Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ...

 

 

040.0265.170317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2017 թվականի N 265-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանը (այսուհետև` պետական գանձարան) կազմակերպել պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում:

2. Հաստատել ցուցադրման ներկայացվող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում գտնվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի պատմամշակութային արժեքների ցանկը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 16-ի

N 265-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքային|Իրի  |Ստեղծման  |Ստեղծման     |Մետաղի|Իրի      |Հարգը  |

|ը/կ|համարը   |անվա-|վայրը/    |ժամանակահատ- |անվա- |ընդհանուր|       |

|   |         |նումը|դպրոցը    |վածը         |նումը |քաշը     |       |

|   |         |     |          |             |      |(գրամ)   |       |

|___|_________|_____|__________|_____________|______|_________|_______|

|1. |1614     |գոտի |Անդրկովկաս|1903-1904 թթ.|արծաթ |877.7    |875    |

|___|_________|_____|__________|_____________|______|_________|_______|

|2. |3275     |գոտի |Ռուսաստան |1877 թ.      |արծաթ |1024     |875    |

|___|_________|_____|__________|_____________|______|_________|_______|

|3. |3269     |գոտի |Անդրկովկաս|19-րդ դարի   |արծաթ |704      |875    |

|   |         |     |          |վերջ-20-րդ   |      |         |       |

|   |         |     |          |դարի սկիզբ   |      |         |       |

|___|_________|_____|__________|_____________|______|_________|_______|

|4. |3268     |գոտի |Անդրկովկաս|1917 թ.      |արծաթ |753.8    |875    |

|___|_________|_____|__________|_____________|______|_________|_______|

|5. |1644     |գոտի |Անդրկովկաս|1900-1908 թթ.|արծաթ |451.3    |875    |

|___|_________|_____|__________|_____________|______|_________|_______|

|6. |3273     |գոտի |Անդրկովկաս|1880 թ.      |արծաթ |492.8    |750/875|

|___|_________|_____|__________|_____________|______|_________|_______|

|7. |3867     |վզնոց|Անդրկովկաս|19-րդ դարի   |արծաթ |72.78    |600/800|

|   |         |     |          |վերջ-20-րդ   |      |         |       |

|   |         |     |          |դարի սկիզբ   |      |         |       |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2017
N 265-Ա
Որոշում