(ուժը կորցրել է 17.11.97 թիվ ՀՕ-161 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «14» դեկտեմբերի 1992թ. Հ.Ն-0741-I
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ
i
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը հայ ժողովրդի հոգևոր, հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն և գիտապատմական արժեք ունեցող փաստաթղթերի ամբողջությունն է` անկախ դրանց ծագման եղանակից ու ժամանակից:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը հանրապետական սեփականություն է, և հայ ժողովրդի հոգևոր ժառանգության մասը, որը պաշտպանվում է օրենքով:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը միասնական է և անբաժանելի:
Հոդված 2. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթեր ասելով նկատի են առնվում ձեռագիր և մեքենագրական տեքստային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, կինոժապավեններ, գծագրեր, սխեմաներ, քարտեզներ և այլն:
Հոդված 3. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին օրենսդրությունը |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերից:
Հոդված 4. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմը |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը կազմվում է.
օրենսդիր իշխանության, կառավարման կենտրոնական և տեղական մարմինների,
դատական, դատախազական մարմինների, պետական արբիտրաժի,
քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, փաստաբանների կոլեգիայի և նոտարիատի,
զորամասերի և զորամիավորումների, զինվորական կոմիսարիատների, ռազմաուսումնական հաստատությունների,
մաքսային մարմինների,
արդյունաբերական, շինարարական, գյուղատնտեսական և տնտեսության մյուս բնագավառների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների,
գիտության, մշակույթի և կրթության հաստատությունների,
մամուլի, զանգվածային լրատվության մյուս միջոցների և հրատարակչությունների,
ինչպես նաև`
կրոնական կազմակերպությունների,
հասարակական և հասարակական-քաղաքական կազմակերպությունների,
արտասահմանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների,
քաղաքացիների անձնական գործունեության ընթացքում գոյացած, անձնական հավաքածուներում ընդգրկված և օրենսդրությամբ սահմանված կարգով պետությանը ի սեփականություն փոխանցված, Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը վերաբերող այլ փաստաթղթեր:
Հոդված 5. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի սեփականության իրավունքը |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական, ինչպես նաև գերատեսչական արխիվներում պահպանվող փաստաթղթերը կազմում են հանրապետական սեփականություն:
Կրոնական, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունները և ոչ պետական սեփականության հիման վրա գործող ձեռնարկությունները, հիմնարկները և մյուս կազմակերպությունները, հանդիսանում են իրենց գործունեության ընթացքում գոյացած փաստաթղթերի, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ձեռք բերված գիտապատմական արժեք ներկայացնող մյուս փաստաթղթերի սեփականատերեր:
Հիշյալ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները օրենսդրությամբ և պայմանագրով նախատեսված կարգով կարող են Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական, ինչպես նաև գերատեսչական արխիվներին ի պահ հանձնել սեփականության իրավունքով իրենց պատկանող գիտապատմական արժեք ներկայացնող փաստաթղթեր, կամ հանձնել դրանք ի սեփականություն պետությանը:
Ապապետականացված ձեռնարկության, անավարտ շինարարության օբյեկտների գիտապատմական արժեք ներկայացնող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի որոշմամբ կարող են հանձնվել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական կամ գերատեսչական համապատասխան արխիվի պահպանությանը:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի օտարումն արգելվում է:
Հոդված 6. |
Արխիվների գրանցումը |
i
Հայաստանի Հանրապետության արխիվները, անկախ դրանց կարգավիճակից, գրանցվում են Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչությունում, որի հիման վրա տրվում է համապատասխան վկայական: Արխիվների գրանցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Արգելվում է սահմանված կարգով չգրանցված արխիվների գործունեությունը:
Սույն հոդվածը չի տարածվում քաղաքացիներին անձնական սեփականության իրավունքով պատկանող արխիվային փաստաթղթերի և հավաքածուների վրա:
ԲԱԺԻՆ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Հոդված 7. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի մշտական պահպանումը |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի մշտական պահպանումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական արխիվները:
i
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի մշտական պահպանումն իրականացնող արխիվների համակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի ժամանակավոր պահպանումը |
Պետական կառավարման, իրավական, կազմակերպական, տնտեսական, սոցիալական, գիտական, մշակութային և այլ խնդիրներ լուծելու, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը ապահովելու նպատակով Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը մինչև պետական արխիվների մշտական պահպանմանը հանձնելը, ժամանակավորապես պահպանվում են գերատեսչական արխիվներում:
i
Փաստաթղթերի ժամանակավոր պահպանումն իրականացնող գերատեսչական արխիվների համակարգն ու կարգավիճակը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Կրոնական, հասարակական, հասարակական, քաղաքական կազմակերպությունները, և ոչ պետական սեփականության հիման վրա գործող ձեռնարկությունները, հիմնարկները և մյուս կազմակերպությունները, ինքնուրույն են որոշում սեփականության իրավունքով իրենց պատկանող փաստաթղթերի պահպանումն իրականացնող արխիվների համակարգն ու կարգավիճակը:
Հոդված 9. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի ժամանակավոր պահպանման ժամկետները |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի ժամանակավոր պահպանման առավելագույն ժամկետներն են.
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների, պետական վարչությունների, պետական գերատեսչության, մյուս գերատեսչությունների, գերագույն դատարանի, դատախազության, պետական արբիտրաժի, մաքսային մարմինների, Հայաստանի գիտությունների ակադեմիայի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների փաստաթղթերի համար` 15 տարի,
պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, գյուղական, ավանային խորհուրդների և դրանց գործադիր կոմիտեների փաստաթղթերի համար` 10 տարի,
վարչատարածքային կազմավորման ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների փաստաթղթերի համար` 5 տարի.
քաղաքացիական կացության ակտերի գրանցման, նոտարական և դատական մարմինների փաստաթղթերի, քրեական գործերի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, գերագույն դատարանի կողմից հաստատված ցանկին համապատասխան` 75 տարի,
գիտատեխնիկական բնույթի փաստաթղթերի, կինոժապավենների, լուսանկարների, լուսանկարչական ժապավենների, ձեռագիր և մեքենագրական տեքստային փաստաթղթերի համար` 3 տարի,
կրոնական, հասարակական, հասարակական-քաղաքական, ոչ պետական սեփականության հիման վրա գործող ձեռնարկություններին, հիմնարկներին և մյուս կազմակերպություններին, քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող փաստաթղթերը պետական և գերատեսչական արխիվներին ի պահ հանձնելիս` պայմանագրային ժամկետով, կամ անժամկետ:
Նշված ժամկետները հաշվվում են փաստաթղթերի ստեղծման, գործավարությամբ ավարտվելու տարեթվից կամ ի պահ հանձնելու օրվանից:
i
Հոդված 10. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական, ռազմական գաղտնի կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և դրանց ժամանակավոր պահպանումը |
Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ հրապարակումից պահպանելու նպատակով Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի այդպիսի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ժամանակավոր պահպանման առավելագույն ժամկետը սահմանվում է 30 տարի:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական, ռազմական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակող փաստաթղթերի պահպանման, օգտագործման և գաղտնազերծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախագահը:
i
Ազգային անվտանգության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակներից ելնելով` Հայաստանի Հանրապետության նախագահն իր կարգադրությամբ կարող է երկարաձգել պետական, ռազմական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի պահպանման ժամկետները:
Հոդված 11. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի հանձնումը մշտական պահպանման |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի ժամանակավոր պահպանման ժամկետները լրանալիս դրանք հանձնվում են մշտական պահպանման:
i
Հոդված 12. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանման ապահովումը |
Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական արխիվներում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչությունը:
ԲԱԺԻՆ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
i
Հոդված 13. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառումը |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը ենթակա են պետական հաշվառման Հայաստանի Հանրապետության արխիվային վարչությունում: Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչությունը:
ԲԱԺԻՆ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
Հոդված 14. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի համալրման աղբյուրները |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը համալրվում է սույն օրենքի 4 հոդվածում թվարկված պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով սահմանված կարգով գիտապատմական արժեք ներկայացնող փաստաթղթերը պետական և գերատեսչական արխիվներին հանձնելու միջոցով:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի տարբեր արխիվներում մշտապես պահպանվող փաստաթղթերը մեկ արխիվում միավորելու նպատակահարմարության, փաստաթղթերը մեկ արխիվում պահպանելու գիտական անհրաժեշտության դեպքում Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի մշտական պահպանումն իրականացնող արխիվները Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչության համաձայնությամբ կարող են կատարել իրենց մոտ պահվող առանձին փաստաթղթերի և ֆոնդերի (հավաքածուների) փոխանակություն կամ դրանց տեղափոխություն մեկ արխիվից մյուսը:
Հոդված 15. |
Փաստաթղթերը Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում ընդգրկելու կարգը |
Փաստաթղթերը Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում ընդգրկվում են փորձագիտական արժեքավորման միջոցով:
Փաստաթղթերի արժեքավորման սկզբունքները և դրանք Հայաստանի ազգային արխիվային ֆոնդում ընդգրկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գիտապատմական արժեք ներկայացնող փաստաթղթերի արժեքավորման, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում դրանք ընդգրկելու աշխատանքներ կազմակերպելու և անցկացնելու նպատակով կրոնական, հասարակական և հասարակական-քաղաքական կազմակերպությունները, և ոչ պետական սեփականության հիման վրա գործող ձեռնարկությունները, հիմնարկները և մյուս կազմակերպությունները, սահմանված կարգով կարող են օգտվել պետական արխիվներին կից գործող մասնագիտական խմբերի և փորձագիտական հանձնաժողովների ծառայություններից:
ԲԱԺԻՆ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 16. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերն օգտագործելու իրավունքը |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերն օգտագործվում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, գիտական, մշակութային, ստեղծագործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը ապահովելու նպատակներով:
i
Հոդված 17. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի և դրանց պատճենների օգտագործման կարգը |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի օգտագործումը մատչելի է փաստաթղթերը ժամանակավոր կամ մշտական պահպանման հանձնելու, իսկ պետական, ռազմական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակող փաստաթղթերինը` դրանց գաղտնազերծելու օրվանից:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը ժամանակավոր կամ մշտական պահպանող արխիվները պարտավոր են օրենքով սահմանված կարգով ապահովել այլ փաստաթղթերի օգտագործումը:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչությունը: Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը և դրանց պատճեններն օգտագործման տրամադրող պետական և գերատեսչական արխիվներն իրավունք ունեն սահմանել դրանց օգտագործման հատուկ պայմաններ և ձևակերպել արտոնագրեր: Փաստաթղթերը և դրանց պատճենների օգտագործման արտոնագրերը ձևակերպելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչությունը:
i
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական և գերատեսչական արխիվներում պահպանվող փաստաթղթերի օգտագործումը հիմնականում անվճար է: Պատվիրատուի ցանկությամբ արխիվի կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունները ենթակա են վճարման: Վճարովի ծառայությունների ցուցակը և վճարման ընդհանուր կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչությունը:
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ժամանակավոր կամ մշտական պահպանմանը հանձնված փաստաթղթերն օգտագործման են տրվում առանց սահմանափակումների, եթե դրանք պետական, ռազմական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ չեն պարունակում: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը կարող են որոշում ընդունել պետական, ռազմական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակող որոշակի փաստաթղթեր համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կամ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության փակ նիստերում կամ Գերագույն խորհրդի հանձնաժողոՎներում օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը և Գերագույն խորհրդի նախագահությունը կարող են ընտրել Գերագույն խորհրդի պատգամավորներից բաղկացած ժամանակավոր հանձնաժողովներ:
Քրեական գործերի առնչությամբ պետական, ռազմական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակող փաստաթղթերը կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի թույլտվությամբ:
Հոդված 18. |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս օգտագործելու կարգը |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական և գերատեսչական արխիվներում պահպանվող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության սահմաններից մշտապես դուրս տանելն արգելվում է:
Այդ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունից ժամանակավորապես դուրս տանելն ու օգտագործելը թույլատրվում է միջազգային, քաղաքական, մշակութային, տնտեսական համագործակցության նպատակով:
Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվներին ի պահ հանձնված քաղաքացիներին անձնական սեփականության իրավունքով պատկանող փաստաթղթերի նկատմամբ, եթե պահատվության պայմանագրով այլ բան չի նախատեսված:
ԲԱԺԻՆ 6
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 19. |
Արխիվային գործի կառավարումը |
i
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանման, հաշվառման, համալրման և օգտագործման աշխատանքների պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչությունը: Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչության իրավասությունը սահմանվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ և օրենսդրության այլ ակտերով:
Արխիվային գործի կառավարումը Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչությունն իրականացնում է կենտրոնական պետական արխիվների և դրանց մասնաճյուղերի, շրջանային ու քաղաքային պետական արխիվների, գերատեսչական արխիվների և այլ հիմնարկների միջոցով:
Պետական կենտրոնական արխիվները հանդիսանում են արխիվային գործի գիտական հաստատություններ:
ԲԱԺԻՆ 7
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 20. |
Պատասխանատվությունը Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին օրենսդրության խախտման համար |
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, թաքցնելու, անփույթ պահպանելու, Հայաստանի արխիվային ֆոնդի մասին օրենսդրության խախտմամբ հանրապետությունից դուրս տանելու, ինչպես նաև այդ փաստաթղթերում պարունակվող պետական, ռազմական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ հրապարակելու դեպքերում պաշտոնատար անձինք և քաղաքացիները օրենսդրությամբ սահմանված կարգով կրում են պատասխանատվություն:
ԲԱԺԻՆ 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 21. |
Միջազգային պայմանագրեր |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան սահմանում է սույն օրենքը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերը: