Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-36-Ո-95

2018 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքի կառուցվածքը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. Հարությունյան

 

2018թ. սեպտեմբերի 6

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018 թ. սեպտեմբերի 6-ի

թիվ ԲԴԽ-36-Ո-95 որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Սույն հավելվածով սահմանվում է ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային www.court.am կայքի (այսուհետ` Պաշտոնական կայք) կառուցվածքը:

1.2 Պաշտոնական կայքի գլխավոր էջը բաղկացած է վերին, միջին և ներքևի մասերից:

1.3 Պաշտոնական կայքի գլխավոր էջի վերին մասը պարունակում է Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը, Պաշտոնական կայքի անվանումը և հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզվային տարբերակի ցուցիչները:

1.4 Պաշտոնական կայքի գլխավոր էջի միջին մասը պարունակում է Պաշտոնական կայքի բաժինների անվանումները:

1.5 Պաշտոնական կայքի գլխավոր էջի ներքևի մասը պարունակում է Բարձրագույն դատական խորհրդի գտնվելու վայրի քարտեզային պատկերը և կոնտակտային տվյալները (փոստի հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, ինտերնետային կայքի հասցե, հեռախոսահամարներ):

1.6 Պաշտոնական կայքում տեղադրվող տեղեկատվությունը պարտադիր հրապարակվում է հայերեն լեզվով` անհրաժեշտության դեպքում տեղադրվող տեղեկատվությունը ռուսերեն և անգլերեն լեզուներով հասանելի դարձվելու հնարավորությամբ:

1.7 Պաշտոնական կայքի յուրաքանչյուր բաժնի ենթաբաժիններում, իսկ ենթաբաժին չլինելու դեպքում` բաժնում, տեղադրվում է հրապարակման ենթակա տվյալ բաժնին կամ ենթաբաժնին վերաբերելի տեղեկատվություն:

1.8 Պաշտոնական կայքում հրապարակման ենթակա տեղեկատվությունը տեղադրվում է տեքստային և (կամ) աղյուսակային, ինչպես նաև փաստաթղթի պատճենի ձևով` Պաշտոնական կայքի կառուցվածքի պահանջներին և զետեղվող տեղեկատվության ներկայացման ձևաչափին համապատասխան:

 

2. Պաշտոնական կայքի բաժինները, ենթաբաժինները և գրանցում տեղադրվող տեղեկատվության բովանդակությունը

 

._________________________________________________________________________.

|հ/հ |     ԲԱԺԻՆ     |    ԵՆԹԱԲԱԺԻՆ   |         ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ           |

|____|_______________|________________|___________________________________|

|2.1 |Բարձրագույն    |Խորհրդի մասին   |Խորհրդի ստեղծման պատմությունը,     |

|    |դատական        |                |առաքելությունը, գտնվելու վայրը,    |

|    |խորհուրդ       |                |կոնտակտային տվյալները              |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Խորհրդի նախագահ |Խորհրդի նախագահի անունը, ազգանունը,|

|    |               |                |կենսագրական տվյալները, ուղերձները, |

|    |               |                |շնորհավորանքները, ելույթները,      |

|    |               |                |հրապարակումները                    |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Խորհրդի անդամներ|Խորհրդի անդամների անունները,       |

|    |               |                |ազգանունները, կենսագրական տվյալները|

|    |               |________________|___________________________________|

|    |               |Խորհրդի         |Խորհրդի` ՀՀ Սահմանադրությամբ և  ՀՀ |

|    |               |լիազորություններ|դատական օրենսգիրք սահմանադրական    |

|    |               |                |օրենքով սահմանված լիազորությունները|

|    |               |________________|___________________________________|

|    |               |Խորհրդի նիստերի |Տեղեկատվություն Խորհրդի նիստերի    |

|    |               |ժամանակացույց   |ժամանակի և  վայրի վերաբերյալ       |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Խորհրդի         |Խորհրդի նորմատիվ, ընթացիկ և        |

|    |               |որոշումներ      |աշխատակարգային որոշումները,        |

|    |               |                |բացառությամբ օրենքով պահպանվող     |

|    |               |                |գաղտնիք պարունակող որոշումների     |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Կարգապահական    |Դատավորին կարգապահական             |

|    |               |վարույթներ      |պատասխանատվության ենթարկելու հարցի |

|    |               |                |վերաբերյալ Խորհրդի կողմից ընդունված|

|    |               |                |որոշումները                        |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Խորհրդի         |Խորհրդի նորմատիվ, ընթացիկ և        |

|    |               |որոշումների     |աշխատակարգային որոշումների         |

|    |               |նախագծեր        |նախագծերը, բացառությամբ օրենքով    |

|    |               |                |պահպանվող գաղտնիք պարունակող       |

|    |               |                |որոշումների նախագծերի              |

|____|_______________|________________|___________________________________|

|2.2 |ՀՀ դատարաններ  |Վճռաբեկ դատարան |Տեղեկատվություն Վճռաբեկ դատարանի   |

|    |               |                |լիազորությունների, վճռաբեկ բողոք   |

|    |               |                |ներկայացնելու կարգի վերաբերյալ,    |

|    |               |                |Վճռաբեկ դատարանի դատավորների       |

|    |               |                |անունները, ազգանունները,           |

|    |               |                |կենսագրական տվյալները, Վճռաբեկ     |

|    |               |                |դատարանի գտնվելու վայրը և          |

|    |               |                |կոնտակտային տվյալները              |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Վերաքննիչ       |Տեղեկատվություն Վերաքննիչ          |

|    |               |դատարանների     |դատարանների լիազորությունների,     |

|    |               |                |վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգի|

|    |               |                |վերաբերյալ, վերաքննիչ դատարանների  |

|    |               |                |դատավորների անունները, ազգանունները|

|    |               |                |կենսագրական տվյալները, Վերաքննիչ   |

|    |               |                |դատարանների գտնվելու վայրերը և     |

|    |               |                |կոնտակտային տվյալները              |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Մասնագիտացված   |Տեղեկատվություն Մասնագիտացված      |

|    |               |դատարաններ      |դատարանների լիազորությունների,     |

|    |               |                |Մասնագիտացված դատարաններ դիմելու   |

|    |               |                |կարգի վերաբերյալ, Մասնագիտացված    |

|    |               |                |դատարանների դատավորների անունները, |

|    |               |                |ազգանունները, կենսագրական          |

|    |               |                |տվյալները, Մասնագիտացված           |

|    |               |                |դատարանների գտնվելու վայրերը և     |

|    |               |                |կոնտակտային տվյալները              |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Ընդհանուր       |Տեղեկատվություն Ընդհանուր          |

|    |               |իրավասության    |իրավասության դատարանների           |

|    |               |դատարաններ      |լիազորությունների, Ընդհանուր       |

|    |               |                |իրավասության դատարաններ դիմելու    |

|    |               |                |կարգի վերաբերյալ, Ընդհանուր        |

|    |               |                |իրավասության դատարանների           |

|    |               |                |դատավորների անունները,             |

|    |               |                |ազգանունները, կենսագրական          |

|    |               |                |սխալները, Ընդհանուր իրավասության   |

|    |               |                |դատարանների գտնվելու վայրերը և     |

|    |               |                |կոնտակտային տվյալները              |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Դատարանների     |ՀՀ ընդհանուր իրավասության,         |

|    |               |հասցեներ,       |մասնագիտացված, վերաքննիչ, վճռաբեկ  |

|    |               |հեռախոսահամարներ|դատարանների, դրանց նստավայրերի     |

|    |               |                |գտնվելու վայրերը և                 |

|    |               |                |հեռախոսահամարները                  |

|____|_______________|________________|___________________________________|

|2.3 |Դատավորների    |Ընդհանուր ժողովի|Տեղեկատվություն Ընդհանուր ժողովի   |

|    |ընդհանուր ժողով|մասին           |գործառույթների և  գործունեության   |

|    |               |                |կարգի վերաբերյալ                   |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Կարգապահական    |Տեղեկատվություն կարգապահական       |

|    |               |հարցերի         |հարցերի հանձնաժողովի               |

|    |               |հանձնաժողով     |գործառույթների և  գործունեության   |

|    |               |                |կարգի վերաբերյալ                   |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Ուսումնական     |Տեղեկատվություն ուսումնական        |

|    |               |հարցերի         |հարցերի հանձնաժողովի               |

|    |               |հանձնաժողով     |գործառույթների և  գործունեության   |

|    |               |                |կարգի վերաբերյալ                   |

|    |               |________________|___________________________________|

|    |               |ժողովի          |Ընդհանուր ժողովի որոշումներ        |

|    |               |որոշումներ      |                                   |

|____|_______________|________________|___________________________________|

|2.4 |Դատական        |Դեպարտամենտի    |Դեպարտամենտի ղեկավարի անունը,      |

|    |դեպարտամենտ    |ղեկավար         |ազգանունը, կենսագրական տվյալները,  |

|    |               |                |ուղերձները, շնորհավորանքները,      |

|    |               |                |ելույթները, հարցազրույցները        |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Դեպարտամենտի    |Տեղեկատվություն Դեպարտամենտի       |

|    |               |կենտրոնական     |կենտրոնական մարմնի կառուցվածքային  |

|    |               |մարմին          |ստորաբաժանումների վերաբերյալ,      |

|    |               |                |դրանց ղեկավարների անունները,       |

|    |               |                |ազգանունները, կոնտակտային          |

|    |               |                |տվյալները                          |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Դեպարտամենտի    |Տեղեկատվություն Դեպարտամենտի       |

|    |               |առանձնացված     |առանձնացված ստորաբաժանումների      |

|    |               |ստորաբաժանումներ|վերաբերյալ, դրանց ղեկավարների      |

|    |               |                |անունները, ազգանունները,           |

|    |               |                |կոնտակտային տվյալները              |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Նամակ ԲԴԽ       |Առցանց նամակագրության համակարգ     |

|    |               |աշխատակազմին    |                                   |

|____|_______________|________________|___________________________________|

|2.5 |Նորություններ  |                |Տեղեկատվություն դատական իշխանության|

|    |               |                |ընթացիկ գործունեության մասին       |

|____|_______________|________________|___________________________________|

|2.6 |Իրավական ակտեր |                |Ներպետական իրավական ակտեր          |

|____|_______________|________________|___________________________________|

|2.7 |Մշտադիտարկում  |Առաջին ատյանի   |Տեղեկատվություն մշտադիտարկման      |

|    |               |ընդհանուր       |ցուցիչների վերաբերյալ              |

|    |               |իրավասության    |                                   |

|    |               |դատարաններ      |                                   |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Մասնագիտացված   |Տեղեկատվություն մշտադիտարկման      |

|    |               |դատարաններ      |ցուցիչների վերաբերյալ              |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Վերաքննիչ       |Տեղեկատվություն մշտադիտարկման      |

|    |               |դատարաններ      |ցուցիչների վերաբերյալ              |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Վճռաբեկ դատարան |Տեղեկատվություն մշտադիտարկման      |

|    |               |                |ցուցիչների վերաբերյալ              |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Վերջնական       |Տեղեկատվություն մշտադիտարկման      |

|    |               |դատական ակտերի  |ցուցիչների վերաբերյալ              |

|    |               |կատարում        |                                   |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Նոր             |Տեղեկատվություն մշտադիտարկման      |

|    |               |հանգամանքների   |ցուցիչների վերաբերյալ              |

|    |               |հիմքով Մարդու   |                                   |

|    |               |Իրավունքների    |                                   |

|    |               |Եվրոպական       |                                   |

|    |               |դատարանի        |                                   |

|    |               |վճիռների և  ՀՀ  |                                   |

|    |               |ՍԴ որոշումների  |                                   |

|    |               |կատարման վիճակը |                                   |

|____|_______________|________________|___________________________________|

|2.8 |Վիճակագրություն|Համեմատական     |ՀՀ դատարանների գործունեության      |

|    |               |վիճակագրական    |վիճակագրական տվյալների             |

|    |               |վերլուծություն  |համեմատականը նախորդ հաշվետու       |

|    |               |                |ժամանակահատվածի վիճակագրական       |

|    |               |                |տվյալների հետ                      |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Ընդհանուր       |Ընդհանուր իրավասության դատարանների |

|    |               |իրավասության    |գործունեության վիճակագրական        |

|    |               |դատարանների     |տվյալների վերաբերյալ               |

|    |               |գործունեության  |հաշվետվություններ` ըստ ընդհանուր   |

|    |               |վիճակագրական    |իրավասության յուրաքանչյուր         |

|    |               |տվյալների       |դատարանի, դատավորի և  գործերի      |

|    |               |վերաբերյալ      |առանձին տեսակների, ինչպես նաև      |

|    |               |հաշվետվություն- |դատապարտյալների և  անչափահաս       |

|    |               |ներ             |դատապարտյալների վերաբերյալ         |

|    |               |                |հաշվետվություններ                  |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Մասնագիտացված   |ՀՀ վարչական դատարանի               |

|    |               |դատարանների     |գործունեության վիճակագրական        |

|    |               |գործունեության  |տվյալների վերաբերյալ               |

|    |               |վիճակագրական    |հաշվետվություններ` ըստ դատարանի և  |

|    |               |տվյալների       |յուրաքանչյուր դատավորի             |

|    |               |վերաբերյալ      |                                   |

|    |               |հաշվետվություն- |                                   |

|    |               |ներ             |                                   |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Վերաքննիչ       |Վերաքննիչ դատարանների              |

|    |               |դատարանների     |գործունեության վիճակագրական        |

|    |               |գործունեության  |տվյալների վերաբերյալ               |

|    |               |վիճակագրական    |հաշվետվություններ` ըստ դատարանի և  |

|    |               |տվյալների       |յուրաքանչյուր դատավորի             |

|    |               |վերաբերյալ      |                                   |

|    |               |հաշվետվություն- |                                   |

|    |               |ներ             |                                   |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Վճռաբեկ         |Վճռաբեկ դատարանի գործունեության    |

|    |               |դատարանի        |վիճակագրական տվյալների վերաբերյալ  |

|    |               |գործունեության  |հաշվետվություններ` ըստ             |

|    |               |վիճակագրական    |յուրաքանչյուր պալատի               |

|    |               |տվյալների       |                                   |

|    |               |վերաբերյալ      |                                   |

|    |               |հաշվետվություն- |                                   |

|    |               |ներ             |                                   |

|    |               |________________|___________________________________|

|    |               |ՀՀ դատարանների  |Տեղեկատվություն դատարանների        |

|    |               |բյուջե          |բյուջեի վերաբերյալ, այդ թվում`     |

|    |               |                |ֆինանսական ծախսերի համեմատականը    |

|    |               |                |նախորդ հաշվետու ժամանակահատվածի    |

|    |               |                |հետ` ըստ դատարանների, դատավորների  |

|    |               |                |միջին աշխատավարձը և  դրա           |

|    |               |                |համեմատականը նախորդ հաշվետու       |

|    |               |                |ժամանակահատվածի հետ                |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Պետական տուրք   |Դատարան տրվող հայցադիմումների,     |

|    |               |                |դիմումների, դատարանի դատական       |

|    |               |                |ակտերի դեմ վերաքննիչ և  վճռաբեկ    |

|    |               |                |բողոքների համար, ինչպես նաև        |

|    |               |                |դատարանի կողմից տրվող փաստաթղթերի  |

|    |               |                |պատճեններ (կրկնօրինակներ) տալու    |

|    |               |                |համար վճարված և  դատական ակտով     |

|    |               |                |վճարման ենթակա պետական տուրքի      |

|    |               |                |ընդհանուր չափը և  դրա համեմատականը |

|    |               |                |նախորդ տարվա տվյալների հետ         |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Դատավորների     |Դատավորների կարգապահական           |

|    |               |կարգապահական    |պատասխանատվության և                |

|    |               |պատասխանատվու-  |լիազորությունների դադարեցման       |

|    |               |թյուն           |մասերով` հարուցված կարգապահական    |

|    |               |                |պատասխանատվության և                |

|    |               |                |լիազորությունների դադարեցման       |

|    |               |                |վարույթների քանակները` ըստ վարույթ |

|    |               |                |հարուցած սուբյեկտների և  վարույթի  |

|    |               |                |հարուցման հիմքերի, կարճված         |

|    |               |                |վարույթներով գործերի քանակները`    |

|    |               |                |ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, |

|    |               |                |կարգապահական պատասխանատվության և   |

|    |               |                |լիազորությունների դադարեցման       |

|    |               |                |դեպքերի քանակները և  դատավորի      |

|    |               |                |նկատմամբ հարուցված վարույթի        |

|    |               |                |արդյունքի (ներառյալ տույժի տեսակի) |

|    |               |                |վերաբերյալ տվյալներ և  այդ         |

|    |               |                |տվյալների համեմատականը նախորդ      |

|    |               |                |տարվա տվյալների հետ                |

|____|_______________|________________|___________________________________|

|2.9 |Գրադարան       |Տարեկան         |Դատական իշխանության գործունեության |

|    |               |հաղորդումներ    |վերաբերյալ տարեկան հաղորդումներ    |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Իրավական        |Իրավական տեղեկատվական համակարգերի  |

|    |               |ռեսուրսներ      |հղումներ, թեմատիկ գրականության     |

|    |               |                |ցանկեր                             |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Էլեկտրոնային    |էլեկտրոնային (թվայնացված) գրքեր,   |

|    |               |գրադարան        |հրապարակումներ                     |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Տեսանյութեր     |Դատական իշխանության                |

|    |               |                |գործունեությունը լուսաբանող        |

|    |               |                |տեսանյութեր                        |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Վիրտուալ        |Դատական իշխանության                |

|    |               |պատկերասրահ     |գործունեությունը լուսաբանող        |

|    |               |                |լուսանկարներ                       |

|____|_______________|________________|___________________________________|

|2.10|Օգտակար նյութեր|Դատարան դիմելու |Տեղեկատվություն դատարան դիմելու    |

|    |               |կարգը           |կարգի, այդ թվում` հայցադիմումի     |

|    |               |                |(դիմումի) ձևին  և  բովանդակությանը |

|    |               |                |ներկայացվող պահանջների,            |

|    |               |                |ընդդատության կանոնների, դատարան    |

|    |               |                |տրվող հայցադիմումների, դիմումների  |

|    |               |                |համար պետական տուրքի դրույքաչափերի |

|    |               |                |վերաբերյալ                         |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Դատական ծախսեր  |Տեղեկատվություն դատական ծախսերի    |

|    |               |                |կազմի և  դատական ծախսերի բաշխման   |

|    |               |                |կարգի վերաբերյալ                   |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Բողոքարկման կարգ|Տեղեկատվություն դատական ակտերի     |

|    |               |                |բողոքարկման կարգի, այդ թվում`      |

|    |               |                |բողոքի ձևին  և  բովանդակությանը    |

|    |               |                |ներկայացվող պահանջների,            |

|    |               |                |բողոքարկման ենթակա դատական ակտերի, |

|    |               |                |բողոք բերելու իրավասություն        |

|    |               |                |ունեցող անձանց շրջանակի, բողոք     |

|    |               |                |բերելու ժամկետների, բողոքների      |

|    |               |                |համար պետական տուրքի դրույքաչափերի |

|    |               |                |վերաբերյալ                         |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Դատարանների     |ՀՀ ընդհանուր իրավասության,         |

|    |               |հասցեներ,       |մասնագիտացված, վերաքննիչ, վճռաբեկ  |

|    |               |հեռախոսահամարներ|դատարանների, դրանց նստավայրերի     |

|    |               |                |գտնվելու վայրերը և                 |

|    |               |                |հեռախոսահամարները                  |

|____|_______________|________________|___________________________________|

|2.11|Միջազգային     |                |Տեղեկատվություն միջազգային         |

|    |համագործակցու- |                |կառույցների հետ համագործակցության, |

|    |թյուն          |                |միջազգային կառույցների կողմից      |

|    |               |                |իրականացվող միջազգային ծրագրերին   |

|    |               |                |(միջոցառումներին) բարձրագույն      |

|    |               |                |դատական խորհրդի անդամների,         |

|    |               |                |դատավորների, դատական ծառայողների   |

|    |               |                |մասնակցության վերաբերյալ           |

|____|_______________|________________|___________________________________|

|2.12|Պաշտոնական հայ-|Բարձրագույն     |Տեղեկատվություն Խորհրդի նախագահի   |

|    |տարարություններ|դատական խորհրդի |հայտարարությունների վերաբերյալ, այդ|

|    |               |նախագահի հայտա- |թվում` դատավորների                 |

|    |               |րարություններ   |լիազորությունները դադարելու        |

|    |               |                |վերաբերյալ                         |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Դատավորների     |Տեղեկատվություն դատավորների        |

|    |               |թեկնածուների    |թեկնածուների հավակնորդների և       |

|    |               |հավակնորդների և |դատավորների ցուցակների կազմման     |

|    |               |դատավորների     |վերաբերյալ, այդ թվում`             |

|    |               |թեկնածուների    |տեղեկություններ դատավորների        |

|    |               |ցուցակների      |թեկնածուների ցուցակի համալրման     |

|    |               |կազմման         |նպատակով որակավորման ստուգում      |

|    |               |վերաբերյալ հայ- |անցկացնելու մասին` նշելով          |

|    |               |տարարություններ |դիմումների ընդունման ժամկետները,   |

|    |               |                |վայրը, համալրման ենթակա տեղերի     |

|    |               |                |քանակը` ըստ դատավորների            |

|    |               |                |թեկնածուների ցուցակի մասնագիտացման |

|    |               |                |բաժինների                          |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Դատարանների     |Տեղեկատվություն դատարանների կողմից |

|    |               |կողմից տրվող    |տրվող հայտարարությունների          |

|    |               |հայտարարություն-|վերաբերյալ                         |

|    |               |ներ             |                                   |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Դեպարտամենտում  |Տեղեկատվություն թափուր պաշտոնների  |

|    |               |թափուր պաշտոններ|ցանկի և  դրանց ներկայացվող         |

|    |               |                |պահանջների, աշխատանքի վերաբերյալ   |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Այլ             |Ընդհանուր բնույթի տեղեկություններ  |

|    |               |տեղեկատվություն |                                   |

|____|_______________|________________|___________________________________|

|2.13|Դատավորների    |                |Տեղեկատվություն դատական համակարգում|

|    |թափուր         |                |առկա դատավորների թափուր հաստիքների |

|    |հաստիքներ      |                |վերաբերյալ                         |

|____|_______________|________________|___________________________________|

|2.14|Մրցույթներ     |Գրավոր          |Տեղեկատվություն դատավորի           |

|    |               |քննություն      |թեկնածուների հավակնորդների         |

|    |               |Գրավոր          |ցուցակում ընդգրկվելու համար        |

|    |               |քննության նմուշ |անցկացվող գրավոր քննության ժամանակի|

|    |               |օրինակներ       |և  վայրի վերաբերյալ, գրավոր        |

|    |               |Անցկացման կարգը |քննության նմուշ օրինակների և       |

|    |               |Արդյունքները    |արդյունքների վերաբերյալ            |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Հարցազրույց     |Տեղեկատվություն դատավորի           |

|    |               |Անցկացման կարգը |թեկնածուների հավակնորդների         |

|    |               |Արդյունքները    |ցուցակում ընդգրկվելու համար        |

|    |               |                |հարցազրույց անցկացնելու ժամանակի և |

|    |               |                |վայրի վերաբերյալ, արդյունքների     |

|    |               |                |վերաբերյալ,                        |

|____|_______________|________________|___________________________________|

|2.15|Առաջխաղացման   |Վճռաբեկ դատարան |Տեղեկատվություն Վճռաբեկ դատարանում |

|    |ենթակա         |                |դատավոր նշանակվելու համար          |

|    |դատավորների    |                |առաջխաղացման ենթակա դատավորների    |

|    |թեկնածուների   |                |թեկնածուների ցուցակը համալրելու    |

|    |ցուցակների     |                |անհրաժեշտության վերաբերյալ         |

|    |կազմման        |                |                                   |

|    |վերաբերյալ հայ-|________________|___________________________________|

|    |տարարություններ|Վերաքննիչ       |Տեղեկատվություն վերաքննիչ          |

|    |               |դատարաններ      |դատարաններում դատավոր նշանակվելու  |

|    |               |                |համար դատավորների առաջխաղացման     |

|    |               |                |ցուցակի համապատասխան մասնագիտացման |

|    |               |                |բաժինը հաշվարկված թվով համալրելու  |

|    |               |                |անհրաժեշտության վերաբերյալ         |

|____|_______________|________________|___________________________________|

|2.16|Դատական        |Բարձրագույն     |Տեղեկատվություն պետական բյուջեից   |

|    |իշխանության    |դատական խորհրդի |հատկացված միջոցների և  փաստացի     |

|    |ծախսեր         |ծախսեր          |կատարված ծախսերի վերաբերյալ        |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Դատարանների     |Տեղեկատվություն պետական բյուջեից   |

|    |               |ծախսեր          |հատկացված միջոցների և  փաստացի     |

|    |               |                |կատարված ծախսերի վերաբերյալ        |

|____|_______________|________________|___________________________________|

|2.17|Դատական գործեր |Տեղեկատվություն |Տեղեկատվություն դատական գործերի    |

|    |               |դատական գործերի |քննության կապակցությամբ նշանակված  |

|    |               |ընթացքի         |դատական նիստերի ժամանակի և  վայրի  |

|    |               |վերաբերյալ      |վերաբերյալ, դատական ատյանում       |

|    |               |                |վարույթը եզրափակող դատական ակտեր,  |

|    |               |                |օրենքով կամ Խորհրդի որոշմամբ       |

|    |               |                |նախատեսված դեպքերում այլ դատական   |

|    |               |                |ակտեր                              |

|____|_______________|________________|___________________________________|

|2.18|Էլեկտրոնային   |էլեկտրոնային    |էլեկտրոնային եղանակով դատարան      |

|    |փաստաթղթեր     |հայցադիմումներ  |հայցադիմում (դիմում) ներկայացնելու |

|    |               |                |հնարավորություն                    |

|    |               |________________|___________________________________|

|    |               |Այլ դատավարական |էլեկտրոնային եղանակով այլ          |

|    |               |փաստաթղթեր      |փաստաթղթեր դատարան ներկայացնելու   |

|    |               |                |հնարավորություն                    |

|____|_______________|________________|___________________________________|

|2.19|ՀՀ առաջին      |                |Տեղեկատվություն մինչդատական        |

|    |ատյանի         |                |քրեական վարույթի նկատմամբ դատական  |

|    |ընդհանուր      |                |վերահսկողություն իրականացնող       |

|    |իրավասության   |                |առաջին ատյանի դատավորների          |

|    |դատավորների    |                |հերթապահությունների                |

|    |հերթապահության |                |ժամանակացույցի, ինչպես նաև         |

|    |ժամանակացույց  |                |ժամանակացույցով հերթապահությանը    |

|    |               |                |ներգրավված դատավորների նստավայրերի |

|    |               |                |վերաբերյալ                         |

|____|_______________|________________|___________________________________|

|2.20|ՀՀ դատավորների |                |Տեղեկատվություն ՀՀ դատավորների     |

|    |ամենամյա       |                |ամենամյա արձակուրդների տրամադրման  |

|    |արձակուրդների  |                |ժամանակացույցի վերաբերյալ          |

|    |տրամադրման     |                |                                   |

|    |ժամանակացույց  |                |                                   |

|____|_______________|________________|___________________________________|

|2.21|Հղումներ       |                |Հղումներ Հայաստանի Հանրապետության  |

|    |               |                |նախագահի, Հայաստանի Հանրապետության |

|    |               |                |Ազգային ժողովի, Հայաստանի          |

|    |               |                |Հանրապետության սահմանադրական       |

|    |               |                |դատարանի, Հայաստանի Հանրապետության |

|    |               |                |կառավարության և  այլ պետական       |

|    |               |                |մարմինների պաշտոնական կայքերին     |

|____|_______________|________________|___________________________________|

|2.22|Ռեյտինգներ     |                |Տեղեկատվություն Հայաստանի          |

|    |               |                |Հանրապետության պետական մարմինների, |

|    |               |                |այդ թվում դատարանների պաշտոնական   |

|    |               |                |կայքերի արժեքների, ինչպես նաև      |

|    |               |                |Հայաստանի Հանրապետության իրավական  |

|    |               |                |ռեսուրսների էլեկտրոնային           |

|    |               |                |ներկայացուցչությունների,           |

|    |               |                |միջազգային իրավական                |

|    |               |                |կազմակերպությունների էլեկտրոնային  |

|    |               |                |ներկայացուցչությունների վիրտուալ   |

|    |               |                |ինտելեկտուալ կապիտալի              |

|    |               |                |վարկանիշների վերաբերյալ            |

|____|_______________|________________|___________________________________|

|2.23|Դատավորների    |                |Տեղեկատվություն դատավորների        |

|    |անկախության    |                |անկախության եվրոպական չափանիշների  |

|    |եվրոպական      |                |վերաբերյալ                         |

|    |չափանիշներ     |                |                                   |

|____|_______________|________________|___________________________________|

|2.24|Ի գիտություն   |                |Տեղեկատվություն դատավորներին և     |

|    |դատավորների    |                |(կամ) դատավորի թեկնածուներին       |

|    |               |                |վերաբերող հայտարարությունների մասին|

._________________________________________________________________________.

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.09.2018
N ԲԴԽ-36-Ո-95
Որոշում