041.0129.240300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2000 թվականի N 129
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-490 հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
հանել որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
մարտի 24-ի N 129
որոշմամբ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի
անհատական կազմը
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
(խորհրդի նախագահ)
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Զ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
տնտեսագիտական վարչության խորհրդատու
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության իրավաբանական գլխավոր
վարչության պետ
Թ. Հակոբյան - ՀՀ առողջապահության և սոցիալական
ապահովության նախարարության
առողջապահության քաղաքականության և
զարգացման ծրագրերի վարչության պետ
Բ. Ենգիբարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության «Արտասահմանյան ֆինանսական
ծրագրերի կառավարման կենտրոն» ԾԻԳ-ի
գործադիր տնօրեն