031.0133.051017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՆԿ-757 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը.
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակների շնորհման հանձնախմբերի կազմերը հաստատելու մասին» ՆԿ-757 կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) բնական գիտությունների բնագավառի հանձնախմբում ընդգրկել Ալեքսանդր Եսայանին և Նաիրա Այվազյանին: Այդ կապակցությամբ կարգադրության 1-ին կետի 1-ին ենթակետը լրացնել «Ալեքսանդր ԵՍԱՅԱՆ» և «Նաիրա ԱՅՎԱԶՅԱՆ» բառերով.
2) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների հանձնախմբում Վլադիմիր Հարությունյանի և Գուրգեն Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Օլեգ Գասպարյանին և Սուրիկ Խուդավերդյանին: Այդ կապակցությամբ կարգադրության 1-ին կետի 2-րդ ենթակետում «Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» և «Գուրգեն ԽԱՉԱՏՐՅԱՆ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Օլեգ ԳԱՍՊԱՐՅԱՆ» և «Սուրիկ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ» բառերով.
3) արվեստի հանձնախմբում Մարգարիտա Ռուխկյանի փոխարեն ընդգրկել Զավեն Բոյաջյանին: Այդ կապակցությամբ կարգադրության 1-ին կետի 3-րդ ենթակետում «Մարգարիտա ՌՈԻԽԿՅԱՆ» բառերը փոխարինել «Զավեն ԲՈՅԱՋՅԱՆ» բառերով.
4) ֆիզիկայի հանձնախմբում Ալբերտ Ղուլյանի և Ալբերտ Սիրունյանի փոխարեն ընդգրկել Ռոլանդ Ավագյանին և Խաչատուր Ներկարարյանին: Այդ կապակցությամբ կարգադրության 1-ին կետի 5-րդ ենթակետում «Ալբերտ ՂՈՒԼՅԱՆ» և «Ալբերտ ՍԻՐՈՒՆՅԱՆ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ռոլանդ ԱՎԱԳՅԱՆ» և «Խաչատուր ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ» բառերով.
5) հումանիտար գիտությունների հանձնախմբում Լավրենտի Հովհաննիսյանի, Սեյրան Զաքարյանի և Տարիել Բարսեղյանի փոխարեն ընդգրկել Գևորգ Պողոսյանին, Արթուր Վաղարշյանին և Հարություն Մարությանին: Այդ կապակցությամբ կարգադրության 1-ին կետի 7-րդ ենթակետում «Լավրենտի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ», «Սեյրան ԶԱՔԱՐՅԱՆ» և «Տարիել ԲԱՐՍԵՂՅԱՆ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆ», «Արթուր ՎԱՂԱՐՇՅԱՆ» և «Հարություն ՄԱՐՈՒԹՅԱՆ» բառերով:
5 հոկտեմբերի 2017 թվականի
ՆԿ-133-Ա