ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
18 նոյեմբերի 2016 թվականի N 46
10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՆԻՍՏԻ N 45 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 32-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի նիստի N 45 արձանագրության 32-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգի և հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցի 1-ին կետի «Վերջնաժամկետ» սյունակում «2016 թ. սեպտեմբեր» բառերը փոխարինել «2017 թ. հունվարի երկրորդ տասնօրյակ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ