041.0790.301299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 790
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 23-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 440 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
- ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Ռ. Դուրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային ծրագրերի
իրականացման գրասենյակների աշխատանքների
համակարգման և վերահսկման վարչության պետ
Ա. Ղարիբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական
Գ. Եղիազարյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՊՓԲԸ-ի
տնօրեն
Հ. Մալխասյան - ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկման
դեպարտամենտի փաստաթղթային վերահսկողության
վարչության պետ (համաձայնությամբ)
Վ. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
շուկաների բաժնի պետ»: