Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱ ...

 

 

040.1027.111016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2016 թվականի N 1027-Ն

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-ՀԻՆ ՍԻԼԻԿՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ, 8-րդ և 18-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի 2005-2020 թվականների գլխավոր հատակագիծը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա ու Աջափնյակ վարչական շրջանների գոտիավորման նախագծերը, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով նախատեսված` Երևան քաղաքի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի և հողատարածքների սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. առաջարկվող տրանսպորտային հանգույցների և ճանապարհային հատվածների շինարարությունը Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Երևանի կենտրոնն արևմուտքից և արևելքից շրջանցող արագընթաց ճանապարհների բաղկացուցիչ մասն են կազմում,

բ. Երևանի կազմավորված մայրուղային ցանցը պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը: Ապահովված չեն հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից` ոչ կենտրոնական փողոցները միմյանց կապող շառավղային մայրուղիներով, որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի վիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի բնապահպանական վիճակի վատթարացմանը: Առաջարկվող ճանապարհները ներկայումս ամբողջական չեն, ծանրաբեռնված` տարբեր ժամանակներում մասնակի, առանձին հատվածներով իրականացված լինելու պատճառով: Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը,

գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները.

2) հաշվի առնելով նշվածները և այն հանգամանքը, որ ճանապարհաշինության իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող` սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի և հողատարածքների օտարման` մշակվել է Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածի նախագիծը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից Երևան քաղաքի վարչական սահմաններում հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.

2) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի հուլիսի 15-ն է.

3) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

4) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի N 739-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված նկարագրության արձանագրության ձևով.

5) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմինը Երևանի քաղաքապետն է:

3. Լիազորել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա պետական սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի` հասարակության և պետության կարիքների համար, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող և գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի հոկտեմբերի 6-ի

N 1027-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-ՀԻՆ ՍԻԼԻԿՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գտնվելու վայրը և  նկարագիրը                      |Նկարագրության  |

|ը/կ|                                                 |արձանագրության |

|   |                                                 |կազմման ժամկետը|

|___|_________________________________________________|_______________|

| 1 |                      2                          |       3       |

|___|_________________________________________________|_______________|

|1. |01-007-0190-0072       Շերամի փող., 96/23        |11 ամիս        |

|   |01-007-0401-001-0177                             |               |

|   |01-007-0401-001-0178                             |               |

|   |01-007-0401-001-0179                             |               |

|   |01-007-0401-001-0180                             |               |

|   |01-007-0401-001-0181                             |               |

|   |01-007-0401-001-0182                             |               |

|   |01-007-0401-001-0183                             |               |

|   |01-007-0401-001-0184                             |               |

|   |01-007-0401-001-0185                             |               |

|   |01-007-0401-001-0187                             |               |

|   |01-007-0401-001-0188                             |               |

|   |01-007-0401-001-0189                             |               |

|   |01-007-0401-001-0190                             |               |

|   |01-007-0401-001-0191                             |               |

|   |01-007-0401-001-0192                             |               |

|   |01-007-0401-001-0193                             |               |

|   |01-007-0401-001-0194                             |               |

|   |01-007-0401-001-0195                             |               |

|   |01-007-0401-001-0196                             |               |

|   |01-007-0401-001-0197                             |               |

|   |01-007-0401-001-0198                             |               |

|   |01-007-0401-001-0199                             |               |

|   |01-007-0401-001-0200                             |               |

|   |01-007-0401-001-0201                             |               |

|   |01-007-0401-001-0203                             |               |

|   |01-007-0401-001-0205                             |               |

|   |01-007-0401-001-0206                             |               |

|   |01-007-0401-001-0207                             |               |

|   |01-007-0401-001-0208                             |               |

|   |01-007-0401-001-0209                             |               |

|   |01-007-0401-001-0210                             |               |

|   |01-007-0401-001-0212                             |               |

|   |01-007-0401-001-0214                             |               |

|   |01-007-0401-001-0215                             |               |

|   |01-007-0401-001-0216                             |               |

|   |01-007-0401-001-0217                             |               |

|   |01-007-0401-001-0218                             |               |

|   |01-007-0401-0031       Բաբաջանյան փող., 10       |               |

|   |                       շենքի մոտ գտնվ. ավտոտնակ  |               |

|   |01-007-0401-0044       Բաբաջանյան փող., 8 շենքի  |               |

|   |                       մոտ գտնվ. ավտոտնակ        |               |

|   |01-007-0401-0052       Բաբաջանյան փող., 8 շենքի  |               |

|   |                       մոտ գտնվ. ավտոտնակ        |               |

|   |01-007-0401-0064       Բաբաջանյան փող., 10 շենքի |               |

|   |                       բակում գտնվ. ավտոտնակ     |               |

|   |01-007-0401-0070       Բաբաջանյան փող., 8 շենքի  |               |

|   |                       մոտ գտնվ. ավտոտնակ        |               |

|   |01-007-0401-0124       Շերամի, 108/1             |               |

|   |01-007-0401-0139       Բաբաջանյան փող., 10/1     |               |

|   |01-007-0401-0166       Բաբաջանյան փող., 10/4     |               |

|   |01-007-0401-0228       Բաբաջանյան փող., 2/2      |               |

|   |01-007-0401-0300       Շերամի փող., 94/7         |               |

|   |01-007-0401-0305       Շերամի փող., 113/10       |               |

|   |01-007-0401-0311       Բաբաջանյան փող., 18/2     |               |

|   |01-007-0401-0320       Բաբաջանյան փող., 18/5     |               |

|   |01-007-0401-0327       Ա. Բաբաջանյան փող., 8/5   |               |

|   |01-007-0401-0329       Շերամի փող., 100/4        |               |

|   |01-007-0453-0003       Շերամի փող., 2            |               |

|   |01-007-0453-0004                                 |               |

|   |01-007-0453-0015       Շերամի փող., 4/4          |               |

|   |01-007-0453-0020       Հաղթանակ 1 փող., 59       |               |

|   |01-007-0453-0022       Շերամի փող., 2/4          |               |

|   |01-007-0453-0025       Շերամի փող., 27/18        |               |

|   |01-007-0453-0038       Շերամի փող., 40/7         |               |

|   |01-007-0453-0040                                 |               |

|   |01-007-0453-0041       Շերամի փող., 28/2 բնակելի |               |

|   |                       տուն                      |               |

|   |01-007-0453-0042       Հաղթանակ 1 փող., 59       |               |

|   |                       բնակելի տուն              |               |

|   |01-007-0453-0043       Հաղթանակ 1-ին փող., 59/1  |               |

|   |                       բնակելի տուն              |               |

|   |01-007-0453-0045       Շերամի փող., 34/1 հողամաս |               |

|   |01-007-0453-0046       Շերամի փող., թիվ 34       |               |

|   |01-007-0453-0048       Շերամի փող., 2            |               |

|   |                       շինություն                |               |

|   |01-007-0453-0051       Շերամի 28/4               |               |

|   |01-007-0453-0052       Ամառանոցային 1 փող., 8/3  |               |

|   |                       բնակելի տուն              |               |

|   |01-007-0454-0002       Շերամի փող., 2/7          |               |

|   |01-007-0454-0012       Շերամ փող., 73, 13        |               |

|   |                       ավտոտնակ                  |               |

|   |01-007-0454-0048       Շերամի փող., 84/4 բնակելի |               |

|   |                       տուն                      |               |

|   |01-007-0454-0052       Շերամի փող., 84/6         |               |

|   |01-007-0454-0055       Շերամի փող., 84/5 բնակելի |               |

|   |                       տուն                      |               |

|   |01-007-0454-0059       Շերամի փող., 88/6 բնակելի |               |

|   |                       տուն                      |               |

|   |01-007-0454-0062       Շերամի փող., 76/5 տուն    |               |

|   |01-007-0553-0035       Տիչինայի փող., 3          |               |

|   |01-007-0553-0042                                 |               |

|   |01-007-0453-0002       Շերամի փող., 2/7 ա        |               |

|   |01-007-0453-0049       Շերամի փող., 50/6 բնակելի |               |

|   |                       տուն                      |               |

|   |01-007-0453-0050       Շերամի փող., 50/8 հողամաս |               |

|   |01-007-0454-0051       Հաղթանակ 1 փող., 1/7      |               |

|   |01-007-0454-0035       Ամառանոցային փող., 33/2   |               |

|   |                       բնակելի տուն              |               |

|   |01-007-0453-0056       Շերամի փող., 28/1         |               |

|   |01-007-0401-0334       Շերամի փող., 94/4 բնակելի |               |

|   |                       տուն                      |               |

|   |01-007-0401-0335       Շերամի փող., 94/3 բնակելի |               |

|   |                       տուն                      |               |

|   |01-007-0401-0227       Բաբաջանյան 8/4            |               |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի հոկտեմբերի 6-ի

N 1027-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

--------------------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2016
N 1027-Ն
Որոշում