ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
8 հունիսի 2018 թվականի N 345-Ն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 314-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
8 հունիսի 2018 թվականի
N 345-Ն հրամանի
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔ
Սույնով հաստատվում է, որ ____________________________________________
_____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը/ֆիզիկական
անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)
հանդիսանում է/էր Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ _________ թվականին`
(տարեթիվ)
Հայաստանի Հանրապետության կառավարության և _______________________միջև
(պետության անվանումը)
կնքված` եկամուտների և գույքի կրկնակի հարկման մասին համաձայնագրի իմաստով, և հաշվառված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի _________________________ստորաբաժանման կողմից:
(հարկային ստորաբաժանման
անվանումը)
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` I_I_I_I_I_I_I_I_I
Պետական եկամուտների կոմիտեի
____________________________ պետ` ________________ / /
(ստորաբաժանման անվանումը) (ստորագրություն) (ազգանուն, անուն,
հայրանուն)
Կ.Տ. ____ /____ /____
(օր / ամիս / տարի)