600.0002.170200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2000 թվականի թիվ 2
i
«ՍՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆ» ՍՊԸ-ԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի 20-րդ հոդվածի բ) կետը, 15-րդ, 41-րդ հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999թ. սեպտեմբերի 10-ի թիվ 24 որոշմամբ սահմանված կարգը և հաշվի առնելով «ՍՍ Ինտերնեյշն» ՍՊԸ-ի ու «Հայէներգո» ՊՓԲԸ-ի միջև կնքված առքուվաճառքի պայմանագիրը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ՍՍ Ինտերնեյշն» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և տրամադրել 650 մլն Կվտժ, 100 (+ 20) Մվտ էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա`
-
մինչև 2001 թվականի փետրվարի 26-ը գործողության ժամկետով:
2. Ընդունել ի գիտություն, որ`
2.1. Լիցենզիան կգրանցվի և կտրվի ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ֆինանսական երաշխիքը և օրենքով սահմանված տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացնելուց հետո:
2.2. Համաձայն ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի 20-րդ հոդվածի դ) կետի` «ՍՍ Ինտերնեյշն» ՍՊԸ-ի և «Հայէներգո» ՊՓԲԸ-ի միջև կնքված առքուվաճառքի պայմանագիրը ենթակա է գրանցման ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում: