այդ թվում` աղջիկները` 71.7%, տղաները` 59.4%): Ավագ դպրոցում աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը ցածր է, քանի որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո համապատասխան տարիքի բնակչության 14.5%-ն ուսումը շարունակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Ընդհանուր առմամբ, միջնակարգ կրթության օղակում համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 86.0% (այդ թվում` աղջիկները` 87.5%, տղաները` 84.7%),
- աշակերտների զուտ ընդգրկվածության ցուցանիշը տարրական դպրոցում կազմել է 89.1% (այդ թվում աղջիկները` 88.9%, տղաները` 89.3%), հիմնական դպրոցում` 89.6% (այդ թվում աղջիկները` 89.9%, տղաները` 89.3%),
- աշակերտների սեռային հավասարության ցուցանիշը կազմել է 1.03, ընդ որում, տարրական դպրոցում այն կազմել է 1.00, հիմնական դպրոցում` 1.01, ավագ դպրոցում` 1.21: Հարկ է նշել, որ հանրակրթության ոլորտում ընդգրկվածության առումով գենդերային հիմնախնդիրներ չկան, իսկ սովորողների թվաքանակում սեռային տարբերությունները հիմնականում պայմանավորված են ժողովրդագրական ցուցանիշներով (գործոններով):
Հաշմանդամություն ունեցող երեխաների/կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթության մեջ. Համընդհանուր ներառական կրթություն: ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 2-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, սկզբունքներն ու ուղղությունները:
Համաձայն օրենքի նախագծի` որպես պետական քաղաքականության հիմնական ուղղություն է սահմանվում խտրականության մերժումը, կրթություն, մասնագիտություն ստանալու իրավունքի իրականացման ապահովումը: Ընդ որում, Հոդված 22-ի կետ 1-ով երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար լիարժեք կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների և հավասար հնարավորությունների ստեղծումը:
Օրենքի նախագծով խտրականությունը սահմանվում է որպես հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում (այդ թվում նաև` խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը), որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվել է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-200-Ն), որով էլ հիմք դրվեց հանրակրթության համակարգում համընդհանուր ներառական կրթությանն անցմանը:
Անցում կատարել համընդհանուր ներառականության գաղափարին նշանակում է հրաժարվել առանձին դպրոցներ ներառական դարձնելու գաղափարից և ամբողջ համակարգը պատրաստել ներառականության, այսինքն` հանրապետության բոլոր դպրոցները ճանաչել ներառական կրթություն իրականացնող:
Համընդհանուր ներառական կրթության համակարգին անցումն իրականացվում է հանրապետության մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները` մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմակերպման միջոցով: Անցումը համակարգին իրականացվում է աստիճանաբար` ըստ առանձին մարզերի, և այս գործընթացին աջակցում են Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք հասարակական ու միջազգային կազմակերպություններ:
Այժմ համակարգը գտնվում է անցումային փուլում, և այս ժամանակահատվածում դեռևս զուգահեռաբար գործելու են ինչպես առանձին ներառական դպրոցներն, այնպես էլ հատուկ դպրոցների նախկին համակարգը:
Հայաստանում որդեգրվել է ըստ մարզերի համընդհանուր ներառականության անցնելու քաղաքականությունը: Մարզ առ մարզ ստեղծվում են մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ, որոնք պետք է աջակցեն դպրոցներին` երեխայի կարիքներին համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու հարցում:
Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը»:
Գործող ժամանակացույցի համաձայն` համընդհանուր ներառական կրթության համակարգն արդեն իսկ ներդրված է Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում:
Համաձայն նշված ժամանակացույցի` համընդհանուր ներառական կրթության համակարգին անցումը մեկնարկեց 2016 թվականին Սյունիքի մարզից, 2017 թվականին համակարգը ներդրվեց Լոռու և Տավուշի մարզերում: Արդյունքում`
- Սյունիքի մարզում ձևավորվել են 3` Սյունիքի, Գորիսի և Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները,
- Լոռու մարզում ևս ձևավորվել են 3` Ստեփանավանի, Վանաձորի և Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններն, ինչպես նաև Վանաձորի կենտրոնի մասնաճյուղն` Ալավերդի քաղաքում,
- ներդրվել է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների և երեխայի կրթության կարիքի գնահատման եռաստիճան համակարգը,
- իրականացվել են վերապատրաստումներ ներառական կրթության, երեխաների գնահատման գործիքակազմի և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման վերաբերյալ` հանրակրթական դպրոցների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների համար,
- հանրակրթական դպրոցներում ներդրվել են ուսուցչի օգնականի և հատուկ մանկավարժի հաստիքներ,
- կիրառվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակն` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի,
- վերակազմակերպված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններից իրականացվել է աշակերտների տեղափոխումը հանրակրթական դպրոց:
Համակարգի ներդրման արդյունքում նախկին ընդհանուր թվով 23 հատուկ հանրակրթական դպրոցներից հանրապետությունում ներկայումս շարունակում են գործել 17 հատուկ հանրակրթական դպրոցներ, ձևավորվել և գործում են ընդհանուր թվով 6 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ և Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը:
2018 թվականին համակարգը կներդրվի Արմավիրի մարզում: Արմավիրի մարզի 2 հատուկ դպրոցները ներկայումս վերակազմավորվում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների:
Հաստատվել են երեխայի կրթության կարիքների գնահատման նոր չափանիշները, որոնք 2016 թվականից փորձարկվել են Սյունիքի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերում:
Քանի որ Տավուշի մարզում հատուկ հանրակրթական դպրոց չէր գործում, ուստի այս մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները պատվիրակվել են «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության 4 մասնաճյուղերին` հաշվի առնելով վերջինիս փորձը ներառական կրթության ոլորտում:
Հաստատված ժամանակացույցով գործընթացը կշարունակվի մինչև 2022 թվականը, երբ համընդհանուր ներառական կրթության համակարգն աստիճանաբար կներդրվի ՀՀ բոլոր մարզերում և մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հանրապետությունը պետք է հասնի Օրենքով սահմանված համընդհանուր ներառմանը: Այս գործընթացին կաջակցեն նաև Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք հասարակական ու միջազգային կազմակերպություններ:
Համընդհանուր ներառական կրթությանն անցման ժամանակացույցի համաձայն` 2018 թվականին համակարգը կներդրվի Արմավիրի մարզում, 2019 թվականին` Երևան քաղաքում, Շիրակի և Արագածոտնի մարզերում, 2020 թվականին` Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում, 2021 թվականին` Արարատի և Վայոց Ձորի մարզերում:
Համընդհանուր ներառականությանը զուգահեռ` որոշ հատուկ դպրոցներ կշարունակեն գործել` ապահովելու համար որոշակի կարիքներ ունեցող երեխաների կրթությունը: Համընդհանուր ներառական կրթության անցման գործընթացի ավարտին նախատեսվում է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատության կարգավիճակում թողնել 6 հաստատություններ:
Համընդհանուր ներառական կրթությանն անցման ողջ ցիկլի ընթացքում Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն, կհամակարգի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքը, կմշակի մեթոդական նյութեր և կիրականացնի իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 11-ի N 1088-Ն որոշմամբ հաստատվել է հանրակրթության պետական մեկ ընդհանուր չափորոշիչ բոլոր սովորողների համար: Համաձայն չափորոշչի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով հանրակրթության ծրագրի բովանդակությունը հարմարեցվում է նրանց ընկալման և մտավոր գործունեության կարողություններին:
Ինչպես նաև համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման արդյունքում` կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են`
1) դպրոցական մակարդակում` երեխայի ուսումնառության ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից,
2) տարածքային մակարդակում` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից,
3) հանրապետական մակարդակում` հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից:
Երեխայի կարիքի գնահատման արդյունքներից ելնելով` կազմվում է անհատական ուսուցման պլան, որի բաժիններից է նաև մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը:
Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնումն ուղղված է մի շարք միջազգային փաստաթղթերով ՀՀ կողմից ստանձնած և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված պարտավորությունների, մասնավորապես` «Կրթություն բոլորի համար» հռչակագրի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների դրույթների իրականացմանը: Այն համահունչ է հատուկ կարիքի կրթության վերաբերյալ Սալամանկայի հռչակագրի և Դակարի գործողությունների շրջանակների նպատակադրումներին: Միաժամանակ, այն բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» դրույթներից:
2017-2018 ուսումնական տարվա տվյալներով, ընդհանուր առմամբ, հանրակրթության մեջ ընդգրկված էր շուրջ 9400` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: Երեխաների այս խմբաքանակն իր մեջ ներառում է 3 մարզերում համընդհանուր ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաներին, ինչպես նաև` 19 հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող շուրջ 1900 երեխաներին, և ներառական կրթություն իրականացնող 201 հանրակրթական դպրոցներում սովորող շուրջ 6225` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին:
Կրթությունից դուրս մնացած երեխաների ներառումը: Նկատի ունենալով, որ ժամանակին հատուկ դպրոցները հիմնականում տեղակայվել են Երևանում, մարզերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքի կազմակերպումը խնդրահարույց է եղել: Ծնողների համար դժվար է եղել ապահովել երեխայի տեղափոխումը հատուկ դպրոցներ, իսկ հանրակրթական դպրոցներում այդ երեխաների համար չեն եղել պայմաններ, և նրանք գտնվել են կրթությունից դուրս մնալու մեծ ռիսկի տակ: Դպրոց չհաճախելու դեպքեր հայտնաբերվել են Սյունիքի մարզում, որտեղ այդ խնդիրն արդեն իսկ լուծում է ստացել, քանի որ մարզն անցում է կատարել համընդհանուր ներառականության:
Ակնկալվում է, որ համընդհանուր ներառականության անցումն արմատապես կլուծի այս խնդիրը, և դրան մեծապես կնպաստի նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի համագործակցությամբ ներդրվող` կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման, հաշվառման և կրթական համակարգ ներառման ծրագիրը (վերևում նշված` «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հաշվառման» ենթածրագիր): Երեխաների հաշվառման նոր ներդրվող համակարգը երեխայի կրթական շարժին հետևում է ուսումնառության ողջ ընթացքում, և կրթության ընդհատման դեպքում գործի է դրվում ահազանգի մեխանիզմը:
Բացի այդ, մարզերում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները ևս միացել են այս համակարգին: Կենտրոնների կողմից գնահատման արդյունքները փոխանցվում են համակարգ, և յուրաքանչյուր երեխայի համար լրացվում է ամբողջական պատկեր, որտեղ երևում է նաև նրա կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը:
Ինչպես նաև մշտական վերահսկողության տակ է կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխաների համար կազմված անհատական ուսուցման պլանը, որի բաժիններից է նաև մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրումը:
Համընդհանուր ներառման դրական կողմերից, մասնավորապես, հարկ է նշել, որ`
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան դառնում է իրավահավասար բոլոր երեխաների հետ,
- երեխան շարունակում է իր կրթությունն առանց ընտանիքից կտրվելու` ապրելով ընտանեկան միջավայրում,
- հասարակության մեջ նվազում է սոցիալական շերտավորումը,
- հասարակության ներսում հաղթահարվում են կարծրատիպերը և այլն:
i
Հոդված 19. |
Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների պաշտպանվածության և օգնություն ստանալու իրավունք |
Հոդված 19.1. և 19.2. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունն իրականացնում է ծրագրեր` ուղղված անկանոն միգրացիայի կանխարգելմանը, աշխատանքային միգրանտների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու վերադարձած միգրանտների ինտեգրմանը Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում:
Ըստ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 11-ին) վերադարձած աշխատանքային միգրանտներն ընդգրկվում են աշխատաշուկայում անմրցունակ անձանց խմբում և օգտվում են զբաղվածության ամենամյա պետական ծրագրերից:
Միգրացիայի միջազգային կազմակերպության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ 2017 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը ներդրել է Շարժական միգրացիոն ռեսուրս կենտրոնը, որը նպատակ է հետապնդում բարձրացնել բնակչության շրջանում զբաղվածության և միգրացիոն ծրագրերի իրազեկվածության մակարդակը, իրականացնել միգրանտների կարիքների գնահատում, ինչպես նաև հնարավորություն ստեղծել առավել արդյունավետ կերպով հաշվառել հեռավոր այն մարզերի բնակիչներին, որտեղ ֆիզիկապես չի գործում միգրացիոն ռեսուրս կենտրոնը, ինչի արդյունքում կունենանք առավել տեղեկացված և պաշտպանված քաղաքացիներ:
Շարժական միգրացիոն ռեսուրս կենտրոնի առավելությունը կայանում է նրանում, որ միգրացիոն խորհրդատվությունը հասանելի կդարձնի նաև միգրացիոն ռեսուրս կենտրոնի շրջանակից դուրս գտնվող բնակիչներին, քանի որ միգրացիոն ռեսուրս կենտրոնները գտնվում են մարզկենտրոններում և հաճախ հեռու գտնվող գյուղական վայրերից դժվար է գալ մարզկենտրոն` խորհրդատվություն ստանալու:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության կազմում այժմ գործում են թվով 7 միգրացիոն ռեսուրս կենտրոններ և 1 շարժական միգրացիոն ռեսուրս կենտրոն, որոնց կողմից 2017 թվականին բնակչությանը տրամադրվել է խորհրդատվություն և տեղեկատվություն, մասնավորապես`
- արտագնա աշխատանքի մեկնողներին` խորհրդատվություն ընդունող երկրի աշխատանքային միգրացիոն օրենսդրության վերաբերյալ, տրվել են տեղեկատվական նյութեր,
- վերադարձածներին` խորհրդատվություն զբաղվածության կենտրոններում հաշվառվելու կարգի, թափուր աշխատատեղերի, ինչպես նաև զբաղվածության ամենամյա պետական ծրագրի վերաբերյալ,
- Հայաստանի Հանրապետության միգրանտ աշխատողներին` ընդունող հիմնական երկրների օրենսդրության վերաբերյալ:
Ներկայացվել է`
- Ռուսաստանի Դաշնության աշխատանքային միգրացիոն օրենսդրությունը (միգրանտ աշխատողների ժամանում և աշխատանքային գործունեություն, միգրանտ աշխատողների իրավունքներ և պարտականություններ, շահերի պաշտպանություն և օժանդակություն),
- աշխատանքային միգրացիան, աշխատանքային թրաֆիքինգը,
- աշխատանքային միգրացիան և շարժունակության շուրջ գործընկերությունները Եվրոպական միության երկրներում,
- միգրացիան և աշխատանքային միգրացիան Հայաստանի Հանրապետությունում, միգրացիոն հոսքերի տեսակները,
- Հայաստանի Հանրապետության հյուպատոսական համակարգը,
- Հայաստանի Հանրապետության միգրացիոն օրենսդրությունը և միջազգային պայմանագրերը, Եվրոպական միության միգրացիայի քաղաքականությունը,
- Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց շահերի պաշտպանությունը և օժանդակությունը,
- Շահառուների հետ հանդիպումների ժամանակ նրանց բաժանվել են համապատասխան տեղեկատվական նյութեր, բուկլետներ:
2017 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ մշակել է «iMigrant» բջջային հավելվածը, որը գտնվում է վերջնական փորձարկման փուլում և ուղղված է հետևյալ նպատակներին.
- աշխատանքային միգրանտներին նախամեկնումային, մեկնումային և հետմեկնումային ասպեկտների վերաբերյալ արագ և հավաստի տեղեկատվություն ապահովում,
- աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, ինչպես նաև աշխատաշուկայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում արտագնա աշխատանքի մեկնողներին և վերադարձողներին,
- զբաղվածության պետական ծրագրերի իրազեկում, շահառուների հետ անմիջական կապի ապահովում,
- աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանություն,
- աշխատանքային միգրանտների խնդիրներին արագ արձագանքման մեխանիզմի ներդրում,
- առկա քաղաքականությունների բարելավման նպատակով անհրաժեշտ տեղեկատվության օպերատիվ հավաքագրման հնարավորություն:
Հավելվածի միջոցով կտրամադրվի վստահելի և օբյեկտիվ տեղեկատվություն ընդունող երկրներում անհրաժեշտ ընթացակարգերի, կեցության և աշխատանքի, ինչպես նաև այնպիսի հարցերի վերաբերյալ ինչպիսիք են` սոցիալական անվտանգությունը, բնակարանային հարցերը, սոցիալական ծառայությունները, կրթությունը, առողջապահությունը և այլն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունում գործում է թեժ գիծ, որի միջոցով խորհրդատվություն է տրամադրվում արտագնա աշխատանքի մեկնողներին` համապատասխան երկրի աշխատանքային միգրացիայի օրենսդրության վերաբերյալ: Թեժ գծի միջոցով ստուգվում է նաև ՀՀ քաղաքացիների Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու` «սև ցուցակում» գտնվելու առկայությունը:
Շարժական միգրացիոն ռեսուրս կենտրոնի և թեժ գծի միջոցով հնարավորություն կա տրամադրելու եռալեզու խորհրդատվություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն), իսկ «iMigrant» բջջային հավելվածի միջոցով կտրամադրվի տեղեկատվություն հայերեն և ռուսերեն լեզուներով, նախատեսվում է հետագայում ներկայացնել տեղեկատվություն նաև անգլերեն լեզվով:
Նշված ծրագրերը կնպաստեն նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկացվածության աստիճանի բարձրացմանը:
Բացի Միգրացիոն ռեսուրս կենտրոններից միգրանտներին տեղեկատվության տրամադրումը նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի շրջանակներում, մասնավորապես նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից բխող` միգրացիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատու թերթոնների և հանրամատչելի այլ նյութերի մշակում 2018-2021 թվականների ընթացքում: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար մշակվող տեղեկատու թերթոնները լինելու են ռուսերեն լեզվով:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը Ռուսաստանի Դաշնություն մեկնողներին տրամադրում է տեղեկատվություն Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության վերաբերյալ, իսկ Հայաստանի Հանրապետություն վերադարձող ՀՀ քաղաքացիներին ուղղորդում վերաինտեգրման աջակցություն ցուցաբերող համապատասխան պետական մարմիններ, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպություններ:
Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրով նախատեսված է զանգվածային լրատվության միջոցների շրջանում օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության կարգի և պայմանների մասին ՀՀ քաղաքացիների իրազեկման բարձրացմանն ուղղված քարոզչական արշավի իրականացում. մրցանակաբաշխությունների կազմակերպում` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այս գործողության շրջանակում կազմակերպվում է միգրացիոն հարցերով հրապարակումների վերաբերյալ «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթը:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է 2002 թվականից: Այդ երևույթի դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցակարգը և ընդունվել ու իրականացվել են դրանից բխող հինգ ազգային ծրագրերը. «Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 58-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 186-Ն որոշում) և «Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 726-Ն որոշում): Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի պաշտպանությունն ու աջակցությունն արդյունավետ դարձնելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-212-Ն օրենքը և ուժը կորցրած ճանաչվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1385-Ա որոշմամբ հաստատված` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը: Դրան համապատասխան` փոփոխություններ և լրացումներ կատարվել են ոլորտը կարգավորող իրավական այլ ակտերում:
Ստորև ներկայացվում է 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունը` ըստ ծրագրի ժամանակացույցում ներառված բաժինների:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործման և գործող օրենսդրության կիրառման ապահովման ուղղությամբ մշակել մարդկանց թրաֆիքինգի զոհ երեխաների հայտնաբերման և ուղղորդման ուղեցույց: Նախագիծը համապատասխանում է ծրագրի 1.1.1. և 1.1.3. կետերի պահանջներին և հիմնված է ոլորտի օրենսդրության և միջազգային պարտավորությունների և հանձնարարականների վերլուծության վրա: Նախագծի նպատակն է թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման մեխանիզմի ձևավորումը, ինչպես նաև հիմնական դերակատարների միջև գործակցային կապերի ստեղծումը կամ ամրապնդումը և միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով անչափահասների շրջանում թրաֆիքինգի դեպքերի կանխարգելումը, նրանց աջակցությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետ կազմակերպումը և վերահսկմանը: Նախագծի ընդունումը կընդլայնի և կամրապնդի տարբեր մարմինների և կազմակերպությունների միջև գործակցության շրջանակը, կսահմանի գործողությունների հաջորդականությունը, կնպաստի ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և, որպես վերջնական արդյունք, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակարգի հզորացմանը:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման ուղղությամբ`
1. աշխատանքներ են իրականացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացման համար, մասնավորապես`
ա) Հայաստանի Հանրապետության մարզերում տարածվել են թրաֆիքինգի վտանգի, հավանական զոհերի նույնացման, աջակցող մարմինների թեժ գծերի հեռախոսահամարներով գրքույկներ, թերթոններ, պաստառներ, վերլուծական տեղեկանքներ,
բ) նախապատրաստվել և եթեր են հեռարձակվել հեռուստա և ռադիոհաղորդումներ, կազմակերպվել են հարցազրույցներ, որի ժամանակ ներկայացվել են ոլորտի քաղաքականությունը, ընթացիկ իրավիճակը:
2. Իրականացվել են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող կազմակերպությունների աշխատողների` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկման բարձրացման և վերապատրաստման աշխատանքներ, մասնավորապես`
ա) վերանայվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքար» թեմայով ուսուցողական մոդուլը, որը նախատեսված է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համար: Տարբեր գերատեսչությունների համար նախատեսված վերապատրաստումներն ապահովվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: Մոդուլը պարբերաբար վերանայվում է` ոլորտում տարվող քաղաքականությանը համահունչ լինելու համար:
բ) Կազմակերպվել են արտագնա սեմինարներ: Վերջինը մեկնարկել է 2017 թվականի նոյեմբերին և ավարտվել է դեկտեմբերին: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցելով «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ, Հայաստանի Հանրապետության մարզերում անց է կացրել սեմինարների շարք` տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության բաժանմունքների, այլ շահագրգիռ հիմնարկների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման նպատակով շարունակվել է «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել են մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման, պաշտպանության և աջակցության ուղղությամբ կազմակերպվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցությունը և պաշտպանությունը, մասնավորապես` 2010 թվականից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ համաֆինանսավորման եղանակով իրականացվող «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում» պետական ծրագիրը 2016 թվականին ընդլայնվել է, ներառելով լրացուցիչ բաղադրիչ, ուղղված սեռական բռնության ենթարկված անձանց աջակցությանը: Հաշվի է առնվել այն, որ հաճախ թրաֆիքինգի զոհ են դառնում նախկինում բռնության (ներառյալ սեռական բռնության) ենթարկված անձինք:
Ծրագրի շրջանակներում`
ա) օժանդակություն է ցուցաբերվում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ/կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձանց և բռնության (ներառյալ սեռական բռնության) ենթարկված կանանց և աղջիկներին, աշխատանք է տարվում նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման համար,
բ) հնարավորինս կանխարգելվում է ընտանիքի անդամների կամ այլ անձանց կողմից բռնության (ներառյալ սեռական բռնության) ենթարկված կանանց և աղջիկների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ դառնալու վտանգը:
Շահառուներին տրամադրվում են հետևյալ ծառայությունները`
1) ժամանակավոր կացարան (անհրաժեշտության դեպքում երեխայի հետ),
2) սնունդ` օրը երեք անգամ,
3) բնաիրային օգնություն,
4) բժշկական օգնություն,
5) հոգեբանական օգնություն,
6) խորհրդատվական օգնություն,
7) իրավաբանական օգնություն,
8) թարգմանչական ծառայություններ,
9) աջակցություն անհրաժեշտ փաստաթղթերի վերականգնմանը/հավաքագրմանը` պետական սոցիալական ծրագրերում ընդգրկվելու համար,
10) հանրակրթության կազմակերպում,
11) միանվագ դրամական օգնություն (այս աջակցության տեսակը նախատեսված է միայն թրաֆիքինգի զոհերի համար),
12) կազմակերպվում է այլ երկրներում հայտնաբերված զոհերի վերադարձը Հայաստանի Հանրապետություն:
Ուսումնասիրությունների կատարման, մշտադիտարկումների իրականացման և գնահատման գործընթացի ապահովման ուղղությամբ իրականացվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց մասին տվյալների հավաքագրում, պարբերաբար ամփոփվել են նույնացման հանձնաժողովի գործունեության արդյունքները ըստ` ընդունած որոշումների բովանդակության, զոհերի սոցիալ-ժողովրդագրական պատկերի, վիճակագրական տվյալների (զոհերի ընդհանուր թիվ, շահագործման ձև, ծագման/նպատակակետ երկիր), աջակցության հետ կապված տեղեկությունների:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է միջազգային, տարածաշրջանային, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվական միջոցների հետ:
Համագործակցության եղանակներն են.
- մամլո ասուլիսներ, հարցազրույցներ, հեռուստահաղորդումներ,
- միջազգային փորձագետների հետ աշխատանքային հանդիպումներ,
- մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, սեմինարներին` հանրապետությունում և հանրապետությունից դուրս,
- ընթացիկ ծրագրերի քննարկում, առաջարկների ներկայացում, փաստաթղթերի մշակում,
- համապատասխան մասնագետների ներգրավմամբ սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում և առաջացած խնդիրների քննարկում և լուծում,
- միջազգային պարտավորությունների կատարման մասին զեկույցների նախապատրաստում:
Թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ ընդհանուր (միջգերատեսչական) հաշվետվությունները տեղադրվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքէջում:
Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերն են`
- թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում,
- քաղաքացիական ծառայողների վերապատրաստում,
- պետպատվերով բուժօգնություն,
- ամենամյա հեռուստահաղորդում,
- անչափահասների խնամք հաստատություններում,
- մանկատան շրջանավարտներին աջակցություն:
Ներկայումս մշակվում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման վերաբերյալ 2019-2021 թվականների ազգային ծրագիրը:
Օրենսդրական դաշտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առանձին կարգավորման առարկա ունեցող իրավական ակտեր խտրականություն սահմանող դրույթներ չեն պարունակում: Թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է խտրականության արգելքը, այնուամենայնիվ, հստակ իրավական մեխանիզմների բացակայության հետևանքով անձինք զրկված են իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցներից: Քննարկվող խնդրի շրջանակներում անձանց իրավունքների լիարժեք իրականացման ապահովման նպատակով կարևոր է օրենսդրական հստակ կարգավորումների սահմանումը, որտեղ ամրագրում կստանան ինչպես խտրականության հասկացությունը, տեսակները, այնպես էլ խտրականությունը կանխարգելող հստակ մեխանիզմները:
Միգրանտների, փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:
ՈՒստի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման կարևորությունը և դրան առնչվող մարտահրավերները` 2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացվել են «Հայաստանի Հանրապետությունում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցում: Այն մշակվել է Պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում: Ընդ որում զեկույցը հասանելի է հայերենով և անգլերենով: Արտահերթ զեկույցում տեղ են գտել նաև փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման առանձին ոլորտների վերաբերյալ բարձրացված հիմնական խնդիրներ և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:
Տեղեկատվական բնույթի պաստառներ են տեղադրվել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերում, ինչպես նաև «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում: Դրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության և համապատասխան օրենքի հիմնարար դրույթները: Պաստառները պարունակում են նաև տեղեկություններ ոլորտի իրավասու մարմինների և կազմակերպությունների կոնտակտային տվյալների վերաբերյալ: Ամբողջ տեղեկությունը պաստառի վրա ներկայացված է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով:
Ծրագրի շրջանակում հրատարակվել է նաև Հայաստանում փախստականների իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև Պաշտպանի կողմից դիմումի քննարկման ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ: Բացի հայերենից, դրանք տպագրվել են նաև Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց շրջանում առավել տարածված վեց լեզուներով` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և պարսկերեն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար անցկացնում է փախստականների և ապաստան հայցող անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում տեղի են ունենում հանդիպումներ փախստականների և ապաստան հայցող անձանց հետ, որոնց ընթացքում ներկայացվում են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունները, նրան դիմելու կարգը և բողոքների քննարկման ընթացակարգը: Միջոցառումների ընթացքում քննարկվում են նաև մասնակիցների կողմից բարձրացված այլ հարցեր:
2017 թվականի ընթացքում Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ծրագրերի շրջանակներում իրականացվել են փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության միջազգային և ՀՀ չափանիշների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ, այդ թվում` ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների համար: Դասընթացները կազմակերպվել են ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա», «Ագարակ» անցման կետերում, ինչպես նաև «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ծառայություն իրականացնող սահմանապահ զորքերի ծառայողների համար: Դասընթացները կարևոր են եղել հատկապես այն առումով, որ դրանց մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի իրավասու ներկայացուցիչներ, ովքեր պատասխանատու են դասընթացի առարկա հարցերի համար: Դասընթացներին մասնակցել են նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Դասընթացների նպատակն է եղել բարձրացնել մասնակիցների իրազեկության աստիճանը ՀՀ միջազգային պարտավորությունների, երկրի տարածք մուտք գործելու, չվերադարձելիության սկզբունքի, ապաստանի ընթացակարգի հասանելիության, ապաստան հայցողների բացահայտման ու ուղղորդման ներպետական և միջազգային կարգավորումների վերաբերյալ:
Նույն ծրագրի շրջանակներում 2017 թվականին իրականացվել են նաև կլոր-սեղան քննարկումներ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի` սահմանային վերահսկողության համար պատասխանատու ծառայողների, ինչպես նաև ոլորտի մյուս իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումներին մասնակցել են նաև Պաշտպանի աշխատակազմի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, Եվրոպական սահմանային և ափերի անվտանգության գործակալության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության ներկայացուցիչները: Քննարկման թեմաները հիմնականում վերաբերել են Կոնվենցիայի և Արձանագրության դրույթներին, փախստականների պաշտպանության հիմնական սկզբունքներին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատին, ապաստան հայցողների բացահայտմանը և ուղղորդմանը, ինչպես նաև սահմանի անցման կետերում փախստականների ընդունելությանը և աջակցությանը: Ներկայացվել են նաև ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, ինչպես նաև փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող միջոցները: Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից ներկայացվել են նաև կառույցի` ապաստան հայցողների և փախստականների համար թարգմանչական ծառայությունների ապահովմանն առնչվող գործառույթները:
Քննարկումները կարևոր են փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի իրազեկության բարձրացման տեսանկյունից: Դրանք թույլ են տալիս ոչ միայն ուսումնասիրել ոլորտի օրենսդրական կարգավորումները, այլ նաև քննարկել գործնականում դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչն էլ դրական է անդրադառնում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վրա: Ընդ որում, դրանք հենց այնպիսի թեմաներով դասընթացներ են, որոնք նախատեսված են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերը նշված հանձնարարականով:
Դասընթացները կարևոր են նաև մասնակիցների միջև աշխատանքային արդյունավետ համագործակցություն հաստատելու տեսանկյունից: Խոսքը հատկապես վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներին: Այդ համագործակցության հիման վրա ներկայում իրականացվում է համատեղ աշխատանք` իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ համապատասխան ահազանգերի առկայության, տեղեկության փոխանակման անհրաժեշտության դեպքերում:
Հատկանշական է, որ իրավասու մարմինների կողմից սահմանապահ զորքերի շրջանում իրազեկվածության աստիճանը բարձրացնող միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
2017 թվականին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր «Փախստականների և ապաստան հայցողների իրավական պաշտպանությունը» խորագրով աշխատաժողով: Միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի աշխատակազմի համապատասխան ներկայացուցիչների կարողությունները փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայով և Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ սահմանված` փախստականների և ապաստան հայցողների իրավունքներին և պարտականություններին, նրանց միջազգային պաշտպանության հիմնական սկզբունքներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետական իրավական կարգավորումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականների ինտեգրման ոլորտի ձեռքբերումներին և մարտահրավերներին:
2017 թվականին տեղի է ունեցել նաև «Փախստականի հասկացության և ապաստանի տրամադրման ընթացակարգերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին» խորագրով աշխատաժողով, որի նպատակն էր ներկայացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատը և ձևավորման պատմությունը, փախստականի հասկացության սահմանումը միջազգային և ներպետական իրավունքում, փախստականի կարգավիճակի բացառման և դադարման հիմքերը, ինչպես նաև ապաստանի տրամադրման ընթացակարգը: Նշված թեմաների տեսական կարգավորումները և գործնական խնդիրները ներկայացրել են ազգային փորձագետի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Աշխատաժողովին մասնակցել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
2018 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչի մասնակցությամբ մեկնարկել է նոր ծրագիր: Այն վերաբերում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրությանը: Այն ուղղված է նաև Պաշտպանի մանդատի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև աշխատակազմի կարողությունների զարգացմանը: Նախատեսվում է նաև փախստականների և ապաստան հայցող անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնել նաև ոլորտի իրավասու պետական մարմինների, ուսանողների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների շրջանում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կազմակերպում է տեղեկացվածության բարձրացմանն ուղղված արշավներ և քննարկումներ մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին վերաբերող տարբեր թեմաներով, որոնք ընդգրկում են նաև տեղեկությունների փոխանցում թրաֆիքինգի և դրանից խուսափելու մասին: Թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը կապված է երևույթի վերաբերյալ իրազեկման մակարդակից:
2017 թվականի ընթացքում ճանաչողական այցով Պաշտպանի աշխատակազմ են այցելել մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների և երեխաների խնամք իրականացնող կենտրոնների սաներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մի շարք մարզերից: Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք հարցերի ներկայացման և դրանց շուրջ կազմակերպված քննարկումների ընթացքում ներկայացվել են նաև մարդկանց թրաֆիքինգի խնդիրները և վերջիններիս կանխարգելմանն ուղղված արդյունավետ պայքարի հիմնահարցերը:
Միաժամանակ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը 2017 թվականի ընթացքում մասնակցել է նաև մարդու իրավունքների և ազատությունների տարբեր հարցերին վերաբերող իրազեկվածության բարձրացմանն ուղղված քննարկումներին, սեմինարներին և այլ միջոցառումներին:
Այսպես, «Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ երիտասարդների իրազեկության բարձրացում» ծրագրի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը ներկայացրել է մարդու իրավունքների տեսանկյունից մարդկանց թրաֆիքինգի հիմնահարցերը, թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային չափանիշները, թրաֆիքինգից տուժողների իրավունքներն ու մարդու իրավունքների և ազատություններին վերաբերող այլ թեմաներ:
2018 թվականի հունիսի 27-ին տեղի է ունեցել «Ռասայական խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկում: Այն կազմակերպվել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ: Միջոցառման նպատակն էր նպաստել Հայաստանում ռասայական խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի ազգային քննարկումներին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խտրականության դեմ պայքարի օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակին, ինտեգրացիոն քաղաքականությանը, փախստականներին և այլ ներգաղթյալներին առնչվող հարցերին: Ի թիվս այլ թեմաների, ներկայացվել է Հայաստանի վերաբերյալ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի կողմից 2016 թվականին հրապարակված զեկույցը: Վեր են հանվել նաև գործնականում ոլորտում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քննարկվել դրանց լուծման հնարավոր ուղիներ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կոլեկտիվ հավաքագրման միջոցառումներ չեն եղել:
Հոդված 19.3. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության կազմում գործող միգրացիոն ռեսուրս կենտրոնները հանդիսանում են կապող օղակ պետական և միջազգային կազմակերպությունների ու միգրանտների միջև: Միգրացիայի միջազգային կազմակերպության և աշխատանքային միգրանտների խնդիրներով զբաղվող այլ պետական և ոչ պետական կառույցներում աշխատանքային միգրանտներին վերաբերող առկա և անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն տարածվում և շահառուներին է հասցվում միգրացիոն ռեսուրս կենտրոնների միջոցով:
Միգրացիոն ռեսուրս կենտրոնների կողմից ծառայությունները տրամադրվում են ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող աշխատանքային միգրանտներին, ովքեր գտնվում են Հայաստանում օրինական հիմքերով:
Կնքվել են մի շարք համաձայնագրեր`
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող քաղաքացիների ժամանակավոր աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև Վրաստանի տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Վրաստանի քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին:
Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքվել են`
- «Աշխատանքային միգրացիայի և աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը,
- «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը:
Եվրամիության անդամ երկրների շրջանակներում կնքվել են`
- «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը,
- Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև միգրացիոն գործընկերության վերաբերյալ» համաձայնագիրը:
2018 թվականի հոկտեմբերի 9-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիրը` որը կնպաստի երկու պետությունների միջև աշխատանքային միգրացիայի արդյունավետ կարգավորմանը և աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
Եվրամիության և Հայաստանի միջև միգրացիոն կարգավորման առումով կարևոր նշանակություն ունի «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը` որի շրջանակներում կողմերը վերահաստատել են իրենց տարածքների միջև միգրացիոն հոսքերի համատեղ կառավարման կարևորությունը և ընդգծել անհրաժեշտությունը հաստատելու համապարփակ երկխոսություն միգրացիային վերաբերելի բոլոր հարցերի շուրջ, այդ թվում` օրինական միգրացիայի, միջազգային պաշտպանության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի, մարդկանց ապօրինի տեղափոխման և թրաֆիքինգի վերաբերյալ: Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը պետք է հիմնված լինի հատուկ կարիքների գնահատման վրա` կողմերի միջև փոխադարձ խորհրդակցության միջոցով, և պետք է իրականացվի կողմերի համապատասխան օրենսդրության համաձայն:
Հոդված 19.4. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
Հայաստանում թե՛ մեկնող, թե՛ ժամանող աշխատանքային միգրանտների գրանցումը տարածքային կենտրոններում պարտադիր բնույթ չի կրում, քանի որ ներկայումս աշխատանքային միգրանտների հաշվառման որևէ համակարգ առկա չէ, իսկ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացի աշխատողների համար աշխատանքի թույլտվության տրամադրման կարգը կասեցված է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:
Զբաղվածության ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի «Ժողովրդագրական և տարածքային հավասարակշռված զարգացման խթանում» 3-րդ միջոցառման շրջանակներում, որպես միջոցառման իրականացման գործողություն, նախատեսված է զբաղվածության պետական քաղաքականության նպատակադրումը միգրացիոն պետական կարգավորման խնդիրների համալիր լուծմանը:
Միգրացիոն ռեսուրս կենտրոնների աշխատանքի հիմքում ընկած է ինչպես 2013-2018 թվականների Զբաղվածության ռազմավարությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը, որն առավել ընդգրկուն է ներկայացնում աշխատանքային միգրացիայի կարգավորումը:
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարելու զբաղված և չզբաղված լինելու միջև, բացառությամբ ՀՀ օրենքներով սահմանված դեպքերի: Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է նույն օրենքով, ՀՀ այլ օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:
Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի և ծառայությունների իրականացման համար պատասխանատու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը:
Միգրացիոն ռեսուրս կենտրոնները տրամադրում են խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև տրամադրում են տեղեկատվական նյութեր: Մասնավորապես` 2016 թվականի ընթացքում մշակվել են մի շարք տեղեկատվական նյութեր ուղղված Միգրացիոն ռեսուրս կենտրոնների կարողությունների զարգացմանը, մասնավորապես`
- Եվրասիական տնտեսական միության երկրներ մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշխատանքային միգրանտների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ,
- Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության երկրներ մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշխատանքային միգրանտների համար մինչ մեկնումը որոշումների ընդունման համար «եկամուտ-ծախս» համեմատականներ անցկացնելու ալգորիթմը,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշխատանքային միգրանտներին հանդիպող հիմնական խնդիրները և դժվարությունները Եվրասիական տնտեսական միության երկրներում,
- Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ մշակվել է անկանոն միգրացիայի կանխարգելման ուղեցույց Միգրացիոն ռեսուրս կենտրոնների աշխատակիցների համար:
Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել է «Մեկնումից առաջ հայ աշխատանքային միգրանտների կողմնորոշման գործընթացի կառավարում. բացերի հայտնաբերմանը և կարիքների հայտնաբերմանը և կարիքների գնահատմանն ուղղված» երկրի հատուկ ուսումնասիրության վրա հիմնված վերապատրաստման դասընթաց:
Ուսումնասիրվել է հայ աշխատանքային միգրանտների հիմնական նպատակակետ երկրները և կազմվել է Աշխատանքային միգրացիայի մեկնելու որոշման կայացման ներկայացում «decision tree»: Որի միջոցով միգրանտները գաղափար են կազմում, թե ինչ է իրենց սպասվում արտերկրում աշխատելու արդյունքում:
Ըստ Միգրացիոն ռեսուրս կենտրոնների կողմից տրամադրած տվյալների` 2015-2017 թվականներին խորհրդատվություն են ստացել 5154, ամենամյա պետական ծրագրերից օգտվել են 835 միգրանտներ:
2018 թվականի մարտի 23-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով ստեղծվել են տեսչական մարմիններ, որոնք գործելու են ՀՀ կառավարության ենթակայությամբ: Ի թիվս այլոց, ստեղծվել է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ):
Կանոնադրության համաձայն` նոր ստեղծված Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է միայն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների նկատմամբ վերահսկողությունը և մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողությունը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին մասնավորապես վերապահված են հետևյալ գործառույթները (Կանոնադրության 11-րդ կետի 10-13-րդ,
15-17-րդ ենթակետեր).
10) աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողության իրականացումը, որը ներառում է`
ա. աշխատատեղում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների, այդ թվում` աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
բ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումն ու վերլուծումը,
գ. աշխատանքային օրենսդրության և այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության ապահովման գործում մեթոդական օգնության կազմակերպումը` համապատասխան տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը,
դ. մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
ե. աշխատանքային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով աշխատանքների ժամանակավորապես դադարեցումը` մինչև խախտումները վերացնելը.
11) իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում պարտադիր կատարման հանձնարարականներ տալը` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար.
12) առողջապահության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.
13) առողջապահության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի` Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը.
15) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, իր իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում դրա մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.
16) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, իր վերահսկողության բնագավառում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական ու հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները.
17) իր լիազորությունների շրջանակում բացահայտված` օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումն այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
Հարկ է նշել, որ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել տվյալ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս աշխատողները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք:
Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:
«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` արհեստակցական միությունը, ի դեմս իր ղեկավար մարմնի կամ ներկայացուցչի, իրավունք ունի կոլեկտիվ պայմանագիր կնքել (վերակնքել) գործատուի գործատուների միության հետ:
2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՀՀ Սահմանադրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք: Նույն հոդվածի 3.1-ին մասի և օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար հողամասերի վրա չի տարածվում օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:
Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունը վկայում է, որ ՀՀ քաղաքացիներից բացի` հողի նկատմամբ սեփականության իրավունք կարող են ձեռք բերել ինչպես «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հատուկ կացության կարգավիճակ ստացած անձինք, այնպես էլ բոլոր օտարերկրյա քաղաքացիները` տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար հողամասերի ձեռքբերման մասով:
Հոդված 19.5. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
ՀՀ հարկային օրենսգրքի 7-րդ բաժնով («Եկամտային հարկը») սահմանված են ֆիզիկական անձանց եկամուտների (այդ թվում` աշխատավարձերի) եկամտային հարկով հարկման դրույթները, և վերոնշյալ դրույթներով միգրանտ աշխատողների մասով առանձնահատկություններ սահմանված չեն: Հայաստանի Հանրապետությունում վերջիններիս աշխատավարձը հարկվում է եկամտային հարկով ընդհանուր սահմանված կարգով:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում աշխատողների (այդ թվում` միգրանտ) աշխատավարձից եկամտային հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով` հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը: Իսկ ՀՀ հարկային օրենսգրքի 152-րդ հոդվածին համապատասխան` հարկային գործակալ հանդիսացող գործատուներից աշխատավարձ ստացող աշխատողների մասով եկամտային հարկը հաշվարկելու, պահելու և բյուջե վճարելու պարտավորությունը կրում է հարկային գործակալը:
«Միաժամանակ, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի համաձայն` 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները Հայաստանի Հանրապետությունում կատարում են սոցիալական վճարներ: Դա վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող` վարձու աշխատող հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով` ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 19.6. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի` «Ապաստան ընտանիքի անդամների համար և ընտանիքի վերամիավորումը» 7-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի ամուսինը, մինչև 18 տարեկան զավակը և խնամքի տակ գտնվող այլ անձը նույնպես համարվում են փախստական և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են այդ փախստականի հետ համատեղ և չունեն փախստականի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որևէ այլ երկրի քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի այլ բարեկամները կամ նրա ամուսնու բարեկամները նույնպես կարող են համարվել փախստական և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են նրա հետ համատեղ, այդ փախստականի խնամքի տակ են և չունեն այդ փախստականի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որևէ այլ պետության քաղաքացիություն:
Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` փախստական ճանաչված և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած երեխայի ծնողները, մինչև 18 տարեկան, ինչպես նաև 18-ից բարձր տարիքի անգործունակ հարազատ քույրերն ու եղբայրները նույնպես համարվում են փախստական, և նրանց Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում է ապաստան, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են փախստականի կարգավիճակ ստացած երեխայի հետ համատեղ և չունեն այդ երեխայի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որևէ այլ պետության քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները իրավունք ունեն վերամիավորվելու սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված իրենց ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության տարածքում` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն:
Փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամների` սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ստացած փախստականի կարգավիճակը չեղյալ է հայտարարվում, եթե ընտանիքի անունից միասնական ապաստանի հայց ներկայացրած անձի փախստականի կարգավիճակը, սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն, չեղյալ է հայտարարվել: Այդ անձի ընտանիքի անդամները չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից` հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա:
Փախստականի կարգավիճակ ստացած անձի ընտանիքի անդամների` սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ստացած փախստականի կարգավիճակը դադարում է, եթե ընտանիքի անունից միասնական ապաստանի հայց ներկայացրած անձի փախստականի կարգավիճակը, սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն, դադարում է, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի: Այդ անձի ընտանիքի անդամները չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից` հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա:
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը սահմանում է ընտանիքի վերամիավորման ընթացակարգը: Մասնավորապես, վերը նշված հոդվածի համաձայն`
1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում թվարկված ընտանիքի անդամներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվելու փախստական կամ ստանալու ապաստան, եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս են:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և մտադրություն ունեն միանալու Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած իրենց ընտանիքի անդամին, դիմում են համապատասխան երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ` ընտանիքի վերամիավորման խնդրանքով: Համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը և հյուպատոսական հիմնարկը գրանցում են նրանց դիմումը և ուղարկում են լիազոր մարմին:
Այն դեպքերում, երբ տվյալ երկրում չկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս և մտադրություն ունեն միանալու Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած իրենց ընտանիքի անդամին, դիմում են ներկայացնում առավել մոտ գտնվող երկրի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ` ընտանիքի վերամիավորման խնդրանքով:
3. Լիազոր մարմինը, համագործակցելով Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի հետ, ստուգում է ապաստան հայցողների տրամադրած տեղեկատվությունը` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներին համապատասխանության մասին:
4. Եթե լիազոր մարմինը համարում է, որ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները բավարարված են, ապա սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և 53-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված կարգով որոշում է կայացնում այդ անձանց փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին` Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի միջոցով տեղեկացնելով համապատասխան երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը և հյուպատոսական հիմնարկին, որի հիման վրա էլ վերջինս ապաստան ստացած ընտանիքի անդամներին տրամադրում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն: Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Ոստիկանությունն այս անձանց տրամադրում է փախստականի նույնականացման քարտ: Փախստականի նույնականացման քարտ ստացած փախստականի ընտանիքի անդամների դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:
5. Եթե լիազոր մարմինը կարծում է, որ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները բավարարված չեն, ապա սույն օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ընդունում է ապաստանի դիմումը մերժելու մասին որոշում` Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի միջոցով տեղեկացնելով համապատասխան երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը և հյուպատոսական հիմնարկին: Վերջինս այդ մասին տեղեկացնում է ապաստանի դիմում ներկայացրած անձանց: Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը կարող է բողոքարկել լիազոր մարմնի որոշումը սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հարկ է նշել նաև, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով ամրագրվում են օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու երաշխիքները, որի համաձայն «Աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան` միայն աշխատանքի թույլտվության վավերականության ժամկետով: Աշխատանքային պայմանագրում (ծառայությունների մատուցման պայմանագրում) պետք է ներառվեն նաև օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների` ՀՀ փոխադրման, սոցիալական ապահովության և ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման և բնակության վայրում հաշվառման և վերադարձի հետ կապված հարցերը:
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սոցիալական աջակցության իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր ոք` ՀՀ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
Այսինքն` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող միգրանտները ևս սոցիալական աջակցության կարիք ունենալիս, սոցիալական աջակցության տվյալ տեսակի համար համապատասխան իրավական ակտերով սահմանված պահանջներին բավարարելու դեպքում օգտվում են հավասար իրավունքներից, որոնցից օգտվում են ՀՀ քաղաքացիները:
Հոդված 19.7. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեի միջոցով ընդունված ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը երաշխավորում է արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես, վերը նշված հոդվածի 1-ին կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Սրանից բխում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուրի` այդ թվում նաև միգրանտ աշխատողների արդար դատաքննության իրավունքը»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն`
1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
2. Օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք:
Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովում: ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով»:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ փաստաբանի համաձայնությամբ իրավաբանական օգնությունը կարող է ցույց տրվել անհատույց, իսկ 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված անձանց` նույն հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ գլուխն ամբողջովին վերաբերում է հանրային պաշտպանությանը: Մասնավորապես, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:
Հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`
1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.
2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:
Հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի իմաստով ներկայացուցչությունը կամ պաշտպանությունն իրականացվում է քրեական գործով մինչդատական վարույթում, հայաստանի հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև հայաստանի հանրապետության սահմանադրական դատարանում»:
Հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ «Քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինը անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, կամ եթե դա է պահանջում արդարադատության շահը»:
41-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է այն անձանց շրջանակը, ում տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն: Այս կապակցությամբ, հարկ է նկատել, որ վերը նշված հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետը երաշխավորում է նաև անվճար իրավաբանական օգնության տրամադրումը փախստականների համար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը երաշխավորում է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, մասնավորապես.
1. Յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն:
2. Կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:
3. Քաղաքացիական հայցվորը կամ նրա օրինական ներկայացուցիչը, կասկածյալի և մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական պատասխանողը քրեական դատավարության ընթացքում իրավունք ունեն օգտվել իրենց հրավիրած ներկայացուցիչների իրավաբանական օգնությունից:
4. Քրեական հետապնդման մարմինը տուժողի հարցաքննության ժամանակ իրավունք չունի արգելել նրա կողմից որպես ներկայացուցիչ հրավիրված փաստաբանի մասնակցությունը:
5. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին` ելնելով նրա գույքային դրությունից:
Քրեական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածով սահմանվում է հետևյալը.
1.Պաշտպանի կողմից կասկածյալին և մեղադրյալին ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է վստահորդի միջոցների հաշվին` պաշտպանի և վստահորդի միջև փոխհամաձայնեցված պայմաններով կամ պաշտպանի համաձայնությամբ ցույց է տրվում անվճար:
2.Նշանակված պաշտպանի կողմից կասկածյալին և մեղադրյալին ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է պետական բյուջեի հաշվին, եթե վստահորդը պաշտպանի հետ չի կնքել համաձայնություն և պաշտպանը չի հայտարարել անվճար օգնություն ցույց տալու մասին: Նշանակված պաշտպանին վճարվելիք գումարների չափը որոշվում է պաշտպանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին հաշիվ ներկայացնելուց հետո մեկ ժամվա աշխատանքի համար` դատախազի մեկ ժամվա աշխատավարձի չափով: Դատարանն իրավունք ունի դատապարտյալի վրա դնել նրան ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կրած ծախսերի հատուցումը, բացի այն դեպքերից, երբ կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնությունը պետք է ցույց տրվի անվճար` սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնության վճարից լրիվ կամ մասնակի ազատելու մասին կայացնում է պատճառաբանված որոշում:
4. Քրեական գործով վարույթին որպես նշանակված պաշտպան մասնակցող փաստաբանի իրավաբանական օգնությունը պաշտպանությունից հրաժարված կասկածյալին և մեղադրյալին ցույց է տրվում անվճար, եթե պաշտպանությունից նրանց հրաժարվելը չի ընդունվել վարույթն իրականացնող մարմնի կողմից:
5. Կասկածյալի կամ մեղադրյալի համար անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող պաշտպանի վարձատրությունը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով:»
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ «Օտարերկրացի աշխատողներին ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու նպատակով լիազորված մարմինն իրականացնում է անվճար օգնություն և ծառայություն, ապակողմնորոշիչ տեղեկատվության դեմ պայքարին ուղղված խորհրդատվություն: Լիազորված մարմինը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով օտարերկրացուն անվճար խորհրդատվություն տալ նախքան նրա` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը գործատուի և նրա միջև կնքված աշխատանքային պայմանագրի դրույթների վերաբերյալ»:
Դատական վարույթներում թարգմանչական ծառայությունների մատուցումը և թարգմանչական ծառայությունների մատուցման դիմաց վարձատրության կարգը: Թարգմանչի անվճար ծառայություն տրամադրելու հնարավորությունը և դատավարական գործում օգտագործվող լեզվի վերաբերյալ կարգավորումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական, քաղաքացիական, վարչական դատավարության և դատական օրենսգրքերով: Մասնավորապես.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն`
1. Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության լեզուն հայերենն է:
2. Քրեական դատավարությանը մասնակցող անձինք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Քրեական դատավարությանը մասնակցող մեղադրյալին, եթե նա չի տիրապետում հայերենին, դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը:
3. Քրեական դատավարության մասնակցին (բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի) նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
4. Քրեական դատավարությանը մասնակցող անձինք (բացառությամբ վկայի) դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով` հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը քրեական վարույթն իրականացնող մարմինը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ «Գործին մասնակցող անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և գործին մասնակցող անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:»
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է` «Պետության հաշվին տրամադրվող թարգմանիչը պետք է լինի որակավորված: Թարգմանչի որակավորման կարգը սահմանում է Կառավարությունը»:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանվում է`
«1. Վարչական դատավարությունն ընթանում է հայերեն:
2. Կողմը, նրա ներկայացուցիչը, կողմի նախաձեռնությամբ նշանակված փորձագետը կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկան իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե կողմն ապահովում է հայերեն թարգմանությունը: Դատավորը, կողմերը, վկաները, փորձագետները, ներկայացուցիչներն իրավունք չունեն ստանձնելու թարգմանչի պարտականություններ, անգամ եթե նրանք տիրապետում են թարգմանության համար անհրաժեշտ լեզվին:
3. Կողմ հանդիսացող ֆիզիկական անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկային Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին դատարանն ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և կողմն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
4. Դատարանի նշանակած փորձագետին և դատարանի նախաձեռնությամբ հրավիրված վկային Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին դատարանն ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին:
5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում թարգմանիչ նշանակվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված կարգով:»
ՀՀ դատական օրենսգրքի 12-րդ հոդվածը սահմանում է`
1. Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է:
2. Բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատավարությանը մասնակցելու իր նախընտրած լեզվով, եթե նա ապահովում է հայերեն պատշաճ թարգմանությունը:
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են դատավարությանը մասնակցել հայերենով:
5. Քրեական գործով հայերենին չտիրապետող մեղադրյալին դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը:
6. Վարչական գործով դատավարության մասնակցին, քաղաքացիական գործով` գործին մասնակցող անձին, իսկ քրեական գործով` տուժողին դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նա չունի հայերեն հաղորդակցվելու հնարավորություն և ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թվականի նոյեմբերի 27-ին ընդունված «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի, ինչպես նաև 2004 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն` փախստական ճանաչված անձանց տրվել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
2015 թվականի դեկտեմբերի 16-ին «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ, որով Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին նույնպես տրվել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն` ապաստան հայցողները որպես խոցելի խումբ ընդգրկվել են հանրային պաշտպանի կողմից մատուցվող անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շարքում (ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 17-ին:
Հոդված 19.8. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը սահմանում են ապաստան հայցող անձանց արտաքսմանն առնչվող երաշխիքները: Այսպես. 2-րդ կետի համաձայն` մինչև սույն օրենքի 47-րդ հոդվածի համաձայն իր ներկայացրած` ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումն ապաստան հայցող անձը չի կարող արտաքսվել Հայաստանի Հանրապետության տարածքից:
3-րդ կետի համաձայն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի կարող արտաքսվել, վերադարձվել կամ հանձնվել այլ երկիր, որտեղ հիմնավոր պատճառներով վտանգ կա, որ նա կենթարկվի դաժան և անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ներառյալ` խոշտանգումների»:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում են արտաքսում և կոլեկտիվ արտաքսում տերմինները: Մասնավորապես. «արտաքսում` օտարերկրացու հարկադիր հեռացումը Հայաստանի Հանրապետությունից նրա` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում.
կոլեկտիվ արտաքսում` առնվազն երկու օտարերկրացիներից բաղկացած խմբի արտաքսումը` առանց խմբի յուրաքանչյուր անդամի անձնական տվյալները և առանձնահատուկ վիճակը հաշվի առնող օբյեկտիվ և ողջամիտ քննարկման հիման վրա ընդունված որոշման.»:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում է օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը, որով նախատեսվում է` «1. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե`
ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
բ) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի.
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է`
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.
դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն` նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ
զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ.
է) նա ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից անցել է մեկ տարի:
2. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կարող է մերժվել, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվել կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել, եթե նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել:
Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում մերձավոր ազգականներ (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, եղբայր, տատ, պապ) ունեցող անձանց վրա:
3. Օտարերկրացուն տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքի թույլտվության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Բացառության կարգով սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «է» կետերում նշված հիմքերի առկայության դեպքում օտարերկրացիների մուտքը կարող է թույլատրվել խիստ հիմնավորված դեպքերում:
5. Սույն հոդվածով մուտքի վիզայի տրամադրման (ժամկետի երկարաձգման) մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրացու անձնագրում կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի նշում:
6. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց մասին տվյալները մտցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ:
Տվյալների բանկը վարում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, որն էլ անհրաժեշտ տեղեկություններ է մուտքագրում տվյալների բանկ: Տվյալների բանկում տեղեկություններ մուտքագրելու նպատակով ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:
Տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության դատարանները, Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները:
Տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսվում է կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը, համաձայն որոնց` «օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե`
ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
բ) նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել.
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է`
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.
դ) նա տառապում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1 -ին մասի «դ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով.
ե) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավորված սպառնալիքներ.
զ) կացության կարգավիճակ հայցելիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
է) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի:
Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող ամուսին, ծնող կամ զավակ ունեցող անձանց վրա:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է օտարերկրացու կամավոր հեռանալուն և Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսմանը: Վերջինիս 31-ից 36-րդ հոդվածները սահմանում են օտարերկրացու արտաքսման վերաբերյալ գործի հարուցման, օտարերկրյա քաղաքացիների արտաքսումն արգելող հանգամանքներին, արտաքսման վերաբերյալ գործի քննության ընթացքում օտարերկրացիների իրավունքներին և պարտականություններին, օտարերկրացու արտաքսման մասին որոշմանը, արտաքսման մասին որոշման բողոքարկման և դրա կատարմանն առնչվող իրավադրույթները, որոնք ներկայացնում ենք ստորև`
Հոդված 31. |
Օտարերկրացու արտաքսման վերաբերյալ գործի հարուցումը |
Եթե սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրացին կամավոր չի հեռացել Հայաստանի Հանրապետության տարածքից, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը արտաքսման վերաբերյալ գործ է հարուցում և ներկայացնում դատարան:
Հոդված 32. |
Օտարերկրյա քաղաքացիների արտաքսումն արգելող հանգամանքները |
1. Արգելվում է օտարերկրացիներին արտաքսել այն պետություն, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, մասնավորապես, եթե նրան սպառնում է հետապնդում ռասայական, կրոնական պատկանելության, սոցիալական ծագման, քաղաքացիության կամ քաղաքական համոզմունքների պատճառով, կամ եթե տվյալ օտարերկրացիները կարող են ենթարկվել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կամ մահապատժի:
Հետապնդման սպառնալիքի կամ խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ մահապատժի իրական վտանգի գոյության մասին ապացույցները դատարան է ներկայացնում տվյալ օտարերկրացին:
2. Արգելվում է արտաքսել Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացուն, եթե նա`
- անչափահաս է, և նրա ծնողները օրինական հիմքերով բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ
- իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա, կամ
- 80 տարեկանից բարձր տարիքի է:
3. Արգելվում է օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումը:
Հոդված 33. |
Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները արտաքսման վերաբերյալ գործի քննության ընթացքում |
Օտարերկրացին, որը ենթակա է արտաքսման Հայաստանի Հանրապետությունից, օգտվում է դատական պաշտպանության համար Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված բոլոր իրավունքներից:
Հոդված 34. |
Օտարերկրացու արտաքսման մասին որոշումը |
1. Արտաքսման վերաբերյալ գործի քննության արդյունքում դատարանը կայացնում է որոշում օտարերկրացու արտաքսման կամ արտաքսումը մերժելու մասին:
2. Արտաքսման մասին դատարանի որոշման մեջ նշվում են օտարերկրացու արտաքսման օրը, երթուղին, պետական սահմանի անցման կետը, արտաքսման ծախսերը հոգալու, մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրի, որոշակի պարբերականությամբ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան ստորաբաժանում ներկայանալու պարտավորության, ինչպես նաև առանց թույլտվության բնակության վայրը թողնելու արգելքի մասին, սույն օրենքի 6-րդ գլխով նախատեսված դեպքերում ձերբակալված լինելու դեպքում մինչև արտաքսումը ձերբակալման մեջ պահելու կամ ազատ արձակելու մասին:
3. Արտաքսումը մերժելու մասին դատարանի որոշման մեջ նշվում է ժամանակավոր կացության կարգավիճակ տալու` ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի պարտականության մասին:
Հոդված 35. |
Արտաքսման մասին որոշման բողոքարկումը |
1. Արտաքսման մասին որոշումը օտարերկրացին կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
2. Արտաքսման մասին որոշման բողոքարկման դեպքում օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից կասեցվում է:
Հոդված 36. |
Արտաքսման մասին որոշումն ի կատար ածելը |
1. Արտաքսման մասին որոշման վերաբերյալ նշում է կատարվում օտարերկրացու անձնագրում:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինն ի կատար է ածում օտարերկրացու արտաքսման մասին որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինն իրականացնում է արտաքսված օտարերկրացիների առանձին հաշվառում, որոնց մասին տվյալները մտցվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալների բանկ:
4. Արտաքսման մասին արտաքսվող օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացվում է եռօրյա ժամկետում:
5. Արտաքսման ծախսերը օտարերկրացու կողմից չհոգալու դեպքում կատարվում են Հայաստանի Հանրապետական պետական բյուջեից:
Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն`
1. Օտարերկրացին սույն օրենքով սահմանված կարգով կարող է ձերբակալվել և պահվել հատուկ կացարանում, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ նա կարող է թաքնվել մինչև դատարանում արտաքսման մասին գործի քննությունը կամ օրինական ուժի մեջ մտած արտաքսման որոշման կատարումը:
Օտարերկրացուն ձերբակալելուց և հատուկ կացարանում տեղավորելուց հետո` 48 ժամվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը դիմում է դատարան` օտարերկրացուն մինչև 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը ձերբակալման մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է ձերբակալված օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությանը և (կամ) տվյալ օտարերկրացու` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մերձավոր ազգականներին:
3. Ձերբակալված օտարերկրացին հատուկ կացարանում կարող է պահվել մինչև արտաքսման մասին գործի քննության արդյունքում դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ մտնելը, բայց ոչ ավելի քան 90 օր: Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրացու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 36-րդ հոդվածի դրույթները:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ կացարանների գործունեության և ձերբակալված օտարերկրացիներին պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2008 թվականի հունվարի 25 N 49-Ն որոշմամբ հաստատել է օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքն արգելող վարակիչ հիվանդությունների ցանկը, որը հետևյալն է`
1. Ժանտախտ (թոքային ձև)
2. Խոլերա
3. Շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզ (հարուցչի արտազատմամբ` բոլոր ձևերը)
4. Արևադարձային մալարիա
5. Ատիպիկ թոքաբորբ
6. Նոր ենթատեսակով (լոգոտիպով) հարուցված գրիպ
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 30.06.11 N 896-Ն)
8. Վիրուսային հեմոռագիկ տենդեր (Էբոլա, Մարբուրգ, Լասս)
9. Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (Կորոնավիրուս (C)
Հոդված 19.9. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
Աշխատանքային միգրանտների շարժական գույքի տեղափոխման սահմանափակումների մասով ՀՀ մաքսային օրենսդրությամբ առանձնահատկություններ սահմանված չեն, և այդպիսի կատեգորիայի անձանց կողմից շարժական գույքի տեղափոխումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
Հարկ է նշել նաև, որ ֆինանսական ոլորտը կարգավորող օրենքներով և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով` միգրանտ աշխատողների եկամուտների և խնայողությունների փոխանցման/տեղափոխման առանձնահատուկ սահմանափակումներ առկա չեն: Որպես սահմանափակումներ, որոնք վերաբերվում են ոչ միայն վերոնշյալ անձանց, այլ բոլոր անձանց, կարող են կիրառվել օրինակ` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այլ օրենքներով և ենթաօրենսդրական իրավական ակտերով կիրառվող սահմանափակումներ, որոնք կրկին վերաբերվում են բոլոր անձանց` առանց որևէ խտրականության:
Հոդված 19.11. և 19.12. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
2016 թվականի հուլիսի 21-ի թիվ 28 որոշմամբ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգ»-ը նախատեսում է հայոց լեզվի դասընթացի (մինչև 60 ժամ տևողությամբ) անվճար կազմակերպում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների համար: 2018 թվականին արդեն այդպիսի դասընթաց կազմակերպվել է:
ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով 2017 թվականի ընթացքում Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների համար հայոց լեզվի ուսուցման դասընթացների 3 ծրագիր «Հիմնական դասընթաց» (60 ժամ), «Լրացուցիչ դասընթաց» (120 ժամ) և «Դպրոցահասակ երեխաների համար դասընթաց» (100 ժամ), որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 741-Ա/2 հրամանով:
2017 թվականի ընթացքում ընթացել են բանակցություններ Հայկական բարեգործական ընդհանուր միության «Հայկական Վիրտուալ Համալսարան» հիմնադրամի հետ: Հանդիպումների արդյունքում մշակվել և 2017 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամի միջև Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման շուրջ համագործակցության մասին» հուշագիրը:
Համաձայն հուշագրի` նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների համար հայոց լեզվի վճարովի և անվճար դասընթացների կազմակերպում:
Հիմնադրամը ստանձնել է հայոց լեզվի դասընթացների ծրագրի մշակումը, դասավանդող անձնակազմով ապահովումը և դասավանդման կազմակերպման բովանդակային այլ հարցերի կարգավորում:
Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական Վիրտուալ համալսարանի ընտրությունը պայմանավորված է հայերենը` որպես օտար լեզու դասավանդելու փորձով և ծրագրում ներդրում կատարելու պատրաստակամությամբ:
2018 թվականի հունիսին Հայկական Վիրտուալ համալսարանի կողմից կազմակերպվել են հայերենի ուսուցման 3 շաբաթյա անվճար դասընթացներ միգրանտների 21 անձից բաղկացած 2 խմբերի համար: Դասընթացները ընթանալու են նաև «հիբրիդ» մեթոդով, որը նախատեսում է առկա և հեռավար ուսուցման ձևերի զուգակցում: Դասընթացների ծրագրում նախատեսված է նաև մշակութային բաղադրիչի ներառում:
Եվրոպայի Խորհրդի Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կողմից կազմակերպվում են «Հայերենը որպես օտար լեզու» լրացուցիչ կրթական ծրագրերը, որին կարող են մասնակցել չափահաս միգրանտ աշխատողներ կամ նրանց ընտանիքի չափահաս անդամներ` ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դպրոցներում յուրաքանչյուր ուսումնական տարվա համար Կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլաններ, որոնց համաձայն կարգավորվում են ազգային փոքրամասնությունների դպրոցների, ռուսերենով ուսուցմամբ և ասորերենի ուսումնասիրմամբ դասարանների սովորողների` մայրենի լեզվով ուսուցմամբ խնդիրը: Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցումը կազմակերպվում է հայերեն լեզվով, սակայն ուսումնական պլաններով ազգային փոքրամասնությունների դպրոցների, ռուսերենով ուսուցմամբ և ասորերենի ուսումնասիրմամբ դասարանների սովորողներին հնարավորություն է տրվում ուսումնասիրել և որոշ առարկաներ սովորել մայրենի լեզվով:
Ինչ վերաբերում է միգրանտ աշխատողների երեխաներին մայրենի լեզվով ուսուցման իրավիճակին, տեղեկացնում եմ, որ Կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ և այդ համակարգում ներբեռնում են հանրապետության շուրջ 365 հազար սովորողների տվյալները: Արդյունքում կարելի է տեսնել սովորողի ազգային պատկանելությունը, քաղաքացիությունը, կարգավիճակը (փախստական է, թե ոչ,) ո՞ր երկրից է եկել Հայաստան, ո՞րն է նրա մայրենի լեզուն և այլն: Կատարվող աշխատանքների ավարտական փուլում հետագայում հնարավոր կլինի տեսնել այլ երկրներից Հայաստան եկած բոլոր օտարերկրյա քաղաքացիների, փախստականների, միգրանտ աշխատողների երեխաների տվյալները, որն էլ կդյուրացնի վերջիններիս կրթության կազմակերպման հետ կապված դժվարությունների լուծումը:
i
Հոդված 27. |
Ընտանեկան պարտավորություններով աշխատողների հավասար հնարավորությունների և հավասար վերաբերմունքի իրավունքը |
Հոդված 27.1. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
2018 թվականից ներդրվել է Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման նպատակով գործատուի մոտ կազմակերպել մինչև վեց ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում (աշակերտություն): Ծրագրի ընթացքում ուսուցանվող անձին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում կվճարվի կրթաթոշակ` նվազագույն ամսական աշխատավարձի չափով: 2018 թվականին նախատեսված է ծրագիրն իրականացնել 100 շահառուի համար:
2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ծրագրում ընդգրկվել է 39 անձ, ծրագիրը մեկնարկել է ս.թ. հուլիս ամսից` պայմանավորված ծրագրի իրականացման իրավական հիմքերի փոփոխություններ նախատեսող իրավական ակտի ընդունմամբ (ուժի մեջ է մտել հուլիսի 7-ից):
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ է տրվում`
1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից,
2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Երեխայի խնամքի ցերեկային ծառայություններում խնամք են ստանում 3-ից մինչև 18 տարեկան երեխաները: Նախարարությունը 0-ից 18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ծառայություններ մատուցելու նպատակով ՀՀ պետական բյուջեի շրջանակներում պատվիրակում է մի շարք հասարակական կազմակերպությունների: Ներկայում 0-ից 6 տարեկան երեխաների թիվը 45 է:
Ցերեկային խնամքի կենտրոններում երեխաների խնամքն իրականացվում է 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 815-Ն որոշմամբ (կցվում է) սահմանված չափորոշիչներին համապատասխան: Իսկ անձնակազմի հարաբերակցությունը երեխաների թվին և անձնակազմի որակավորումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշմամբ (կցվում է) սահմանված հաստիքային միավորների չափորոշիչներով:
Հանրապետությունում երեխայի ցերեկային խնամքի ծառայությունների թիվը բավարար չէ և պետությունը այս ուղղությամբ նախաձեռնել է մի շարք միջոցառումներ:
Հոդված 27.2. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
Աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածով սահմանված է, որ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը տրամադրվում է մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Հետևաբար, երեխային փաստացի խնամող ընտանիքի հոր (խորթ հոր) տրամադրվող արձակուրդի իրավունքը ևս գործում է մինչև երեխայի երեք տարեկան դառնալը:
Հարկ է նկատել, որ աշխատող հղի և (կամ) նոր ծննդաբերած կնոջը կամ նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ ճանաչված աշխատողին (այդ թվում` տղամարդ) կամ փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (կենսաբանական մորը)` Աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածով սահմանված խնամքի արձակուրդը կարող է տրամադրվել Աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանված հղիության և (կամ) ծննդաբերության հետո և որ վերջիններս մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդից, ըստ էության, օգտվում են ծննդաբերության արձակուրդից հետո մնացած ժամանակահատվածի մասով` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը:
Հետևաբար ընտանիքի հորը (խորթ հորը) ևս նորածնի խնամակալ ճանաչվելու կամ նորածին որդեգրելու դեպքում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը կարող է տրամադրվել Աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասով (մինչև նորածնի 70 օրական կամ նորածինների 110 օրական դառնալը) սահմանված ծննդաբերության արձակուրդից հետո մնացած ժամանակահատվածի մասով` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Նշված մեկնաբանությունը վերաբերում է նաև այն ընտանիքի հորը (խորթ հորը), ում կինը ծննդաբերության արձակուրդից հետո վերադարձել է աշխատանքի: Այս դեպքում ևս ընտանիքի հայրը (խորթ հայրը) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդից կարող է օգտվել ծննդաբերության արձակուրդից հետո մնացած ժամանակահատվածի մասով` մինչև երեխայի երեք տարեկան դառնալը:
Ընդ որում, ինչպես արձանագրվել է Կոմիտեի կողմից, Աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս (մինչև երեխայի երեք տարեկան դառնալը):
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանվել է 18000 դրամ (ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման 1.1-ին կետ):
Հոդված 27.3. |
Հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած փոփոխությունների և կոմիտեի կողմից ներկայացված հարցադրումների հետ կապված տեղեկատվություն |
Աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով հստակ ամրագրված է, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել սեռը, ռասան, ազգությունը, լեզուն, ծագումը, քաղաքացիությունը, սոցիալական դրությունը, դավանանքը, ամուսնական վիճակը և ընտանեկան դրությունը, համոզմունքները կամ տեսակետները, կուսակցություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելը:
Միևնույն ժամանակ, Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են:
Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է նաև, որ նշված դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուպատիկի չափով (դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված):
Հարկ է նկատել, որ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հատուցումները նախատեսված են աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ բոլոր տեսակի վեճերի լուծման ընթացակարգի շրջանակներում և վճարվում են հարկադիր պարապուրդում գտնվելու և (կամ) աշխատողին իր նախկին աշխատանքում օբյեկտիվ պատճառով չվերականգնվելու դեպքերում: Եվ ըստ էության նշված հատուցումները դատարանի կողմից նշանակվում են (այդ թվում` աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման առավելագույն շեմը հաշվի է առնվում) կոնկրետ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
Ինչ վերաբերում է ընտանեկան պարտավորություններով պայմանավորված գործատուի կողմից խտրական վերաբերմունքի դրսևորման համար ոչ նյութական վնասի հատուցմանը, ապա.
Քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի (ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը` լրացվել է 19.05.14թ. ՀՕ-21-Ն և լրացվել, խմբագրվել, փոփոխվել 21.12.15թ. ՀՕ-184-Ն օրենքներով) 1-ին և 2-րդ մասերով սահմանվել է, որ
1. Քաղաքացիական օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:
2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.
1) կյանքի իրավունքը.
2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.
3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.
4) արդար դատաքննության իրավունքը.
5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.
6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.
7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.
8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.
9) սեփականության իրավունքը:
Նույն հոդվածի 5-րդ մասով (լրացվել է 21.12.15 ՀՕ-184-Ն) սահմանվել է նաև, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Օրենքով սահմանված կարգով: