ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
15 օգոստոսի 2018 թվականի N 627-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 245-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի ապրիլի 7-ի «2018 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 245-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանով հաստատված հավելվածի «1.1» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) հրամանի հավելվածի «9.1» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ:
._____________________________________________________________________.
|9.1 |Հայոց պետականություն. |գեղաթերթիկ |III | 480| 12 000|
| |Հայաստանի առաջին |1 նամակա- |եռամսյակ | | |
| |Հանրապետության և |նիշով | | | |
| |Մայիսյան հերոսամարտերի | | | | |
| |100-ամյակը | | | | |
._____________________________________________________________________.
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1918-1992. «Գարուն». «Spring». ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԴԱՐՅԱՆ. HOVHANNES ZARDARIAN» և «Ձմեռային բնանկար». «Winter landscape». 1918-1992. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԴԱՐՅԱՆ. HOVHANNES ZARDARIAN» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2) Հայոց պետականություն. Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. FIRST REPUBLIC OF ARMENIA. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ. MAY HEROIC BATTLES. ՍԱՐԴԱՐԱՊԱՏ` ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ. 1918-2018. SARDARAPAT THE STATEHOOD REBIRTH» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:
3) Հայոց պետականություն. ՀՀ Ոստիկանության հիմնադրման 100-ամյակը թեմային նվիրված «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA. 100TH ANNIVERSARY. ԱՄՅԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:
4) Հայոց պետականություն. Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը թեմային նվիրված «100TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ. SECURITY BODIES OF THE REPUBLIC OF ARMENIA» նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1918-1992. «Գարուն». «Spring». ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԴԱՐՅԱՆ. HOVHANNES ZARDARIAN» և «Ձմեռային բնանկար». «Winter landscape». 1918-1992. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԴԱՐՅԱՆ. HOVHANNES ZARDARIAN» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 և 230 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 30 000 հատ:
2) Հայոց պետականություն. Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. FIRST REPUBLIC OF ARMENIA. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ. MAY HEROIC BATTLES. ՍԱՐԴԱՐԱՊԱՏ` ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ. 1918-2018. SARDARAPAT THE STATEHOOD REBIRTH» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 480 դրամ, տպաքանակը` 12 000 հատ:
3) Հայոց պետականություն. ՀՀ Ոստիկանության հիմնադրման 100-ամյակը թեմային նվիրված «POLICE OF THE REPUBLIC OF ARMENIA. 100TH ANNIVERSARY. ԱՄՅԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
4) Հայոց պետականություն. Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը թեմային նվիրված «100TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ. SECURITY BODIES OF THE REPUBLIC OF ARMENIA» նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի, կապի
և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թվականի օգոստոսի 15-ի
թիվ 627-Ն հրամանի
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի, կապի
և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թվականի օգոստոսի 15-ի
թիվ 627-Ն հրամանի
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի, կապի
և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թվականի օգոստոսի 15-ի
թիվ 627-Ն հրամանի
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 4
ՀՀ տրանսպորտի, կապի
և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թվականի օգոստոսի 15-ի
թիվ 627-Ն հրամանի
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 5
ՀՀ տրանսպորտի, կապի
և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի
2018 թվականի օգոստոսի 15-ի
թիվ 627-Ն հրամանի
_______________________
ԻՐՏԵԿ - պատկերը չի բերվում