041.0542.060617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2017 թվականի N 542-Ա
i
«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1391-Ն որոշման հավելվածի 26-րդ կետը`
Հաստատել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի հունիսի 6-ի
N 542-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
առաջին տեղակալ
Ա. Մարգարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Գ. Մուրադյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ս. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական
վարչության պետի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի
վարչության պետ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի բաժնի պետ
(համաձայնությամբ)
Դ. Մարյասին - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի
տեղակալ
(համաձայնությամբ)
Պասկալ Միշո - ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության
հայաստանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Նասոյան - ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության հայաստանյան
կազմակերպության ներկայացուցչի օգնական
(համաձայնությամբ)
Վ. Չեռնիգով - ՌԴ-ի ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ
(համաձայնությամբ)
Է. Կարապետյան - Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի
փոխտնօրեն
(համաձայնությամբ)
Դ. Հովսեփյան - Հայ օգնության միության Հայաստանի շրջանային
վարչության ատենապետուհի
(համաձայնությամբ)
Ի. Գրիգորյան - «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրենի
ժամանակավոր պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Ա. Մովսիսյան - «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության հայաստանյան
գրասենյակի տնօրեն
(համաձայնությամբ)