(ուժը կորցրել է 18.04.00 թիվ 203 որոշում)
i
041.0160.310300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2000 թվականի N 160
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 41 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 41 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կոլեգիայի անդամներ հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Է. Բարսեղյանին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Ա. Մահտեսյանին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Գ. Գրիգորյանին.
բ) կոլեգիայի կազմից հանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Կ. Ղազարյանին: