ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
25 հուլիսի 2018 թվականի N 458-Ն
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-266-Ն օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ սույն հրամանով հաստատված ձևով հայտարարություն ներկայացնում են մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող` հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թվականի հուլիսի 25-ի
N 458-Ն հրամանի
Ձև
._____________________________________________________________________.
| ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |Փաստաթղթի հերթական համարը|
|2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ |_________________________|
|ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |(լրացվում է հարկային |
| | մարմնի կողմից) |
|___________________________________________|_________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | | | | | | | | |
|___________________________________________|_________________________|
|2. Ռեզիդենտ առևտրային կազմակերպության | |
|անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ` անունը, | |
|ազգանունը) | |
|___________________________________________|_________________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
|(բնակության վայրը) | |
|_____________________________________________________________________|
|Հայտնում եմ, որ իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն|
|և մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ համարվել եմ ավելացված |
|արժեքի հարկ վճարող: |
|Սույն հայտարարությունը ներկայացնում եմ 2018 թվականի հուլիսի 1-ից |
|շրջանառության հարկ վճարող համարվելու համար` «Հայաստանի Հանրապետության|
|հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» |
|Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-266-Ն օրենքի|
|119-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: |
._____________________________________________________________________.
Պաշտոնատար անձ (անհատ ձեռնարկատեր) _________________________________
(ստորագրությունը, անունը,
ազգանունը)
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը`
_________ _______________________ 2018 թվական
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Հայտարարությունը ներկայացվում է թղթային եղանակով` 2 (երկու) օրինակից, որի մեկ օրինակը հարկային մարմնի կողմից հաշվառելուց (գրանցելուց) հետո վերադարձվում է հարկ վճարողին: