040.0921.220818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 օգոստոսի 2018 թվականի N 921-Ն
i
ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 2-ի
N 921-Ն որոշման
ԿԱՐԳ
ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ
1. «Ներման խնդրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը կամ «Ներում շնորհելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծի` իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցումն ընդունվելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ներման խնդրագրի քննարկմանն առնչվող նյութերն ուղարկվում են`
1) տուգանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կամ հանրային աշխատանքների կամ հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու կամ գույքի բռնագրավման կամ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն.
2) զինվորական ծառայության մեջ սահմանափակման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
2. Ներման խնդրագրի քննարկմանն առնչվող նյութերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկվում են պատիժը կատարող համապատասխան հիմնարկ և պահպանվում երեք տարի ժամկետով:
3. Պատիժը կատարող համապատասխան հիմնարկը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո ներման խնդրագրի քննարկմանն առնչվող նյութերը ոչնչացնում է:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն էլեկտրոնային եղանակով վարում է ներման խնդրագրերի քննարկման ընթացքի վերաբերյալ ժամանակագրական և առարկայական հաշվառման գրանցամատյաններ` համաձայն ձևի:
Ձև
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ
.________________________________________________________________________.
|Ներման|Ներման|Ներման|Ներման|Ներման|Ներման|Ներման|Ներման|Ներման|Ներման |
|խնդրա-|խնդրա-|խնդրա-|խնդրա-|խնդրա-|խնդրա-|խնդրա-|հար- |խնդրա-|խնդրագրի |
|գրի |գրի |գիր |գիր |գիր |գիր |գիրը |ցերի |գրի |քննարկ- |
|հաշ- |հաշ- |ներ- |ներ- |ներ- |ներկա-|ներկա-|քննարկ|քննարկ|ման ար- |
|վառման|վառման|կայաց-|կայաց-|կայաց-|յացրած|յացրած|ման |ման |դյունքում|
|հերթա-|թվա- |նելու |րած |րած |անձի |անձի |խորհըր|ար- |ընդունված|
|կան |գրումը|թվա- |անձի |անձի |հան- |վերա- |դակցա-|դյուն-|ակտի |
|համարը| |գրումը|անունը|ծնըն- |րային |բերյալ|կան |քում |կատարման |
| | | |ազգա- |դյան |ծառա- |կազմ- |հանձնա|ընդուն|նկատմամբ |
| | | |նունը |օրը, |յու- |ված |ժողովի|ված |հսկողու- |
| | | |և |ամիսը,|թյուն-|անձնա-|կողմից|ակտի |թյուն |
| | | |հայրա-|տարե- |ների |կան |ներման|տեսակը|իրականաց-|
| | | |նունը |թիվը |համարա|գործը |խնդրա-|ակտի |նող |
| | | | | |նիշը |ՀՀ |գրի |թվա- |մարմինը |
| | | | | |(առկա-|վարչա-|վերա- |գրումը| |
| | | | | |յու- |պետին |բերյալ|և | |
| | | | | |թյան |ներկա-|եզրակա|հակիրճ| |
| | | | | |դեպ- |յացնե-|ցու- |բովան-| |
| | | | | |քում) |լու |թյուն |դակու-| |
| | | | | | |թվա- |ներկա-|թյունը| |
| | | | | | |գրումը|յացնե-| | |
| | | | | | | |լու | | |
| | | | | | | |թվա- | | |
| | | | | | | |գրումը| | |
|______|______|______|______|______|______|______|______|______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|______|______|______|______|______|______|______|______|______|_________|
| | | | | | | | | | | | |
|______|______|______|_|__|_|______|______|______|______|______|_________|
| | | | | | | | | | | | |
|______|______|______|_|__|_|______|______|______|______|______|_________|
| | | | | | | | | | | | |
.________________________________________________________________________.