600.0033.231199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
23 նոյեմբերի 1998 թվականի թիվ 33
i
1999-2000 ԹԹ. ՋԵՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը և հանրապետությունում 1999-2000 թթ. ձմռան ժամանակաշրջանում ջեռուցման ապահովման անհրաժեշտությունը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
Մինչ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ջեռուցում իրականացնող ընկերություններին համապատասխան ջերմային էներգիայի արտադրման, փոխադրման և բաշխման գործունեության լիցենզիաների տրամադրումը, թույլատրել`
ա) 1999-2000 թթ. ջեռուցման ժամանակաշրջանում ջերմային էներգիայի արտադրման, փոխադրման և բաշխման գործունեություն իրականացնել հետևյալ կազմակերպություններին.
- Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ
- «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի «Գյումրի ջերմո» ջերմամատակարարման
արտադրամաս
- Աբովյանի համայնքային «Ջերմամատակարարում» ՓԲԸ
- Վեդու քաղաքային համայնքի «Արև» ՓԲԸ
- Սևանի ջերմամատակարարման արտադրական ձեռնարկություն
- Չարենցավանի քաղաքապետարանի ջերմաարտադրական վարչություն
- Ջերմուկի քաղաքապետարանի ջերմաարտադրական վարչություն
- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան.
բ) 1999-2000 թթ. ջեռուցման ժամանակաշրջանում ջերմային էներգիայի բաշխման գործունեություն իրականացնել` Գյումրիի «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ին: