Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆՎՈՐ ԵՎ ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆՎՈՐ ԵՎ ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ...

 

 

040.0314.030417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մարտի 2017 թվականի N 314-Ն

 

«ԲԱՆՎՈՐ ԵՎ ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Տերյան 91, Իսահակյան 28 և Գ. Քոչարի 4 հասցեներում գտնվող շենքերի բակում տեղադրված «Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը տեղափոխել Երևան քաղաքի Գ. Քոչարի 4 շենքի դիմաց` Մոսկովյան ճեմուղու տարածք:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) «1.6 Կենտրոն թաղ» բաժնի «67.1» պետական ցուցչի «7-րդ» սյունակը լրացնել «Երևան քաղաքի Գ. Քոչարի 4 շենքի դիմաց` Մոսկովյան ճեմուղու տարածք» բառերով.

2) «9-րդ» սյունակը լրացնել «2017 թ. տեղափոխվել է Երևան քաղաքի Գ. Քոչարի 4 շենքի դիմաց` Մոսկովյան ճեմուղու տարածք» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.03.2017
N 314-Ն
Որոշում