ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-49-Ո-137
2018թ.
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով դատավարություններին ներգրավված թարգմանիչների կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ի և «Կրթարան Սոնա» ՍՊԸ-ի միջև 08.01.2018թ. կնքված թարգմանչական ծառայությունների մատուցման թիվ 1 պայմանագրի համաձայն մատուցված և մինչև տարեվերջ նախատեսված թարգմանչական ծառայությունների մատուցման դիմաց վճարումներ կատարելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնին հատկացնել 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական ծառայություններ» 423100 հոդվածով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. նոյեմբերի 15
ք. Երևան