ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 հունիսի 2018 թվականի N 443-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` կրոն և մշակույթ. Գորիսը` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք թեմային նվիրված «GORIS CIS CULTURAL CAPITAL. 2018. ԳՈՐԻՍԸ` ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` կրոն և մշակույթ. Գորիսը` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք թեմային նվիրված «GORIS CIS CULTURAL CAPITAL. 2018. ԳՈՐԻՍԸ` ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» նամականիշը, սահմանելով անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված
ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարի 2018 թ. հունիսի 21-ի
թիվ 443-Ն հրամանի
_______________________________________
ԻՐՏԵԿ - նամականիշի նկարները չեն բերվում