040.1000.041016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2016 թվականի N 1000-Ն
i
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին ու 7-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հյուպատոսական հաշվառման կանգնելու և հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները կենտրոնական ռեգիստր վարող մարմնին տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հյուպատոսական հաշվառման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն է:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգը բնակչության պետական ռեգիստրի համակարգի հետ համակցելու համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը և դրանց հետագա մշտական փոխգործակցությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասությունների շրջանակներում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի սեպտեմբերի 29-ի
N 1000-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից` հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի (այսուհետ` ավտոմատացված համակարգ) միջոցով, որտեղ մշակվում են քաղաքացիների հյուպատոսական հաշվառման տվյալները: Նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների հյուպատոսական հաշվառման տվյալները փոխանցում է բնակչության պետական ռեգիստր:
2. Նախարարությունը հյուպատոսական հաշվառումն իրականացնում է իր աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների (այսուհետ` դիվանագիտական ներկայացուցչություն) միջոցով:
II. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3. Հյուպատոսական հաշվառման կարող է կանգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացին (այսուհետ` քաղաքացի)` անկախ տարիքից: Մինչև 16 տարեկան քաղաքացին հյուպատոսական հաշվառման է վերցվում նրա ծնողի, որդեգրողի կամ խնամակալի, հոգաբարձուի դիմումի հիման վրա` վերջինիս հյուպատոսական հաշվառման հասցեով: Անգործունակ ճանաչված քաղաքացին հյուպատոսական հաշվառման է վերցվում խնամակալի դիմումի հիման վրա` վերջինիս հյուպատոսական հաշվառման հասցեով:
4. Քաղաքացին հյուպատոսական հաշվառման կանգնելու մասին սահմանված ձևի դիմումը ներկայացնում է`
1) առցանց եղանակով` ավտոմատացված համակարգի միջոցով.
2) անձամբ, Հայաստանի Հանրապետությունում` նախարարություն, օտարերկրյա պետություններում` դիվանագիտական ներկայացուցչություն.
3) փոստով` ուղարկելով նախարարություն կամ դիվանագիտական ներկայացուցչություն:
5. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչև 183 օր ժամկետով մեկնող կամ գտնվող քաղաքացիները հյուպատոսական հաշվառման կանգնելու համար ներկայացնում են դիմում` համաձայն N 1 ձևի, որում նշվում են հետևյալ տվյալները`
1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը, եթե նշված է անձնագրում.
2) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
3) սեռը.
4) ծննդյան վայրը.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը.
6) կոնտակտային տվյալը (հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն).
7) օտարերկրյա պետություն մեկնելու կամ այնտեղ գտնվելու նպատակը.
8) օտարերկրյա պետությունում գտնվելու (բնակվելու) փաստացի կամ նախատեսվող վայրի հասցեն.
9) օտարերկրյա պետությունում գտնվելու (բնակվելու) փաստացի կամ ենթադրվող ժամանակահատվածը.
10) ծնողի, որդեգրողի կամ խնամակալի, հոգաբարձուի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և կոնտակտային տվյալը (հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն), եթե դիմումը ներկայացվում է մինչև 16 տարեկան կամ անգործունակ ճանաչված քաղաքացուն հյուպատոսական հաշվառման վերցնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնելու համար քաղաքացիները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 2 ձևի, որում նշվում են հետևյալ տվյալները`
ա. ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը, եթե նշված է անձնագրում,
բ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
գ. սեռը,
դ. ծննդյան վայրը,
ե. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը,
զ. կոնտակտային տվյալը (հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն),
է. օտարերկրյա պետություն մեկնելու կամ այնտեղ գտնվելու նպատակը,
ը. օտարերկրյա պետությունում գտնվելու (բնակվելու) փաստացի կամ նախատեսվող վայրի հասցեն,
թ. օտարերկրյա պետությունում գտնվելու (բնակվելու) փաստացի կամ ենթադրվող ժամանակահատվածը,
ժ. օտարերկրյա պետությունում գտնվելու (բնակվելու) իր կարգավիճակը,
ժա. բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հասցեն, իսկ հաշվառում չունենալու դեպքում` վերջին հաշվառման հասցեն,
ժբ. առնչությունը զինապարտությանը (որ զինվորական կոմիսարիատում է հաշվառված, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, թե` ոչ).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) ծննդյան վկայականի պատճենը (մինչև 16 տարեկան անձանց դեպքում, եթե չի ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ).
4) զինվորական կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանքի (զինապարտները) պատճենը.
5) օտարերկրյա պետությունում գտնվելու (բնակվելու) իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում).
6) ծնողի, որդեգրողի կամ խնամակալի, հոգաբարձուի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, կոնտակտային տվյալը (հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն) և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, եթե դիմումը ներկայացվում է մինչև 16 տարեկան կամ անգործունակ ճանաչված քաղաքացուն հյուպատոսական հաշվառման վերցնելու համար:
7. Առցանց դիմելու դեպքում ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները:
8. Հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում քաղաքացին կարող է լրացուցիչ ներկայացնել հետևյալ տվյալները`
1) այլ կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե).
2) արտակարգ իրավիճակի դեպքում կոնտակտային անձի տվյալները (ազգանունը, անունը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն).
3) լուսանկար.
4) տեղեկություններ իր հետ ճանապարհորդող կամ բնակվող ընտանիքի անդամների մասին.
5) աշխատանքի կամ ուսման վայրը.
6) այլ տեղեկություններ:
9. Քաղաքացին հյուպատոսական հաշվառման է վերցվում ժամանակավոր կամ մշտական` հիմք ընդունելով վերջինիս կողմից ներկայացված դիմումի մեջ նշված օտարերկրյա պետությունում գտնվելու (բնակվելու) փաստացի կամ ենթադրվող ժամանակահատվածը:
10. Քաղաքացու կողմից դիմումն անձամբ կամ փոստով ներկայացվելու դեպքում համապատասխան տվյալներն ստուգվում և ավտոմատացված համակարգ են մուտքագրվում դիմումն ընդունած դիվանագիտական ներկայացուցչության կամ նախարարության կողմից` 5 օրվա ընթացքում, եթե դիմումի մեջ տվյալները ներկայացված են ամբողջական, և ներկայացվել են պահանջվող բոլոր փաստաթղթերը, որոնցում անհամապատասխանություններ չկան:
11. Եթե քաղաքացու կողմից անձամբ կամ փոստով ներկայացված դիմումի մեջ տվյալները կամ փաստաթղթերն ամբողջական չեն, ապա քաղաքացուն առաջարկվում է 10-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ տվյալները և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Դիմումը փոստով ներկայացված լինելու դեպքում անհրաժեշտ ուղղումները և լրացումները կատարելու անհրաժեշտության մասին դիմողը ծանուցվում է 3 օրվա ընթացքում: Ընդ որում, ծանուցումն իրականացվում է դիմողի ներկայացրած կոնտակտային տվյալներից որևէ մեկով` էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով:
12. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնելու համար քաղաքացու կողմից առցանց կամ փոստով ներկայացված տվյալների և փաստաթղթերի համապատասխանությունն ստուգվում է նախարարության աշխատակազմի կողմից: Նախարարության աշխատակազմը լրացուցիչ ստուգման անհրաժեշտության դեպքում օգտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից նախարարության հարցման հիման վրա տրամադրված` տվյալ քաղաքացու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու մասին տեղեկատվությունից:
13. Եթե քաղաքացու կողմից առցանց ներկայացված դիմումը պարունակում է բոլոր անհրաժեշտ տվյալները, և կցված են անհրաժեշտ փաստաթղթերը, ապա դիմումն ընդունվում է:
14. Եթե քաղաքացու կողմից առցանց ներկայացված դիմումի մեջ տվյալները կամ փաստաթղթերն ամբողջական ներկայացված չեն, կամ առկա են անհամապատասխանություններ, ապա 3 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով քաղաքացուն առաջարկվում է 10-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ տվյալները, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) պարզաբանել անհամապատասխանությունները:
15. Եթե քաղաքացին 10-օրյա ժամկետում չի լրացնում անհրաժեշտ տվյալները և (կամ) չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ չի պարզաբանում նկատված անհամապատասխանությունները, ապա քաղաքացին վերցվում է հյուպատոսական հաշվառման` առանց նրա հյուպատոսական հաշվառման տվյալները բնակչության պետական ռեգիստր փոխանցելու:
16. Հյուպատոսական հաշվառման կանգնելիս` քաղաքացին տեղեկացվում է հյուպատոսական հաշվառման կամավոր և անվճար լինելու, նպատակի, բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հասցեի փոփոխության կարգի, իր անձնական տվյալների` օրենքով պաշտպանվածության մասին, ինչպես նաև հյուպատոսական հաշվառման մասին իր տվյալների հնարավոր օգտագործման դեպքերի, իրավական հիմքերի, հետևանքների մասին և տալիս է իր համաձայնությունը:
17. Հյուպատոսական հաշվառման վերցնելը մերժվում է, եթե`
1) ներկայացվում են ակնհայտ կեղծ տվյալներ կամ փաստաթղթեր.
2) առկա են հիմնավոր կասկածներ, որ դիմումը ներկայացվել է երրորդ անձի կողմից:
18. Տվյալները և փաստաթղթերը համարվում են ակնհայտ կեղծ, եթե դրանց ստուգման արդյունքում հայտնաբերվում են անձնական տվյալների անհամապատասխանություններ, կամ ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվում են փոփոխված տվյալներ, ջնջումներ կամ փաստաթուղթը փոփոխված լինելու այլ նշաններ:
19. Դիմումը երրորդ անձի կողմից ներկայացված լինելու հիմնավոր կասկածը կարող է առաջանալ այն դեպքերում, երբ տվյալների ստուգման արդյունքում հայտնաբերվում են ակնհայտ անհամապատասխանություններ, և դիմողը չի արձագանքում լրացուցիչ հավաստիացում ստանալու լիազոր մարմնի գործողություններին:
20. Քաղաքացու հյուպատոսական հաշվառման տվյալները փոփոխվում են տվյալ քաղաքացու` սույն կարգով սահմանված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրում հաշվառվելու դեպքում:
21. Քաղաքացու կողմից դիմումի մեջ նշված հյուպատոսական հաշվառման ժամկետը լրանալուց յոթ և երեք օր առաջ, ավտոմատացված համակարգի կողմից էլեկտրոնային նամակով քաղաքացուն ուղարկվում է հիշեցում հյուպատոսական հաշվառման ժամկետը լրանալու և տվյալները թարմացնելու անհրաժեշտության մասին:
22. Ավտոմատացված համակարգի կողմից իննսունօրյա պարբերականությամբ էլեկտրոնային նամակով հիշեցվում է քաղաքացու` հյուպատոսական հաշվառման կանգնած լինելու կարգավիճակի, նշված կոնտակտային տվյալների և դրանք թարմացնելու անհրաժեշտության մասին:
23. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիները բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում են հյուպատոսական հաշվառման հասցեով: Ընդ որում, զինապարտ քաղաքացիները բնակչության պետական ռեգիստրում հյուպատոսական հաշվառման հասցեով հաշվառվում են հանրապետական զինկոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերցվելուց հետո:
24. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնելու համար դիմած զինապարտ քաղաքացիների դիմումները և փաստաթղթերը 3 օրվա ընթացքում ավտոմատացված համակարգի միջոցով ուղարկվում են հանրապետական զինկոմիսարիատ: Հանրապետական զինկոմիսարիատը դրանք ստանալուց հետո կազմակերպում է նշված քաղաքացիների զինվորական հաշվառումը` 3 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել զինապարտի զինվորական հաշվառման կարգավիճակը որոշելու անհրաժեշտության դեպքում:
25. Հանրապետական զինկոմիսարիատը քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելուց հետո դրա մասին համապատասխան նշումով դիմումները 3 օրվա ընթացքում ավտոմատացված համակարգի միջոցով ուղարկում է նախարարություն:
26. Նախարարությունը զինապարտ քաղաքացիների դիմումները հանրապետական զինկոմիսարիատից ստանալուց հետո 3 օրվա ընթացքում տվյալ քաղաքացիներին վերցնում է հյուպատոսական հաշվառման:
27. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալները 7-օրյա ժամկետում ավտոմատացված համակարգի միջոցով ուղարկում է բնակչության պետական ռեգիստր:
III. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԸ
28. Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգը նախարարության կողմից կառավարվող էլեկտրոնային համակարգ է, որն ապահովում է հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալների հավաքագրումը, մշակումը և պահպանումը:
29. Ավտոմատացված համակարգն ունի հասանելիության երկու հիմնական աստիճան` ծառայողական և հանրային:
30. Ավտոմատացված համակարգի հանրային հասանելիությունն ապահովում է նախարարությունը` հյուպատոսական հաշվառման կանգնելու հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակելով իր պաշտոնական կայքում:
31. Ավտոմատացված համակարգից հանրային հասանելիությամբ կարող է օգտվել յուրաքանչյուր քաղաքացի` իր մասով, որի համար անհրաժեշտ է գրանցվել ավտոմատացված համակարգում:
32. Ավտոմատացված համակարգից ծառայողական հասանելիությամբ օգտվելու իրավունք ունեն`
1) նախարարության իրավասու պաշտոնատար անձինք.
2) սույն ենթակետում նշված պետական կառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձինք`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալներից օգտվելու, իսկ 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների մասով` նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառման տվյալները փոփոխելու հնարավորությամբ,
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտ քաղաքացիների տվյալներից օգտվելու և զինվորական հաշվառման վերաբերյալ նշումներ կատարելու հնարավորությամբ,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալներից օգտվելու հնարավորությամբ,
դ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը` հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալներից օգտվելու հնարավորությամբ,
ե. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալներից օգտվելու հնարավորությամբ,
զ. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը` հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների ընդհանուր թվաքանակը` ըստ երկրի, բնակավայրի, տարիքային խմբի, սեռի և կացության կարգավիճակի, տեսնելու հնարավորությամբ,
է. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը` հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների ընդհանուր թվաքանակը` ըստ երկրի, բնակավայրի, տարիքային խմբի, սեռի և կացության կարգավիճակի, տեսնելու հնարավորությամբ:
33. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով նախարարությունը իրավասու պետական կառավարման մարմիններին է տրամադրում հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ:
IV. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
34. Քաղաքացու հյուպատոսական հաշվառման տվյալներն արխիվացվում են`
1) հյուպատոսական հաշվառման ժամկետը լրանալու դեպքում.
2) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրում հաշվառվելու դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվելու դեպքում.
4) քաղաքացու մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելու դեպքում:
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ .__________.
| |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԻՆՉԵՎ 183 ՕՐ |լուսանկարի|
ԺԱՄԿԵՏՈՎ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ |համար |
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ | |
.__________.
(լրացնել պարզ և ընթեռնելի, աստղանիշով նշված տողերը ենթակա են պարտադիր լրացման)
._____________________________________________________________________.
|1.* |Ազգանունը | |
|____|______________________________________|_________________________|
|2.* |Անունը | |
|____|______________________________________|_________________________|
|3. |Հայրանունը | |
|____|______________________________________|_________________________|
|4.* |Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը | |
|____|______________________________________|_________________________|
|5.* |Սեռը | |
|____|______________________________________|_________________________|
|6.* |Ծննդյան վայրը (երկիրը, քաղաքը/գյուղը) | |
|____|______________________________________|_________________________|
|7.* |Հայաստանի Հանրապետության քաղաքացու | |
| |անձնագրի կամ նույնականացման քարտի | |
| |համարը կամ հանրային ծառայությունների | |
| |համարանիշը | |
|____|______________________________________|_________________________|
|8.* |Կոնտակտային տվյալը (հեռախոսահամարը կամ| |
| |էլեկտրոնային փոստի հասցեն) | |
|____|______________________________________|_________________________|
|9.* |Օտարերկրյա պետություն մեկնելու կամ | |
| |այնտեղ գտնվելու նպատակը | |
|____|______________________________________|_________________________|
|10.*|Օտարերկրյա պետությունում գտնվելու | |
| |(բնակվելու) փաստացի կամ նախատեսվող | |
| |վայրի հասցեն | |
|____|______________________________________|_________________________|
|11.*|Օտարերկրյա պետությունում գտնվելու | |
| |(բնակվելու) փաստացի կամ ենթադրվող | |
| |ժամանակահատվածը | |
|____|______________________________________|_________________________|
|12.*|Ծնողի (որդեգրողի) անունը, ազգանունը, | |
| |ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և | |
| |կոնտակտային տվյալը (հեռախոսահամարը կամ| |
| |էլեկտրոնային փոստի հասցեն), եթե | |
| |դիմումը ներկայացնում է մինչև 16 | |
| |տարեկան քաղաքացու ծնողը (որդեգրողը) | |
|____|______________________________________|_________________________|
|13. |Լրացուցիչ կոնտակտային տվյալները | |
| |(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի | |
| |հասցեն) | |
|____|______________________________________|_________________________|
|14. |Արտակարգ իրավիճակի դեպքում կոնտակտային| |
| |անձի տվյալները (նշել ազգանունը, | |
| |անունը, հեռախոսահամարը և | |
| |էլեկտրոնային փոստի հասցեն) | |
|____|______________________________________|_________________________|
|15. |Տեղեկություններ իր հետ ճանապարհորդող | |
| |կամ բնակվող ընտանիքի անդամների մասին | |
|____|______________________________________|_________________________|
|16. |Աշխատանքի կամ ուսման վայրը | |
|____|______________________________________|_________________________|
|17. |Այլ տեղեկություններ | |
|____|______________________________________|_________________________|
|18. |Լրացման օրը, ամիսը, տարեթիվը |_____ ____________ 20 թ.|
._____________________________________________________________________.
1. Հյուպատոսական հաշվառումը կամավոր և անվճար ծառայություն է:
2. Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրվանից ավելի ժամկետով բնակվելու նպատակով հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիները բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում են հյուպատոսական հաշվառման հասցեով:
4. Իմ կողմից ներկայացված տվյալները պաշտպանված են և կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
Նշված 1-4-րդ կետերին ծանոթացել եմ և համաձայն եմ:
Կից ներկայացվող փաստաթղթերը ___________________________________________
_______________________________________________________________________
Դիմող` _____________________ ___________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
-----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ
Տվյալներն ստուգված են:
_________________________________
(պաշտոնատար անձի ստորագրությունը)
______ ___________________ 20 թ.
Ձև N 2
ԴԻՄՈՒՄ .__________.
| |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԻՆՉԵՎ 183 |լուսանկարի|
ՕՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ |համար |
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ | |
.__________.
(լրացնել պարզ և ընթեռնելի, աստղանիշով նշված տողերը ենթակա են պարտադիր լրացման)
._____________________________________________________________________.
|1.* |Ազգանունը | |
|____|______________________________________|_________________________|
|2.* |Անունը | |
|____|______________________________________|_________________________|
|3. |Հայրանունը | |
|____|______________________________________|_________________________|
|4.* |Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը | |
|____|______________________________________|_________________________|
|5.* |Սեռը | |
|____|______________________________________|_________________________|
|6.* |Ծննդյան վայրը (երկիրը, քաղաքը/գյուղը) | |
|____|______________________________________|_________________________|
|7.* |Հայաստանի Հանրապետության քաղաքացու | |
| |անձնագրի կամ նույնականացման քարտի | |
| |համարը կամ հանրային ծառայությունների | |
| |համարանիշը | |
|____|______________________________________|_________________________|
|8.* |Կոնտակտային տվյալը (հեռախոսահամարը կամ| |
| |էլեկտրոնային փոստի հասցեն) | |
|____|______________________________________|_________________________|
|9.* |Օտարերկրյա պետություն մեկնելու կամ | |
| |այնտեղ գտնվելու նպատակը | |
|____|______________________________________|_________________________|
|10.*|Օտարերկրյա պետությունում գտնվելու | |
| |(բնակվելու) փաստացի կամ նախատեսվող | |
| |վայրի հասցեն | |
|____|______________________________________|_________________________|
|11.*|Օտարերկրյա պետությունում գտնվելու | |
| |(բնակվելու) փաստացի կամ ենթադրվող | |
| |ժամանակահատվածը | |
|____|______________________________________|_________________________|
|12.*|Օտարերկրյա պետությունում գտնվելու | |
| |(բնակվելու) իր կարգավիճակը | |
|____|______________________________________|_________________________|
|13.*|Բնակչության պետական ռեգիստրում | |
| |հաշվառման հասցեն, իսկ հաշվառում | |
| |չունենալու դեպքում` վերջին հաշվառման | |
| |հասցեն | |
|____|______________________________________|_________________________|
|14.*|Առնչությունը զինապարտությանը (որ | |
| |զինվորական կոմիսարիատում է հաշվառված, | |
| |անցել է պարտադիր զինվորական | |
| |ծառայություն, թե` ոչ) | |
|____|______________________________________|_________________________|
|15.*|Ծնողի (որդեգրողի) անունը, ազգանունը, | |
| |ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և | |
| |կոնտակտային տվյալը (հեռախոսահամարը կամ| |
| |էլեկտրոնային փոստի հասցեն), եթե | |
| |դիմումը ներկայացնում է մինչև 16 | |
| |տարեկան քաղաքացու ծնողը (որդեգրողը) | |
|____|______________________________________|_________________________|
|16. |Լրացուցիչ կոնտակտային տվյալները | |
| |(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի | |
| |հասցեն) | |
|____|______________________________________|_________________________|
|17. |Արտակարգ իրավիճակի դեպքում | |
| |կոնտակտային անձի տվյալները (նշել | |
| |ազգանունը, անունը, հեռախոսահամարը և | |
| |էլեկտրոնային փոստի հասցեն) | |
|____|______________________________________|_________________________|
|18. |Տեղեկություններ իր հետ ճանապարհորդող | |
| |կամ բնակվող ընտանիքի անդամների մասին | |
|____|______________________________________|_________________________|
|19. |Աշխատանքի կամ ուսման վայրը | |
|____|______________________________________|_________________________|
|20. |Այլ տեղեկություններ | |
|____|______________________________________|_________________________|
|21. |Լրացման օրը, ամիսը, տարեթիվը |_____ _____________ 20 թ.|