600.0038.291299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 38
i
«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՊՓԲԸ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42, 48 հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի թիվ 28-ի թիվ 39 որոշմամբ սահմանված կարգը, ելնելով սպառողներին հուսալի և անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Բավարարել «Հայէներգո» ՊՓԲԸ-ի ներկայացրած հայտը և կենտրոնական կարգավարական ծառայության գործունեության լիցենզիայի ու «ՁորաՀԷԿ»-ում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի գործողությունների ժամկետները` երկարաձգել մինչև 2001 թվականի հունվարի 1-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: