041.0789.301299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 789
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 435 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 435 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» ենթակետով.
«ը) պետական և 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողության իրականացումը»: