040.1409.101117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2017 թվականի N 1409-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՎԱՌՈԴԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՎԱՌՈԴԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՎԱՌՈԴԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը յուրաքանչյուր ամսվա համար, մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով տրամադրում է ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3601 00 000 0 ծածկագրին դասվող վառոդի (այսուհետ` վառոդ) առնչությամբ հետևյալ տեղեկատվությունը`
1) իրավաբանական անձանց կողմից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի կողմից, Հայաստանի Հանրապետություն Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող և Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից վառոդի ներմուծման վերաբերյալ.
2) իրավաբանական անձանց կողմից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի կողմից, Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող և Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններ վառոդի արտահանման վերաբերյալ.
3) Մաքսային միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող օտարերկրյա ապրանքի կարգավիճակ ունեցող վառոդի վերաբերյալ.
4) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն վառոդի ներմուծման վերաբերյալ, որը հայտարարագրված է մաքսային օրենսդրության համաձայն:
2. Հաստատել տեղեկատվության տրամադրման ձևը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի նոյեմբերի 9-ի
N 1409-Ա որոշման
ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՎԱՌՈԴԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՎԱՌՈԴԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՎԱՌՈԴԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Վառոդ ներմուծող, արտահանող և Հայաստանի|Վառոդի ներմուծման,|Վառոդի|
|ը/կ|Հանրապետության տարածքով տարանցում |արտահանման և |քանակը|
| |իրականացնող իրավաբանական անձի |տարանցման ամսաթիվը| |
| |անվանումը, ՀՎՀՀ-ն, հասցեն, ֆիզիկական | | |
| |անձի անունը, հայրանունը, ազգանունը, | | |
| |հաշվառման հասցեն, անձը հաստատող | | |
| |փաստաթղթի տվյալները | | |
|___|_______________________________________|__________________|______|
| 1 | 2 | 3 | 4 |
._____________________________________________________________________.