Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԵՏԱՅԻՆ Ժ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ...

 

 

040.1004.190918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 2018 թվականի N 1004-Ն

 

i

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՒ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՆՑԱԳՐԵՐ) ՏԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆՑԱԳՐԵՐԻ) ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար տրվող հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 14-ի
N 1004-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՒ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՆՑԱԳՐԵՐ) ՏԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական դրության ժամանակ պարետային ժամ սահմանվելու դեպքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) (այսուհետ` անցագիր) տալու (փոխանակելու) հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմական դրության ժամանակ պարետային ժամ սահմանվելու դեպքում անձանց գտնվելը փողոցներում ու այլ հասարակական վայրերում, այդ թվում` նաև տրանսպորտային միջոցներով, օրվա արգելված ժամանակահատվածում իրականացվում է անցագրով: Անցագրային հատուկ ռեժիմի ապահովման աշխատանքները համակարգելու համար «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում նշված մարմինների ներկայացուցիչներից ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվում է պաշտոնատար անձ (այսուհետ` պարետ):

3. Անցագիր ստանալու կամ այն փոխանակելու համար անձը պարետին ներկայացնում է դիմում, որում նշում է իր անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը և անցագիր ստանալու անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկությունները: Տրանսպորտային միջոցով փողոցներում ու այլ հասարակական վայրերում պարետային ժամի ընթացքում գտնվելու նպատակով ներկայացվող դիմումի մեջ նշվում են նաև համապատասխան տրանսպորտային միջոցի տվյալները (տեսակը, մակնիշը, հաշվառման համարանիշը):

4. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձին անցագիր կարող է տրվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համաձայնությամբ:

5. Անցագրում նշվում է փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու թույլտվության համապատասխան ժամանակահատվածը:

6. Պարետն անցագիրը տրամադրում է կամ դրա տրամադրումը մերժում է` դիմումն ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում:

7. Անցագրի տրամադրումը մերժվում է, եթե անձի գտնվելը համապատասխան տարածքում աննպատակահարմար է` տվյալ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի ապահովման նկատառումներից ելնելով:

8. Անցագրի տրամադրման մերժման մասին դիմումատուին տեղեկացվում է գրավոր` նշելով մերժման պատճառները: Մերժման մասին դիմումի վրա կատարվում է համապատասխան նշագրում:

9. Անցագիրը ենթակա է փոխանակման տվյալ տարածքում գտնվելու ժամանակահատվածը փոփոխելու անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի տվյալները փոխվելու դեպքում:

10. Անցագիրը կորցնելու դեպքում անձի դիմումի հիման վրա տրվում է նոր անցագիր` սույն կարգի 3-6-րդ կետերով սահմանված կարգով:

11. Սույն կարգի 7-րդ կետում նշված նկատառումներից ելնելով` տրամադրված անցագիրը պարետի կողմից կարող է ուժը կորցրած ճանաչվել և վերցվել: Անցագիրն ուժը կորցրած ճանաչվելու վերաբերյալ անձը տեղեկացվում է գրավոր` նշելով ուժը կորցրած ճանաչվելու պատճառը:

12. Անցագիրը վավեր է այն ժամկետում, որը նշված է որպես տարածքում գտնվելու թույլատրելի ժամանակահատված:

13. Անցագիրը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ, որն ունի հերթական համար:

14. Անցագիրն առանց անձը հաստատող փաստաթղթի անվավեր է:

15. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին նախապես ներկայացված հայտերի հիման վրա հատկացվում են կնքված, սակայն չլրացված անցագրեր, որոնց հետագա բաշխումն ըստ աշխատողների և տրանսպորտային միջոցների կատարվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարի լիազորված պաշտոնատար անձի կողմից:

16. Անցագրերի տրամադրման և դրանց տրամադրման մերժումների վերաբերյալ իրականացվում է մատյանային հաշվառում: Հաշվառման մատյանի ձևը սահմանվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում նշված մարմինների ղեկավարների համատեղ հրամանով:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի սեպտեմբերի 14-ի
N 1004-Ն որոշման

 

Ձև N 1

._________________________________________________.

|                 ԱՆՑԱԳԻՐ N ________              |

|_________________________________________________|

|   ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ      |

|   ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՒ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ      |

|              ՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ                 |

|_________________________________________________|

|Տրված է _________________________________________|

|            (անունը, հայրանունը, ազգանունը)      |

|Աշխատանքի վայրը _________________________________|

|                 (կազմակերպությունը, պաշտոնը)    |

|_________________________________________________|

|      (անձը հաստատող փաստաթղթի տվյալները)        |

|_________________________________________________|

|(տարածքում գտնվելու թույլատրելի ժամանակահատվածը) |

|_____________________________                    |

|Պարետատան                                        |

|պարետը ______________________   _________________|

|          (անունը, ազգանունը)   (ստորագրությունը)|

|.____.                                           |

||Կ.Տ.|  Տրված է                         20 թ.    |

|.____.                                           |

|_________________________________________________|

|Անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը պարտադիր է:|

._________________________________________________.

 

Ձև N 2

 

._____________________________________________________________________.

|                            ԱՆՑԱԳԻՐ                |N 0000|          |

|                                                   .______.          |

|    ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ   |

|      ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՒ ԱՅԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ    |

|                    .___________________________________________.    |

|                    |Տրված է ___________________________________|    |

|                    |            (անունը, հայրանունը, ազգանունը)|    |

|                    |Ավտոմեքենայի տեսակը, մակնիշը, հաշվառման    |    |

|  ._____.           |համարանիշը                                 |    |

|  | Կ.Տ.|           |                                           |    |

|  ._____.           |Անձը հաստատող փաստաթղթի տվյալները          |    |

|                    |Կազմակերպությունը, պաշտոնը                 |    |

|                    |Տարածքում գտնվելու թույլատրելի             |    |

|                    |ժամանակահատվածը                            |    |

|                    |___________________________________________|    |

|                    .___________________________________________.    |

|                     ___________________________________________     |

|                     (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)    |

|                           __________________________________        |

|                                                                     |

|  ._____________________.                                            |

|  |Տրված`         201 թ.|   ________________ ______________________  |

|  ._____________________.                                            |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.09.2018
N 1004-Ն
Որոշում