Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ Հ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2070-Լ

 

i

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2021-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2021-Լ որոշման հավելվածի 1-ին կետում «այդ համայնքներում» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետությունում» բառերով:

i

2. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման կամ փաստացի բնակման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

i

3. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շահառուների, այդ թվում` այն անձանց, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ դուրս են եկել հաշվառումից (փոխել են հաշվառումը)` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու հիմքով, ցանկը:

(3-րդ կետը փոփ. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

i

3.1. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) և բնակության հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների (այդ թվում` անչափահաս երեխաների և նրանց ծնողների կամ խնամակալների, եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):

(3.1-ին կետը լրաց. 08.02.2021 թիվ 147-Լ, 22.04.2021 թիվ 637-Լ, 02.09.2021 թիվ 1423-Լ որոշումներ)

i

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված անձանց տվյալները:

(4-րդ կետը փոփ. 13.01.2021 թիվ 3-Լ որոշում)

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կորցրած քաղաքացիներին աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:

(վերնագիրը փոփ. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 17-ի

N 2070-Լ որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շահառուներին (այսուհետ` շահառու)` միանվագ դրամական օգնություն տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

2. Միանվագ դրամական օգնությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ` ծառայություն)` էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա:

i

3. Դիմումը ներկայացնելու համար անձը մինչև 2021 թվականի հունվարի 27-ը ներառյալ, oոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում դիմում` ներառելով հետևյալ տվյալները`

1) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

2) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը.

3) շահառուի (սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` ծնողի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը:

(3-րդ կետը փոփ. 13.01.2021 թիվ 3-Լ որոշում)

i

4. Ծառայությունն առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված` մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված տվյալների հետ և մերժում է կամ հաստատում է, կամ հաշվառում է դիմումը:

(4-րդ կետը փոփ. 13.01.2021 թիվ 3-Լ որոշում)

5. Դիմումը մերժվում է, եթե`

i

1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի (անչափահաս շահառուի դեպքում` շահառուի կամ ծնողի) մահվան պետական գրանցում.

3) շահառուն չունի Արցախի հաշվառում (բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ դուրս է եկել այդ համայնքներում հաշվառումից (փոխել է հաշվառումը)` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու հիմքով).

4) անձը չի հանդիսանում Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շահառու (շահառուի տվյալները ներառված չեն Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված ցանկում).

5) դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, և ծնողը չի հանդիսանում Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շահառու.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 13.01.2021 թիվ 3-Լ որոշում)

7) անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շահառու.

8) շահառուին արդեն հատկացվել է սույն կարգով սահմանված միանվագ դրամական օգնությունը (շահառուի անվամբ առկա է հաստատված դիմում):

(5-րդ կետը փոփ. 13.01.2021 թիվ 3-Լ, 08.02.2021 թիվ 147-Լ որոշումներ)

6. Բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի, եթե դիմումը չի մերժվում, ապա ծառայությունն ինքնաշխատ եղանակով հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում:

7. Եթե սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դիմումը չի մերժվում, ապա ծառայությունը հաշվառում է դիմումը:

8. Ծառայությունը սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում հաշվառված դիմումով ներկայացված` անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համեմատում է (համադրում է) շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված` շահառուի ծնողի վերաբերյալ տվյալների հետ: Անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում, ծառայությունը մերժում է դիմումը, իսկ համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված` մոր անունը, առկայության դեպքում` հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, ինքնաշխատ եղանակով հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում:

9. Սույն կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում ծառայությունը դիմումը մերժելու, հաստատելու կամ հաշվառելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում` մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում` միանվագ դրամական օգնության չափը:

10. Աջակցության գումարը վճարվում է կանխիկ եղանակով` Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով: Ծառայությունը, հիմք ընդունելով սույն կարգի 6-րդ կետի և 8-րդ կետի դրույթները, եռօրյա պարբերականությամբ ձևավորում է վճարման ցուցակ և այն էլեկտրոնային եղանակով տրամադրում է Հայփոստին:

i

10.1. Վճարման ցուցակում ներառելու համար Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված և բնակության հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների (անկախ այդ հասցեում հաշվառում ունենալու հանգամանքից) տվյալները (այսուհետ` շահառուների ցանկ) Ծառայությունն Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստանում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգով:

(10.1-ին կետը լրաց. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

10.2. Ծառայությունը շահառուների ցանկում նշված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված` մահվան ակտերի գրացման վերաբերյալ տվյալների հետ և ձևավորում է վճարման ցուցակ:

(10.2-րդ կետը լրաց. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

10.3. Եթե շահառուի` շահառուների ցանկում նշված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) կամ շահառուն մահացել է, ապա Ծառայությունը շահառուի տվյալները չի ներառում վճարման ցուցակ և վճարման ցուցակ ձևավորելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը (նշելով պատճառները):

(10.3-րդ կետը լրաց. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

10.4. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից ճշտված տվյալներ ներկայացվելու դեպքում միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է սույն կարգով սահմանված կարգով:

(10.4-րդ կետը լրաց. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

10.5. Սույն կարգի 10.2-րդ կետի համաձայն շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակ, եթե նրա (անչափահաս շահառուի դեպքում` շահառուի ծնողի կամ խնամակալի)` մինչև 2020 թվականի հունվարի 27-ը ներկայացրած դիմումի հիման վրա չի նշանակվել դրամական աջակցություն չի տրամադրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշման շրջանակներում (նրա տվյալները ներառված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշման շրջանակներում ձևավորված վճարման ցուցակում):

(10.5-րդ կետը լրաց. 08.02.2021 թիվ 147-Լ որոշում)

11. Վճարման ցուցակում ներառվում են շահառուի (անչափահաս շահառուի դեպքում` ծնողի և շահառուի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը:

12. Վճարման ցուցակը Հայփոստին փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունը դրա մասին հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին և բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին:

13. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:

i

14. Եթե դիմումով ներկայացված տվյալների հիման վրա դիմումը մերժվել է, ապա ներկայացված դիմումը կրկին քննարկվում է, եթե`

1) Արցախի Հանրապետության կառավարությունից ստացվել են լրացուցիչ տեղեկություններ, կամ

2) շահառուն, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը, ներկայացրել է (այդ թվում` e-requestam կայքէջի միջոցով) մերժման հիմքերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճեններ:

Սույն կետում նշված դեպքերում դիմումը հաստատվելու` շահառուին միանվագ դրամական օգնություն նշանակելու դեպքում շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակ:

(14-րդ կետը փոփ. 22.04.2021 թիվ 637-Լ, 02.09.2021 թիվ 1423-Լ որոշումներ)

15. Սույն կարգով սահմանված կարգով նշանակված միանվագ դրամական օգնությունը վճարվում է շահառուին (անչափահաս շահառուի դեպքում` շահառու ծնողին) կամ նրա տված` նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

i

16. Բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի, եթե մինչև 2022 թվականի հունվարի 31-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (շահառուն, անչափահաս շահառուի դեպքում` ծնողը կամ լիազորված անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2022 թվականի փետրվարի 4-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը չի վճարվել: Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2022 թվականի հունվարի 31-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2022 թվականի փետրվարի 10-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ծառայությանը տրամադրելով այն անձանց տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը չի վճարվել:

(16-րդ կետը փոփ. 13.01.2021 թիվ 3-Լ, 22.04.2021 թիվ 637-Լ, 02.09.2021 թիվ 1423-Լ, 23.12.2021 թիվ 2162-Լ որոշումներ)

i

17. Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում` ծնողի, որի տվյալները ներառվել են վճարման ցուցակում) մահվան պատճառով չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, իսկ անչափահաս շահառուի ծնողի մահվան դեպքում` շահառուի մյուս ծնողին կամ 14 տարին լրացած քրոջը կամ 14 տարին լրացած եղբորը կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի մահվան վկայական, դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) ծառայություն է ներկայացվում`

1) մինչև 2021 թվականի դեկտեմբերի 24-ը` ծառայության կողմից տրված և Հայփոստ կամ Արցախփոստ ներկայացրած տեղեկանքի հիման վրա.

2) 2021 թվականի դեկտեմբերի 24-ին և դրանից հետո` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում` կանխիկ եղանակով` Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով:

(17-րդ կետը փոփ. 13.01.2021 թիվ 3-Լ, 22.04.2021 թիվ 637-Լ, 02.09.2021 թիվ 1423-Լ, 23.12.2021 թիվ 2162-Լ որոշումներ)

i

18. Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում միանվագ դրամական օգնության գումարներ վճարելու համար ծառայությունը ձևավորում է վճարման ցուցակ, որում ներառվում են`

1) մահացած շահառուին նշանակված, սակայն նրա մահվան պատճառով չվճարված գումարը ստանալու համար դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը.

2) մահացած շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), նախորդ վճարման ցուցակում ներառված` նրա անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը:

(18-րդ կետը լրաց. 22.04.2021 թիվ 637-Լ որոշում)

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2020
N 2070-Լ
Որոշում