Սեղմել Esc փակելու համար:
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 52-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

19 փետրվարի 2018 թվականի N 01

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 8-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն. «Նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է, եթե...նոտարական գործողությունը պետք է կատարվի դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ հետախուզվող և քրեական պատասխանատվությունից խուսափող անձի կամ նրա գույքի նկատմամբ: Սույն կետով նշված հիմքով նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:»:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն. «2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:»:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:»:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն. «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21-րդ հոդվածը սահմանում է քաղաքացու իրավունակության բովանդակությունը, համաձայն որի` քաղաքացիները կարող են սեփականության իրավունքով ունենալ գույք, գույքը ժառանգել և կտակել այն, կնքել օրենքին չհակասող գործարքներ և այլն:

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է նոտարական գործողությունները, որպիսիք են մասնավորապես` գործարքների վավերացումը (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր և այլն), տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր և այլն:

Նոտարական գործողությունների կատարման միջոցով անձի կողմից իրականացվում են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված այնպիսի հիմնարար իրավունքներ, որպիսիք են սեփականության իրավունքը` առավելապես կապված դրա տնօրինմանն ուղղված գործարքների (պայմանագրերի) վավերացմանը, ժառանգելու իրավունքը` կապված ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի ստացման հետ և այլն: Հետևաբար, նոտարական գործողության կատարման մերժումը` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով, և դրա արդյունքում անձի քաղաքացիական իրավունքների սահմանափակումը ՀՀ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածների ուժով առաջացնում է այդպիսի սահմանափակման կիրառման պիտանիության, անհրաժեշտության և ծավալների որոշման անհրաժեշտություն:

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայություն, այն է`

1) անձը դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ գտնվում է հետախուզման մեջ և համարվում է քրեական պատասխանատվությունից խուսափող.

2) անձի հետախուզման վերաբերյալ տեղեկատվությունը նոտարի կողմից ստացվել է անմիջականորեն հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից.

3) տեղեկատվությունը (դրա տրամադրումը) պետք է կրի պաշտոնական բնույթ:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտոնապես պարզաբանում ենք`

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով նոտարական գործողության կատարումը ենթակա է մերժման այդ նպատակով անմիջականորեն հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու դեպքում: Անձի հետախուզման վերաբերյալ անմիջականորեն նոտարին չուղղված և անդեմ հրապարակված տեղեկատվությունը չի կարող հիմք հանդիսանալ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով նոտարական գործողության կատարումը մերժելու համար:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
19.02.2018
N 01
Պաշտոնական պարզաբանում