600.0032.221199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 նոյեմբերի 1999 թվականի, թիվ 32
i
«ՇԻՆԱՐԱՐ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՓՈՔՐ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի զ/ և 15-րդ հոդվածի ա/ կետերը և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. օգոստոսի 28-ի թիվ 39 որոշմամբ սահմանված կարգը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Բավարարել Վանաձորի «Շինարար» արտադրական կոոպերատիվի ներկայացրած հայտը և տրամադրել Լոռու մարզի Ամրակից գյուղի տարածքում, Կամենկա-Վանաձոր ջրատարի վրա, փոքր ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա` 1 տարի գործողության ժամանակով: