040.0866.250717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2017 թվականի N 866-Ն
i
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի N 95-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի (Հանրային հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր) շրջանակներում մշակված և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման ներքո գտնվող էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով օպերատորին փոխանցելու համար անցկացված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով հանդես եկող «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Հայաստանի Հանրապետություն) բաղկացած համատեղ ձեռնարկությունը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին լիազորել հանդես գալ կոնցեդենտի անունից և սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի հաղթողի հետ կնքել էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական միասնական համակարգի միասնական օպերատոր հիմնադրելու եղանակով որոշակի ծրագրային փաթեթի, շարժական գույքի և նշված համակարգի սպասարկման իրավունքների փոխանցման կոնցեսիայի պայմանագիր:
3. Սահմանել, որ`
1) մրցույթի հաղթողի կողմից կոնցեսիայի պայմանագրի դրույթների համաձայն հիմնադրվող ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր, որը հիմնադրման պահից երրորդ անձանց առջև գործում է կոնցեսիայի պայմանագրով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում.
2) Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու նպատակով կոնցեսիայի պայմանագրով նախատեսված լիազոր մարմնի իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ