040.0267.230499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 1999 թվականի թիվ 267
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին, 36 հոդվածի 1-ին կետին և 140 հոդվածի առաջին մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել հետևյալ անձանց
Արտակ Սահրադյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության
աշխատանքի և սոցիալական հետազոտությունների
ազգային ինստիտուտի տնօրեն
Արմենուհի Զոհրաբյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար
Վահան Ասլանյան - Երևանի քաղաքապետարանի գործերի կառավարման
վարչության պետ
2. Հայաստանի Հանրապետության մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակել հետևյալ անձանց
քաղ. Երևան
i
Անահիտ Ալեքսանյան - ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության
գլխավոր մասնագետ
Արմեն Պողոսյան - Երևանի Նորք-Մարաշի թաղապետարանի քարտուղար
Վահրամ Մխիթարյան - «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի
գործադիր տնօրեն
(Երևանը փոփ. 12.10.99 թիվ 626, 10.08.00 թիվ 465, 04.07.01 թիվ 595 որոշումներ)
Արագածոտնի մարզ
i
Անահիտ Սարգսյան - Արագածոտնի մարզպետարանի կադրերի բաժնի պետ
(քաղ. Ապարան)
Արտաշես Կարապետյան - չաշխատող
Մերուժան Մկրտչյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և
վերլուծության նախարարության մարզային
վարչության գլխավոր հաշվապահ (քաղ. Ապարան)
(Արագածոտն փոփ. 19.10.01 թիվ 1010 որոշում)
Արարատի մարզ
Սեդրակ Սեդրակյան - Արարատի մարզպետի խորհրդական (քաղ. Արտաշատ)
Սուրեն Մկրտչյան - Արարատի մարզպետի խորհրդական (գ. Հովտաշեն)
Արմեն Մարգարյան - Արարատի մարզպետարանի բաժնի վարիչ (քաղ. Արտաշատ)
Արմավիրի մարզ
i
Գայանե Սուքիասյան - Արմավիրի քաղաքապետարանի առաջատար մասնագետ
(քաղ. Արմավիր)
Անահիտ Մանուկյան - Հոկտեմբեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն
(գ. Հոկտեմբեր)
Գոռ Հովհաննիսյան - ՀՀ Արմավիրի մարզպետարանի տեղական
ինքնակառավարման մարմինների և հանրապետական
գործադիր մարմինների տարածքային ծառայությունների
գործունեության համակարգման վարչության բաժնի
վարիչ
(Արմավիր փոփ. 20.09.00 թիվ 583, 04.07.01 թիվ 595 որոշումներ)
Գեղարքունիքի մարզ
i
Հարություն Ղուկասյան - Գավառի «Դիպոլ» գործարանի տնօրեն
Հրայր Դովլաթյան - Գավառի շտապ բուժօգնության կայանի տնօրեն
Սամվել Աբրահամյան - չաշխատող
(Գեղարքունիքի մարզ փոփ. 07.07.99 թիվ 456, 20.07.00 թիվ 411 որոշումներ)
Լոռու մարզ
Սիլֆետ Մարգարյան - N 2 ատամնաբուժական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ
(քաղ. Վանաձոր)
Տիգրան Քոչարյան - Վանաձորի Շառլ Ազնավուրի բարեգործական կենտրոնի
տնօրեն (քաղ. Վանաձոր)
Արամ Գրիգորյան - Վանաձորի զբաղվածության կենտրոնի բաժնի պետի
տեղակալ (քաղ. Վանաձոր)
Կոտայքի մարզ
i
Գագիկ Հարությունյան - Հրազդանի կոմունալ տնտեսության ԲԲԸ-ի տնօրեն
(քաղ. Հրազդան)
Սամվել Հակոբյան - Կոտայքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման
և հանրապետական գործադիր մարմինների տարածքային
ծառայությունների գործունեության համակարգման
վարչության պետ
Սիրակ Մեսրոպյան - Կոտայքի մարզի Առինջի գյուղապետարանի գյուղատնտես
(Կոտայքի մարզը փոփ. 12.10.99 թիվ 626, 11.05.02 թիվ 494 որոշումներ)
Շիրակի մարզ
i
Միքայել Կիրակոսյան - Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության
աշխատող
Ազատ Հակոբյան - Շիրակի տարածքի ագրոհամալիրի աշխատողների
արհմիութենական կոմիտեի նախագահ
Լուսինե Սարիբեկյան - Գյումրիի քաղաքապետարանի լրատվության բաժնի
ավագ մասնագետ
(Շիրակի մարզ փոփ. 07.07.99 թիվ 456, 21.10.99 թիվ 647, 08.12.99 թիվ 743 որոշումներ)
Սյունիքի մարզ
i
Ալվարո Անտոնյան - սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության
պետ
Վասիլ Ավետիսյան - Սիսիանի քոլեջի տնօրեն (քաղ. Սիսիան)
Վարուժան Գալստյան - Գորիսի զբաղվածության կենտրոնի տնօրեն
(գ. Վերիշեն)
(Սյունիքի մարզ փոփ. 21.10.99 թիվ 647 որոշում)
Վայոց ձորի մարզ
i
Ֆիլիպ Բալոյան - Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն
Հրանտ Բայաթյան - Եղեգնաձորի հեռուստակայանի ճարտարագետ
(քաղ. Եղեգնաձոր)
Գարեգին Խաչատրյան - ճանշինվարչության բաժնի պետ (քաղ. Եղեգնաձոր)
(Վայոց ձորի մարզը փոփ. 12.10.99 թիվ 626 որոշում)
Տավուշի մարզ
i
Արծրուն Ղալթախչյան - Տավուշի «Ագրոսպասարկում» միավորման տնօրեն
(քաղ. Իջևան)
Բորիս Թանանայան - Իջևանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի
և սպորտի բաժնի վարիչ
Արտուշ Ամիրյան - Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ
(Տավուշի մարզը փոփ. 08.02.00 թիվ 58, 18.04.02 թիվ 421 որոշումներ)
i
3. Օրենքով սահմանված կարգով նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 25-ի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 190 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 25-ից: