040.0037.270117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2017 թվականի N 37-Ն
2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`
ա. ընտանեկան նպաստը,
բ. սոցիալական նպաստը,
գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը.
3) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:
2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:
3. Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 18000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:
4. Սահմանել սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը և չափը`
1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) սոցիալական նպաստի չափը` 18000 դրամ:
5. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`
1) միանվագ հրատապ օգնության չափերը`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 18000 դրամ:
6. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ:
7. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների` մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտանեկան, սոցիալական նպաստի և հրատապ օգնության նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների, տեխնիկայի և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, 2017 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի հունվարի 26-ի
N 37-Ն որոշման
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱԺԻՆՆԵՐԻ)
._________________________________________________________________________.
|Մարզը |Տարածքային|2017 թվական |
| |մարմինը |____________________________________________________|
| | |2017 թվականին |այդ թվում` |այդ թվում` |այդ թվում` |
| | |ՀՀ պետական |ընտանեկան |սոցիալական |միանվագ |
| | |բյուջեով |նպաստի համար |նպաստի |հրատապ |
| | |նախատեսված |նախատեսված |համար |օգնություն-|
| | |գումարի |միջին ամսական|նախատեսված |ների, |
| | |բաշխումը |գումար |միջին |եռամսյակա- |
| | |(դրամ) |(դրամ) |ամսական |յին հրատապ |
| | | | |գումար |օգնության |
| | | | |(դրամ) |(3%) համար |
| | | | | |նախատեսված |
| | | | | |ամսական |
| | | | | |գումարի |
| | | | | |բաշխումը |
| | | | | |(դրամ) |
|_________|__________|______________|_____________|___________|___________|
|ԱՐԱՐԱՏԻ |ԱՐԱՐԱՏ |195,771,141 |12,874,250 |2,736,000 |704,011 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԱՐՏԱՇԱՏ |1,164,576,048 |82,756,063 |9,918,000 |4,373,940 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՎԵԴԻ |1,046,962,144 |77,737,022 |5,382,000 |4,127,822 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՄԱՍԻՍ |975,581,048 |69,458,301 |8,172,000 |3,668,119 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |3,382,890,380 |242,825,636 |26,208,000 |12,873,893 |
|_________|__________|______________|_____________|___________|___________|
|ԱՐԱԳԱԾՈՏ-|ԱՇՏԱՐԱԿ |1,105,503,396 |79,267,607 |8,946,000 |3,911,675 |
|ՆԻ |__________|______________|_____________|___________|___________|
| |ԱՊԱՐԱՆ |332,066,021 |23,426,003 |2,916,000 |1,330,165 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԾԱՂԿԱՀՈՎԻՏ|296,132,137 |22,928,764 |594,000 |1,154,914 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԹԱԼԻՆ |602,880,547 |43,814,427 |4,158,000 |2,267,618 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |2,336,582,102 |169,436,801 |16,614,000 |8,664,372 |
|_________|__________|______________|_____________|___________|___________|
|ԱՐՄԱՎԻՐԻ |ԱՐՄԱՎԻՐ |890,069,415 |62,521,610 |8,334,000 |3,316,840 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՎԱՂԱՐՇԱՊԱՏ|1,159,235,431 |81,515,280 |10,800,000 |4,287,672 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԲԱՂՐԱՄՅԱՆ |277,379,810 |20,283,868 |1,746,000 |1,085,116 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |2,326,684,656 |164,320,758 |20,880,000 |8,689,628 |
|_________|__________|______________|_____________|___________|___________|
|ԳԵՂԱՐՔՈՒ-|ԳԱՎԱՌ |1,111,100,661 |82,544,552 |5,634,000 |4,413,168 |
|ՆԻՔԻ |__________|______________|_____________|___________|___________|
| |ՍԵՎԱՆ |706,628,017 |49,687,181 |6,534,000 |2,664,487 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՎԱՐԴԵՆԻՍ |1,222,137,566 |89,350,119 |7,956,000 |4,538,677 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՃԱՄԲԱՐԱԿ |368,109,593 |24,726,525 |4,554,000 |1,395,274 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՄԱՐՏՈՒՆԻ |2,183,058,807 |166,870,085 |6,498,000 |8,553,480 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |5,591,034,644 |413,178,462 |31,176,000 |21,565,086 |
|_________|__________|______________|_____________|___________|___________|
|ԼՈՌՈՒ |ԹՈՒՄԱՆՅԱՆ |666,200,134 |40,832,344 |12,348,000 |2,336,334 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՏԱՇԻՐ |555,219,670 |37,069,923 |7,002,000 |2,196,382 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՎԱՆԱՁՈՐ |2,405,222,072 |149,820,949 |41,922,000 |8,692,222 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՍՊԻՏԱԿ |1,735,406,505 |115,817,774 |21,438,000 |7,361,433 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՍՏԵՓԱՆԱՎԱՆ|1,637,600,272 |115,469,354 |15,570,000 |5,427,334 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |6,999,648,654 |459,010,344 |98,280,000 |26,013,705 |
|_________|__________|______________|_____________|___________|___________|
|ԿՈՏԱՅՔԻ |ԱԲՈՎՅԱՆ |1,228,413,190 |84,110,815 |13,788,000 |4,468,950 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՀՐԱԶԴԱՆ |963,998,885 |66,942,909 |9,972,000 |3,418,331 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՉԱՐԵՆՑԱՎԱՆ|556,984,257 |38,339,477 |6,048,000 |2,027,877 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՆԱԻՐԻ |832,021,224 |60,631,798 |5,742,000 |2,961,303 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |3,581,417,555 |250,024,999 |35,550,000 |12,876,460 |
|_________|__________|______________|_____________|___________|___________|
|ՇԻՐԱԿԻ |ԱՐԹԻԿ |954,745,720 |68,619,941 |7,362,000 |3,593,514 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԱՄԱՍԻԱ |65,612,378 |4,464,334 |756,000 |247,364 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՄԱՐԱԼԻԿ |402,786,862 |29,238,521 |2,718,000 |1,609,050 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԱԽՈՒՐՅԱՆ |556,264,365 |40,496,619 |3,816,000 |2,042,744 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԱՇՈՑՔ |96,603,929 |6,825,455 |846,000 |383,310 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԳՅՈՒՄՐԻ-1 |1,534,930,511 |99,427,157 |22,680,000 |5,812,592 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԳՅՈՒՄՐԻ-2 |1,913,630,818 |124,744,915 |27,504,000 |7,193,695 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |5,524,574,583 |373,816,941 |65,682,000 |20,882,270 |
|_________|__________|______________|_____________|___________|___________|
|ՍՅՈՒՆԻՔԻ |ԳՈՐԻՍ |621,675,471 |43,438,521 |6,084,000 |2,270,456 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԿԱՊԱՆ |350,197,495 |18,188,435 |9,936,000 |1,063,127 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՄԵՂՐԻ |111,961,263 |6,449,089 |2,520,000 |365,453 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՍԻՍԻԱՆ |230,044,801 |16,479,842 |1,926,000 |768,995 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |1,313,879,031 |84,555,887 |20,466,000 |4,468,031 |
|_________|__________|______________|_____________|___________|___________|
|ՏԱՎՈՒՇԻ |ԴԻԼԻՋԱՆ |464,164,019 |31,061,924 |5,958,000 |1,660,410 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԻՋԵՎԱՆ |726,832,906 |50,396,326 |7,506,000 |2,667,082 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՆՈՅԵՄԲԵՐ- |396,957,443 |26,332,476 |5,382,000 |1,365,310 |
| |ՅԱՆ | | | | |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԲԵՐԴ |438,705,837 |30,560,221 |4,356,000 |1,642,598 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |2,026,660,205 |138,350,948 |23,202,000 |7,335,400 |
|_________|__________|______________|_____________|___________|___________|
|ՎԱՅՈՑ |ՋԵՐՄՈՒԿ |79,341,437 |5,092,129 |1,242,000 |273,220 |
|ՁՈՐԻ |__________|______________|_____________|___________|___________|
| |ՎԱՅՔ |154,270,875 |10,628,646 |1,602,000 |625,261 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԵՂԵԳՆԱՁՈՐ |492,450,651 |33,640,565 |5,616,000 |1,785,426 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |726,062,963 |49,361,339 |8,460,000 |2,683,907 |
|_________|__________|______________|_____________|___________|___________|
|ԵՐԵՎԱՆԻ |ԱՋԱՓՆՅԱԿ |746,714,057 |44,587,136 |15,066,000 |2,573,035 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԱՎԱՆ |251,022,829 |13,998,845 |6,138,000 |781,724 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԱՐԱԲԿԻՐ |350,135,729 |11,526,138 |16,614,000 |1,037,839 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԴԱՎԹԱՇԵՆ |244,589,595 |16,273,242 |3,204,000 |905,224 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԷՐԵԲՈՒՆԻ |679,199,717 |40,803,893 |13,446,000 |2,350,083 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ԿԵՆՏՐՈՆ |579,538,378 |26,500,685 |19,962,000 |1,832,179 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՄԱԼԱԹԻԱ- |775,430,921 |49,714,749 |12,168,000 |2,736,494 |
| |ՍԵԲԱՍՏԻԱ | | | | |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՆՈՐ-ՆՈՐՔ |582,297,608 |32,145,306 |14,580,000 |1,799,494 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ|72,943,346 |4,015,754 |1,818,000 |244,858 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՆՈՒԲԱՐԱՇԵՆ|105,441,771 |6,842,626 |1,566,000 |378,188 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՇԵՆԳԱՎԻԹ |901,352,333 |51,094,229 |20,988,000 |3,030,464 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |ՔԱՆԱՔԵՌ- |400,245,942 |22,675,963 |9,396,000 |1,281,865 |
| |ԶԵՅԹՈՒՆ | | | | |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |5,688,912,227 |320,178,567 |134,946,000|18,951,447 |
| |__________|______________|_____________|___________|___________|
| |Ընդամենը |39,498,346,600|2,665,060,684|481,464,000|145,004,200|
._________________________________________________________________________.