Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ՆԿ-113-Ն ԿԱՐԳ ...

 

 

031.0054.200317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ՆԿ-113-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրության վերնագիրը «Հանրապետության» բառից առաջ լրացնել «Հայաստանի» բառով:

2. Կարգադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի հետևյալ մրցանակները`

1) «Լավագույն մարզական քաղաք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

2) «Լավագույն մարզական գյուղ»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

3) «Լավագույն մարզական բակ»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

4) «Լավագույն մարզական ընտանիք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

5) «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

6) «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

7) «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր:»:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

20 մարտի 2017 թվականի

ՆԿ-54-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
20.03.2017
N ՆԿ-54-Ա
Կարգադրություն