600.0004.250200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 2000 թվականի թիվ 4
i
«ՍՅՈՒՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՓՈՔՐ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի զ), 15-րդ հոդվածի ա) կետերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի թիվ 39 որոշմամբ սահմանված կարգը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացրած հայտը և տրամադրել Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում` Եղեգիս գետի վրա, «Եղեգիս» փոքր ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա` մեկ տարի գործողության ժամկետով:
2. Հաշվի առնելով, որ ՀԷԿ-ի կառուցման ծախսերը իրականացվելու են բարեգործական գումարների հաշվին, և կառուցումից հետո էլեկտրական էներգիայի առքուվաճառք չի կազմակերպվելու, արտադրվող էլեկտրաէներգիան օգտագործվելու է միայն բարեգործական նպատակով և սեփական կարիքների համար, «Սյունիք» ԲՀԿ-ից ֆինանսական երաշխիք չպահանջել:
3. Ընդունել ի գիտություն, որ «Սյունիք» ԲՀԿ-ի լիցենզիան սահմանված կարգով կգրանցվի և ուժի մեջ կմտնի օրենքով սահմանված տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացնելուց հետո: