Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

118.0460.210715

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        07            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815290

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 հուլիսի 2015 թվականի N 460-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունվարի 23-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 25-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի հավելվածի «Շրջանառության հարկի հաշվարկ»-ում`

i

ա. «Շրջանառության հարկով հարկվող եկամուտների տեսակը» տողից առաջ հաշվարկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր աղյուսակով.

 

._____________________________________________________________________.

|          «Առևտրական  (առուվաճառքի) գործունեությունից                |

|                եկամուտների մասով հարկի հաշվարկ                      |

|_____________________________________________________________________|

|7.1. Հաշվետու եռամսյակում առևտրական  (առք ու վաճառքի)       |        |

|գործունեությունից եկամուտներ                                |        |

|____________________________________________________________|________|

|7.2. Առևտրական  (առք ու վաճառքի) գործունեությունից          |   5%   |

|եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ                       |        |

|____________________________________________________________|________|

|7.3. Առևտրական  (առք ու վաճառքի) գործունեությունից          |        |

|եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված       |        |

|հարկի գումար                                                |        |

|____________________________________________________________|________|

|7.4. Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի     |        |

|գումար                                                      |        |

|____________________________________________________________|________|

|7.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար      |   4%   |

|ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ   |        |

|____________________________________________________________|________|

|7.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար   |        |

|____________________________________________________________|________|

|7.7. Նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի    |        |

|մասով հարկի գումարից չնվազեցված և  փոխանցված գումար         |        |

|____________________________________________________________|________|

|7.8. Ընդամենը հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող |        |

|գումար                                                      |        |

|____________________________________________________________|________|

|7.9. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար       |        |

|(2015թ. 3-րդ և  4-րդ եռամսյակների համար` առևտրական          |        |

|(առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների 1%, 2016     |        |

|թվականի 1-ին եռամսյակից սկսած` 1,5%)                        |        |

|____________________________________________________________|________|

|7.10. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա    |        |

|հարկի գումար                                                |        |

|____________________________________________________________|________|

|7.11. Ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից    |        |

|չնվազեցվող և  հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար           |      «,|

._____________________________________________________________________.

 

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

._____________________________________________________________________.

|«8. Առևտրական  (առք ու վաճառքի)         |        |    X      |       |

|գործունեությունից եկամուտներ            |        |           |       |

._____________________________________________________________________.

«,

գ. ուժը կորցրած ճանաչել 8.1-րդ կետը,

2) հրամանի հավելվածի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգը»-ում`

i

ա. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ից 8.10-րդ կետերով.

«8.1. Հաշվարկի «Առևտրական (առուվաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի հաշվարկ» աղյուսակում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան լրացվում է հաշվետու եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը` 2015 թվականի 3-րդ եռամսյակից սկսած:

8.2. Հաշվարկի 7.1-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների գումարը:

8.3. Հաշվարկի 7.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (7.3 = 7.1 X 7.2):

8.4. Հաշվարկի 7.4-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարը, որը ներառում է 2015 թ. 3-րդ եռամսյակից սկսած յուրաքանչյուր հաշվետու եռամսյակում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երկկողմանի հաստատված (վավերացված) հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերը (ներառյալ` անուղղակի հարկերը), Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարը կամ ավելացված արժեքի հարկով հարկման բազայի ու հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը:

8.5. Հաշվարկի 7.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (7.6 = 7.4 X 7.5):

8.6. Հաշվարկի 7.7-րդ կետում լրացվում է նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում, 7.7-րդ կետը կարող է լրացվել 2015 թվականի 4-րդ եռամսյակից սկսած:

8.7. Հաշվարկի 7.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարը (7.8 = 7.6 + 7.7):

8.8. Հաշվարկի 7.9-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար շրջանառության հարկի նվազագույն գումարը, որը 2015 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների համար հաշվարկվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների 1%-ի չափով (7.1X1%), իսկ 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած` 1,5%-ի չափով ((7.1X1,5%):

8.9. Հաշվարկի 7.10-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված` վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (7.3-7.8) < 7.9,="" ապա="" 7.10="7.9," եթե="" (7.3-7.8)="" 7.9,="" ապա="" 7.10="">

8.10. Հաշվարկի 7.11-րդ կետում լրացվում է ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը (եթե (7.3-7.8) < 7.9,="" ապա="" 7.11="[7.8-(7.3-7.9)]," եթե="" (7.3-7.8)="">- 7.9 ապա 7.11=0):»,

i

բ. 9-րդ կետը «արտադրանքի իրացումից եկամուտները» բառերից հետո լրացնել «(8-րդ կետում լրացվում է 7.1-րդ կետի եկամուտների գումարը)» բառերով,

i

գ. 10-րդ կետում «8-րդ, 8.1-րդ» բառերը փոխարինել «8-րդ կետում լրացվում է 7.10-րդ կետի հարկի գումարը» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2015 թվականի 3-րդ եռամսյակից սկսած հաշվետու ժամանակաշրջանների վրա:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
08.07.2015
N 460-Ն
Հրաման