040.0062.010217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2017 թվականի N 62-Ն
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի վերակառուցման (այսուհետ` ծրագիր) իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա սեփականության սեփականատերերի շահերից` հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց վերակառուցվող էլեկտրահաղորդման օդային գծերի ուղեգծի միջանցքի սահմաններում սեփականության որոշ օբյեկտների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման օդային գծերի հենարանների տեղակայման համար անհրաժեշտ են հողատարածքներ:
2. Թույլատրել օտարվող սեփականությունը ձեռք բերող` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ձեռք բերող), սույն որոշման հավելվածում նշված կոորդինատներին համապատասխանող ուղեգծի յուրաքանչյուր կողմից, 20 մետր լայնությամբ տարածք ներառող միջանցքի սահմաններում, իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ, ընդերքի հետազոտական աշխատանքներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:
3. Սահմանել, որ`
1) օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության իրականացման ժամկետը երկու ամիս է` սկսած սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է.
3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին).
4) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի հունվարի 26-ի
N 62-Ն որոշման
ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ «ԼԱԼՎԱՐ» ԵՎ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ» 110 ԿՎ ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՈՒՂԵԳԾԻ
._____________________________________________________________________.
|NN |Բեկման |Տարածքների կոորդինատները |Տարածքների կոորդինատները |
|ը/կ|համարը |ՅուԹիԷմ (YTM) համակարգով |ՎիՋիԷս-84 (WGS-84) (ARMREF |
| | | |02) ազգային գեոդեզիական |
| | | |կոորդինատային համակարգով |
| | |_____________________________|___________________________|
| | |շեղումը դեպի |շեղումը դեպի |X |Y |
| | |արևելք (մետր)|հյուսիս (մետր)| | |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|1. |1 |473156,0 |4548648,0 |4550548,616 |8473144,809 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|2. |2 |473227,0 |4548665,0 |4550565,623 |8473215,838 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|3. |3 |473401,0 |4548539,0 |4550439,571 |8473389,911 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|4. |4 |474014,2 |4548505,8 |4550406,357 |8474003,367 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|5. |5 |474266,8 |4548587,1 |4550487,690 |8474256,072 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|6. |6 |474618,8 |4548715,0 |4550615,644 |8474608,219 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|7. |7 |475336,0 |4549440,0 |4551340,946 |8475325,718 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|8. |8 |475430,0 |4549698,0 |4551599,055 |8475419,757 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|9. |9 |476069,9 |4550520,6 |4552421,998 |8476059,924 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|10.|10 |476775,0 |4550765,0 |4552666,500 |8476765,318 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|11.|11 |477673,0 |4551253,0 |4553154,704 |8477663,692 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|12.|12 |478130,5 |4551414,6 |4553316,371 |8478121,383 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|13.|13 |478335,0 |4551381,0 |4553282,757 |8478325,968 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|14.|14 |478408,0 |4551352,0 |4553253,745 |8478398,999 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|15.|15 |479225,0 |4551743,0 |4553644,908 |8479216,339 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|16.|16 |479476,0 |4552087,0 |4553989,051 |8479467,443 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|17.|17 |479912,0 |4552474,0 |4554376,213 |8479903,625 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|18.|18 |480052,3 |4552870,4 |4554772,779 |8480043,984 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|19.|19 |480200,0 |4553157,5 |4555059,998 |8480191,746 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|20.|20 |480637,6 |4553535,9 |4555438,557 |8480629,528 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|21.|21 |480809,5 |4553607,2 |4555509,886 |8480801,500 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|22.|22 |481069,1 |4553977,1 |4555879,941 |8481061,208 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|23.|23 |482011,6 |4554515,4 |4556418,466 |8482004,101 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|24.|24 |482508,7 |4554836,0 |4556739,199 |8482501,408 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|25.|25 |482967,5 |4555211,1 |4557114,456 |8482960,399 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|26.|26 |483488,4 |4555695,4 |4557598,958 |8483481,517 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|27.|27 |485353,3 |4556515,4 |4558419,301 |8485347,194 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|28.|28 |486888,0 |4557928,5 |4559832,990 |8486882,534 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|29.|29 |486987,3 |4558461,3 |4560366,012 |8486981,875 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|30.|30 |488230,5 |4559799,3 |4561704,571 |8488225,593 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|31.|31 |489898,6 |4559854,0 |4561759,294 |8489894,389 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|32.|32 |490607,9 |4559841,2 |4561746,488 |8490603,985 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|33.|33 |490862,7 |4559989,4 |4561894,750 |8490858,891 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|34.|34 |491307,5 |4560152,0 |4562057,419 |8491303,876 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|35.|35 |491520,3 |4560499,2 |4562404,763 |8491516,765 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|36.|36 |491546,6 |4560777,4 |4562683,079 |8491543,076 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|37.|37 |491640,9 |4561158,0 |4563063,838 |8491637,415 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|38.|38 |492181,0 |4561411,0 |4563316,944 |8492177,740 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|39.|39 |492284,8 |4561510,0 |4563415,986 |8492281,584 |
|___|_______|______________|______________|_____________|_____________|
|40.|40 |492367,0 |4561691,0 |4563597,061 |8492363,818 |