Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ...

 

 

041.0128.230300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 2000 թվականի N 128

 

i

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի օտարման գործընթացի իրականացման միջոցառումների ցանկը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 13.09.00 թիվ 627 որոշում)

2. Քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի օտարման գործընթացի իրականացման միջոցառումների կազմակերպման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

(2-րդ կետը փոփ. 13.09.00 թիվ 627 որոշում)

3. Հանձնաժողովին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումների ցանկը 1-6-րդ կետերի կատարումը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

մարտի 23-ի N 128

որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

i

քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող

պետական սեփականություն համարվող հողերի օտարման գործընթացի իրականացման

միջոցառումների

____________________________________________________________________________

NN       Միջոցառումների անվանումը                      Կատարման ժամկետը

ը/կ

____________________________________________________________________________

 1                   2                                         3

____________________________________________________________________________

1.  Քաղաքային և գյուղական համայնքների վարչական

տարածքներում գտնվող պետական սեփականություն

համարվող հողերի օտարման գործընթացը

կարգավորող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն,

անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով

համապատասխան փոփոխություններ կատարելու

    վերաբերյալ առաջարկությունների ներկայացում        5 օգոստոսի 2000 թ.

 

2. Համայնքների ցանկի կազմում, որոնցում նախատեսվում

է պետական հողերի (4000 հա)

    օտարման գործընթաց                                1 օգոստոսի 2000 թ.

 

    Ժամանակացույցի հաստատում                         31 դեկտեմբերի 2000 թ.

այդ թվում`

 

ա) հողերի սեփականության իրավունքի անհատույց

փոխանցումով

 

բ) որպես տնամերձ

 

գ) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար

 

3. Հողերի վաճառքի աճուրդային կարգի և

մեկնարկային գների սահմանման վերաբերյալ

    առաջարկությունների ներկայացում                   5 օգոստոսի 2000 թ.

 

4. Հողերի օտարման գործընթացի մասին

զանգվածային լրատվության միջոցներով

    բնակչությանը տեղեկատվությամբ ապահովում           2 օգոստոսի 2000 թ.

 

5. Մրցույթների կազմակերպման և անհրաժեշտ հարցերի

պարզաբանման նպատակով համայնքներում

սեմինարների և համապատասխան միջոցառումների

    կազմակերպում                                     2 օգոստոսի 2000 թ.

 

6. Հողերի օտարման գործընթացի իրականացման

    գործուն մեխանիզմների մշակում                     2 օգոստոսի 2000 թ.

 

7.  Աճուրդների իրականացման աշխատանքների սկիզբ        2 օգոստոսի 2000 թ.

(ցանկը խմբագրվել է 15.06.00 թիվ 356, փոփ. 13.09.00 թիվ 627 որոշումներ)

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

մարտի 23-ի N 128

որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

i

քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող

պետական սեփականություն համարվող հողերի օտարման գործընթացի կազմակերպման

միջգերատեսչական հանձնաժողովի

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

նախագահ (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

ՀՀ բնօգտագործման նախարարի տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը

համակարգող նախարարի տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը

համակարգող նախարարի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Երևանի քաղաքապետի տեղակալ

 

ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի

տեղակալ

 

Արագածոտնի մարզպետ

 

Արարատի մարզպետ

 

Արմավիրի մարզպետ

 

Գեղարքունիքի մարզպետ

 

Լոռու մարզպետ

 

Կոտայքի մարզպետ

 

Շիրակի մարզպետ

 

Սյունիքի մարզպետ

 

Վայոց ձորի մարզպետ

 

Տավուշի մարզպետ

 

(կազմը փոփ. 13.09.00 թիվ 627 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.03.2000
N 128
Որոշում