(ուժը կորցրել է 17.10.00 թիվ 694 որոշում)
i
041.0202.220498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 1998 թվականի թիվ 202
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 45 որոշման 2-րդ կետին համապատասխան`
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչությունների կառուցվածքը, աշխատողների թիվը և աշխատանքի վարձատրության պաշտոնային դրույքաչափերը` համաձայն թիվ 1, 2 և 3 հավելվածների:
(1-ին կետն ուժը կորցրել է աշխատանքի վարձատրության դրույքաչափերի մասով` 27.07.98 թիվ 454 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ստեղծել անհրաժեշտ պայմաններ Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի և սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության ու սպառողների իրավունքների պաշտպանության մարզային, Երևանի քաղաքային պետական տեսչությունների գործունեության համար:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում կատարել փոփոխություններ` համաձայն թիվ 4 հավելվածի:
Հավելված թիվ 1
ՀՀ վարչապետի 1998 թ.
ապրիլի 22-ի թիվ 202 որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Տեսչական խումբ
Սպասարկող անձնակազմ
Հավելված թիվ 2
ՀՀ վարչապետի 1998 թ.
ապրիլի 22-ի թիվ 202 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
__________________________________________
Մարզի անվանումը Աշխատողների թիվը
__________________________________________
Երևան 20
Արագածոտն 6
Արարատ 7
Արմավիր 8
Գեղարքունիք 7
Լոռի 9
Կոտայք 9
Շիրակ 9
Սյունիք 6
Վայոց ձոր 4
Տավուշ 6
__________________________________________
Ընդամենը 91
Հավելված թիվ 3
ՀՀ վարչապետի 1998 թ.
ապրիլի 22-ի թիվ 202 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
(ուժը կորցրել է 27.07.98 թիվ 454 որոշում)
.____________________________________________________________.
| Պաշտոնը |Պաշտոնային դրույքաչափերը |
|_________________________________|__________________________|
| | նվազագույն |առավելագույն |
| | (դրամ) | (դրամ) |
|_________________________________|____________|_____________|
| Երևանի քաղաքային տեսչության պետ| 10230 | 26100 |
|_________________________________|____________|_____________|
| Մարզային տեսչության պետ | 9960 | 21200 |
|_________________________________|____________|_____________|
| Գլխավոր տեսուչ, գլխավոր հաշվապահ| 9640 | 18200 |
|_________________________________|____________|_____________|
| Ավագ տեսուչ | 9590 | 16600 |
|_________________________________|____________|_____________|
| Տեսուչ | 9450 | 14000 |
.____________________________________________________________.
Հավելված թիվ 4
ՀՀ վարչապետի 1998 թ.
ապրիլի 22-ի թիվ 202 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 4-ի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» թիվ 420 որոշման 2-րդ կետում «279» թիվը փոխարինել «259» թվով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 48 որոշման «բ» ենթակետում «149» թիվը փոխարինել «143» թվով:
i
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 49 որոշման «բ» ենթակետում «187» թիվը փոխարինել «180» թվով:
i
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Լոռու մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 50 որոշման «բ» ենթակետում «177» թիվը փոխարինել «168» թվով:
i
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արմավիրի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 51 որոշման «բ» ենթակետում «122» թիվը փոխարինել «114» թվով:
i
6.Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Կոտայքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 52 որոշման «բ» ենթակետում «117» թիվը փոխարինել «108» թվով:
i
7.Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արարատի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 53 որոշման «բ» ենթակետում «128» թիվը փոխարինել «121» թվով:
i
8. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Շիրակի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 54 որոշման «բ» ենթակետում «177» թիվը փոխարինել «168» թվով:
i
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Վայոց ձոր մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 55 որոշման «բ» ենթակետում «79» թիվը փոխարինել «75» թվով:
i
10. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Տավուշի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 56 որոշման «բ» ենթակետում «103» թիվը փոխարինել «97» թվով:
i
11. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 57 որոշման «բ» ենթակետում «124» թիվը փոխարինել «118» թվով: