(ուժը կորցրել է 30.11.2023 թիվ 2089-Ն որոշում)
i
040.2292.170106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2292-Ն
i
ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բույսերի սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետության օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 22-ի
N 2292-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գրանցված բույսերի սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու ընթացակարգը:
i
2. Բույսերի սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների (այսուհետ` փորձարկումներ) կազմակերպումը, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում դրանց գրանցումը և գրանցումից հանումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին):
3. Փորձարկումներն իրականացվում են լիազորված մարմնի կողմից ընտրված և հայտատուի հետ համաձայնեցված փորձատեղամասերում:
4. Փորձարկումների իրականացման մեթոդիկան հաստատում է լիազորված մարմինը:
II. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Հայտատուն լիազորված մարմին է ներկայացնում բույսերի սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման և դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցելու մասին հայտ` համաձայն ձևի:
6. Հայտին կից ներկայացվում է սորտի նկարագիրը, որը ներառում է սորտի կազմաբանական (մորֆոլոգիական), բուսաբանական և կենսաբանական հատկանիշները և ագրոտեխնիկական առանձնահատկությունները:
Հայտատուն կարող է ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն:
i
6.1. Հայտը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով` լիազորված մարմնի պաշտոնական կայքի միջոցով:
(6.1-ին կետը լրաց. 17.12.15 թիվ 1493-Ն որոշում)
i
7. Հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինն ընդունում է որոշում`
ա) սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու մասին.
բ) հայտը վերադարձնելու մասին:
(7-րդ կետը փոփ. 17.12.15 թիվ 1493-Ն որոշում)
i
7.1. Լիազորված մարմինը, որոշումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով տեղեկացնում է հայտատուին դրա մասին: Որոշումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինն այն ուղարկում է հայտատուին փոստով, եթե հայտատուն հայտում նշում կատարելու միջոցով ցանկություն չի հայտնել լիազորված մարմնում նույն ժամկետում որոշումն ստանալու առձեռն:
(7.1-ին կետը լրաց. 17.12.15 թիվ 1493-Ն որոշում)
8. Հայտը վերադարձվում է, եթե հայտին կից ներկայացվող նկարագիրը թերի է:
9. Հայտը մերժելու մասին որոշումն արգելք չէ թերությունները վերացնելուց հետո այն կրկնակի ներկայացնելու համար:
10. Հայտատուն սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու մասին որոշումն ստանալուց հետո լիազորված մարմնի կողմից նախատեսված ժամկետում և սահմանված քանակությամբ տրամադրում է անվճար սերմեր (տնկանյութ)` փորձարկումների կազմակերպման համար: Տրամադրվող սերմերը պետք է լինեն հավաստագրված, փաթեթավորված և պիտակավորված:
i
11. Փորձարկումներն իրականացվում են 2 տարի անընդմեջ` բացառությամբ հիբրիդային սերմերի փորձարկումների, որոնք իրականացվում են սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու մասին որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում: Փորձարկումներն իրականացվում են լիազորված մարմնի ենթակայությամբ գործող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:
(11-րդ կետը փոփ. 17.12.15 թիվ 1493-Ն որոշում)
12. Լիազորված մարմինն իրավասու է փորձարկման ժամկետը երկարաձգել մեկ տարով, եթե`
ա) տարերային աղետների հետևանքով հնարավոր չի եղել արձանագրել փորձարկումների արդյունքները.
բ) հայտատուն հիմնավոր պատճառով ժամանակին չի կարողացել փորձարկումների նպատակով կազմակերպությանը հատկացնել սահմանված քանակությամբ սերմեր (տնկանյութ):
13. Կազմակերպության և հայտատուի միջև կնքվում է պայմանագիր փորձարկումների արդյունքում ստացված բերքի օգտագործման մասին:
i
14. Փորձարկումների ընթացքն ու արդյունքներն արձանագրվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի N 1646-Ն որոշմամբ կազմավորված փորձագիտական խորհրդին` փորձարկումների ավարտից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(14-րդ կետը փոփ. 17.12.15 թիվ 1493-Ն որոշում)
III. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ
i
15. Փորձագիտական խորհուրդը փորձարկումների արդյունքների մասին արձանագրություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմնին տալիս է եզրակացություն:
(15-րդ կետը փոփ. 17.12.15 թիվ 1493-Ն որոշում)
i
16. Փորձագիտական խորհրդի եզրակացության հիման վրա լիազորված մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է որոշում`
ա) դրական եզրակացության դեպքում` սորտը Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցելու մասին.
բ) բացասական եզրակացության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում սորտի գրանցումը մերժելու մասին:
(16-րդ կետը փոփ. 17.12.15 թիվ 1493-Ն որոշում)
i
17. Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է, ինչպես նաև որոշումն ուղարկում է սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով և ժամկետներում:
(17-րդ կետը փոփ. 17.12.15 թիվ 1493-Ն որոշում)
18. Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում սորտի գրանցումը մերժելու մասին լիազորված մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿԻՑ ՍՈՐՏԻ ՀԱՆԵԼԸ
i
19. Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկից սորտը հանվում է հայտատուի խնդրանքով:
(19-րդ կետը փոփ. 17.12.15 թիվ 1493-Ն որոշում)
V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
i
20. Լիազորված մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկը` օրենքով սահմանված կարգով:
Ձև
i
Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարար
______________________ -ին
(անունը, ազգանունը)
ՀԱՅՏ
ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. _______________________________________________________________________ (անունը, ազգանունը)
2. Բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն
(առկայության դեպքում) ______________________________________
3. Անձնագիրը _____________________________________________________________
(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)
4. Խնդրում եմ իրականացնել ________________________________________________
(մշակաբույսի տեսակը, սորտը)
սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկումներ և այն գրանցել Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում:
5. Սորտի տնտեսական օգտակարության պետական փորձարկում կատարելու կամ հայտը վերադարձնելու մասին որոշումը (այդ թվում` վերադարձվող հայտը), սորտը Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումը ցանկանում
._. ._.
եմ ստանալ ._.առձեռն ._. փոստով:
Հայտին կից ներկայացնում եմ`
ա) սորտի նկարագիրը
բ)
գ)
Հայտատու ____________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ _______________ 200 թ.
(ձևը փոփ. 17.12.15 թիվ 1493-Ն որոշում)